Համարը 
N 327
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

N 327

ք.Ստեփանակերտ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել՝

ա) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգը (կցվում է).

բ) բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» թիվ 27 որոշմանը համապատասխան, յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական գների հրապարակումը սահմանված կարգով ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.

բ) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան հաստատել՝

ա) մեկամսյա ժամկետում՝ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 4-րդ կետով նախատեսված հաշվարկ-հաշվետվության և հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի, ինչպես նաև նույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված միմյանց տրամադրվող տեղեկատվության և 8-րդ կետով նախատեսված ստուգման ակտերի ձևերը.

բ) մեկամսյա ժամկետում՝ «Արտադրական թափոնների փաստացի ծավալների հաշվարկման մեթոդիկա» գերատեսչական նորմատիվ ակտը.

գ) երկամսյա ժամկետում՝ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման վերցնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ձևերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Ստեփանակերտի քաղաքապետին՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա մարտի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն ներկայացնել իրենց կառավարման ոլորտների այն կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեության ընթացքում առաջանում են շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրման ենթակա արտադրության և սպառման թափոններ:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. նոյեմբերի ,,28,,-ի

թիվ 327 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման

 

1. Սույն կարգը սահմանում է բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգը:

2. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման (այդ թվում՝ հաշվարկված վճարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցման) կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:

3. Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ու իրացվող, ինչպես նաև ներմուծվող, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համապատասխան կառույցները (այսուհետև՝ հարկային մարմիններ).

բ) վճարի մյուս տեսակների համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության համապատասխան կառույցները (այսուհետև՝ բնապահպանական մարմիններ):

4. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարող անձինք (այսուհետև՝ վճար վճարող) վճարների հաշվարկ-հաշվետվությունները գրանցման են ներկայացնում բնապահպանական մարմիններ, այնուհետև գրանցված հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են հարկային մարմիններ՝ օրենքով սահմանված ժամկետներում:

Հաշվարկ-հաշվետվությունների գրանցումը կատարվում է բնապահպանական մարմինների կողմից հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյաններում համապատասխան գրառում կատարվելու միջոցով:

Հաշվարկ-հաշվետվությունների գրանցման մատյանի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:

Գրանցված հաշվարկ-հաշվետվության 1-ին էջի վերևի աջ անկյունում կատարվում է համապատասխան գրառում՝ նշելով գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, գրանցում կատարողի անունը, ազգանունը և պաշտոնը: Նշված գրառումները հաստատվում են բնապահպանական մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելը պարտադիր չէ՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծողների համար.

բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց համար՝ իրենց պատկանող ավտոմեքենաներից, մեխանիզմներից և շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման մասով.

գ) ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր՝ մինչև մեկ տարի ժամկետով:

6. Բնապահպանական մարմինները յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված վճար վճարողների ցանկը մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը ներկայացնում են համապատասխան հարկային մարմիններ:

Բնապահպանական մարմինները յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն կետում նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները համապատասխան հարկային մարմիններին են տրամադրում մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

7. Համապատասխան հարկային մարմինները յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում վճար վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների և առկա ապառքների մասին տեղեկությունները մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը ներկայացնում են համապատասխան բնապահպանական մարմիններ:

8. Բնապահպանական մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումներ) ստուգումներ և ստուգման ակտերի պատճենները, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը 15-օրյա ժամկետում տրամադրում են համապատասխան հարկային մարմիններին:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումներ) ստուգման ակտերի ձևերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:

9. Օրենքով սահմանված կարգով չվճարված գումարների վճարումն ապահովվում է դատական կարգով՝ հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

10. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունն ստուգելու նպատակով բնապահպանական և հարկային մարմինները կարող են վճար վճարողների մոտ կատարել համատեղ թեմատիկ ստուգումներ:

11. Բնօգտագործման վճար վճարող ֆիզիկական անձինք, մինչև օրենքով սահմանված կենսապաշարների օգտագործումը, հայտ (№ 1 ձևը կցվում է) են ներկայացնում համապատասխան բնապահպանական մարմին և վերջինիս կողմից այն բավարարելու դեպքում իրականացնում են համապատասխան գործառույթ:

Համապատասխան բնապահպանական մարմինը պատասխանատու է հետագայում հայտում նշված պայմանների և վճարման փաստը հաստատող անդորրագրի իսկության համար:

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հայտի աջ մասը և անդորրագիրը մնում են ֆիզիկական անձանց մոտ, իսկ ձախ մասը՝ համապատասխան բնապահպանական մարմնի մոտ:

13. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան բնական պաշարների իրացման ու սպառման վայրում վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն ընտրանքային կարգով իրականացնում են հարկային մարմինները:

14. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելիս, օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար, վճարների գանձումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից՝ ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկումը և վճարումն իրականացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: Նշված վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության մարմինները (այսուհետև՝ պետավտոտեսչության մարմիններ)՝ այդ ավտոմեքենաների տարեկան տեխնիկական զննության ժամանակ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվող ավտոմեքենաների համար՝ այդ ավտոմեքենաների գրանցման ժամանակ:

16. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող մեխանիզմներից (գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ) վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկումն ու վճարումն իրականացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Նշված վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումը՝ այդ մեխանիզմների տարեկան տեխնիկական զննության ժամանակ:

17. Պետավտոտեսչության մարմինները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումները սույն կարգի 15-րդ ու 16-րդ կետերին համապատասխան ավտոմեքենաներից և մեխանիզմներից (գյուղատնտեսական ինքնագնաց մեքենա) օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կցում են տարեկան տեխնիկական զննության համապատասխան գործերին:

18. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկումն ու վճարումն իրականացվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: Նշված վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են բնապահպանական մարմինները, որոնք շարժիչավոր լողամիջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կցում են համապատասխան գործերին:

 

 

Ձև № 1

 

 

ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն

Կենսապաշարների օգտագործման

 

Մ Ի Ա Ն Գ Ա Մ Յ Ա   Հ Ա Յ Տ

 

Գրանցման_____առ________________ 200 թ. 

 

 

_______________________________________

 

________________________________________ (անունը, ազգանունը, հասցեն, անձը հաստատող

_______________________________________

            փաստաթղթերի տվյալները)

 

 

Խնդրում ենք Ձեր թույլտվությունը

_________________ _______________

(քանակը թվերով, տառերով) (բնական պաշարի տեսակը)

 

օգտագործելու համար և պատրաստ եմ

վճարել _____դրամ:

 

Վճարման անդորրագրի № _____

 

Բնական պաշարների տեղափոխման___ _____200 թ.

 

 

 

 

ԼՂՀ ՇՄ և ԲՌ

վարչության տե-

սուչի ստորագրու-

թյունը _____________

Հայտ ներկայացնողի

ստորագրությունը

_________________

 

ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն

Կենսապաշարների օգտագործման

 

Մ Ի Ա Ն Գ Ա Մ Յ Ա   Հ Ա Յ Տ

    Գրանցման№ _____առ__________________ 200 թ 

 ____________________________________________

 

_____________________________________________ (անունը, ազգանունը, հասցեն, անձը հաստատող      _____________________________________________  

                        փաստաթղթերի տվյալները)

 

 

Խնդրում ենք Ձեր թույլտվությունը

_________________ _______________

(քանակը թվերով, տառերով) (բնական պաշարի տեսակը)

 

  օգտագործելու համար և պատրաստ եմ  

     վճարել ____դրամ:

 

 

Վճարման անդորրագրի № _____

 

Բնական պաշարների տեղափոխման___ ________ 200 թ.

 

 

 

 

ԼՂՀ ՇՄ և ԲՌ

վարչության տե-

սուչի ստորագրու-

թյունը ______________

Հայտ ներկայացնողի

ստորագրությունը

_________________

 
 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. նոյեմբերի 28-ի

թիվ «327» որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման

 

1. Սույն կարգը սահմանում է բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների (այսուհետև՝ վճար վճարողների) հաշվառման կարգը:

2. Վճար վճարողների հաշվառման (այդ թվում՝ պետական մարմինների կողմից սույն կարգին համապատասխան գործողությունների չկատարման) կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը:

3. Բնապահպանական վճար վճարողների հաշվառումն իրականացվում է վճար վճարողների հաշվառման մատյանում գրանցելու միջոցով՝ սույն կարգին համապատասխան պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը տրված տեղեկությունների համաձայն:

4. Բնօգտագործման վճար վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողների հաշվառման մատյանում գրանցելու միջոցով՝ ըստ համապատասխան իրավական ակտերի, իսկ առանձին դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության ներկայացված հայտերի համաձայն:

5. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման են վերցվում շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները:

6. Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար հաշվառման են վերցվում արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրող կազմակերպությունների ցանկում ընդգրկված իրավաբանական անձինք:

7. Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվառման են վերցվում ջրօգտագործման համար սահմանված կարգով համապատասխան փաստաթղթեր ունեցող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք:

8. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները վճար վճարողների մոտ կատարվող ստուգումների (ուսումնասիրությունների) ժամանակ հայտնաբերում են կամ ունեն տեղեկություններ այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ (ջրօգտագործում, օգտակար հանածոների արդյունահանում (մարում), կենսապաշարների օգտագործում, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետում, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն), ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը տվյալ տնտեսավարող սուբյեկտին վերցնում է հաշվառման:

9. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանական մարմինները հայտնաբերել կամ ստացել են տեղեկություններ այն մասին, որ տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ (ջրօգտագործում, օգտակար հանածոների արդյունահանում (մարում), կենսապաշարների օգտագործում, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետում, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրություն), ապա այդ տեղեկությունները ճշտելուց հետո, անհրաժեշտության դեպքում, տվյալ անձը վերցվում է հաշվառման:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը ամփոփում է վճար վճարողների մասին տեղեկությունները (իրավաբանական անձանց անվանումը կամ ֆիզիկական անձանց անունը, ազգանունը, ինչպես նաև նրանց հասցեն, վճարվելիք վճարատեսակները և այլն) գրանցում է վճար վճարողների հաշվառման մատյանում և յուրաքանչյուր վճարողի համար վարում առանձին գործ: