ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ.19.05.21 N 486-Ն)
Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին կարճ ժամանակահատվածում կացարաններով և նվազագույն սոցիալական պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի N 108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և (կամ) սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար կացարանների վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) (ենթակետն ուժը կորցրել է19.05.21 N 486-Ն)
(1-ին կետը փոփ.19.05.21 N 486-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 4-ի N 193-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և (կամ) սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց (այսուհետ՝ շահառու) համար կացարանների վարձակալության և շահառուներին անհատույց օգտագործման տրամադրման պայմանները:
2. Շահառուների համար կացարանների վարձակալության և շահառուներին անհատույց օգտագործման տրամադրման գործընթացն իրականացվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նաև Նախարարություն) և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի միջոցով: Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում գտնվող կացարանների վարձակալության պայմանագրերը կնքվում են Նախարարության հետ: Արցախի Հանրապետության շրջաններում գտնվող կացարանների վարձակալության պայմանագրերը կնքվում են համապատասխան շրջանի վարչակազմի (այսուհետ՝ Վարչակազմ) կամ Նախարարության հետ:
3. Սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար կացարանի վարձակալման որոշումը կայացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը (այսուհետ՝ նախարար)՝ համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքով շահառու կարող են հանդիսանալ, մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած անձինք և զոհված անձանց ընտանիքները:
5. Սույն կարգի 4-րդ կետի իմաստով զոհված անձի ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները, տատիկները և պապիկները, ովքեր վերջինիս հետ վարել են ընդհանուր տնտեսություն:
6. Շահառուների համար վարձակալվող կացարանների համար սահմանվում են հետևյալ չափերով վարձավճարներ.
|
Հ/Հ |
Կացարանի
սենյակների քանակ
|
Վարձավճարի չափը՝ առանց հարկերի (ՀՀ դրամ) |
|
ք. Ստեփանակերտ |
Շրջաններ |
|
1 |
1 սենյակ |
40 000 |
30 000 |
|
2 |
2 սենյակ |
50 000 |
40 000 |
|
3 |
3 սենյակ |
60 000 |
50 000 |
|
4 |
4 սենյակ |
70 000 |
60 000 |
|
5 |
5 և ավելի սենյակ |
80 000 |
70 000 |
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված վարձավճարի գումարից առաջացող հարկերը վճարվում են Նախարարության կամ Վարչակազմի կողմից՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Անշարժ գույքի սեփականատերը կամ վերջինիս կողմից լիազորված անձը և շահառուն ներկայանում են Նախարարություն կամ Վարչակազմ (այսուհետ՝ վարձակալ)՝ համապատասխան պայմանագրերը կնքելու նպատակով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) (այսուհետ՝ վարձատու), շահառուի և շահառուի ընտանիքի չափահաս անդամների անձնագրերն ու անչափահաս անդամների ծննդյան վկայականները.
2) վարձատուի, շահառուի և շահառուի ընտանիքի անդամների սոցիալական քարտերը կամ հանրային ծառայությունների համարանիշները (ՀԾՀ).
3) վարձատուի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, ժառանգության իրավունքի վկայագիր և այլն).
4) տեղեկանք համայնքապետարանի կողմից այն մասին, որ շահառուին պատկանող կացարանը ավերվել է պատերազմի հետևանքով և չունի բնակության նվազագույն պայմաններ, այն դեպքում, եթե շահառուն անօթևան է մնացել իրեն պատկանող կացարանի ավերվածության պատճառով, որը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում.
5) լիազորագիր, եթե վարձատուին ներկայացնում է լիազորված անձը:
9. Փաստաթղթերն ընդունելուց հետո վարձակալի և վարձատուի միջև կնքվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր), որում, ի թիվս այլ պայմանների, պետք է արձանագրվի վարձատուի՝ վարձակալության հանձնված գույքը Արցախի Հանրապետության անօթևան մնացած կամ սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց անհատույց օգտագործման հանձնելու համաձայնությունը:
10. Վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո վարձակալը իր հայեցողությամբ վարձակալված կացարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում է սույն կարգի պայմաններին համապատասխանող շահառուին՝ վերջինիս հետ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ անհատույց օգտագործման պայմանագիր) կնքելով:
3. ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Սույն կարգով վարձակալված կացարանում, կենցաղային պայմանների բարելավման նպատակով, վարձակալի կողմից վարձատուին՝ վերջինիս կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա, կարող է տրամադրվել վարձավճարի կանխավճար՝ մինչև վարձակալության պայմանագրով սահմանված 1 (մեկ) ամսվա վարձավճարի վեցապատիկի չափով:
12. Վարձակալի և վարձատուի միջև վարձավճարի կանխավճարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունը հաստատվում է.
1) անշարժ գույքի վարձակալության պայմանագրով, եթե մինչև վարձատուի կողմից վարձավճարի կանխավճար ստանալու համար նախարարություն դիմելը չի կնքվել վարձակալության պայմանագիր.
2) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրով, եթե մինչև վարձատուի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու համար Նախարարություն դիմելը անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը արդեն կնքված էր:
13. Վարձակալի ղեկավար մարմնի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչև վարձավճարի կանխավճարի տրամադրումը և դրանից 15 (տասնհինգ) աշխատանքային օր հետո իրականացվում է մոնիթորինգ՝ տրամադրված կանխավճարի նպատակային օգտագործումը պարզելու նպատակով:
4. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
14. Վարձակալի կողմից՝ նախարարի կամ վարչակազմի ղեկավարի հրամանով սահմանված ժամանակացույցին համապատասխան, իրականացվում է մոնիթորինգ` վարձակալության ու անհատույց օգտագործման պայմանագրերի պայմանների պահպանումը (շահառուի տվյալ բնակարանում բնակվելու փաստը և այլն) պարզելու նպատակով: Մոնիթորինգ իրականացնելու նպատակով նախարարի կամ վարչակազմի ղեկավարի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ:
15. Մոնիթորինգ իրականացնող աշխատանքային խումբը ամփոփում է մոնիթորինգի արդյունքները՝ համապատասխան արձանագրություն կազմելով:
16. Եթե մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ շահառուն ազատել է տվյալ կացարանը վարձատուի անհիմն պահանջով, ապա վարձատուն ընգրկվում է Նախարարության կամ Վարչակազմի կողմից վարվող ոչ բարեխիղճ վարձատուների ցուցակում: Այդ դեպքում նշված վարձատուի հետ երկրորդ անգամ վարձակալության պայմանագիր կնքելիս՝ շահառուին անհիմն պահանջով բնակարանից վտարելու համար վարձատուի համար նախատեսվում է տույժ՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, որի մասին պարտադիր նշվում է վարձակալության պայմանագրում: Եթե վարձատուն երկրորդ անգամ նույն հիմքով խախտում է վարձակալության պայմանագիրը, նրա հետ այլևս վարձակալության պայմանագիր չի կնքվում:
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
17. Վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման պայմանագրերը կարող են լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հետևյալ դեպքերում՝
1) շահառուի նախաձեռնությամբ (տվյալ դեպքում լուծվում է միայն անհատույց օգտագործման պայմանագիրը).
2) Վարձատուի նախաձեռնությամբ.
ա. եթե շահառուն վարձակալված կացարանն օգտագործում է ոչ բարեխղճորեն կամ դրա նպատակային նշանակությանը ոչ համապատասխան,
բ. եթե անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելուց հետո վարձատուն հրաժարվում է վարձակալության հանձնված կացարանը տրամադրել այլ շահառուի.
3) վարձակալի նախաձեռնությամբ.
ա. եթե մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ կողմերը չեն պահպանել պայմանագրի կանոնները, մասնավորապես, շահառուն փաստացի չի բնակվում տվյալ կացարանում,
բ. եթե անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելու պահին չկա այլ շահառու:
18. Եթե վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը լուծվում են շահառուի՝ տվյալ կացարանում չապրելու հիմքով, ապա համաձայնագրում պետք է արձանագրվի, թե որ օրվանից է բնակարանը ազատվել և վարձակալության ու անհատույց օգտագործման պայմանագրերը համարվեն լուծված նշված օրվանից:
19. Վարձատուի և վարձակալի միջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը չի կարող լուծվել մինչև տրամադրված վարձավճարի կանխավճարի գումարի չափով վարձավճարի գումարից հաշվանցում կատարելը կամ անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից ստացած կանխավճարը՝ չհաշվանցված գումարի չափով վարձակալի գանձապետական ենթահաշվին հետ վերադարձնելը:
(Հավելված N 1-ը խմբ.19.05.21 N 486-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 4-ի N 193-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(Հավելված N 2-ը ուժը կորցրել է19.05.21 N 486-Ն)