ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
3 օգոստոսի 2018թ. |
N 644-Ն |
ք.Ստեփանակերտ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 04.06.21 N 582-Ն)
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների դրույթները` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 04.06.21 N 582-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի օգոստոսի 3-ի N 644-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 04.06.21 N 582-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) աշխատակազմի անասնաբուժության տեսչությունը (այսուհետ՝ Տեսչություն) Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ անասնաբուժության բնագավառում՝ հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
(1-ին կետը լրաց. 04.06.21 N 582-Ն)
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Ծառայության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
Տեսչությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝
1) կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխումը, վերացումը և այդ հիվանդություններից բնակչության պաշտպանումը.
2) օտարերկրյա պետություններից կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից Արցախի Հանրապետության տարածքի պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը.
3) անասնաբուժասանիտարական պահանջների տեսակետից անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի արտադրության նկատմամբ վերահսկողության ապահովումը.
4) կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի փոխադրման, ներմուծման, արտահանման, իրացման և վերամշակման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը.
5) Արցախի Հանրապետության տարածքով կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, լրացակերերի, անասնաբուժական դեղերի տարանցիկ փոխադրման նկատմամբ վերահսկողությունը.
6) ներմուծվող, արտահանվող և իրացվող կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, կերային խառնուրդների, լրացակերերի, անասնաբուժական դեղերի անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ վերահսկողությունը.
7) շրջակա միջավայրի պաշտպանության համար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անասնաբուժասանիտարական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
8) անասնաբուժական ոլորտում պետական հսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը (արդիականացման և առաջընթացի սկզբունքը).
9) պետական հսկողության ապահովումը անասնահամաճարակային իրավիճակի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա (գնահատման և կանխորոշման սկզբունքը).
10) անասնաբուժության ոլորտում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերումը, դրանց ներթափանցման և տարածման կանխումն ու վերացումը (արագ արձագանքման սկզբունքը):
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) վերահսկողություն է իրականացնում կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման (վաճառքի), կենդանիների աճեցման, պահման, տեղափոխման, իրացման, վաճառքի, սպանդի փուլերի և այդ գործընթացներում տնտեսավարողների գործունեության նկատմամբ.
2) վերահսկողություն է իրականացնում կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման (վաճառքի) փուլերում նորմատիվ իրավական ակտերով և նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ.
3) իրականացնում է պետական վերահսկողություն անասնաբուժական գործունեության, Արցախի Հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համալիրում անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ, այդ գործընթացում համագործակցում է պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ.
4) պետական վերահսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և Արցախի Հանրապետության տարածքից արտահանվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերի, լրացակերերի, մանրէական տարատեսակների, անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների անվտանգության, ինչպես նաև պահման, բաշխման, օգտագործման, իրացման (վաճառքի) (գործընթացների) նկատմամբ.
5) կազմակերպում և իրականացնում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների՝ Արցախի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ.
6) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերման դեպքում տեղեկացնում է պետական սանիտարահիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմնին, կազմակերպում և իրականացնում է համատեղ միջոցառումներ.
7) վերահսկողություն է իրականացնում կենդանիների կենսագործունեության համար նախատեսված ջրի անասնաբուժասանիտարական անվտանգության նկատմամբ.
8) անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և սահմանված կարգով և ժամկետներում ստանում է համապատասխան տեղեկատվություն, հաշվետվություններ, իրականացնում է վերլուծություն.
9) տալիս է կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվություն, համաձայնություն է տալիս անասնապահական շինությունների շինարարության թույլտվությանը, վերահսկողություն է իրականացնում կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման նկատմամբ.
10) իրականացնում է կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման, իրականացման և վաճառքի գործընթացներում մակնշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն.
11) պետական վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի արտադրության բնագավառում վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի ներդրման և ներդրված համակարգի նկատմամբ.
12) վերահսկողություն է իրականացնում կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների նկատմամբ.
13) ժամանակավորապես արգելում է գյուղատնտեսական կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը, այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վտանգավոր ազդեցության վտանգ՝ մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ստանալը.
14) մշակում և իրականացնում է անասնաբուժական բնագավառում ծրագրեր, համագործակցում է միջազգային համապատասխան կառույցների հետ.
15) անասնաբուժական անվտանգության ապահովման նպատակով ապահովում է համագործակցություն միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ և փոխանակում տեղեկատվություն.
16) պետական վերահսկողություն է իրականացնում կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին կենդանական ծագման հումքի, կերի, կերային խառնուրդի, կերային հավելման, կենդանիների, անասնաբուժական դեղամիջոցների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ.
17) հայտնաբերում է կենդանական ծագման հումքում, կերերում, կերային հավելումներում, կերային խառնուրդներում, բուսական անասնաբուժական դեղամիջոցներ, աղտոտիչներ, պեստիցիդներ և հսկողություն է իրականացնում դրանց մնացորդային քանակությունների նկատմամբ.
18) կենդանիների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, իրացման (վաճառքի) գործընթացներում իրականացնում է մշտադիտարկում, ուսումնասիրություն և իրավիճակի վերլուծություն.
19) կազմակերպում է սերոմոնիթորինգի աշխատանքներ և իրականացնում գործընթացների վերահսկում.
20) իրականացնում է անասնաբուժության բնագավառը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
21) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից և այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
22) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Ծառայության պետը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է անասնաբուժության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Ծառայության պետին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև Ծառայության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը՝
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Ծառայության կողմից վարվող քաղաքականության մասով Ծառայության պետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Ծառայության պետի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Ծառայության պետին.
4) ներկայացնում է առաջարկություններ Ծառայության պետին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ.
6) իր իրավասության սահմաններում Ծառայության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
9) Ծառայության պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Ծառայության և սույն կանոնադրության համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, Ծառայության և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Ծառայության աշխատակազմը:
15. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
16. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(Հավելված N 1-ը լրաց. 04.06.21 N 582-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի օգոստոսի 3-ի N 644-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 04.06.21 N 582-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է Ծառայությանը վերապահված բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
(1-ին կետը լրաց. 04.06.21 N 582-Ն)
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Ծառայության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
Տեսչությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր` հայերեն անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման գործառույթների իրականացման ընթացքում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ապահովումը.
2) ագրարային կանոններով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
3) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց` հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, բույսերի վնասակար օրգանիզմների դեմ իրականացվող պայքարի, թունանյութերի, սերմանյութերի, տնկանյութերի (արմատակալների) արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի ստուգման, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և օգտակար այլ հատկությունների պահպանության և վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
5) բուսասանիտարիայի ոլորտում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերումը, դրանց ներթափանցման և տարածման կանխումն ու վերացումը (արագ արձագանքման սկզբունքը).
6) պետական վերահսկողության ապահովումը բուսասանիտարական իրավիճակի, բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա (գնահատման և կանխորոշման սկզբունքը).
7) բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը (արդիականացման և առաջընթացի սկզբունք):
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) վերահսկողություն է իրականացնում ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանության նկատմամբ.
2) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
3) Արցախի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիթորինգ, վերահսկողություն է իրականացնում այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ, կատարում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, արդյունքների հիման վրա որոշում կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները և ներկայացնում Ծառայության պետի հաստատմանը.
4) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում, իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.
5) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա նախապատրաստում է Արցախի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը և այն ներկայացնում Ծառայության պետի հաստատմանը.
6) կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Արցախի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.
7) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման նկատմամբ.
8) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր.
9) վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական հողերից, ոռոգման ջրից, բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից փորձաքննության նպատակով կատարվող նմուշառման, հողերի մշակության, սերմանյութերի և տնկանյութերի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում որակի բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.
10) իրականացնում է բուսասանիտարիայի բնագավառը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաստում.
11) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից և այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
12) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Ծառայության և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Ծառայության պետը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Ացախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Ծառայության պետին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև Ծառայության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Ծառայության կողմից վարվող քաղաքականության մասով` Ծառայության պետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Ծառայության պետի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Ծառայության պետին.
4) ներկայացնում է առաջարկություններ Ծառայության պետին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ.
6) իր իրավասության սահմաններում Ծառայության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
9) Ծառայության պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Ծառայության և սույն կանոնադրության համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարկանները չկատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, իր պաշտոնի անձնագրով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, Ծառայության և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Ծառայության աշխատակազմը:
15. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
16. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(Հավելված N 2-ը լրաց. 04.06.21 N 582-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի օգոստոսի 3-ի N 644-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 04.06.21 N 582-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) աշխատակազմի սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Ծառայությանը վերապահված սննդամթերքի անվտանգության բնագավառում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
(1-ին կետը լրաց. 04.06.21 N 582-Ն)
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Ծառայության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
Տեսչությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝
1) սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան (արտադրությունից մինչև սպառումը) որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելը (սպառողների շահերի պաշտպանության սկզբունք).
2) սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հասարակությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը, ներառյալ` սպառողին խորհրդատվության տրամադրումը (թափանցիկության սկզբունք).
3) սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության ապահովումը հետագծելիության կիրառմամբ (հետագծելիության սկզբունք).
4) սննդամթերքի անվտանգության գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը (ռիսկերի վերլուծության սկզբունք).
5) սննդամթերքի անվտանգության ապահովման համար սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ (ներառյալ` անասնակեր և առաջնային գյուղատնտեսական մթերք արտադրողները, վերամշակողները, իրացնողները) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը (տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության սկզբունք).
6) սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, երբ վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմքերը բավարար չեն կամ անորոշ են, ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցների կիրառումը (նախազգուշացման սկզբունք).
7) սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը (արդիականացման և առաջընթացի սկզբունք).
8) պետական հսկողության ապահովումը սննդամթերքի անվտանգության, սննդամթերքի արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա (գնահատման և կանխորոշման սկզբունք).
9) սննդամթերքի անվտանգության ոլորտում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերում, դրանց ներթափանցման և տարածման կանխում ու վերացում (արձագանքման սկզբունք):
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ.
2) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքում, կենդանական ծագման հումքում, բուսական արտադրանքում աղտոտիչների և դրանց մնացորդային քանակությունների նկատմամբ.
3) վերահսկում է Արցախի Հանրապետության տարածքով սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ներքին փոխադրումների, արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, իրացման գործընթացները.
4) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) նկատմամբ.
5) աջակցում է սննդամթերքի արտադրության բնագավառում վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրմանը և վերահսկողություն է իրականացնում ներդրված համակարգի նկատմամբ.
6) վերահսկողություն է իրականացնում վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր կենդանական ծագման հումքի, վտանգավոր բուսական արտադրանքի ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների նկատմամբ.
7) սննդամթերքի անվտանգության և որակի, համապատասխանության գնահատման բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստանում է համապատասխան տեղեկատվություն, հաշվետվություններ, սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում վերլուծություն, ստուգում արձանագրված տվյալների հավաստիությունը.
8) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգությունը և լաբորատոր հետազոտությունները հավաստող ուղեկցող փաստաթղթեր տալու, հաշվառելու և օգտագործելու գործընթացների նկատմամբ.
9) վերահսկողություն է իրականացնում սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ.
10) չափագիտական վերահսկողություն է իրականացնում փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի նկատմամբ.
11) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում մակնշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ.
12) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների` որակական հատկությունների պահպանության, փաթեթավորման անվնաս պահպանման և աղտոտումից պաշտպանման՝ սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանության նկատմամբ.
13) վերահսկում է սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքների կառուցման, կահավորման, վերանորոգման` նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.
14) ամփոփում և վերլուծում է սույն կանոնադրությամբ նախատեսված ստուգումների ժամանակ արձանագրված արդյունքները.
15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում իրականացնում է վարչական վարույթ.
16) մշակում է սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծեր.
17) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից և այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
18) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման հումքի, բուսական արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով համագործակցում է միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ և փոխանակում տեղեկատվություն.
19) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Ծառայության պետը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Ացախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Ծառայության պետին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև Ծառայության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Ծառայության կողմից վարվող քաղաքականության մասով՝ Ծառայության պետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Ծառայության պետի հրամանների և ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Ծառայության պետին.
4) ներկայացնում է առաջարկություններ Ծառայության պետին Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ.
6) իր իրավասության սահմաններում Ծառայության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
9) Ծառայության պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Ծառայության և սույն կանոնադրության համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, Ծառայության և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Ծառայության աշխատակազմը:
15. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
16. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(Հավելված N 3-ը լրաց. 04.06.21 N 582-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի օգոստոսի 3-ի N 644-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Ծառայությանը վերապահված ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման, սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Ծառայության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:
5. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Տեսչությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Ծառայության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝
1) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը.
2) սպառողների իրավունքների պաշտպանությունը.
3) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
4) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, շահագործելու, փոխադրելու և օգտահանելու, ինչպես նաև ծառայություններ (բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) մատուցելու, աշխատանքներ կատարելու փուլերում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
2) պետական չափագիտական վերահսկողության ոլորտներում չափման միջոցների արտադրության, տեղակայման, շահագործման, պահպանման և նորոգման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, ինչպես նաև իրացվող փաթեթավորված, չափածրարված ապրանքների նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացում.
3) շուկայում իրականացվող ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալները տեղեկատվական բազայում հավաքագրում, մշակում, ամփոփում, հանրության իրազեկում.
4) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ կապված` մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության դիտարկումների (մոնիթորինգ), ուսումնասիրությունների և ստուգումների իրականացում.
5) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության իրավասություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերված ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալների ստացում.
6) Արցախի Հանրապետությունում արտադրվող, ներմուծվող և իրացվող ապրանքների մասին սպառողներին պատշաճ, ստույգ տեղեկատվության տրամադրման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
7) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, օրենսդրական չափագիտության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցների, այդ թվում` վարչական պատասխանատվության կիրառում.
8) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
9) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսավարող սուբյեկտներից հաշվետվությունների, տեղեկությունների ընդունում և ամփոփում.
10) սպառողների անորոշ շրջանակի իրավունքների խախտումներին ուղղված ուսումնասիրությունների իրականացում, տվյալների հավաքագրում, դրանց հիման վրա կայացված վերլուծությունների արդյունքների հրապարակում և օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում միջոցառումների իրականացում.
11) շուկայի և սպառողների շահերի պաշտպանության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակում.
12) Արցախի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից և այլ մարմիններից ստացված օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
13) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Ծառայության և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացում:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է Ծառայության պետը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է շուկայում ոչ պարենային ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառաությունների) համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման և սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Ծառայության պետին, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Ծառայության աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կատարում է Ծառայության կողմից վարվող քաղաքականության մասով՝ Ծառայության պետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
3) ապահովում է Ծառայության պետի հրամանների և ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Ծառայության պետին.
4) ներկայացնում է առաջարկություններ Ծառայության պետին՝ Տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում Տեսչության աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ.
6) իր իրավասության սահմաններում Ծառայության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
8) Ծառայության պետին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
9) Ծառայության պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
10) Ծառայության և սույն կանոնադրության համապատասխան սահմանում է Տեսչության աշխատողների իրավասությունները.
11) լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
13) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Տեսչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, այլ իրավական ակտերով, Ծառայության և սույն կանոնադրությամբ Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Ծառայության աշխատակազմը:
17. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(Հավելված N 4-ը լրաց. 04.06.21 N 582-Ն)