ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 644-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 3-ի «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կանոնադրությունները հաստատելու մասին» N 644-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) վերնագրում՝
ա. «ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերից առաջ լրացնել «, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» բառերը,
բ. «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» բառերից հետո «ԵՎ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով,
գ. «ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» բառերը.
2) 1-ին կետի՝
ա. 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում և 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված համապատասխանաբար N 1, N 2 և N 3 հավելվածների 1-ին կետերում «պետական ծառայության» բառերից առաջ լրացնել «, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության» բառերը,
բ. 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված համապատասխանաբար N 1, N 2 և N 3 հավելվածների վերնագրերում «ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերից առաջ լրացնել «, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» բառերը,
գ. 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
դ. 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետ՝
«4) Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 4 հավելվածի:».
3) լրացնել նոր՝ N 4 հավելված՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման |
| |
«Հավելված N 4
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի օգոստոսի 3-ի N 644-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Ծառայությանը վերապահված ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման, սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Ծառայության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Ծառայության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝
1) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը.
2) սպառողների իրավունքների պաշտպանությունը.
3) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
4) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, շահագործելու, փոխադրելու և օգտահանելու, ինչպես նաև ծառայություններ (բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) մատուցելու, աշխատանքներ կատարելու փուլերում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
2) պետական չափագիտական վերահսկողության ոլորտներում չափման միջոցների արտադրության, տեղակայման, շահագործման, պահպանման և նորոգման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, ինչպես նաև իրացվող փաթեթավորված, չափածրարված ապրանքների նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացում.
3) շուկայում իրականացվող ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալները տեղեկատվական բազայում հավաքագրում, մշակում, ամփոփում, հանրության իրազեկում.
4) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ կապված` մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության դիտարկումների (մոնիթորինգ), ուսումնասիրությունների և ստուգումների իրականացում.
5) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության իրավասություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերված ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալների ստացում.
6) Արցախի Հանրապետությունում արտադրվող, ներմուծվող և իրացվող ապրանքների մասին սպառողներին պատշաճ, ստույգ տեղեկատվության տրամադրման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
7) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, օրենսդրական չափագիտության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցների, այդ թվում` վարչական պատասխանատվության կիրառում.
8) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
9) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսավարող սուբյեկտներից հաշվետվությունների, տեղեկությունների ընդունում և ամփոփում.
10) սպառողների անորոշ շրջանակի իրավունքների խախտումներին ուղղված ուսումնասիրությունների իրականացում, տվյալների հավաքագրում, դրանց հիման վրա կայացված վերլուծությունների արդյունքների հրապարակում և օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում միջոցառումների իրականացում.
11) շուկայի և սպառողների շահերի պաշտպանության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակում.
12) Արցախի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից և այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
13) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Ծառայության և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացում:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Ծառայության պետը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է շուկայում ոչ պարենային ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառաությունների) համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման և սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Ծառայության պետին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Ծառայության աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Ծառայության կողմից վարվող քաղաքականության մասով՝ Ծառայության պետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Ծառայության պետի հրամանների և ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Ծառայության պետին.
4) ներկայացնում է առաջարկություններ Ծառայության պետին՝ Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ.
6) իր իրավասության սահմաններում Ծառայության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
9) Ծառայության պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Ծառայության և սույն կանոնադրության համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, այլ իրավական ակտերով, Ծառայության և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Ծառայության աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |