Համարը 
N 678-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.01/16(436)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.06.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի
N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2021թ.

N 678-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի «Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի N 228 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 509-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2-րդ կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետում, 10.1-ին կետում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝

ա. 3-րդ կետի «կարգով հատկացվում են» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետությունում հաշվառված» բառերը, 6-րդ ենթակետում «մասնակիցներ» բառից հետո լրացնել «)» կետադրական նշանը, 10-րդ ենթակետում «Արցախի հերոսներ,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի կողմից» բառերը, իսկ 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին ենթակետ.

«10.1) զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած (զոհված) քաղաքացիական անձանց ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք).»,

բ. 4-րդ կետի «աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններին» բառերը փոխարինել ««Միասնական սոցիալական ծառայություն» գործակալությանը» բառերով, իսկ «ծրագրի համաձայն» բառերը՝ «ծրագրին համապատասխան գործակալության տարածքային բաժիններին (այսուհետ՝ տարածքային բաժին) տրամադրելու համար» բառերով,

գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ուղեգիր ստանալու համար քաղաքացին դիմում է գործակալության՝ Արցախի Հանրապետությունում իր հաշվառման վայրը սպասարկող, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերում հաշվառված քաղաքացին՝ ցանկացած տարածքային բաժին:»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.

«5.1. 18 տարին չլրացած երեխայի դեպքում դիմումը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն: Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի դեպքում դիմումը ներկայացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:»,

ե. 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մշտական» բառը, իսկ 3-րդ ենթակետից՝ «Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝» բառերը,

զ. 10.1-ին կետի «թվի» բառից հետո լրացնել «մինչև» բառը,

է. 13-րդ կետի «գործակալություն» բառը փոխարինել «տարածքային բաժին» բառերով,

ը. 14-րդ կետի «Գործակալություններից» բառը փոխարինել «Գործակալությունից» բառով,

թ. 15-րդ կետի «գործակալությունը ողջամիտ ժամկետում վերադարձնում է» բառերը փոխարինել «տարածքային բաժինների կողմից գործակալության միջոցով ողջամիտ ժամկետում վերադարձվում են» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝

ա. 5-րդ կետից հանել «(տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը)» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.

«5.1. 18 տարին չլրացած երեխայի դեպքում դիմումը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն: Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի դեպքում դիմումը ներկայացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:»,

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մշտական» բառը, իսկ 3-րդ ենթակետից՝ «Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝» բառերը,

դ. 12-րդ կետի «ձեռք բերում» բառերը փոխարինել «ձեռքբերում» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ