Համարը 
N 677-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.01/16(436)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության գործողությունը տարածվում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից գրանցված ամուսնությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 724 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2021թ.

N 677-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007

ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 724 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» N 724 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման 3-6-րդ կետերում, որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետում «աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածում՝

ա. 3-րդ կետի «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը փոխարինել ««Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային բաժին» բառերով,

 բ. 5-րդ կետի «6» թիվը փոխարինել «12» թվով,

 գ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.

«5.1. 2020 թվականի մարտի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ն ամուսնության գրանցման դեպքում ամուսնության նպաստը հատկացվում է, եթե դիմումը անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացվել է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության գործողությունը տարածվում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից գրանցված ամուսնությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ