| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 13-ին նոյեմբերի 2018թ.
Պետական գրանցման համարը 1021872 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«13» նոյեմբերի 2018թ. |
N 107-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 176
ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» թիվ 176 հրամանով հաստատված N1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետ.
«17.1. ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով վկայականի կրկնօրինակների, ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ պատճենների մասին ստացված հարցումներին պատասխանվում է հարցումը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում, իսկ կարգի 5.1-5.3-րդ և 15.1-ին կետերով նախատեսված դեպքերում՝ երկու օրվա ընթացքում:
Ամուսնության և ամուսնալուծության ակտային գրանցման առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքների մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ստացված հարցումներին պատասխանվում է հարցումը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: