ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' ապրիլի 2006թ. |
N 218 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
28-Ի ԹԻՎ 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 327 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետումների համար հաշվառման են վերցվում`
ա) ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ կեղտաջրեր թափող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք,
բ) ջրահեռացման ցանցով կեղտաջրերի (բացառությամբ կոմունալ-կենցաղային կեղտաջրերի) արտանետումներ իրականացնող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ջրահեռացման ցանցն սպասարկող մաքրման կայանով չմաքրվող վնասակար նյութերի և միացությունների արտանետումների մասով: Մաքրման կայանների բացակայության կամ դրանց չաշխատելու դեպքում իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառման են վերցվում վնասակար նյութերի և միացությունների արտանետումների ամբողջ ծավալով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |