Համարը 
N 13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.02.13/02(166)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
22.01.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
22.01.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.2.4-016-19 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 136-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

 կողմից 4-ին փետրվարի 2019 թվականին

 Պետական գրանցման համարը 1011906

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«22» հունվարի 2019թ.

N 13-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.2.4-016-19

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 136-Ն ՀՐԱՄԱՆՆ

 ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 90 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 9-րդ կետի 20-րդ ենթակետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N2.2.4-016-19 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 13-ի ««Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4-2 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 136-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԲԱՂՐՅԱՆ

 

 

     

Հավելված

 Արցախի Հանրապետության

 առողջապահության նախարարի 2019 թվականի

հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.2.4-016-19

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) ուղղված են ուսումնական գործընթացում ընդգրկված սովորողների և անձնակազմի առողջության համար վտանգավոր և վնասակար գործոնների, անբարենպաստ պայմանների ազդեցության կանխարգելմանը և սահմանում են նոր կառուցվող, վերակառուցվող, շահագործվող հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության (այսուհետ` հաստատություն) տեղադրմանը, հողամասի, տարածքի, շենք-շինությունների սենքերի կառուցվածքին, գույքին, սարքավորումներին, հաստատության սենքերի օդի ջերմային ռեժիմին, բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և կեղտաջրերի հեռացմանը, կրթական գործընթացի ռեժիմին, սովորողների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, հաստատության պահպանման և սանիտարական վիճակին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները:

2. Սույն կանոնների պահանջները տարածվում են հաստատությունների վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

3. Հաստատություններում սովորողների սննդի կազմակերպումն իրականացվում է համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի հունվարի 20-ի N 6-Ն հրամանի պահանջների:

4. Հաստատություններում ինֆորմատիկայի սենյակներին ներկայացվող պահանջները կարգավորվում են համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 05-ի N 274-Ն հրամանի պահանջների:

5. Հաստատություններում աղմուկի թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները կարգավորվում են համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 27-ի N 243-Ն հրամանի պահանջների:

6. Հաստատությունների (քոլեջներ, վարժարաններ, կրթահամալիրներ և այլն) կազմում նախադպրոցական ուսումնական հաստատությունների (խմբերի) տեղակայման դեպքում վերջիններիս համար ապահովվում է առանձին մուտք և ապահովվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 135-Ն հրամանի:

 

ԳԼՈՒԽ II. ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

ՏԵՂԱԴՐՄԱՆԸ, ՀՈՂԱՄԱՍԻՆ, ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԳՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7. Նոր կառուցվող, վերակառուցվող հաստատություններում բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, ջեռուցմանը և օդափոխությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության 2006 թվականի մայիսի 26-ի N 47-Ա հրամանով:

8. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության տեխնոլոգիայի ուսուցման համար անհրաժեշտ է նախատեսել ոչ պակաս քան երկու սենք՝ խոհարարության և կարուձևի: Խոհարարության սենքում անհրաժեշտ է նախատեսել տաք և սառը ջրով լվացման ավազան և խոհարարական գույք:

9. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության միջանցքներում՝ ռեկրեացիաներում ապահովվում է ջրի հոսքի կառավարմամբ խմելու ջրի ցայտաղբյուր՝ խմելու նպատակով ջրօգտագործման համար:

10. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության մեկից չորրորդ դասարանների ուսումնական սենքերը, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, նկարչության, տեխնոլոգիայի սենյակները, ճաշարանի հիմնական սենքերը, ցնցուղարանները, բժշկի սենյակն ապահովվում են լվացարաններով՝ սառը և տաք ջրամատակարարմամբ:

11. Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության մեկից չորրորդ դասարանների սովորողների սեղանները ունենում են մակերեսի 12-15 աստիճան թեքություն:

 

ԳԼՈՒԽ III. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ,

 ՍԵՆՔԵՐԻՆ, ԳՈՒՅՔԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

12. Հանրակրթական հաստատությունների սենքերն օգտագործվում են բացառապես ըստ իրենց գործառնական նշանակության:

13. Ուսումնական դասասենյակները չեն տեղակայվում շենքի նկուղային և կիսանկուղային հարկերում:

14. Հանդերձարանները տեղակայվում են առաջին հարկում (յուրաքանչյուր դասարանին հատկացվում է առանձին հատված՝ իր կախիչներով) կամ դասասենյակներում՝ ապահովելով սովորողների թվին համապատասխան կախիչներով:

15. Հանդերձարանները (կախիչներ, հանդերձապահարաններ) կարելի է տեղադրել անմիջապես ուսումնական սենյակում, եթե դասարաններում պահպանվում է մեկ սովորողի համար սահմանված՝ 2 քառակուսի մետր մակերեսի պահանջը:

16. Հաստատության 1-4-րդ դասարանների ուսումնական կառուցահատվածներում նախատեսվում են մեկական սանհանգույց՝ առանձին տղաների և աղջիկների համար: Լվացարանների վերին եզրի բարձրությունը հատակից պետք է լինի 0,6 մետր` 1-4-րդ և 0,7 մետր` 5-12-րդ դասարանի սովորողների համար:

17. Քիմիայի սենյակը (կամ սենյակին կից լաբորատորիան) ապահովվում է քարշիչ պահարանով, քիմիական նյութերի պահպանման համար փակ պահարաններով և չհրկիզվող պահարանով:

18. Հաստատության շենքում արհեստանոցները կահավորվում են երեխաների հասակային առանձնահատկություններին համապատասխան ուսումնական գույքով ու սարքավորումներով և օգտագործվում են ըստ նշանակության:

19. Հաստատություններում տեղադրվում են վեց չափի սովորողների նստարան՝ համաձայն սույն կանոնների ենթահավելված 1-ի:

20. Մարզադահլիճը նախատեսվում է ֆիզկուլտուրայի և արտադասարանական սպորտային պարապմունքների համար:

21. Հաստատության մարզադահլիճում նախատեսվում են մարզական գույքի պահման սենյակ, տղաների և աղջիկների հանդերձարաններ:

22. Հաստատության բուժկետը (բժշկի սենյակ) մեկ սենյակում կազմակերպելու դեպքում ապահովվում է գործառնական գոտիավորում համապատասխան կահավորմամբ՝ շարժական միջնապատ, հիվանդին ժամանակավոր մեկուսացման համար բժշկական թախտ կամ մահճակալ և միջամտությունների հատված:

23. Հաստատության բուժկետն (բժշկի սենյակ) ապահովվում է դաստակային կամ ոտնակային կառավարման լվացարանով, ոտնակային կառավարման բացվող կափարիչով աղբարկղներով, պահարաններով, բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ լուծույթներով:

24. Հաստատության բուժկետի (բժշկի սենյակ) բժշկական գործիքների և սարքավորումների ցանկը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 497-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետ/կաբինետ տեխնիկական և որակավորման պահանջներով ու պայմաններով:

25. Հաստատության բուժկետում (բժշկի սենյակ) ապահովվում են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ՝ համաձայն սույն կանոնների ենթահավելված 2-ի:

26. Հաստատության հարկերում տեղակայվում են աղջիկների և տղաների առնվազն մեկական սանհանգույցներ, որոնց սենքերն ունենում են ամբողջական մակերեսներ, հատակը լինում է սալիկապատ կամ պատվում է ջրանթափանց այլ ծածկով: Յուրաքանչյուր մասնաշենքում նախատեսվում է անձնակազմի համար սանհանգույց:

27. Հաստատության զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Լվացարանների, զուգարանակոնքերի և միզարանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:

28. Հաստատության զուգարանների սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:

29. Հաստատության զուգարաններն ապահովվում են ջրհոսքի հարմարանքով (տրապ):

30. Հաստատություններն ապահովվում են ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման կոյուղու ներքին ցանցերով, որոնք միացվում են ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերին: Չկոյուղացված բնակավայրերում տեղակայված հաստատություններում կեղտաջրերի հեռացումը իրականացվում է համաձայն սույն կանոնների 67-րդ, 68-րդ կետերի:

31. Հաստատություններում առկա լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 37 աստիճան Ցելսիուսից ոչ բարձր:

32. Հաստատության հողատարածքի կանաչապատումն իրականացնելիս բացառում են թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը: Հաստատության սենքերում ևս չեն տեղադրում թունավոր հատկություններով, պտուղներով դեկորատիվ բույսեր:

33. Ուսումնական սենքերում օգտագործվում են սովորողների սեղաններ (մեկտեղանի և երկտեղանի), գծագրական կամ լաբորատոր սեղաններ: Սեղանները տեղադրվում են երեք շարքով, սակայն կարող են տեղադրվել նաև երկու կամ մեկ շարքով՝ կախված դասարանում սովորողների թվից: Խմբակային պարապմունքների դեպքում հնարավոր է դասավորման խմբային տարբերակը: Քառակուսի կամ լայնաձիգ կառուցվածքի ուսումնական սենյակներում նստարանները կարող են տեղադրվել նաև քառաշարք:

34. Սովորողների հասակին համապատասխան կահույքի (սովորողների նստարանների) ընտրության համար կատարվում է դրա գունային մակնշում՝ համաձայն սույն կանոնների ենթահավելված 1-ի: Ուսումնական սենքերում նստարանները տեղադրվում են ըստ դրանց չափսերի՝ փոքրերը գրատախտակին մոտ, մեծերը գրատախտակից հեռու:

35. Լսողության և տեսողության խանգարումներով երեխաներին նստեցնում են առաջին շարքերում, ընդ որում տեսողության ցածր սրությամբ սովորողները պետք է նստեն պատուհանների կողմից առաջին շարքում:

36. Ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար եզրային շարքերում նստած երեխաներին փոխում են տեղերով՝ պահպանելով հասակային առանձնահատկություններին համապատասխան նստեցումը:

37. Ուսումնական սենքերի կահավորման ժամանակ պահպանվում են կահույքի և նստարանների կամ սեղանների միջև անցումների հետևյալ չափսերն ու պատերից հեռավորությունը (սանտիմետր)՝

1) երկտեղանի սեղանների շարքերի միջև՝ առնվազն 60.

2) մեկտեղանի սովորողների սեղանների շարքերի միջև` 50.

3) սեղանների շարքի և արտաքին պատի միջև՝ 70.

4) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև` 100.

5) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև, եթե պատերի տակ շարվում են պահարաններ և/կամ կախիչներ` 140.

6) ցուցադրական սեղանից մինչև սովորողների սեղանները՝ 60.

7) առաջին սովորողների նստարանից մինչև գրատախտակը, ոչ պակաս, քան՝ 240, իսկ քառակուսի կամ լայնաձիգ ուսումնական սենյակներում՝ նստարանների քառաշարք դասավորման դեպքում՝ 300.

8) սովորողների վերջին նստատեղից մինչև գրատախտակն առավելագույն հեռավորությունը 860.

9) աշխատանքային դիրքում գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը հատակից`

ա. 1-ին դասարանների համար՝ 70-75,

բ. 2-4-րդ դասարանների համար՝ 75-80,

գ. 5-12-րդ դասարանների համար՝ 80-90:

38. Հաստատության փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցում ապահովվում է դազգահների ինչպես ձախակողմյան, այնպես էլ աջակողմյան լուսավորում` լուսակիր պատին զուգահեռ տեղադրմամբ:

39. Հաստատության փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցում մեկ դազգահով շարքերի միջև նվազագույն հեռավորությունը 1,0 մետր է, երկու դազգահի դեպքում՝ 1,5 մետր: Դազգահների վրա մամլիչներն ամրացվում են իրարից 0,9 մետր հեռավորության վրա` հաշվարկը կատարվում է առանցքներով:

40. Հաստատության մետաղամշակման դազգահներն ունենում են պաշտպանիչ ցանցեր` 0,65-ից մինչև 0,7 մետր բարձրությամբ: Ծակող, սրող և այլ հաստոցները տեղադրվում են հատուկ հիմքերի վրա և կահավորվում են պաշտպանիչ ցանցերով, ապակիներով և տեղային լուսավորմամբ:

41. Հաստատության արհեստանոցում սովորողները բոլոր աշխատանքները կատարում են հատուկ հագուստով (խալաթ, գոգնոց, բերետ, գլխանոց, ձեռնոց): Աչքին վնասվածք հասցնելու վտանգ սպառնացող աշխատանքների դեպքում օգտագործում են պաշտպանիչ ակնոց:

42. Շահագործվող հաստատությունում տեխնոլոգիան մեկ սենքում կազմակերպելու դեպքում ապահովվում է գործառնական գոտիավորում՝ համապատասխան կահավորմամբ և հոսող սառը ու տաք ջրով:

43. Ուսումնական սենքերի պատերի, հատակի, առաստաղի ծածկույթները լինում են ամբողջական և հարթ, առանց խոնավության և բորբոսի հետքերի: Սենքերի մակերեսների անհարթությունները, ճեղքերը վերացնում են արձակուրդների ընթացքում կամ անմիջապես: Հատակի և պատերի (1,7 մետր բարձրությամբ) ծածկույթը պետք է հնարավորություն ընձեռի խոնավ մաքրման համար:

 

ԳԼՈՒԽ IV. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԻ ՋԵՐՄԱՅԻՆ

 ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

44. Հաստատություններում ջեռուցումը, օդափոխությունը, օդի լավորակումն ապահովում է համաձայն սույն կանոնների 45-րդ, 46-րդ և 48-րդ կետերով սահմանված միկրոկլիմայական պայմանները:

45. Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխվում են դասամիջոցներին, իսկ միջանցքները՝ ռեկրեացիաները դասերի ընթացքում: Դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարվում է սենքերի միջանցիկ օդափոխություն: Միջանցիկ օդափոխության տևողությունը որոշվում է ելնելով եղանակային պայմաններից և համապատասխանում է համաձայն սույն կանոնների ենթահավելված 3-ում սահմանված պահանջներին:

46. Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը՝

1) դասարաններում, ուսումնական սենյակներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի սենյակ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան Ցելսիուս.

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և միջանցքներում՝ ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան Ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան Ցելսիուս:

47. Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան Ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ:

48. Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոսի սահմաններում:

49. Հաստատության տեխնոլոգիա առարկայի ուսուցման արհեստանոցներում, որտեղ հաստոցների և սարքավորումների վրա աշխատանքը կապված է ջերմության և փոշու արտազատման հետ, տեղադրվում է տեղային արտաձիգ մեխանիկական օդափոխություն:

 

ԳԼՈՒԽ V. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԵՎ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

50. Ուսումնական սենքերն ապահովվում են բնական լուսավորությամբ: Հաստատության ուսումնական սենքերում անկախ լուսավորման տիպից, սովորողների աշխատանքային տեղերն անհրաժեշտ է դասավորել այնպես, որպեսզի ապահովվի ձախակողմյան բնական լուսավորություն:

51. 6 մետրից ավել խորություն ունեցող ուսումնական սենքերում, անհրաժեշտ է նախատեսել նաև աջակողմյան արհեստական լուսավորում:

52. Հիմնական լույսի հոսքը սովորողի աշխատանքային տեղի առջևից կամ հետևից արգելվում է:

53. Հաստատությունների սենքերում ապահովվում է բնական և արհեստական լուսավորում՝ սույն կանոնների 60-րդ և 61-րդ կետերում սահմանված նորմերի համաձայն: Ուսումնական սենքերում, միակողմանի կողային բնական լուսավորման դեպքում, բնական լուսավորության գործակիցը պետք է լինի 1,5 տոկոսից ոչ պակաս (լուսային խորշերին հակառակ պատից 1 մետր հեռավորության վրա):

54. Ուսումնական սենքերի և սենյակների պատուհաններն ապահովվում են արևապաշտպան միջոցներով, այդ թվում՝ վերամբարձ-շրջվող վարագույրներով (շերտավարագույրներով):

55. Հաստատության մեկից չորրորդ դասարանների համար գրատախտակի համար օգտագործվում են մուգ-կանաչ, մուգ-դարչնագույն գույնի ներկեր: Մարկերային գրատախտակները մեկից չորրորդ դասարաններում չեն օգտագործվում, իսկ բարձր դասարաններում օգտագործման դեպքում մարկերի գույնը լինում է կոնտրաստային՝ սև, կապույտ, կարմիր, շագանակագույն և կանաչ գույների մուգ երանգներով:

56. Ուսումնական սենքերում նախատեսվում է հիմնականում լյումինեսցենտ լուսավորում` լյումինեսցենտային լամպերով՝ ապահովված պաշտպանիչ պիտույքակազմով: Թույլատրվում է օգտագործել նաև պաշտպանիչ պիտույքակազմով շիկացման լամպեր:

57. Միևնույն սենքում միաժամանակ չեն օգտագործվում շիկացման և լյումինեսցենտ լամպեր:

58. Ուսումնական սենքերում կիրառվում է ընդհանուր լուսավորման համակարգ: Լյումինեսցենտ լամպերը տեղադրվում են լուսակիր պատին զուգահեռ` արտաքին պատից 1,2 մետր և ներքին պատից 1,5 մետր հեռավորության վրա:

59. Ուսումնական սենքերում լուսավորման նորմատիվ մակարդակը չապահովելու դեպքում գրատախտակը կահավորվում է պաշտպանիչ պիտույքակազմով լուսատու հարմարանքով և լուսավորվում է գրատախտակին հայելային զուգահեռ տեղադրված` երկու լուսամփոփներով:

60. Ուսումնական սենյակներում, լսարաններում, լաբորատորիաներում լուսավորման մակարդակը համապատասխանում է հետևյալ ցուցանիշներին՝

1) աշխատանքային սեղանների վրա՝ (ուսումնական սենքերում և սենյակներում` բացառությամբ՝ տեխնոլոգիայի և նկարչության սենյակների, գրադարանում, ուսուցչանոցում) ոչ պակաս քան 300 լյուքս.

2) գրատախտակի վրա՝ 300-500 լյուքս.

3) տեխնոլոգիայի և նկարչության սենյակներում՝ ոչ պակաս քան 500 լյուքս.

4) հանդիսությունների և մարզադահլիճում (հատակի վրա)՝ ոչ պակաս քան 200 լյուքս.

5) միջանցքներում՝ ռեկրեացիաներում (հատակի վրա)՝ ոչ պակաս քան 150 լյուքս:

61. Տեխնիկական միջոցներ օգտագործելու ժամանակ սովորողների սեղանի վրա լուսավորումն ոչ պակաս քան 300 լյուքս է: Պրոյեկտորների օգտագործման ժամանակ սովորողների սեղանի վրա լուսավորումն ոչ պակաս քան 500 լյուքս է:

62. Ուսումնական սենքերում սովորողների սեղանների աշխատանքային մակերեսները պետք է պաշտպանված լինեն արևի ուղղակի ճառագայթներից:

63. Լուսամփոփների անսարք լամպերը ժամանակին փոխվում են: Սովորողները չեն ներգրավվում նշված աշխատանքներին: Փչացած և այրված լյումինեսցենտ լամպերը հավաքվում են և մինչև հանձնումը պահվում երեխաների համար անհասանելի տեղում:

 

ԳԼՈՒԽ VI. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ

ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

64. Հաստատության շենքն ապահովվում է շուրջօրյա խմելու-տնտեսական հոսող ջրով, ջրահեռացման համակարգով: Ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում ապահովվում են ջրակուտակիչ տարողություններով՝ մշտական հոսող ջրի ապահովման համար:

65. Կենտրոնացված ջրամատակարարման համակարգից, այդ թվում՝ հաստատության ջրակուտակիչ տարողություններով կամ հաստատության սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է ԼՂՀ առողջապահության նախարարության 2008 թվականի մայիսի 26-ի թիվ 70 հրամանի պահանջներին:

66. Հաստատության սեփական աղբյուրից տրվող խմելու ջրի աղբյուրի կառույցի համար ապահովվում է սանիտարական պահպանման գոտիներին ներկայացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 04-ի N 11-Ն հրամանի պահանջները:

67. Չկոյուղացված բնակավայրերում տեղակայված հաստատություններում, միայն տեղային մաքրման սարքավորումների առկայության դեպքում, տեղադրվում է կոյուղու ներքին ցանց՝ միացված կեղտաջրերի կուտակման ջրանթափանց հորին կամ կեղտաջրերի տեղային մաքրման սարքավորմանը: Կեղտաջրերի կուտակման ջրանթափանց հորից կեղտաջրերի հեռացումը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից՝ հորի երկու երրորդը լցվելուց հետո:

68. Չկոյուղացված գյուղական բնակավայրերի թերկոմպլեկտավորված՝ մինչև 50 սովորող ունեցող հաստատություններում տեղադրվում են ջրանթափանց կեղտաջրերի կուտակման հորով զուգարաններ և լվացարաններ, որոնցից կեղտաջրերի հեռացումը կատարվում է համաձայն սույն կանոնների 67-րդ կետում սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ VII. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ

 ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

69. Դասարանում սովորողների քանակը որոշվում է՝ ելնելով սույն կանոնների 15-րդ կետով սահմանված մեկ սովորողի համար սահմանված մակերեսի հաշվարկից, ինչպես նաև հաշվի առնելով սույն կանոնների 37-րդ կետով սահմանված դասասենյակներում կահավորման ու բնական, արհեստական լուսավորման պահանջները:

70. Սովորողների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն թույլատրելի նորմերը սահմանվում են համաձայն սույն կանոնների ենթահավելված 6-ի:

71. Սովորողների ուսումնական պարապմունքների ժամանակ հոգնածության, կեցվածքի, տեսողության խանգարումների կանխարգելման նպատակով դասերի ընթացքում կազմակերպում են ֆիզկուլտ դադարներ և աչքերի համալիր վարժություններ՝ համաձայն սույն կանոնների ենթահավելվածներ 4-ի և 5-ի: Ֆիզիկական կուլտուրայով բացօթյա պարապմունքներ իրականացնելու պայմանները բերվում է սույն կանոնների ենթահավելված 9-ում:

72. Դասերի ժամանակ, համակարգիչների օգտագործման դեպքում, տեսաէկրանային տերմինալներով (այսուհետ՝ ՏԷՏ) պարապմունքների տևողությունը համապատասխանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 05-ի N 274-Ն հրամանի պահանջներին: ՏԷՏ-ով պարապմունքներից հետո, աշխատանքային տեղում, կատարվում են աչքերի համալիր վարժություններ՝ համաձայն սույն կանոնների ենթահավելված 5-ի:

73. Հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում՝ բացառությամբ սույն կանոնների ենթահավելված 7-ի 2-րդ կետով սահմանված առարկաներից, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում:

74. Դասացուցակը կազմվում է հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները՝ համաձայն սույն կանոնների ենթահավելվածներ 6-ի և 7-ի:

75. Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել երկու դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է երկրորդ և/կամ երրորդ դասաժամերից հետո:

76. Սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար՝ 1,5 կիլոգրամ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կիլոգրամ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կիլոգրամ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կիլոգրամ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կիլոգրամ:

77. Սովորողների մոտ կեցվածքի խանգարումների կանխարգելման, ճիշտ աշխատանքային դիրքի ձևավորման միջոցառումներն սահմանվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ուղեցույցով:

 

ԳԼՈՒԽ VIII. ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

78. Բոլոր հաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 556 որոշման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 28-ի N 236-Ա հրամանի:

79. Հաստատության բուժկետում (բժշկի սենյակում) համաճարակաբանական ցուցումով, առողջապահության ոլորտում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի առաջարկությամբ կարող են կազմակերպվել կանխարգելիչ պատվաստումներ:

80. Հաստատությունում արձանագրված վարակիչ հիվանդությունների դեպքերի հաշվառումը և շտապ հաղորդման տրամադրումն իրականացվում է համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 14-ի N 209-Ն հրամանի: Արձանագրված վարակիչ հիվանդության յուրաքանչյուր դեպք հաշվառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 6-ի N 225-Ն հրամանով հաստատված վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյանում:

81. Հաստատություններում երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է դպրոցի միջին բուժաշխատողի կողմից՝ համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի հսկողության և պատասխանատվության ներքո: Բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ լուծույթներն օգտագործվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույցի պահանջներին համապատասխան:

82. Հաստատության գործադիր մարմնի ղեկավարն ապահովում է՝

1) սուր շնչառական վարակների սեզոնի (աշուն-գարուն) ընթացքում հաստատությունում ապահովվում է սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում՝ միջին բուժաշխատողի կողմից: Իսկ հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ՝ համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի, բուժքրոջ միջոցով, հաստատության մուտքի մոտ, իրականացվում է երեխաների և ուսուցչական անձնակազմի զննում, սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար: Վերը նշված դեպքերում հայտնաբերված հիվանդ երեխաները և ուսուցիչներն անմիջապես տեղափոխվում են բուժկետ՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և անհրաժեշտության դեպքում տեղեկացվում է երեխայի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը՝ երեխային տուն ուղեկցելու համար:

83. Հաստատություններում վարակիչ և մակաբուծային հիվանդություններ արձանագրվելու դեպքերում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են լիազոր մարմնի առաջարկությամբ՝ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների, մասնավորապես՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 6-ի N 225-Ն հրամանի համաձայն.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի օգոստոսի 17-ի N 159-Ն հրամանի համաձայն.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 01-ի N 285-Ն հրամանի համաձայն.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 06-ի N 47-Ն հրամանի համաձայն.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 02-ի N 260-Ն հրամանի համաձայն։

84. Հաստատությունում բժշկական արտադրատեսակների մաքրումը, ախտահանումը նախամանրէազերծման մշակումը և մանրէազերծումն իրականացվում է համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հունվարի 31-ի N 17-Ն հրամանի:

85. Հաստատությունում բժշկական թափոնների անվտանգ գործածությունը և աշխատանքի ընթացքում ներարկիչներից պատահական ծակոցների կանխարգելման ընթացակարգն իրականացվում է՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մարտի 03-ի N 60-Ն հրամանի:

86. Հաստատության աշխատողներն ենթարկվում են բժշկական զննումների՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի N 396-Ն որոշման պահանջների:

87. Ոջլոտության (այսուհետ՝ պեդիկուլյոզ) հայտնաբերման նպատակով՝ բժշկական անձնակազմը տարին չորս անգամ՝ յուրաքանչյուր արձակուրդից հետո բոլոր դասարաններում կատարում է երեխաների զննումներ: Զննման արդյունքները գրանցվում են համաձայն սույն կանոնների ենթահավելված 8-ով տրված պեդիկուլյոզի պարբերական զննումների վարման մատյանում:

 

ԳԼՈՒԽ IX. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ԵՎ

 ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

88. Հաստատության սենքերում ամեն օր իրականացվում է ընթացիկ խոնավ մաքրում, իսկ ամիսը մեկ անգամ կատարվում է սենքերի հիմնական մաքրում:

89. Ամենօրյա խոնավ մաքրումն ախտահանիչ լուծույթների օգտագործմամբ, առնվազն օրը երկու անգամ, իրականացվում է սանհանգույցներում, առկա ցնցուղարաններում, բժշկի սենյակում և սննդի կառուցահատվածում: Մյուս սենքերում ախտահանումն իրականացվում է համաճարակաբանական ցուցման դեպքում:

90. Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ սենքերի մաքրումը կատարվում է դասերից հետո՝ բաց պատուհաններով: Եթե հաստատությունն աշխատում է երկու հերթափոխով՝ մաքրումը կատարվում է երկու անգամ: Անհրաժեշտ է լվանալ հատակը, մաքրել փոշու կուտակման տեղերը (լուսամուտագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ և այլն): Պատուհաններն և շերտավարագույրներն անհրաժեշտ է լվանալ առնվազն տարին երկու անգամ (գարնանը և աշնանը):

91. Ցնցուղարանների և զուգարանների սանիտարատեխնիկական սարքավորումները (զուգարանակոնք, լվացարան, բռնակներ), հատակը, պատերը, դռներն ամեն օր լվացվում են օճառով և տաք ջրով: Ախտահանումն ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը: Մաքրման աշխատանքները կատարվում են այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման գույքով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր և այլն) և մաքրող-ախտահանող նյութերով՝ կիրառման հրահանգում նշված ցուցումներին համապատասխան:

92. Խոնավ մաքրման և ախտահանման համար օգտագործվող մաքրման պարագաները (խոզանակներ, լաթեր, դույլեր, սինթետիկ թելերով ավելներ և այլն) մակնշվում են՝ հստակ տարանջատելով զուգարանների, միջանցքների և դասասենյակների մաքրման համար օգտագործվող պարագաները:

93. Մաքրման գույքը և ախտահանիչ լուծույթները պահվում են առանձին սենքում կամ պահարանում՝ միմյանցից մեկուսացված: Մաքրման պարագաներն ախտահանում են աշխատանքային օրվա վերջում՝ ախտահանիչ նյութերով՝ համաձայն դրանց կից կիրառման հրահանգի պահանջների:

94. Զուգարաններում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում: Հաստատության շենքի տեղակայման, այդ թվում՝ կենցաղային աղբի կուտակման տարողության (կոնտեյների) տեղադրման տարածքը մաքրում են ամեն օր՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 13-ի N 170-Ն հրամանի:

95. Աղբի տարան տեղադրվում է ջրանթափանց, բարեկարգ մակերեսով տարածքում՝ հաստատության շենքից ոչ պակաս, քան 15 մետր հեռավորության վրա: Աղբի տարան ունենում է կափարիչ և մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ:

96. Հաստատությունում ախտահանման, միջատասպան և կրծողասպան աշխատանքները կազմակերպվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 28-ի N 122-Ն հրամանի համաձայն:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 1

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի 2019 թվականի

հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՍԵՐԸ ԵՎ ՄԱԿՆՇՈՒՄՆ ԸՍՏ «ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ

ՍԵՂԱՆՆԵՐ»-Ի ԵՎ «ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱԹՈՌՆԵՐ»-Ի

 

Կահույքի համարն՝ ըստ 11015-93, 11016-93

ԳՕՍՏ-երի

Հասակի խումբը (միլիմետր)

Սեղանի բացվող մասի եզրի բարձրությունը հատակից, ըստ

ԳՕՍՏ 11015-93 (միլիմետր)

Մակնիշի գույնը

Նստատեղի առջևի եզրի բարձրությունը հատակից, ըստ

ԳՕՍՏ 11016-93 (միլիմետր)

1

1000-1150

460

Նարնջագույն

260

2

1150-1300

520

Մանուշա-կագույն

300

3

1300-1450

580

Դեղին

340

4

1450-1600

640

Կարմիր

380

5

1600-1750

700

Կանաչ

420

6

1750-ից բարձր

760

Երկնագույն

460

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 2

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի 2019 թվականի 

հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԿԵՏԻ (ԲԺՇԿԻ ՍԵՆՅԱԿԻ)

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Հակահիստամինային պատրաստուկ (դիֆենհիդրամին հիդրոքլորիդ, քլորոպիրամինի հիդրոքլորիդ):

2. Կորտիկոստերոիդներ (դեքսամետազոն):

3. Ստիմուլյատորներ (կոֆեին նատրիումի բենզոատ):

4. Ջերմիջեցնող/ցավազրկող (պարացետամոլ, իբուպրոֆեն):

5. Սպազմոլիտիկ (դրոտավերինի հիդրոքլորիդ):

6. Կատվախոտի հանուկ:

7. Կատվախոտի ոգեթուրմ:

8. Ջրածնի պերօքսիդի լուծույթ 3 տոկոս:

9. Սպիրտ բժշկական 70 տոկոս:

10. Յոդի ոգեթուրմ 5 տոկոս:

11. Անուշադրի սպիրտ 10 տոկոս:

12. Խոնավածուծ սպեղանի:

13. Վիրակապ ոչ ստերիլ:

14. Վիրակապ ստերիլ:

15. Բամբակ:

16. Ռետինե սեղմակ:

17. Ներարկիչ (2 միլիլիտր, 3 միլիլիտր):

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 3

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի 2019 թվականի 

հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՄԻՋԱՆՑԻԿ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻՑ

 

Արտաքին

ջերմաստիճանը, 0C

Սենքերի օդափոխության տևողությունը, րոպե

Փոքր

դասամիջոցներին

Մեծ դասամիջոցներին

և հերթափոխերի միջև

10-6

4-10

25-35

5-0

3-7

20-30

0-(-5)

2-5

15-25

(-5)-(-10)

1-3

10-15

(-10)-ցածր

1-1,5

5-10

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 4

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի 2019 թվականի 

հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

ՖԻԶԿՈՒԼՏ ԴԱԴԱՐՆԵՐԻ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ

 

Ուսումնական պարապմունքները, սովորողների առանձին օրգանների, օրգան համակարգերի և ամբողջ օրգանիզմի վրա առաջացնում են հոգեբանական, ստատիկ և դինամիկ ծանրաբեռնվածություն, ուստի անհրաժեշտ է դասերի ժամանակ կազմակերպել ֆիզկուլտ դադարներ՝ (այսուհետ՝ ֆդ) տեղային հոգնածությունն անցկացնելու համար, ինչպես նաև ընդհանուր ազդեցության ֆդ:

1. Գլխուղեղային արյան շրջանառության բարելավման ֆդ՝

1) ելման դրություն (այսուհետ՝ եդ) աթոռին նստած: Մեկ-երկու գլուխը տանել ետ և սահուն կերպով թեքել ետ, երեք-չորս գլուխը թեքել առաջ, ուսերը չբարձրացնել: Կրկնել չորսից վեց անգամ: Դանդաղ տեմպով.

2) եդ նստած, ձեռքերը գոտկատեղին: Մեկ գլուխը շրջել դեպի աջ, երկու եդ, երեք գլուխը շրջել դեպի ձախ, չորս եդ: Կրկնել վեցից ութ անգամ: Դանդաղ տեմպով.

3) եդ կանգնած կամ նստած, ձեռքերը գոտկատեղին: Մեկ ձախ ձեռքը թափով տանել աջ ուսի վրայով, գլուխը թեքել դեպի ձախ: Երկու եդ, երեք-չորս նույնը աջ ձեռքով: Կրկնել վեցից ութ անգամ: Դանդաղ տեմպով:

2. Ուսագոտու և ձեռքերի հոգնածությունը հանելու ֆդ՝

1) եդ կանգնած կամ նստած, ձեռքերը գոտկատեղին: Մեկ աջ ձեռքը առաջ, ձախը վերև, երկու փոխել ձեռքերի դիրքը: Կրկնել երեքից չորս անգամ, այնուհետև ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և թափահարել դաստակներով, գլուխը խոնարհել առաջ: Միջին տեմպով.

2) եդ կանգնած կամ նստած, դաստակը ետևի մասով գոտկատեղի վրա: Մեկ-երկու արմունկները առաջ, գլուխը խոնարհել առաջ: Երեք-չորս արմունկները ետ, ճկվել: Կրկնել վեցից ութ անգամ, այնուհետև ձեռքերը իջեցնել ներքև և թափահարել թուլացնելով: Դանդաղ տեմպով.

3) եդ նստած, ձեռքերը վեր: Մեկ դաստակները սեղմել բռունցքի մեջ: Երկու սեղմված բռունցքը բացել: Կրկնել վեցից ութ անգամ, այնուհետև ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և դաստակներով թափահարել: Միջին տեմպով:

3. Իրանի հոգնածությունը հանելու ֆդ՝

1) եդ դիրքը ոտքերը զատ, ձեռքերը գլխի ետևը: Մեկ կոնքը կտրուկ պտտել աջ: Երկու կոնքը կտրուկ պտտել ձախ: Պտույտների ժամանակ ուսագոտին պահպանել անշարժ դիրքում: Կրկնել վեցից ութ անգամ: Միջին տեմպով.

2) եդ դիրքը ոտքերը զատ, ձեռքերը գլխի ետևը: Մեկ-երեք կոնքով շրջանաձև շարժումներ մի կողմի վրա: Չորս-վեց նույնը մյուս կողմի վրա: Յոթ-ութ ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և դաստակներով թափահարել: Կրկնել չորսից վեց անգամ: Միջին տեմպով.

3) եդ դիրքը ոտքերը զատ: Մեկ-երկու թեքվել առաջ, աջ ձեռքը սահեցնել ոտքի ուղղությամբ ներքև, ձախը՝ ծալելով մարմնի ուղղությամբ բարձրացնել վեր: Կրկնել վեցից ութ անգամ: Միջին տեմպով:

Ընդհանուր ազդեցության վարժությունները, դրանք օրգանիզմի տարբեր մկանային խմբերի համար նախատեսված վարժություններ են, հաշվի առնելով աշխատանքի ընթացքում դրանց լարվածությունը:

4. Առաջին աստիճանի սովորողների համար տառերի գրավոր ուսուցման դասերի ժամանակ ֆդ վարժությունների համալիր՝

1) ուղեղի արյան շրջանառության բարելավման վարժություններ: Եդ նստած, ձեռքերը գոտկատեղին: Մեկ գլուխը պտտել աջ, երկու եդ, երեք գլուխը շրջել ձախ, չորս եդ, հինգ գլուխը սահուն թեքել ետ, վեց եդ, յոթ գլուխը խոնարհել առաջ: Կրկնել չորսից վեց անգամ: Դանդաղ տեմպով.

2) դաստակի մանր մկանների հոգնածությունը հանող վարժություններ: Եդ նստած ձեռքերը բարձրացնել վեր: Մեկ դաստակը սեղմել բռունցքի մեջ, երկու դաստակը բացել: Կրկնել վեցից ութ անգամ, հետո ձեռքերը թուլացած իջեցնել ներքև և դաստակներով թափահարել: Միջին տեմպով.

3) իրանի մկանների հոգնածությունը հանող վարժություններ: Եդ ոտքերը զատ, ձեռքերը գլխի ետևում: Մեկ կոնքը կտրուկ շրջել դեպի աջ: Երկու կոնքը կտրուկ շրջել ձախ: Շրջումների ժամանակ ուսագոտին պահել անշարժ վիճակում: Կրկնել չորսից վեց անգամ: Միջին տեմպով.

4) ուշադրության կենտրոնացման վարժություններ: Եդ կանգնած, ձեռքերը մարմնի երկայնքով: 1 աջ ձեռքը գոտկատեղին, 2 ձախ ձեռքը գոտկատեղին, 3 աջ ձեռքը դնել ուսի վրա, 4 ձախ ձեռքը դնել ուսի վրա, 5 աջ ձեռքը վեր, 6 ձախ ձեռքը վեր, 7-8 ձեռքերով ծափ տալ գլխավերևում, 9 ձախ ձեռքը իջեցնել ուսի վրա, 10 աջ ձեռքն իջեցնել ուսի վրա, 11 ձախ ձեռքը գոտկատեղին, 12 աջ ձեռքը գոտկատեղին, 13-14 ձեռքերով ծափ տալ կոնքերին: Կրկնել չորսից վեց անգամ: Տեմպն առաջին անգամ դանդաղ, երկրորդ-երրորդ անգամ միջին, չորրորդ-հինգերորդ անգամ արագ, վեցերորդ անգամ դանդաղ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 5

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի 2019 թվականի

 հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Արագ թարթել, փակել աչքերը և նստել հանգիստ, դանդաղ հաշվել մինչև հինգը: Կրկնել չորսից հինգ անգամ:

2. Աչքերը ուժեղ փակել (հաշվել մինչև երեքը, բացել աչքերը և նայել հեռուն, հաշվել մինչև հինգը): Կրկնել չորսից հինգ անգամ:

3. Աջ ձեռքը ձգել առաջ: Առանց գլուխը շարժելու, աչքերով հետևել ցուցամատի դանդաղ շարժմանն աջ և ձախ, վերև և ներքև: Կրկնել չորսից հինգ անգամ:

4. Մեկից չորս հաշվով նայել ձգված ձեռքի ցուցամատին, հետո մեկից վեց հաշվով հայացքն ուղղել հեռուն: Կրկնել չորսից հինգ անգամ:

5. Միջին տեմպով աչքերով կատարել երեքից չորս շրջանաձև շարժումներ դեպի աջ, նույնքան՝ դեպի ձախ: Թուլացնել աչքի մկանները, մեկից վեց հաշվով նայել դեպի հեռուն: Կրկնել մեկից երկու անգամ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 6

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի 2019 թվականի

 հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ

 ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԵՐԸ

 

Դասարաններ

Օրական թույլատրելի առավելագույն թույլատրելի

ուսումնական ծանրաբեռնվածության նորմեր

1

Օրական ոչ ավելի, քան 4 դաս, շաբաթը 1 անգամ 5 դաս՝ ֆիզկուլտուրայի դասի հաշվին

2-4

Օրական ոչ ավելի, քան 5 դաս, շաբաթը 1 անգամ 6 դաս՝ ֆիզկուլտուրայի դասի հաշվին

5-6

Օրական ոչ ավելի, քան 6 դաս

7-12

Օրական ոչ ավելի, քան 7 դաս

 

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ

 ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԵՐԸ

 

Դասարաններ

Շաբաթական առավելագույն թույլատրելի ուսումնական ծանրաբեռնվածության նորմեր (ակադեմիական ժամեր)

 

6-օրյա ուսումնական

շաբաթ

5-օրյա ուսումնական

շաբաթ

1

20-22

20

2-4

24-28

24-28

5

28-30

29

6

30-32

31

7

34

34

8-9

35

35

10-12

36

35

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 7

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի 2019 թվականի

 հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

ԴԱՍԱՑՈՒՑԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Դասացուցակները կազմելիս հաշվի է առնվում դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը, ինչպես նաև օրվա և շաբաթվա ընթացքում ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը՝ բնական, մաթեմատիկական և հումանիտար առարկաների դասաժամերը երգի, նկարչության և ֆիզիկական դաստիարակման դասաժամերին, ինչի շնորհիվ ստեղծվում է սովորողների մտավոր գործունեությունից ֆիզիկականի փոխվելու հնարավորություն:

2. Կրկնակի դասաժամերը թույլատրվում են միայն լաբորատոր և ստուգողական աշխատանքների, տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակման պարապմունքների (ձմռանը) անցկացման ժամանակ:

3. Դասաժամերի կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներն են՝

1) պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով.

2) ուսումնական բեռնվածությունն աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին պետք է հասնի առավելագույնի և իջնի դասաժամի ավարտին:

4. Այդ պահանջներին համապատասխան դասը պայմանականորեն կիսվում է երեք մասի՝ ներածական, հիմնական և ավարտական՝

1) ներածական մասն ուսուցիչն օգտագործում է դասահարցման և կազմակերպչական միջոցառումների համար, հիմնականը՝ նոր դասի, նյութի շարադրման համար, ավարտականը՝ վարժեցման, վերարտադրման համար.

2) 1-ին դասարանի սովորողների համար առավել բարդ առարկաները դասացուցակում ներառվում են 2-րդ դասաժամին, 2-4-րդ դասարանի համար՝ 2-3-րդ դասաժամերին, իսկ 5-12-րդ դասարանների համար՝ 2-4-րդ դասաժամերին՝ սովորողների ամենաբարձր աշխատունակության ժամանակ.

3) բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) հարկ է զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ՝ պատմություն, աշխարհագրություն և այլն:

5. Սովորողների տարիքի երեխաների մտավոր աշխատունակության լավագույն կենսաբանական ռիթմը լինում է օրվա ժամը 10-12-ի սահմանում: Այս ժամերին նկատվում է նոր մատուցվող նյութի յուրացման ամենաբարձր արդյունավետությունը, օրգանիզմի հոգեբանաֆիզիոլոգիական նվազագույն ծախսի պայմաններում:

6. Սովորողների մտավոր աշխատունակությունը տարբեր է նաև ուսումնական շաբաթվա տարբեր օրերին: Մտավոր աշխատունակության մակարդակը բարձրանում է շաբաթվա կեսին, իսկ շաբաթվա սկզբին (երկուշաբթի) և վերջին (ուրբաթ)՝ ընկնում:

7. Շաբաթվա ընթացքում ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը կազմվում է այնպես, որպեսզի նրա ամենամեծ ծավալը լինի երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին: Դասացուցակում այդ օրերին նախատեսում են կամ ավելի բարդ առարկաներ, կամ միջին և թեթև ծանրության առարկաների համակցություն (աղյուսակներ 1, 2, 3), բայց ավելի շատ, քան շաբաթվա մնացած օրերին: Ստուգողական աշխատանքները կատարվում են ուսումնական շաբաթվա մեջտեղում և երկրորդից չորրորդ դասաժամերին:

8. Տնային առաջադրանքները սովորողներին տրվում են ելնելով դրանք կատարելու հնարավորությունից՝ 1-ին դասարանում՝ չեն տրվում, 2-րդ և 3-րդ դասարաններում՝ մինչև 1,5 ժամ, 4-րդ և 5-րդ դասարաններում՝ մինչև 2 ժամ, 6-8-րդ դասարաններում՝ մինչև 2,5 ժամ, 9-11-րդ դասարաններում՝ մինչև 3,5 ժամ, 12-րդ դասարանում՝ մինչև 4 ժամ:

9. Դասացուցակը կազմելիս անհրաժեշտ է օգտվել հետևյալ աղյուսակից, որտեղ յուրաքանչյուր առարկայի բարդության աստիճանը գնահատվում է բալերով: Առավելագույն բալերի գումարը պետք է լինի երեքշաբթի և չորեքշաբթի օրերի համար:

10. 1-4-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 1-ում, 5-9-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 2-ում, 7-12-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 3-ում:

 

     

Աղյուսակ 1

 

ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 1-4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՆԴՂԱԿ

 

Հանրակրթական առարկաներ

Միավորների քանակը

 (բարդության աստիճան)

Մաթեմատիկա

8

Ռուսաց լեզու

7

Օտար լեզու

8

Ես և շրջակա աշխարհը

6

Մայրենի

5

Կերպարվեստ և երաժշտություն

3

Տեխնոլոգիա

2

Ֆիզկուլտուրա

1

Շախմատ

8

 

     

Աղյուսակ 2

 

ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 5-9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՆԴՂԱԿ

 

Հանրակրթական առարկաներ

Միավորների քանակը (ըստ բարդության աստիճանի)

5-րդ դասարան

6-րդ դասարան

7-րդ դասարան

8-րդ դասարան

9-րդ դասարան

Քիմիա

-

-

13

10

12

Երկրաչափություն

-

-

12

10

8

Ֆիզիկա

-

-

8

9

13

Հանրահաշիվ

-

-

10

9

7

Գծագրություն

-

-

-

5

4

Կենսաբանություն

10

8

7

7

7

Հասարակագիտություն

-

-

-

7

11

Մաթեմատիկա

10

13

-

-

-

Օտար լեզու

9

11

10

8

9

Ռուսաց լեզու

8

12

11

7

6

Հայրենագիտություն

7

-

-

-

-

Բնագիտություն

7

8

-

-

-

Աշխարհագրություն

-

-

-

-

5

Հայաստանի աշխարհագրություն

-

7

6

6

5

Հայոց պատմություն

-

8

6

8

10

Համաշխարհային պատմություն

-

8

6

8

10

Հայոց եկեղեցու պատմություն

8

8

6

8

10

Հայոց լեզու

8

12

11

7

6

Տեխնոլոգիա

4

3

2

-

-

Գրականություն

4

6

4

4

7

Կերպարվեստ

3

3

1

3

-

Ֆիզկուլտուրա

3

4

2

2

2

Երաժշտություն

2

1

-

-

-

Ինֆորմատիկա

4

10

4

7

7

ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն

-

-

-

3

3

     

Աղյուսակ 3

 

ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՆԴՂԱԿ

 

Հանրակրթական առարկաներ

 

Միավորների քանակը (ըստ բարդության աստիճանի)

Հանրակրթական

առարկաներ

 

Միավորների քանակը(դժվարության

աստիճան)

Ֆիզիկա

12

Ինֆորմատիկա, տնտեսագիտություն

6

Երկրաչափություն

11

Հասարակագիտություն

5

Քիմիա

11

Կենսաբանություն

7

Հանրահաշիվ

10

Հայոց եկեղեցու պատմություն (10-11-րդ դասարաններում)

4

Ռուսաց լեզու

9

Աշխարհագրություն

3

Հայ գրականություն

8

ՆԶՊ և անվտանգություն Հայրենագիտություն

(10-11-րդ դասարաններ)

2

Կենսաբանություն

7

Ֆիզկուլտուրա

1

Հայոց լեզու

7

Օտար լեզու

8

Հայոց պատմություն

9

Համաշխարհային պատմություն

9

 

11. Հաստատության 10-12-րդ դասարանների համար դասացուցակի ճիշտ կազմման ժամանակ օրվա ընթացքում ըստ բարդության աստիճանի ամենաշատ բալերի քանակը՝ բոլոր առարկաների գումարով, լինում է երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին:

12. Հաստատության հինգից իններորդ դասարանների սովորողների շաբաթվա ուսումնական ծանրաբեռնվածությունը բաժանվում է այնպես, որպեսզի առավելագույն ինտենսիվությունը (օրվա ընթացքում բալերի գումարը) լինի երեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ չորեքշաբթին լինի որոշ չափով թեթևացված օր:

13. Դասացուցակը համարվում է սխալ կազմված, երբ օրվա բալերի առավելագույն գումարը լինում է շաբաթվա սկզբի և վերջի օրերին, կամ այն շաբաթվա բոլոր օրերին նույնն է:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 8

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի 2019 թվականի

 հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

ՊԵԴԻԿՈՒԼՅՈԶԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Դասարան (N)

Զննման ամսաթիվ

Զննված սովորողների թիվ

Որից դրական արդյունքով

Բուժումից հետո զննման ամսաթիվ

Որից դրական արդյունքով

Նշումներ

1

2

3

4

5

6

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 9

Արցախի Հանրապետության

 առողջապահության նախարարի 2019 թվականի 

հունվարի 22-ի N 13-Ն հրամանի

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԲԱՑՕԹՅԱ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Սովորողների տարիքը

Օդի ջերմաստիճանը և քամու արագությունը, որի դեպքում

թույլատրվում է իրականացնել բացօթյա պարապմունքներ

առանց քամու

քամու արագու-

թյունը մինչև 5 մետր/վայրկյան

քամու արագությունը

6-10 մետր/վայրկյան

քամու արագությունը

10 մետր/վայրկյան ավելի

Մինչև 12 տարեկան

-90C

-60C

-30C

Պարապմունքներ չի իրականացվում

12-13 տարեկան

-20C

-80C

-50C

14-15 տարեկան

-50C

-120C

-80C

16-17 տարեկան

-60C

-150C

-100C

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ