Համարը 
N 187-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.04.03/05(369)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.03.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.03.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՀ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 700 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2019թ. 

N 187-Ն

 ք.Ստեփանակերտ

 

 ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ

ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ

25-Ի N 700 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 7-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել հավատարմագրման ազգային մարմին:

2. Արցախի Հանրապետությունում հավատարմագրման լիազորված մարմին ճանաչել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 02.06.21 N 566-Ն)

3. Հաստատել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ազգային մարմնի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

4. Հաստատել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ազգային մարմնի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

5.(կետն ուժը կորցրել է 02.06.21 N 566-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 700 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

 2019 թվականի մարտի 25-ի N 187-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ (ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ)

 

1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար՝ Արմեն Թովմասյան (խորհրդի նախագահ),

2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ՝ Բելլա Պետրոսյան,

3. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ՝ Օֆելյա Հարությունյան,

4. «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Ֆլորա Իսկանդարյան,

5. «Ստանդարտացման, չափագիտության և սերտի‎ֆիկացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Սերգեյ Հարությունյան,

6. ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Վահրամ Հայրապետյան,

7. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ՝ Արթուր Ավետիսյան,

8. «Արցախի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտության գծով փոխտնօրեն՝ Արևիկ Իսրայելյան,

9. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության որակի ենթակառուցվածքների բաժնի պետ` Քրիստինա Սարգսյան (խորհրդի քարտուղար):

(Հավելված N 1-ը խմբ. 02.06.21 N 566-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի մարտի 25-ի N 187-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ազգային մարմինը՝ Արցախի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ), ստեղծվել է «Հավատարմագրման մասին» Արցախի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց հավատարմագրման նպատակով:

2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, թափանցիկության, անկողմնակալության և հրապարակայնության սկզբունքներով:

3. Խորհուրդը գործում է Օրենքի, այլ իրավական ակտերի և սույն աշխատակարգի համաձայն:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

4. Խորհուրդը կառավարում է Խորհրդի նախագահը, որը`

1) ղեկավարում է Խորհրդի ընդհանուր գործունեությունը.

2) հրավիրում է Խորհրդի նիստերը և նախագահում դրանք, ստորագրում Խորհրդի նիստերի որոշումները, արձանագրություններն ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր, հետևում սույն աշխատակարգի պահպանմանը.

3) ներկայացնում է Խորհուրդը` այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

4) կազմակերպում է քվեարկություն և հրապարակում դրա արդյունքները:

5. Խորհրդի քարտուղարը`

1) ընդունում ու գրանցում է հավատարմագրման հայտերը և համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրմանը վերաբերող նյութերը.

2) նախապատրաստում է Խորհրդի նիստերը՝ Խորհրդի անդամներին հայտնում է Խորհրդի նիստի օրվա մասին և ուղարկում օրակարգը՝ դրան կից փաստաթղթերով.

3) Խորհրդի քննարկմանն է ներկայացնում օրակարգով նախատեսված նյութերը.

4) վարում է Խորհրդի նիստի արձանագրությունը և դրա հիման վրա կազմում է Խորհրդի որոշումների նախագծերը.

5) իրականացնում է այլ գործառույթներ` Խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

6. Խորհրդի անդամները`

1) պահպանում են սույն աշխատակարգի պահանջները, ինչպես նաև հավատարմագրման գործընթացի արդյունքում ստացված տեղեկատվության գաղտնիությունը.

2) տիրապետում են հավատարմագրման բնագավառի իրավական ակտերին ու հավատարմագրմանն առնչվող այլ փաստաթղթերին.

3) պարտավոր են պատշաճ կերպով մասնակցել Խորհրդի նիստերի աշխատանքներին.

4) իրավունք ունեն ելույթ ունենալու, առաջարկություններ ներկայացնելու և արտահայտելու հատուկ կարծիք քննարկվող հարցի շուրջ.

5) ստորագրում են Խորհրդի նիստի արձանագրությունները.

6) իրավունք ունեն քվեարկելու և արտահայտելու հատուկ կարծիք, որը, նրանց պնդմամբ, կցվում է Խորհրդի ընդունած որոշմանը.

7) Խորհրդի նախագահի հանձնարարությամբ կարող են ներկայացնել Խորհուրդն այլ մարմիններում և կազմակերպություններում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, բացառությամբ սույն աշխատակարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի:

8. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարին երկու անգամ:

9. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը:

10. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Խորհրդի ընթացիկ գործունեությունը կազմակերպում է Խորհրդի նախագահը:

12. Խորհրդի նիստերը վարում է Խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Խորհրդի նախագահի հանձնարարությամբ Խորհրդի մեկ այլ անդամ:

13. Խորհրդի անդամներին Խորհրդի նիստի օրակարգը՝ կից փաստաթղթերով, տրամադրվում է նիստից առնվազն յոթ օր առաջ:

14. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումն սկսվում է օրակարգն ընդունվելուց հետո:

15. Խորհրդի նիստին հրավիրվում են հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման մարմինների ղեկավարները:

16. Անհրաժեշտության դեպքում Խորհրդի որոշումները կարող են ընդունվել հարցման կարգով` Խորհրդի անդամների կողմից գրավոր ներկայացված քվեներին համապատասխան:

17. Խորհրդի անդամը Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու անհնարինության դեպքում Խորհրդի նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ պետք է տեղեկացնի Խորհրդի քարտուղարին՝ հիմնավորելով բացակայության պատճառը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ