Համարը 
N 566-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.08/13(433)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի
N 187-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2021թ.

N 566-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 187-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 25-ի «Հավատարմագրման ազգային մարմին ստեղծելու, Արցախի Հանրապետության հավատարմագրման լիազորված մարմին ճանաչելու, հավատարմագրման ազգային մարմնի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 700 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 187-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «արտադրական ենթակառուցվածքների» բառերը փոխարինել «գյուղատնտեսության» բառով.

2) որոշման 3-րդ կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) որոշմամբ սահմանված 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի հունիսի 2-ի N 566-Ն որոշման

 

     

«Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

 2019 թվականի մարտի 25-ի N 187-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ (ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ)

 

1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար՝ Արմեն Թովմասյան (խորհրդի նախագահ),

2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ՝ Բելլա Պետրոսյան,

3. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ՝ Օֆելյա Հարությունյան,

4. «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Ֆլորա Իսկանդարյան,

5. «Ստանդարտացման, չափագիտության և սերտի‎ֆիկացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Սերգեյ Հարությունյան,

6. ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Վահրամ Հայրապետյան,

7. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ՝ Արթուր Ավետիսյան,

8. «Արցախի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտության գծով փոխտնօրեն՝ Արևիկ Իսրայելյան,

9. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության որակի ենթակառուցվածքների բաժնի պետ` Քրիստինա Սարգսյան (խորհրդի քարտուղար):»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ