Համարը 
N 06-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2018.06.11/06(157)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվը 
07.05.2018
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
07.05.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

 Արցախի Հանրապետության արդարադատության

նախարարության կողմից 2018 թվականի մայիսի 25-ին

 պետական գրանցման համարը 1121839

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«7» մայիսի 2018թ.

N 06-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և ատեստավորման կարգը»՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի 2012 թվականի հունվարի 31-ի «Օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 04-Ն հրամանը:

3. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Թովմասյանին` սույն հրամանը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

     

Հաստատված է

 Հավելված

 Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և

արտադրական ենթակառուցվածքների նախարարի

2018 թվականի մայիսի 7-ի N 06-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ

 ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և ատեստավորման կարգը (այսուհետ՝ Կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) «Անձնակազմի ատեստավորում» հավելված 1-ի և Եվրոկոնտրոլ կազմակերպության «Անձնակազմի ատեստավորման Եվրոպական ձեռնարկ - Օդային երթևեկության կառավարման կարգավարներ» փաստաթղթի դրույթների հիման վրա:

2. Սույն Կարգը կանոնակարգում է օդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման, ատեստավորման և վկայականների տրման գործառույթներն ու պահանջները, սահմանում է օդային երթևեկության կառավարման կարգավարների որակավորման նիշերը և հատուկ նիշերը, կարգավարների մասնագիտական համապատասխանության պահպանման և նիշերի վավերականության դրույթները, վավերականության ժամկետները, վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման դրույթները, օդային երթևեկության կառավարման կարգավարների և օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարների ուսուցման և ատեստավորման սկզբունքները:

Ուսուցման և ատեստավորման վկայականների տրման ու դրանց գործողության պահպանման, կասեցման, կամ դադարեցման պահանջները և ընթացակարգերը սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ընդունվող իրավական ակտերով և սույն Կարգով:

3. Սույն Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Լեզվի հատուկ նիշ՝ վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում է վկայականը կրողի մասնագիտական համապատասխանությունը սույն Կարգով սահմանված լեզվական պահանջներին.

2) Հրահանգչի հատուկ նիշ՝ վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում է վկայականը կրողի մասնագիտական համապատասխանությունը, որպես հրահանգիչ աշխատատեղում վարժանք անցկացնելու համար.

3) Մասնագիտական համապատասխանություն՝ այն գիտելիքները, փորձը և հմտությունները, որոնք անհրաժեշտ են կարգավարի վկայականում առկա և վավերական նիշերով նախատեսված կարգավարական սպասարկումն իրականացնելու համար.

4) Միավորի հատուկ նիշ՝ վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում են այն վայրը (համաձայն ԻԿԱՕ-ի տեղորոշիչների դասակարգչի), սեկտորները և (կամ) օպերացիոն աշխատատեղերը, որոնցում վկայականը կրողն իրավասու է աշխատել.

5) Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագիր՝ օդային երթևեկության սպասարկման կազմակերպության կողմից սահմանվող և Նախարարության կողմից հաստատվող ծրագիր (պլան), որով սահմանվում են այն միջոցառումները, որոնց իրականացմամբ օդային երթևեկության կառավարման միավորում ապահովվում է կարգավարների մասնագիտական համապատասխանության, ներառյալ լեզվական գիտելիքների պահպանումն ու գնահատումը.

6) Միավորի վարժանքի ծրագիր՝ նախարարության կողմից հաստատվող ծրագիր, որով սահմանվում են այն միջոցառումներն ու ժամանակահատվածները, որոնք անհրաժեշտ են ուսանող կամ վարժանք անցնող կարգավարի (ստաժոր-կարգավարի) կողմից հրահանգչի ղեկավարության ներքո օդային երթևեկության կառավարման միավորում գործող ընթացակարգերը տվյալ վայրում կիրառելու կարողությունների ձեռք բերման համար.

7) Որակավորման հատուկ նիշ՝ վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով մանրամասնորեն սահմանվում են համապատասխան որակավորման նիշով վերապահվող իրավունքները, դրան առնչվող հատուկ պայմանները կամ գործող սահմանափակումները.

8) Որակավորման նիշ՝ վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում են տվյալ վկայականով վերապահվող իրավունքները:

Վկայականը պարունակում է ստորև նշված դասերի մեկ կամ ավելի որակավորման նիշեր.

ա. վիզուալ թռիչքների աերոդրոմային կառավարում,

բ. սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում,

գ. մոտեցման կառավարում՝ ընթացակարգերով,

դ. մոտեցման կառավարում՝ դիտարկման միջոցով,

ե. շրջանային կառավարում՝ ընթացակարգերով,

զ. շրջանային կառավարում՝ դիտարկման միջոցով:

9) Վարժվող կարգավար ՝ նոր որակավորման հատուկ նիշ, կամ միավորի հատուկ նիշ, կամ լեզվի հատուկ նիշ, կամ հրահանգչի հատուկ նիշ (այսուհետ՝ հատուկ նիշ) ստանալու նպատակով կամ հատուկ նիշի գործողության վերականգնման նպատակով վարժանք անցնող կարգավար.

10) Ուսուցում ՝տեսական դասընթացների և գործնական վարժությունների, ներառյալ սիմուլյացիոն մեթոդների կիրառմամբ անցկացվող վարժանքի և աշխատատեղում անցկացվող վարժանքի ամբողջությունը, որ պահանջվում է՝ օդային երթևեկության անվտանգ կարգավարական սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական համապատասխանության մակարդակի ձեռքբերման ու պահպանման նպատակով: Ուսուցումն անց է կացվում Նախարարության կողմից հաստատվող ծրագրերի հիման վրա և բաժանվում է հետևյալ տեսակների.

ա. սկզբնական ուսուցում, որը ներառում է բազային ուսուցումը և որակավորման որոշակի նիշի (նիշերի) համար անհրաժեշտ ուսուցումը և որի հիման վրա կարող է տրվել ուսանող կարգավարի վկայական,

բ. անգլերեն լեզվի ուսուցում,

գ. օդային երթևեկության կառավարման միավորում անցկացվող վարժանք, որը ներառում է սույն Կարգի համաձայն անցկացվող անցումային ուսուցումը, աշխատավայրում նախավարժանքը և աշխատատեղում վարժանքը և որի հիման վրա տրվում է կարգավարի վկայական,

դ. սույն Կարգի համաձայն անցկացվող ընթացիկ ուսուցումը, որը նպատակաուղղված է վկայականում առկա հատուկ նիշերի պահպանմանը և կատարելագործմանը,

ե. հրահանգիչների ուսուցում, որի հիման վրա տրվում է աշխատատեղում վարժանք անցկացնող հրահանգչի հատուկ նիշ,

զ. քննություններ և գնահատում իրականացնողների ուսուցում:

11) Ուսուցումն իրականացնող՝ կարգավարների մեկ կամ մի քանի տեսակի ուսուցում անցկացնող ուսումնական հաստատությունը կամ օդային երթևեկության սպասարկման կազմակերպությունը, որոնց ուսուցման ծրագրերը հաստատվել են կամ օտարերկրյա կազմակերպությունների դեպքում, ճանաչվել են Նախարարության կողմից.

12) Քննողի հատուկ նիշ ՝վկայականում կատարվող կամ դրա հետ կապակցված և նրա բաղկացուցիչ մասը կազմող գրառում, որով նշվում է վկայականը կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ որպես քննողի իրավունք ունեցող անձ.

13) Օդային երթևեկության կառավարման կարգավարի ուսուցման և ատեստավորման վկայական (կարգավարի վկայական, վկայական) ՝ սույն կարգի համաձայն տրված վկայագիր, որն իրավունք է տալիս մատուցելու օդային երթևեկության կարգավարական սպասարկում՝ համաձայն դրանում պարունակվող որակավորման և հատուկ նիշերի: Վկայականի կետերի լրացման նկարագիրը ներկայացված է սույն Կարգի 64-րդ կետում: Վկայականի ձևը ներկայացված է սույն Կարգի Ենթահավելված 2-ում.

14) Օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարի վկայական (հետագայում՝ ուսանող կարգավարի վկայական) ՝ օդային երթևեկության կառավարման կարգավարի սկզբնական ուսուցման դասընթացներն ավարտելուց հետո օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարին տրվող վկայական: Այն թույլատրում է կրողին սկսել վարժանք աշխատավայրում օդային երթևեկության կառավարման իրական, «կենդանի» միջավայրում՝ համապատասխան որակավորում ունեցող օդային երթևեկության կառավարման կարգավարի ղեկավարության ներքո.

15) Օդային երթևեկության կարգավարական սպասարկում (Կարգավարական սպասարկում, Օդային երթևեկության կառավարում) ՝ ծառայություն, որը մատուցվում է հետևյալ նպատակներով.

ա. կանխարգելելու օդանավերի միմյանց և մանյովրման հրապարակում օդանավերի բախումը խոչընդոտների հետ,

բ. կարգավորելու և արագացնելու օդային երթևեկությունը:

 

ԳԼՈՒԽ 2

 ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

4. Սկզբնական ուսուցումը պետք է ապահովի ուսանող կամ վարժվող կարգավարի գիտելիքների ու գործնական հմտությունների այնպիսի մակարդակ, որպեսզի նա բավականաչափ նախապատրաստված լինի օդային երթևեկության կառավարման միավորում վարժանք սկսելու համար: Սկզբնական ուսուցումն անցկացնող ուսումնական հաստատությունների ուսումնական դասընթացների ծրագրերը առնվազն պետք է բավարարեն ԻԿԱՕ-ի փաստաթղթերի և Եվրոկոնտրոլի՝ թիվ EATMP, 2001b - T3, EATMP, 2000b - T14 փաստաթղթերի պահանջներին:

5. Սկզբնական ուսուցումը պետք է ներառի հետևյալ առարկաները.

1) Ավիացիոն իրավունք.

2) օդային երթևեկության կազմակերպում, ներառյալ ռազմաքաղաքացիական համագործակցության ընթացակարգեր.

3) օդերևութաբանություն.

4) նավիգացիա.

5) օդանավ և թռիչքների իրականացում, ներառյալ կարգավարի և օդաչուի գործառույթները.

6) մարդկային գործոն.

7) օգտագործվող սարքավորումներ և համակարգեր.

8) թռիչքների անվտանգություն, թռիչքների անվտանգության կառավարման համակարգ.

9) ոչ ստանդարտ և վթարային իրավիճակներ, համակարգերի դեգրադացիան, լեզվական պատրաստվածություն, ներառյալ դարձվածքաբանությունը:

6. Սկզբնական ուսուցումն իր մեջ ներառում է տեսական դասընթացներ և գործնական պարապմունքներ, ներառյալ վարժասարքերի վրա վարժանքի անցկացումը: Սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերը հաստատվում կամ ճանաչվում են (օտարերկրյա ուսումնական հաստատությունների դեպքում) Նախարարության կողմից:

7. Սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերը և դրանց ներկայացվող պահանջները պարբերաբար վերանայվում են՝ օդային երթևեկության կառավարման գործող պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով: Այդ նպատակի ապահովման համար.

1) հրահանգիչը իրականացնում է օդային երթևեկության կառավարման միավորում վարժանք անցնող ուսանող և/կամ վարժվող կարգավարների առաջընթացի գնահատում և վեր է հանում ուսուցման սկզբնական փուլում նրանց լրացուցիչ գիտելիքներ կամ գործնական հմտություններ ապահովելու անհրաժեշտությունը,

2) ապահովվում է դասավանդող անձնակազմի անդամների մոտ գործող որակավորման նիշերի առկայությունը կամ նրանց պարբերական ծանոթացումն օդային երթևեկության կառավարման պրակտիկ գործընթացներին՝ օդային երթևեկության կառավարման մարմիններում,

3) ապահովվում է Նախարարության կողմից ուսումնական ծրագրերի պարբերական քննարկումը՝ հաշվի առնելով նաև օդային երթևեկության կառավարման մարմինների առաջարկները:

 

ԳԼՈՒԽ 3

ՎԱՐԺԱՆՔՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

 

8. Յուրաքանչյուր օդային երթևեկության կառավարման միավոր կազմում է իր վարժանքի ծրագիրը, որը ներառում է այդ միավորում վարժանք անցնող ուսանող և/կամ վարժվող կարգավարների (այսուհետ՝ ստաժոր-կարգավար) կողմից անցումային ուսուցման, աշխատավայրում նախավարժանքի և աշխատատեղում վարժանքի հաջորդական փուլերի մանրամասները: Միավորի վարժանքի ծրագիրը (ուսումնական ծրագիրը) փուլերից յուրաքանչյուրի համար ներառում է.

1) ուսուցման նպատակը.

2) կիրառվող ընթացակարգերը, որոնց միջոցով ապահովվում է ուսուցման նպատակների իրականացումը.

3) ուսուցում անցնողների առաջընթացի և վերջնական արդյունքների գնահատման ընթացակարգերը:

9. Անցումային ուսուցումը հաջորդում է սկզբնական ուսուցմանը, ապահովում է տեղային առանձնահատկությունների վերաբերյալ լրացուցիչ տեսական գիտելիքների փոխանցումը ստաժոր-կարգավարին և նպատակաուղղված է աշխատավայրում նախավարժանքի փուլին նրան համարժեքորեն նախապատրաստելուն:

10. Աշխատավայրում նախավարժանքը նպատակաուղղված է ստաժոր-կարգավարներին աշխատատեղում վարժանքի փուլին համարժեքորեն նախապատրաստելուն: Այն իրականացվում է տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնող սիմուլյացիոն մեթոդների համակողմանի կիրառմամբ:

11. Աշխատատեղում վարժանքի փուլի ընթացքում ստաժոր-կարգավարները նախորդ փուլերում ձեռք բերված գործնական կարողությունների ու հմտությունների համատեղ կիրառմամբ օդային երթևեկության կառավարման ծառայություն են մատուցում իրական երթևեկության միջավայրում՝ հրահանգչի ղեկավարության ներքո:

Աշխատատեղում վարժման հրահանգիչը մնում է պատասխանատու իր ղեկավարության ներքո մատուցվող օդային երթևեկության կառավարման ծառայության ապահովության համար:

12. Աշխատատեղում վարժանքի ծրագիրը ներառում է անհրաժեշտ նշումներ առաջադրված նպատակների իրականացման համար նախատեսված նվազագույն և առավելագույն ժամաքանակի վերաբերյալ:

Ստաժոր-կարգավարների վարժանքի ընթացքի վերաբերյալ հրահանգչի կողմից կանոնավորապես կազմվում է մանրամասն հաշվետվություն՝ հնարավորություն տալով մյուս հրահանգիչներին որոշելու նրանց մասնագիտական համապատասխանության մակարդակը, գործնական կարողությունները և թույլ տեղերը:

13. Ստաժոր-կարգավարների վարժանքի ընթացքը գնահատվում է. Աշխատատեղում վարժանքի ծրագրում վերանայման ենթակա հարցերը վեր հանելու և (կամ) անցումային և (կամ) աշխատավայրում նախավարժանքի փուլերում լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով:

Աշխատատեղում վարժանքի ծրագրի փոփոխությունների հետ միասին ծրագրում նշվում են նաև այդ փոփոխության իրականացման պատճառներն ու հիմնավորումները:

14. Հրահանգչի ներկայացումով օդային երթևեկության կառավարման միավորում ստաժոր-կարգավարի վարժանքը կարող է դադարեցվել, եթե նա.

1) չի ցուցաբերում բավարար տեսական գիտելիքներ՝ գործնական պատրաստման անցնելու համար, չնայած այդ նպատակով տրամադրված լրացուցիչ ժամանակին, կամ

2) գիտելիքների ու հմտությունների գնահատման ժամանակ կամ կարգավարի աշխատանքային տեղում ցուցաբերել է ինքնուրույն աշխատանքի անպատրաստականություն, չնայած այդ նպատակով տրամադրված լրացուցիչ ժամանակին, կամ

3) պատրաստ չէ ինքնուրույն օդային երթևեկության կարգավարական սպասարկում իրականացնելու անգլերեն լեզվով:

15. Իրենց մասնագիտական համապատասխանության վերականգնման նպատակով ստաժավորում անցնող կարգավարների համար Միավորի վարժանքի ծրագրով կարող են սահմանվել դրա փուլերի իրականացման կրճատված ծավալներ՝ կախված ստաժավորում անցնողի պատրաստվածության մակարդակից:

 

ԳԼՈՒԽ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

16. Օդային երթևեկության կառավարման կարգավարների ընթացիկ ուսուցման կազմակերպման, նրանց մասնագիտական համապատասխանության շարունակական ապահովման և գնահատման նպատակով օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպությունում ներդրվում է կարգավարների մասնագիտական համապատասխանության ապահովման և գնահատման համակարգը, որը ներառում է.

1) կարգավարների օպերատիվ փորձառության պահպանման միջոցառումները,

2) ընթացիկ ուսուցման և գիտելիքների գնահատման միջոցառումները:

Կարգավարների մասնագիտական համապատասխանության ապահովման և գնահատման համակարգի գործունեության շրջանակներում իրականացվող միջոցառումները համարվում են կարգավարի մասնագիտական գործունեության բաղկացուցիչ մաս և դրանց վրա ծախսված ժամանակը հաշվարկվում է որպես աշխատանքային ժամեր:

17. Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանվում են մասնագիտական համապատասխանության ապահովման ու պահպանման համապատասխան ընթացակարգերը, ներառյալ մասնագիտական համապատասխանության պահանջներին չբավարարող կարգավարներին վերականգնելու ընթացակարգերը:

18. Կարգավարների օպերատիվ փորձառության պահպանման նպատակով Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանվում են սեկտորներից և աշխատատեղերից յուրաքանչյուրում օդային երթևեկության կարգավարական սպասարկում իրականացնելու նվազագույն ժամաքանակի վերաբերյալ պահանջներ: Նշված ժամերի քանակը չպետք է լինի պակաս, քան 8 ժամ մեկ ամսվա ընթացքում:

19. Օդային երթևեկության կառավարման աշխատանքներում կարգավարի աշխատանքի ընդհատման դեպքում օպերատիվ փորձառության պահպանման և վերականգնման նպատակով նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

1) 1-6 ամիսների աշխատանքի ընդհատման դեպքում նախատեսվում է կարգավարի բացակայության ընթացքում հրատարակված փաստաթղթերի ուսումնասիրություն և գործնական հմտությունների գնահատում.

2) 6-12 ամիսների աշխատանքի ընդհատման դեպքում նախատեսվում է կարգավարի բացակայության ընթացքում հրատարակված փաստաթղթերի ուսումնասիրություն, կարգավարական կետում կարգավարի ստաժավորման անցկացում՝ համաձայն Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված ընթացակարգի, և աշխատատեղում անմիջական ղեկավարին ստուգարքի հանձնումը:

20. Ընթացիկ ուսուցման և գիտելիքների գնահատման միջոցառումները հետապնդում են հետևյալ նպատակները.

1) տեսական և գործնական գիտելիքների պահպանում և կատարելագործում,

2) ավիացիոն իրադարձությունների պատճառների և հանգամանքների ուսումնասիրություն և կանխարգելիչ միջոցառումների իրականացում,

3) օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական միջոցների շահագործման գիտելիքների խորացում,

4) տարվա տարբեր ժամանակահատվածների օդերևութաբանական պայմաններում, օդային երթևեկության սպասարկման առանձնահատկությունների ուսուցում,

5) օդային երթևեկության սպասարկման սահմանափակ միջոցների օգտագործում,

6) նոր կանոնակարգող փաստաթղթերի, ընթացակարգերի և առաջավոր փորձի ուսումնասիրություն,

7) սկզբունքորեն նոր ռադիոտեխնիկական միջոցների ներդրման, օդային տարածքի կառուցվածքի տարրերի, թռիչքների երթուղիների և սխեմաների փոփոխման, օդային երթևեկության սպասարկման նոր ընթացակարգերի ներդրման դեպքերում ընթացիկ ուսուցումն ու գիտելիքների գնահատումը, եթե թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության շրջանակներում մշակված ու հաստատված և դրանց ներդրման ապահովմանն ուղղված ծրագրերով և/կամ պլաններով նախատեսվում է իրականացնել նման միջոցառումներ,

8) վթարային դեպքերի և օդային երթևեկության սպասարկման սահմանափակ միջոցների օգտագործման վարժում,

9) անգլերեն լեզվի որակավորման պահպանում:

21. Ընթացիկ ուսուցման և գիտելիքների գնահատման միջոցառումները ներառում են դասընթացները, ինքնուրույն ուսուցումը, օդային երթևեկության կառավարման վարժային խաղարկությունները, վարժասարքային վարժումը, աշխատանքի վերլուծությունները, օդային մայրուղիների կամ աերոդրոմի շրջակայքի ծանոթացման թռիչքները:

22. Արցախի Հանրապետության օդանավակայաններից առևտրային օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողներն աջակցում են կարգավարների կողմից օդային մայրուղիների և աերոդրոմի շրջակայքի ծանոթացման թռիչքների իրականացմանը:

23. Ի լրումն ընթացիկ ուսուցման և գիտելիքների գնահատման միջոցառումների, Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով նախատեսվում են նաև առնվազն երեք տարին մեկ անգամ յուրաքանչյուր կարգավարի ընդհանուր մասնագիտական ուսուցման և գիտելիքների գնահատման ընթացակարգեր, որոնք ներառում են.

1) ընդհանուր տեսական ուսուցման դասընթացների անցկացում և գիտելիքների գնահատման միջոցառումներ՝ Նախարարության կողմից հաստատված ծրագրի հիման վրա,

2) գործնական հմտությունների գնահատման միջոցառումներ:

24. Սույն հավելվածով նախատեսված գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման ընթացակարգերը փաստաթղթավորվում են:

Կարգավարների գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման արդյունքների, ինչպես նաև նրանց կողմից յուրաքանչյուր սեկտորում և/կամ աշխատանքային տեղում փաստացի աշխատած ժամերի մասին կատարվում են համապատասխան գրառումներ օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպությունում այդ նպատակներով վարվող կարգավարական գրքույկներում կամ տվյալների բազայում:

 

ԳԼՈՒԽ 5

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

25. Օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպությունում կարգավարի գործունեությունը կարող է նախնական կասեցվել, մասնավորապես, եթե.

1) օդային երթևեկության կառավարման միավորում գործող Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրին համաձայն անցկացվող գնահատումները նման կասկածների տեղիք են տալիս, կամ եթե չեն ապահովվում այդ ծրագրով սահմանված ընթացիկ փորձառության նվազագույն պահանջները՝ որոշակի ժամանակահատվածում,

2) կարգավարը մասնակցություն է ունեցել օդանավի թռիչքի անվտանգության համար իրական կամ հնարավոր վտանգ պարունակող միջադեպի կամ պատահարի առաջացմանը:

Գործունեության կասեցումը կարող է տարածվել կարգավարի որակավորման որոշակի նիշով, կամ հատուկ նիշով, կամ վկայականով նախատեսված ամբողջ գործունեության նկատմամբ, կախված նրանից, թե դրանցից որի առնչությամբ են կասկածներն առաջացել:

26. Եթե օդային երթևեկության կառավարման միավորում գործող մասնագիտական համապատասխանության գնահատումները կասկածների տեղիք են տալիս, ապա կարգավարի գործունեությունը կասեցվում է, որից հետո անց է կացվում օդային երթևեկության կառավարման միավորում իրականացված գնահատման հանգամանքների և կատարված եզրակացությունների կրկնակի գնահատում: Կարգավարը վերադառնում է օդային երթևեկության կառավարման օպերատիվ գործունեության իրականացմանը, եթե կրկնակի գնահատումների կամ դրանց հիման վրա իրականացվող լրացուցիչ միջոցառումների արդյունքում կարգավարն ապացուցում է իր մասնագիտական համապատասխանությունը:

27. Եթե կարգավարն առնչություն է ունեցել իր կառավարման ներքո գտնվող օդանավի հետ ավիացիոն պատահարի կամ միջադեպի առաջացմանը, նրա հետագա գործունեությունը կասեցվում է, մինչև տվյալ իրադարձության մասնագիտական քննության ավարտը: Եթե քննության արդյունքում պարզվում է, որ կարգավարը ավիացիոն պատահարի կամ միջադեպի առաջացման պատճառներին առնչություն չունի, նա վերադառնում է գործառույթների իրականացմանը: Հակառակ դեպքում իրականացվում են Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով նախատեսված ուսուցման և գնահատման գործառույթները:

28. Գործունեության կասեցման դեպքում կարգավարը կարող է շարունակել օդային երթևեկության կառավարում իրականացնել աշխատատեղում հրահանգչի ղեկավարության ներքո: Կարգավարի գործունեության կասեցումն իրականացվում է նրա մասնագիտական համապատասխանության ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ (կարգավարի ուսուցում, նրա գիտելիքների գնահատում, ավիացիոն իրադարձության քննություն/գնահատում) անցկացնելու նպատակով, ինչը համարվում է նրա մասնագիտական գործունեության բաղկացուցիչ մաս: Գործունեության նման նախնական կասեցումը որպես պատժի միջոց չի կարող դիտարկվել:

29. Եթե սույն մասում ներկայացված դեպքերում անցկացված գնահատումների արդյունքում կարգավարը չի ապացուցում իր մասնագիտական պիտանիությունը, ապա այդ մասին տեղեկացվում է Նախարարություն:

 

ԳԼՈՒԽ 6

ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Արցախի Հանրապետությունում օդային երթևեկության կառավարման կարգավարի գործունեություն իրականացվում է բացառապես Նախարարության կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության և սույն Կարգի պահանջների համաձայն տրված կամ ճանաչված (ուժ ստացած) օդային երթևեկության կառավարման կարգավարի գործող վկայական կրող անձի կողմից:

31. Կարգավարը վկայական ստանալու, դրա գործողության ժամկետը երկարաձգելու, վկայականի վերականգնման, կրկնօրինակ ստանալու, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ ստանալու և վկայականի փոխարինման համար հայտ է ներկայացնում Նախարարություն:

32. Վկայական ստանալու համար հայտ ներկայացրած կարգավարը անցնում է համապատասխան թեստավորում՝ Նախարարության կողմից սահմանված ընթացակարգերով:

33. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմողի անձնագրի պատճենը,

2) համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենը՝ վկայականը առաջին անգամ ստանալու դեպքում,

3) համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատ:

34. Հայտը և կից փաստաթղթերը Նախարարություն մուտք լինելուց հետո, ուսումնասիրվում են և հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնվում է թեստավորման ժամկետների մասին, իսկ դրա մեջ առկա թերությունների դեպքում դրանց մասին գրավոր հայտնվում է հայտատուին, որը դրանք ստանալուց հետո հնգօրյա ժամկետում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները: Հնգօրյա ժամկետում ներկայացված թերությունների չշտկման դեպքում հայտը Նախարարության կողմից համարվում է անվավեր:

35. Վկայականը տրվում է Նախարարության որոշման հիման վրա՝ կարգի 32-րդ կետում նշված թեստավորման դրական արդյունքում՝ հինգ տարի ժամկետով: Թեստավորման բացասական արդյունքի դեպքում հայտատուին վկայական չի տրվում և թեստավորման ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին գրավոր հայտնվում է հայտը մերժելու մասին: Վկայական ստանալու հայտերի ներկայացման քանակը չի սահմանափակվում:

36. Վկայականը ստորագրվում է նախարարի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում նրան փոխարինող համապատասխան պաշտոնատար անձի կողմից:

37. Նախարարության կողմից վկայականի կրկնօրինակը տրվում է վկայականի կորստի, վնասելու կամ վկայականի տիրոջ անունը և/կամ ազգանունը օրենքով սահմանված կարգով փոխելու դեպքում:

38. Վկայականի կրկնօրինակը լրացնելիս տիտղոսաթերթի վրա տպվում է «կրկնօրինակ» գրառումը և տրվում նախկին վկայականի համարը:

39. Վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կարգի 34-րդ և 35-րդ կետերով սահմանված ընթացակարգով:

40. Այն դեպքում, երբ վկայականում անհրաժեշտ է կատարել նշումներ, սակայն նշումների համար հատկացված բաժինները ամբողջական լրացված են, վկայականը փոխարինվում է նորով և դրա մեջ գրառվում են տրման օրվա դրությամբ գործող նշումները:

41. Կարգավարների ատեստավորման գործընթացում Նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են.

1) վկայականների, որակավորման նիշերի ու հատուկ նիշերի տալը և դրանց գործողությունը դադարեցնելը, օտարերկրյա վկայականների ճանաչելը,

2) որակավորման նիշերի ու հատուկ նիշերի գործողության երկարաձգումը և/կամ կասեցումը,

3) ուսուցման ծրագրերի, Միավորի վարժանքի ծրագրերի ու մասնագիտական համապատասխանության ծրագրերի ուսումնասիրությունը, հաստատումը կամ ճանաչելը:

42. Օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարի վկայական տրվում է Նախարարության կողմից, եթե անձը.

1) ունի առնվազն միջնակարգ կրթություն,

2) ավարտել է որակավորման որոշակի նիշի կամ նիշերի համար նախատեսված սկզբնական ուսուցման դասընթացները, որոնք բավարարում են սույն Կարգի 2-րդ Գլխի պահանջներին,

3) կրում է գործող բժշկական վավերագիր՝ տրված «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն,

4) ցուցաբերում է բավարար լեզվական գիտելիքներ՝ համաձայն սույն Կարգի 50-րդ կետի պահանջների:

Ուսանող կարգավարի վկայականը պարունակում է սույն Կարգով սահմանված որակավորման նիշերից առնվազն մեկը: Ուսանող կարգավարի վկայական կրողն օդային երթևեկության կառավարումն իրականացնում է հրահանգչի ղեկավարության ներքո:

Ուսանող կարգավարի վկայականը տրվում է մեկ տարի գործողության ժամկետով: Օդային երթևեկության կառավարման մարմնում վարժանքը պետք է սկսվի ուսանող կարգավարի վկայական ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում:

43. Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայական տրվում է առնվազն 21 տարին լրացած անձին, եթե նա.

1) կրում է ուսանող կարգավարի վկայական և անցել է Միավորի վարժանքի ծրագրով նախատեսված ուսուցումն ու հանձնել համապատասխան քննությունները և գնահատումը՝ համաձայն սույն Կարգի 3-րդ Գլխի պահանջների,

2) կրում է գործող բժշկական վավերագիր,

3) ցուցաբերում է բավարար լեզվական գիտելիքներ՝ համաձայն սույն Կարգի 50-րդ կետի պահանջների:

Կարգավարի վկայականը վավերացվում է Նախարարության կողմից՝ դրանում համապատասխան որակավորման նիշ(եր)ի, որակավորման հատուկ նիշ(եր)ի, միավորի հատուկ նիշ(եր)ի և լեզվի հատուկ նիշի ներառումով:

Կարգավարի վկայական կրող անձը չի մատուցում օդային երթևեկության կառավարման այնպիսի ծառայություն, որին համապատասխան գործող որակավորման նիշ նա չունի, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իրականացնում է այդ գործառույթները հրահանգչի ղեկավարության ներքո: Օդային երթևեկության կառավարման կարգավարը ղեկավարության ներքո օդային երթևեկության կառավարում իրականացնում է, եթե նա ավարտել է օդային երթևեկության կառավարման մատուցվելիք ծառայությանը համապատասխան որակավորում ապահովող սկզբնական ուսուցման դասընթացները և հանձնել քննությունները, կամ նախկինում արդեն ունեցել է համապատասխան որակավորման նիշ:

44. Հրահանգչի հատուկ նիշ տրվում է կարգավարի վկայական կրողին, եթե.

1) նրա վկայականը եղել է գործող՝ առնվազն վերջին երեք տարիների ընթացքում,

2) նա ավարտել է հրահանգչի ուսուցման դասընթացները և հանձնել քննությունները,

3) վկայականը պարունակում է նվազագույնը նախորդ մեկ տարվա վավերական որակավորման հատուկ նիշ այն սեկտորների, կամ աշխատանքային տեղերի համար, որտեղ նա հրահանգավորելու է,

4) վկայականը պարունակում է անգլերեն լեզվի գործող հատուկ նիշ:

45. Օդային երթևեկության կառավարում իրականացնող կազմակերպությունում թռիչքների անվտանգության ապահովմանն անմիջականորեն առնչվող գործառույթներ իրականացնող և կարգավարի վկայական կրող որոշ անձանց վկայականներին, որակավորմանն ու փորձառությանը ներկայացվող պահանջների առանձնահատկությունները բերված են սույն Կարգի Ենթահավելված 1-ում:

 

ԳԼՈՒԽ 7

 ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆԻՇԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆԻՇԵՐԸ

 

46. Վկայականը պարունակում է ստորև նշված որակավորման նիշերից մեկը կամ մի քանիսը, որոնցով նշվում են կարգավարական սպասարկման այն տեսակները, որոնք կարող է մատուցել վկայականը կրողը.

1) «Վիզուալ թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշով (ԷՅ ԴԻ ՎԻ (ADV)) նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ օդային երթևեկության կառավարում իրականացնելու աերոդրոմային երթևեկության համար այնպիսի աերոդրոմում, որը չունի սարքավորումներով իրականացվող թռիչքների համար նախատեսված մոտեցման կամ մեկնման հրապարակված ընթացակարգեր՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի 2012 թվականի հունվարի 31-ի «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը հաստատելու մասին» N 05-Ն հրամանի պահանջների.

2) «Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշով (ԷՅ ԴԻ ԱՅ (ADI)) նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ օդային երթևեկության կառավարում իրականացնելու աերոդրոմային երթևեկության համար այնպիսի աերոդրոմում, որում առկա են սարքավորումներով մոտեցման և/կամ մեկնման հրապարակված ընթացակարգեր: Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարման որակավորման նիշի հետ միասին վկայականը պետք է պարունակի առնվազն մեկ համապատասխան որակավորման հատուկ նիշ՝ համաձայն սույն Կարգի 47-րդ կետի.

3) «Մոտեցման կառավարում ընթացակարգերով» (ԷՅ ՓԻ ՓԻ (APP)) որակավորման նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ օդային երթևեկության կառավարում իրականացնելու ժամանող, մեկնող կամ տարանցիկ օդանավերի համար՝ առանց դիտարկման սարքավորումների օգտագործման.

4) «Մոտեցման կառավարում դիտարկման միջոցով» (ԷՅ ՓԻ ԷՍ (APS)) որակավորման նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ օդային երթևեկության կառավարում իրականացնելու ժամանող, մեկնող կամ տարանցիկ օդանավերի համար, դիտարկման սարքավորումների օգտագործումով: Նշված որակավորման նիշի հետ միասին վկայականը պետք է պարունակի նաև առնվազն մեկ համապատասխան որակավորման հատուկ նիշ՝ համաձայն սույն Կարգի 48-րդ կետի.

5) «Շրջանային կառավարում ընթացակարգերով» (ԷՅ ՍԻ ՓԻ (ACP)) որակավորման նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ իրականացնելու օդային երթևեկության շրջանային կառավարում առանց դիտարկման սարքավորումների օգտագործման.

6) «Շրջանային կառավարում դիտարկման միջոցով» (ԷՅ ՍԻ ԷՍ (ACS)) որակավորման նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ իրականացնելու օդային երթևեկության շրջանային կառավարում, դիտարկման սարքավորումների օգտագործումով:

Նշված որակավորման նիշի հետ միասին վկայականը պետք է պարունակի առնվազն մեկ համապատասխան որակավորման հատուկ նիշ՝ համաձայն սույն Կարգի 49-րդ կետի:

47. «Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշը պետք է պարունակի սույն կետում ներկայացված որակավորման հատուկ նիշերից առնվազն մեկը.

1) «Գետնավարման կառավարում» (ՋԻ ԷՄ ՍԻ (GMC)) հատուկ նիշը, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ կառավարելու գետնավարումը,

2) «Օդային կառավարում» (ԷՅ ԱՅ ԱՌ (AIR)) հատուկ նիշը, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ իրականացնելու թռիչքների աերոդրոմային կառավարում օդում օդանավի թռիչքի փուլում,

3) «Աշտարակային կառավարում» (ԹԻ Դաբլ Յու ԱՌ (TWR)) հատուկ նիշը, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ մատուցելու աերոդրոմային կարգավարական սպասարկում, երբ աերոդրոմային երթևեկության կառավարումը (ինչպես գետնավարումը, այնպես էլ աերոդրոմային կառավարումը օդում օդանավի թռիչքի փուլում) իրականացվում է մեկ աշխատանքային տեղից:

«Սարքավորումներով թռիչքների աերոդրոմային կառավարում» որակավորման նիշը լրացուցիչ կարող է պարունակել նաև հետևյալ հատուկ նիշերը.

1) «Գետնավարման կառավարում դիտարկման միջոցով» (ՋԻ ԷՄ ԷՍ (GMS)) հատուկ նիշը, որը տրվում է ի լրումն «Աշտարակային կառավարում» հատուկ նիշի կամ «Գետնավարման կառավարում» հատուկ նիշի և որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ կառավարելու գետնավարումը աերոդրոմում վերգետնյա տեղաշարժերի դիտարկման համակարգերի օգտագործումով.

2) «Ռադար» (ԱՌ ԷՅ ԴԻ (RAD)) հատուկ նիշը, որը տրվում է ի լրումն «Օդային կառավարում» կամ «Աշտարակային կառավարում» հատուկ նիշի և որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ աերոդրոմային երթևեկությունը կառավարելիս օգտագործել շրջադիտային ռադարային սարքավորումների տվյալները՝ համաձայն սահմանված ընթացակարգերի.

48. «Մոտեցման կառավարում դիտարկման միջոցով» որակավորման նիշը պետք է պարունակի սույն կետում ներկայացված որակավորման հատուկ նիշերից առնվազն մեկը.

1) «Ռադար» որակավորման հատուկ նիշը, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ մոտեցման կարգավարական սպասարկում իրականացնելու առաջնային և/կամ երկրորդային ռադարի (կամ ռադարին ներկայացվող պահանջներին բավարարող և նույնատիպ բնութագրեր ապահովող տարաբաշխված համակարգի) օգտագործմամբ.

2) «Ավտոմատ կախյալ դիտարկում» (ԷՅ ԴԻ ԷՍ (ADS)) հատուկ նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ իրականացնելու մոտեցման կառավարում (կարգավարական սպասարկում) ավտոմատ կախյալ դիտարկման սարքավորումների օգտագործմամբ.

49. «Շրջանային կառավարում դիտարկման միջոցով» որակավորման նիշը պետք է պարունակի սույն կետում ներկայացված որակավորման հատուկ նիշերից առնվազն մեկը.

1) «Ռադար» որակավորման հատուկ նիշը, որով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ շրջանային կարգավարական սպասարկում իրականացնելու շրջադիտային ռադարային սարքավորումների (կամ ռադարին ներկայացվող պահանջներին բավարարող և նույնատիպ բնութագրեր ապահովող տարաբաշխված համակարգի) օգտագործմամբ.

2) «Ավտոմատ կախյալ դիտարկում» հատուկ նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ իրականացնելու շրջանային կառավարում (կարգավարական սպասարկում) ավտոմատ կախյալ դիտարկման սարքավորման օգտագործմամբ:

50. Լեզվի հատուկ նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը սահմանած լեզվական պահանջներին, որոնք տարածվում են ինչպես դարձվածաբանության, այնպես էլ ընդհանուր լեզվական գիտելիքների նկատմամբ և ապահովում են համապատասխանություն Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ի սահմանված սանդղակի (այսուհետ՝ ԻԿԱՕ-ի սանդղակ) առնվազն 4-րդ մակարդակին:

Միջազգային չվերթերի կարգավարական սպասարկում իրականացնելու իրավասություն ստանալու համար վկայականը կրողը պետք է ապահովի անգլերեն լեզվի իմացության համապատասխան գիտելիքներ:

Լեզվական պահանջներին համապատասխան գիտելիքների գնահատումն իրականացվում է Նախարարության կողմից հաստատված լեզվական գիտելիքների գնահատման ընթացակարգերի հիման վրա:

51. «Հրահանգչի» (Օ ՋԻ ԹԻ (OJT)) հատուկ նիշով նշվում է այն կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ աշխատատեղում վարժանք անցկացնելու համար:

Հրահանգչի խնդիրները ներառում են.

1) ուսանող կամ վարժվող օդային երթևեկության կառավարման կարգավարի գործունեության ղեկավարումը, նրանց ուսման ընթացքին հետևելը և զեկուցելը,

2) գիտելիքների կամ հմտությունների թերությունների հայտնաբերումը և դրանք վերացնելու նպատակով ուսուցում անցկացնելու առաջարկների ներկայացումը,

3) աշխատատեղում վարժանք անցնող ուսանող կամ վարժվող օդային երթևեկության կառավարման կարգավարի մասնագիտական համապատասխանության մակարդակի հավաստումը՝ անցկացված վարժանքին համապատասխան գործող որակավորման նիշ ստանալու նպատակով,

4) այն կարգավարների գործունեության ղեկավարումը, որոնց վկայականի գործողությունը և/կամ որակավորման նիշի, որակավորման հատուկ նիշի գործողությունը ժամանակավորապես կասեցված է:

52. «Միավորի» հատուկ նիշով նշվում է վկայականը կրողի մասնագիտական համապատասխանությունը՝ կարգավարական սպասարկում իրականացնելու օդային երթևեկության կառավարման միավորի կոնկրետ սեկտոր(ներ)ում կամ աշխատատեղ(եր)ում:

Որակավորման նիշերը և որակավորման հատուկ նիշերը համարվում են վավերական, եթե դրանց համար առկա են համապատասխան «Միավորի» հատուկ նիշ(եր):

 

ԳԼՈՒԽ 8

ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՆԻՇԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

53. «Միավորի» հատուկ նիշը տրվում է վավերականության 12 ամիս ժամկետով: Դրա վավերականությունը երկարաձգվում է հերթական 12 ամիսների համար կարգավարի կողմից ներկայացվող հայտի հիման վրա, հետևյալ հիմնավորումներով.

1) նախորդ 12 ամիսների ընթացքում իր վկայականով նախատեսված օդային երթևեկության կարգավարական սպասարկում է իրականացրել առնվազն Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված մինիմալ ժամերի քանակով,

2) անցել է Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրով սահմանված ընթացիկ ուսուցման և գնահատման ընթացակարգերը:

Հրահանգչի հատուկ նիշերի երկարաձգման համար անհրաժեշտ մինիմալ ժամերի քանակը կարող է նվազեցվել նրա կողմից աշխատատեղում վարժանք անցնողների ուսուցմանը տրամադրված ժամաքանակի չափով:

Հայտ ներկայացրած կարգավարը անցնում է մասնագիտական համապատասխանության գործընթաց (փաստաթղթերի ուսումնասիրություն, թեստավորում, աշխատանքների կատարման գործնական ստուգում):

54. Միավորի հատուկ նիշի գործողության երկարաձգման պայմանները չբավարարելու, կամ 12-48 ամիսների աշխատանքի ընդհատման դեպքերում վկայականը կրողն անցնում է Միավորի վարժանքի ծրագրով նախատեսված՝ իր մասնագիտական համապատասխանության վերականգնման ստաժավորում:

55. Չորս հաջորդական տարիների ընթացքում իր վկայականի նիշերին և/կամ հատուկ նիշերին համապատասխան օդային երթևեկության կարգավարական սպասարկում չիրականացնելու դեպքում, վկայական կրողը, դրանց գործողությունը վերականգնելու նպատակով, նախապես անցնում է համապատասխան որակավորման նիշի համար անհրաժեշտ սկզբնական ուսուցման դասընթացներ, եթե նա այդ ժամանակահատվածում չի աշխատել օդային երթևեկության կազմակերպման բնագավառում: Ամեն դեպքում վկայականը կրողն անցնում է ստաժավորում՝ համաձայն Միավորի վարժանքի ծրագրի:

56. Վկայական կրողների լեզվական համապատասխանությունը ենթակա է պարբերական գնահատման, բացառությամբ այն դեպքերի, եթե անձը ունի ԻԿԱՕ-ի սանդղակով 6-րդ մակարդակ: 4-րդ մակարդակ ունեցողների լեզվական համապատասխանությունը գնահատվում է երեք տարին մեկ, իսկ 5-րդ մակարդակ ունեցողներինը՝ վեց տարին մեկ:

Միավորի մասնագիտական համապատասխանության ծրագրում նախատեսվում են լեզվական գիտելիքների պահպանման և գիտելիքների գնահատման ընթացակարգեր:

57. Հրահանգչի հատուկ նիշը տրվում է գործողության 36 ամիս ժամկետով:

58. Օդային երթևեկության կառավարման կարգավարի օտարերկրյա ատեստավորման վկայականները կարող են ճանաչվել Նախարարության կողմից Արցախի Հանրապետությունում օգտագործելու նպատակով, եթե դրանք տրված են սույն Կարգով սահմանվածից ոչ ավելի ցածր պահանջների հիման վրա: Ճանաչված վկայականներում միավորի հատուկ նիշեր ավելացնելու և դրա գործողության վավերականացման նպատակով վկայականը կրողը օդային երթևեկության կառավարման համապատասխան միավորում անցնում է համապատասխան սեկտոր(ներ)ի/աշխատատեղ(եր)ի Միավորի վարժանքի ծրագրով սահմանված վարժանքն ու գնահատումները:

 

ԳԼՈՒԽ 9

ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

59. Նախարարության կողմից վկայականի, որակավորման նիշերի կամ հատուկ նիշերի գործողությունը կարող է կասեցվել, կարգավարի գիտելիքների առնչությամբ կասկածների առկայության, կամ նրա կողմից սխալներ թույլ տալու դեպքերում:

Վկայականի գործողությունը կարող է դադարեցվել կարգավարի մեծապես անփույթ վերաբերմունքի կամ կանխամտածված խախտումների դեպքերում:

60. Նախարարության կողմից վկայականի, որակավորման նիշերի կամ հատուկ նիշերի կասեցման որոշմամբ սահմանվում են նաև կասեցման ժամկետները, կարգավարի վերապատրաստման և/կամ նրա մասնագիտական համապատասխանության գնահատման պահանջներն ու պայմանները, որոնց դրական արդյունքի դեպքում կասեցումը չեղյալ կհամարվի և դրա գործողությունը կվերականգնվի:

61. Սույն Կարգի 60-րդ կետի պահանջների ապահովման նպատակով, կասեցման վերաբերյալ որոշման գործողության ժամանակահատվածում, կարգավարը օդային երթևեկության կառավարում կարող է իրականացնել հրահանգչի ղեկավարության ներքո: Այդ ժամանակահատվածում կարգավարի մասնագիտական գործառույթների իրականացման ու վճարման կարգն ու պայմանները սահմանվում են օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպության ներքին կանոնակարգերով և/կամ գործատուի ու կարգավարի միջև կնքված աշխատանքային համաձայնագրով:

62. Վկայականի գործողությունը դադարեցվելու դեպքում, կարգավարը չի կարող օդային երթևեկության կառավարում իրականացնել:

63. Կարգավարի մասնագիտական համապատասխանության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում օդային երթևեկության սպասարկումն իրականացնող կազմակերպությունը կասեցնում է կարգավարի գործունեությունը՝ համաձայն սույն Կարգի 5-րդ Գլխի:

64. Օդային երթևեկության կառավարման կարգավարների վկայականները լրացվում են հետևյալ կերպ.

1) 1-ին էջ. տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Արցախի Հանրապետություն» բառերը, Արցախի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տվող լիազորված մարմնի անվանումը, «ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը.

2) 2-րդ էջ.

ա. I կետում - վկայական տվող պետության անվանումը,

բ. II կետում - վկայականի անվանումը

գ. III կետում - վկայականի համարը հետևյալ ֆորմատով.

2 նիշ - վկայականի տրման պետության պետական կոդ՝ (NK-Արցախի Հանրապետություն), հինգ նիշ - արաբական թվերով հերթական համարը, օրինակ՝ (NK 00001),

3) 3-րդ էջ.

ա. IV կետում - վկայականի տիրոջ ազգանունը և անունը,

բ. IVa-րդ կետում - վկայականի տիրոջ ծննդյան տարեթիվը և վայրը,

գ. V - վկայականի տիրոջ բնակվելու հասցեն (փողոց, քաղաք, վարչական տարածք և փոստային կոդը),

դ. VI կետում - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,

ե. VII - րդ կետում - վկայականի տիրոջ ստորագրությունը,

4) 4-րդ էջ.

ա. VIII կետում - վկայական տվող մարմնի անվանումը,

բ. IX կետում - վկայականի տիրոջ իրավասությունները,

գ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման տարեթիվը,

դ. Xa կետում - վկայական տվող մարմնի կնիքը կամ դրոշմը.

5) 5-16-րդ էջեր.

XI կետում - վկայականի գործողության ժամկետը տարեթվով, ինչպես նաև վկայականի գործողության ժամկետի երկարաձգման տարեթիվը։

6) 17-22-րդ էջեր.

XII կետում - որակավորման նշումները՝ օդային երթևեկության ծառայության կարգավարական կետի անվանումը:

7) 23-24-րդ էջեր.

XIII կետում - հատուկ նշումներ` կապված պաշտոնական պարտականությունների կատարման թույլտվության պայմանների հետ (անգլերեն լեզվի իմացության մակարդակ).

Սույն կետում նշվում է նաև, որ տվյալ վկայականը գործում է միայն բժշկական համապատասխան կարգի սերտիֆիկատի և անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում,

8) 25-28-րդ էջեր.

XIV կետում - Այլ տվյալներ.

ա. կարգերի շնորհում և դրանց հիմնավորումները

բ. աշխատանքի վայրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

   

ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

    

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 1

 Օդային երթևեկության կառավարման

կարգավարների ուսուցման և ատեստավորման կարգի

 

ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԱՌՆՉՎՈՂ

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ ԿՐՈՂ ՈՐՈՇ

ԱՆՁԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պաշտոն

Օդային երթևեկության կառավարման օպերատիվ գործունեության 

աշխատանքային փորձ (տարի)

Կրթության լրացուցիչ պահանջներ

Վկայականի գործողության պահպանման պահանջ (այո/ոչ)

Որակավորման լրացուցիչ պահանջներ

Ավագ կարգավար

2

-

այո

-

Թռիչքների ղեկավար

2

բարձրագույն

այո

2 կամ ավելի որակավորման նիշեր

Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար

2

բարձրագույն

ոչ

2 կամ ավելի որակավորման նիշեր

 

 

     

Ենթահավելված 2

Օդային երթևեկության կառավարման

 կարգավարի վկայականի ձևը

 

                                                                               

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

REPUBLIC OF ARTSAKH

Ներմուծեք նկարագրությունը_10

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

 

Ministry of economy and industrial infrastructures

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

AIR TRAFFIC CONTROLLER LICENCE

 

                                                      

REPUBLIC OF ARTSAKH

Ներմուծեք նկարագրությունը_10

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

NK 00001

 

I. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARTSAKH

 

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

 

Ministry of economy and industrial infrastructures

 

II. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ

 ՎԿԱՅԱԿԱՆ

 

AIR TRAFFIC CONTROLLER LICENCE

 

III. NK 00001

2

 IV...........................................................................

.............................................................................

 Ազգանուն, անուն, հայրանուն

............................................................................. Name of holder in full

 IVa..........................................................................

Ծնվել է-Date of birth 

 V............................................................................. 

  Հասցե-Address 

 VI............................................................................

Քաղաքացիությունը-Nationality of holder

 VII...........................................................................        Տիրոջ ստորագրությունը-Signature of holder

 

 

NK 00001

3

 

 VIII. Տրված է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից Issued by the Ministry of economy and industrial infrastructures

 

 IX. Վկայականի տերը իրավասու է իրականացնել XII և XIII կետերով նախատեսված մասնագիտական գործունեությունը

The licence holder is authorized to exercise privileges in accordance items XII and XIII

 

 X.Նախարար ..................................................

Minister      Ստորագրություն        Signature

 

«........ » .................................20        

 

 Xa.Կնիք Seal

 

NK 00001

 

 

4

XI. ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ LICENCE VALIDITY

_____________________________________ Վկայականը ուժի մեջ

This licence is valid

մինչև «........ » ............................... 20

untill                                                  

..................................    ..............................

       Պաշտոնյա                Ստորագրություն

           Licensing officer                Signature

Կնիք  

 Seal  

_____________________________________

Վկայականի գործողության ժամկետը երկարացվում է

Licence validity is prolonged

մինչև «........ » ................................. 20

          untilI  

      .................................... ...............................     

        Պաշտոնյա                   Ստորագրություն  

         Licensing officer                Signature

Կնիք  

Seal  

NK 00001

5

XI. ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 LICENCE VALIDITY

________________________________________

Վկայականի գործողության ժամկետը

 երկարացվում է

Licence validity is prolonged

մինչև      «........ » ........................... 20           

 untill                                                                

.............................. ...............................     

       Պաշտոնյա           Ստորագրություն           

   Licensing officer            Signature             

Կնիք

 Seal

  ______________________________________    

     Վկայականի գործողության ժամկետը              

     երկարացվում է

     Licence validity is prolonged

       

    մինչև «........ » ............................... 20

      untill  

    ...............................   .................................            Պաշտոնյա                    Ստորագրություն

    Licensing officer                  Signature

Կնիք

 Seal

NK 00001

 

6-16

XII. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ

RATINGS

 

_______________________________________ Օդային երթևեկության ծառայության

կարգավարման կետի անվանումը

Air traffic control position

........................ / ..........................

       «.......»..................20      ................................  

    Թույլտվության ամսաթիվը   Ստորագրություն

        Effective date                          Signature         

Կնիք

 Seal

  _____________________________________

Օդային երթևեկության ծառայության կարգավարման կետի անվանումը

Air traffic control position

........................ / ..........................

   «....... »................... 20      ...............................

  Թույլտվության ամսաթիվը     Ստորագրություն

Effective date                        Signature

 

Կնիք

Seal

 

NK 00001

 

 

 

17-22

 

 

XIII. ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ

 S P E C I A L R E M A R K S

     ________________________________________

Բժշկական եզրակացության տեղեկանքը հանդիսանում է սույն վկայականի

անբաժանելի մասը

Medical Assesment is an integral part

 of this licence

...................................................................

...................................................................

...................................................................

...................................................................

...................................................................

...................................................................

...................................................................

....................................................................

....................................................................

....................................................................

....................................................................

 

NK 00001

 

 

 

 

 

23-24

XIV. ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

 O T H E R  D E T A I L S

       _______________________________________

Կարգերի շնորհում - Class conferment Կարգավարի երրորդ կարգը շնորհված է

The third class of the controller is conferred

«....... ».......................20

Հիմք ...............................................................

Basis ..............................................................

N ....... «.......» .........................20

Կնիք   ....................................................

Seal   Ստորագրություն /Signature

__________________________________

 

Կարգերի շնորհում – Class conferment Կարգավարի երկրորդ կարգը շնորհված է

The third class of the controller is conferred

«....... ».......................20

Հիմք .........................................................

           Basis...........N ....... «....... »............20

Կնիք .................................................

Seal   Ստորագրություն /Signature

NK 00001

25

 

XIV. ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ

S P E C I A L R E M A R K S

_________________________________________

Կարգերի շնորհում – Class conferment

Կարգավարի առաջին կարգը շնորհված է

The third class of the controller is conferred

«....... ».......................20

Հիմք..................................................

             Basis.........N ....... «....... ».................20

Կնիք .............................................

Seal    Ստորագրություն /Signature

 

 

 

 

 

 

 

 

NK 00001

26

XIV. ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

O T H E R D E T A I L S

_____________________________________

Աշխատանքի վայրը

Place of employment

................................................................

.................................................................

.................................................................

.................................................................

.................................................................

.................................................................

.................................................................

.................................................................

.................................................................

.................................................................

..................................................................

..................................................................

..................................................................

..................................................................

 

 

 

NK 00001

27-28