Համարը 
թիվ 176
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.10.24/4(04)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
16.09.2005
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
16.09.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության

կողմից 21 սեպտեմբերի  2005թ.

Պետական գրանցման թիվ 476

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

16 սեպտեմբերի 2005թ.

թիվ 176

  ք.Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածով.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

1. Հաստատել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը (հավելված N 1)` կցվում է:

2. Հաստատել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումների հաշվառման մատյանի ձևը (հավելված N 2)` կցվում է:

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծննդյան դիմումների հաշվառման մատյանի ձևը (հավելված N 3)` կցվում է:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկանքների վերաբերյալ դիմումների հաշվառման մատյանի ձևը (հավելված N 4)` կցվում է:

5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների ելքի հաշվառման մատյանի ձևը (հավելված N 5)` կցվում է:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

 

  Հավելված 1

ԼՂՀ արդարադատության նախարարի

16 սեպտեմբերի 2005թ.

թիվ 176 հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների (այսուհետ` ՔԿԱԳ) վերաբերյալ վկայականի կրկնօրինակներն ու տեղեկանքները քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող փաստաթղթեր են, որոնք տրվում են Արցախի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից` քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա, քաղաքացիների դիմումների համաձայն:

(նախաբանը փոփ. 31.10.2016 N 96-Ն,13.11.18 N 107-Ն)

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրվում է`

ա/ այն անձին, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.

բ/ մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին, եթե քաղաքացիական կացության ակտի գրառումը վերաբերում է մահացածին.

գ/ ծնողներին, օրինական ներկայացուցիչներին կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, այն դեպքում, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրամադրման օրն անգործունակ է.

դ/ այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

16-18 տարեկան երեխաները ծննդյան վկայականների կրկնօրինակներ կարող են ստանալ իրենց դիմումի հիման վրա, եթե ունեն անձը հաստատող փաստաթուղթ:

2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում`

ա/ երեխայի ծննդյան վկայականը` այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները: Այդ ծնողների դիմումով նրանց տրամադրվում է երեխայի ծննդյան պետական գրանցումը հաստատող տեղեկանք:

բ/ քաղաքացիական կացության ակտերի այն գրառումների վերաբերյալ, որոնք անվավեր կամ չեղյալ են հայտարարվել, կամ վերացել են, կամ դադարել է այն իրավաբանական փաստը, որը հիմք է համարվել տվյալ գրանցումը կատարելու համար:

Շահագրգիռ անձանց խնդրանքով ՔԿԱԳ տարածքային մարմինը տրամադրում է տեղեկանք, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները: Տեղեկանքում նշվում է նաև ՔԿԱԳ անվավեր, չեղյալ հայտարարման, դադարման կամ վերացման հիմքը:

3. Վկայականի կրկնօրինակ ստանալու մասին դիմումի հետ միասին դիմումատուն ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը:

Եթե վկայականի կրկնօրինակ ստանալու խնդրանքով ՔԿԱԳ տարածքային մարմին է դիմել լիազորված անձը, ապա նա վերը նշված փաստաթղթերից բացի ՔԿԱԳ տարածքային բաժին պետք է ներկայացնի նաև դիմումատուի անունից հանդես գալու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, լիազորողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:

4. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ հանրապետական արխիվը (այսուհետ՝ Արխիվ) վկայականի կրկնօրինակ և տեղեկանք չի տրամադրում: Արխիվը իրավասու մարմինների հարցման հիման վրա տրամադրում է միայն տեղեկատվություն:

(4-րդ կետը խմբ. 08.02.2008 թիվ 07, խմբ. 31.10.2016 N 96-Ն, փոփ.13.11.18 N 107-Ն)

5. Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը, որի վերաբերյալ պահանջվում է վկայականի կրկնօրինակը, գտնվում է քաղաքացու (որի վերաբերյալ կազմվել է ակտային գրանցում) ոչ մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում, նա կարող է դիմել իր բնակության վայրի ՔԿԱԳ մարմին` ակտի գրանցման վայրից իր վկայականի կրկնօրինակը ստանալու խնդրանքով:

ՔԿԱԳ տարածքային մարմինն ընդունելով անձի դիմումը, այն համապատասխան գրությամբ ուղարկում է ակտի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնին: Վերջինս ստանալով փաստաթղթերը` վկայականի կրկնօրինակն ուղարկում է համապատասխան ՔԿԱԳ տարածքային մարմին դիմողին հանձնելու համար:

(երրորդ պարբերությունն ուժը կորցրել է 31.10.2016 N 96-Ն)

(չորրորդ պարբերությունն ուժը կորցրել է 31.10.2016 N 96-Ն)

(5-րդ կետը փոփ. 31.10.2016 N 96-Ն)

5.1. Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը, որի վերաբերյալ պահանջվում է վկայականի կրկնօրինակը, ակտի առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում բացակայում է (կորսվել է, այրվել է և այլն), ՔԿԱԳ մարմինը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարցում է կատարում Արխիվ ակտի գրանցման երկրորդ օրինակը ստանալու համար: Արխիվը, ստանալով հարցումը, մեկօրյա ժամկետում ակտի երկրորդ օրինակի տեսաներածված տարբերակը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկում է հարցում կատարած ՔԿԱԳ մարմին:

Արխիվում ակտի գրանցման բացակայության դեպքում ՔԿԱԳ տարածքային մարմին է ուղարկվում համապատասխան էլեկտրոնային տեղեկատվություն:

(5.1-ին կետը լրաց. 31.10.2016 N 96-Ն)

5.2. Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը, որի վերաբերյալ պահանջվում է վկայականի կրկնօրինակը, կազմվել է օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից և պահպանման համար հանձնվել է Արխիվ, ապա վկայականի կրկնօրինակը տրամադրում է քաղաքացու մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը, իսկ Արցախի Հանրապետությունում մշտական բնակության վայր չլինելու դեպքում` փաստացի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը սույն կարգի 5.1-ին կետով սահմանված կարգով:

(5.2-րդ կետը լրաց. 31.10.2016 N 96-Ն, փոփ.13.11.18 N 107-Ն)

5.3. Այն դեպքում, երբ ժամանակավորապես բացակայող ՔԿԱԳ մարմնի ղեկավարի պարտականությունները դրվել է այլ ՔԿԱԳ մարմնի ղեկավարի վրա, ժամանակավորապես չսպասարկող ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված ակտային գրանցումների վերաբերյալ վկայականների կրկնօրինակները տրամադրվում են սույն կարգի 5.1-ին կետով սահմանված կարգով:

(5.3-րդ կետը լրաց. 31.10.2016 N 96-Ն)

6. Վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում այն դեպքում, երբ չեն համապատասխանում ակտային գրանցման և անձի անձնագրում նշված տեղեկությունները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ժամանակը և վայրը) և կամ քաղաքացիական կացության ակտում կան անճշտություններ, թերի լրացված տեղեկություններ: Քաղաքացուն բացատրվում է քաղաքացիական կացության ակտերում փոփոխություններ, ուղղումներ և լրացումներ կատարելու կարգը, և նրա խնդրանքի առկայության դեպքում տրվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ:

7. Վկայականի կրկնօրինակներ տալու վերաբերյալ դիմումների ստուգումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից երկու տարի առաջ և երկու տարի հետո արձանագրված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

(7-րդ կետը փոփ. 08.02.2008 թիվ 07)

8. Կրկնօրինակ վկայականների տվյալները (սերիա և համար) գրանցվում են տվյալ տեսակի քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար նախատեսված վկայականների հաշվառման մատյանում և տրվում են դիմումատուի ստորագրությամբ:

9. Կրկնօրինակ վկայականների տրամադրման համար հիմք հանդիսացող քաղաքացիական կացության ակտերի «անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է տրված կրկնօրինակ վկայականի սերիան, համարը և տրման ժամանակը:

10. ՔԿԱԳ տարածքային մարմիններում պահպանվող ծննդյան ակտային գրանցման մատյաններում «ծննդավայրը» սյունակի բացակայության դեպքում վկայականի կրկնօրինակում քաղաքացու ծննդավայրը նշվում է նրա խնդրանքի առկայության դեպքում այն տարածքի անվանումը, որտեղ գրառվել է քաղաքացիական կացության ակտը:

11. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում բնակավայրերի անունները նշվում են վկայականը տալու օրվա դրությամբ գոյություն ունեցող վարչատարածքային բաժանման համապատասխան, իսկ գրանցման վայրը` ՔԿԱԳ այն տարածքային մարմնի անվանումը, որը սպասարկում է տվյալ տարածքը:

12. Տրվող վկայականների վրա դրվում է «կրկնօրինակ» դրոշմակնիք:

13. ՔԿԱԳ առկայութան կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքներ տրամադրվում են`

ա/ անձին, որը դիմել է ՔԿԱԳ մարմին իր վերաբերյալ տեղեկություն ստանալու համար.

բ/ ծնողներին (օրինական ներկայացուցիչներին), խնամակալության և հոգաբարձության մարմիններին.

գ/ այլ անձի, եթե նա ներկայացնում է ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանք ստանալու իրավունք ունեցող անձի կողմից սահմանված կարգով տրված լիազորագիր.

դ/ երեխաներին` իրենց մահացած ծնողների վերաբերյալ:

16-18 տարեկան երեխաները ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանք կարող են ստանալ իրենց դիմումի հիման վրա, եթե ունեն անձը հաստատող փաստաթուղթ:

Ծննդյան և հայրության ճանաչման ակտային գրանցման, ինչպես նաև ամուսնության ակտային գրանցման բացակայության վերաբերյալ տեղեկանք կարող է տրամադրվել նաև չափահաս երեխայի ծնողներին:

Մահվան ակտային գրանցման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրվում է մահացածի հարազատներին կամ այլ շահագրգիռ անձի:

Որդեգրման վերաբերյալ ակտային գրանցման վերաբերյալ տեղեկանքներ կարող են տրամադրվել միայն որդեգրողներին:

Որդեգրման վերաբերյալ ակտային գրանցման բացակայության վերաբերյալ տեղեկանքներ քաղաքացիներին չեն տրամադրվում:

(13-րդ կետը լրաց. 08.02.2008 թիվ 07)

14. Ամուսնության ակտային գրանցման բացակայության վերաբերյալ տեղեկանքները ստանալու համար քաղաքացիները դիմում են ներկայացնում իրենց մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմին:

15. Տեղեկանքների տրամադրման վերաբերյալ դիմումների ստուգումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից երկու տարի առաջ և երկու տարի հետո արձանագրված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

Ամուսնության բացակայման վերաբերյալ տեղեկանքների դիմումների ստուգումն իրականացվում է սկսած անձի ամուսնության տարիքի հասնելու օրվանից:

15.1. Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը, որի վերաբերյալ պահանջվում է տեղեկանքը, ակտի առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում բացակայում է (կորսվել է, այրվել է և այլն) կամ կազմվել է օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից և պահպանման համար հանձնվել է Արխիվ, ինչպես նաև սույն կարգի 5.3-րդ կետով նախատեսված դեպքերում, ՔԿԱԳ մարմինը տեղեկանքը տրամադրում է սույն կարգի 5.1-ին կետով սահմանված կարգով:

ՔԿԱԳ բացակայության մասին տեղեկանքը տրամադրում է միայն տվյալ ակտի երկրորդ օրինակը Արխիվում բացակայելու փաստը պարզելուց հետո, որի մասին նշում է կատարվում ստացված դիմումի վրա:

(15.1-ին կետը լրաց. 31.10.2016 N 96-Ն, փոփ.13.11.18 N 107-Ն)

16. ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից վկայականի կրկնօրինակներ և ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանքներ տրամադրվում են ՔԿԱԳ մարմին դիմելուց հետո մեկ օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 5.1-5.3-րդ և 15.1-ին կետերով նախատեսված դեպքերում՝ երկու օրվա ընթացքում:

(16-րդ կետը լրաց. 31.10.2016 N 96-Ն)

17. Ամուսնության և ամուսնալուծության ակտային գրանցման առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են ՔԿԱԳ մարմին դիմելուց հետո եռօրյա ժամկետում:

17.1. ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով վկայականի կրկնօրինակների, ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ պատճենների մասին ստացված հարցումներին պատասխանվում է հարցումը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում, իսկ կարգի 5.1-5.3-րդ և 15.1-ին կետերով նախատեսված դեպքերում՝ երկու օրվա ընթացքում:

Ամուսնության և ամուսնալուծության ակտային գրանցման առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքների մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ստացված հարցումներին պատասխանվում է հարցումը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում:

(17.1-ին կետը լրաց.13.11.18 N 107-Ն)

18. ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանքներ ստանալու վերաբերյալ քաղաքացիների դիմումները հաշվառվում են դրա համար նախատեսված մատյանում և տրվում են դիմումատուի ստորագրությամբ:

19. ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակների և ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանքների տրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

(Հավելված 1-ը խմբ., փոփ., լրաց. 08.02.2008 թիվ 07, փոփ., խմբ., լրաց. 31.10.2016 N 96-Ն, փոփ., լրաց. 13.11.18 N 107-Ն)

 

 

 

 Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2005 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 176 հրամանի

 

Ք Կ Ա Գ   Մ Ա Տ Յ Ա Ն

 

__________________________________________________________

անվանումը

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

__________________________________________________________

ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը

 

 

Սկսված է «____» ________________ 200 _ թ.

 

Ավարտված է «____» ________________ 200 _ թ.

 

 

N/N

Դիմումի տրման ժամանակը

Դիմողների ազգանունը, անունը, հայրանունը

Գրանցելու համար նշանակված ժամանակը

Ակտի գրանցման համարը և ժամանակը

           
             
        

N

         
         
         
     

N

       
        
         
        
       
        
         
     

N

       
       
         
     

N

       
       
         
     

N

       
       
         
     

N

       
       
         
     

N

       
       
         
     

N

       
       
         
     

N

       
       
         
       
        
       
         
     

N

       
        
            
     

N

       
       

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2005 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 176 հրամանի

   

Ք Կ Ա Գ  Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԾՆՆԴՅԱՆ

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

______________________________________________________

ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը

 

 

Սկսված է «___» ________________ 200 _ թ.

 

Ավարտված է «___» ________________ 200 _ թ.

 

 

N/N

Երեխայի ազգանունը, անունը, հայրանունը

Ակտի գրանցման համարը և ժամանակը

Տրման ժամանակը

Վկայականի անվանումը

Վկայականի սերիան և համարը

Վկայական ստացողի ազգանունը և ստորագրությունը

  
    

N

       
           
   

N

       
           
   

N

       
           
   

N

       
           
   

N

       
            
   

N

       
           
   

N

       
           
   

N

       
           
   

N

       
           
   

N

           
           
   

N

       
           
    

N

       
           
   

N

       
            
   

N

        
           
    

N

       
            
   

N

       
           
   

N

       
             
   

N

        
            
   

N

       
           
   

N

       
           
   

N

       
           
   

N

       
             
    

N

       
            
   

N

        
           
   

N

       
           

 

 

Հավելված N 4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2005 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 176 հրամանի

   

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՔԿԱԳ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

______________________________________________________

անվանումը

______________________________________________________

ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը

 

 

Սկսված է «___» ________________ 200 _ թ.

 

Ավարտված է «___» ________________ 200 _ թ.

 

 

N/N

Քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

Տրման ժամանակը

Տեղեկանքի անվանումը

Վկայական ստացողի ազգանունը և ստորագրությունը

         
          
         
         
          
         
         
           
           
         
         
          
         
         
          
         
         
         
         
         
         
         
         
         
          
            
         
            
         
          
             
              
         
         
          
          
         
         
         
          
         
         
         
         
         
         
         
          
         
         
         
         

 

 

Հավելված N 5

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2005 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 176 հրամանի

         

Ք Կ Ա Գ   Մ Ա Տ Յ Ա Ն

 

__________________________________________________________

անվանումը

 

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

__________________________________________________________

ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը

 

Սկսված է «___» ________________ 200 _ թ.

 

Ավարտված է «___» ________________ 200 _ թ.

 

 

N/N

Դիմողի (ների) ազգանունը, անունը, հայրանունը

Ակտի գրանցման համարը և ժամանակը

Տրման ժամանակը

Վկայականի անվանումը (առաջնակի կամ կրկնակի)

Վկայականի սերիան և համարը

Վկայական ստացողի (ների) ստորագրու- թյունը (ները)

      
     

N

         
             
   

N

       
           
    

N

        
           
   

N

       
           
   

N

       
            
   

N

       
            
   

N

       
            
   

N

        
           
   

N

       
           
   

N

          
            
   

N

       
           
   

N

       
           
   

N

       
            
   

N

        
           
   

N

       
           
   

N

       
           
   

N

       
           
   

N

       
              
   

N

       
           
   

N

       
           
   

N

        
           
   

N

       
             
   

N

         
             
   

N