ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի փետրվարի 25-ի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 8-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 2019 թվականի ապրիլի 26-ի «Վերականգնվող Էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Մ. ՎԻՐԱԲՅԱՆ |
| |
|
|
2020 թվականի փետրվարի 25
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020 թվականի
փետրվարի 25-ի N 8-Ն որոշման |
| |
«Հավելված
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի
ապրիլի 26-ի N 14-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ
ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև իրականացվող ՎԷ փոխհոսքերի շրջանակում մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու ընթացակարգը:
2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են.
1) Հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով,
2) Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ՝ հողմային, արևային, ջրային, երկրաջերմային և կենսաբանական զանգվածի վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգակիրների համախումբ, որոնք կարող են օգտագործվել սպառման նպատակով,
3) Ինքնավար էներգաարտադրող՝ սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի էլեկտրատեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչև 500 կիլովատտը,
4) Բաշխող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ,
5) ՎԷ փոխհոսքեր՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար արտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքը և գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով Բաշխողի կողմից ապահովվող էլեկտրական էներգիայի փոխհոսքեր,
6) Կանոններ՝ Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները,
7) Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որը սկսվում է հաշվարկային տարվա յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում նույն ամսվա վերջին օրվա ժամը 24:00-ին,
8) Հաշվարկային տարի՝ ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:
3. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան կտրվածքով:
4. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Կանոններով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:
5. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը և դրա դիմաց հատուցումը կատարվում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրի հիման վրա:
6. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրական ցանցին նոր միացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կանոններով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:
7. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև Հաշվարկային ամսվա համար կատարվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկ հետևյալ բանաձևերով՝
|
Էփցi = Էփց (i -1) + (Բցաi - Իցաi ), |
|
Էփգi = Էփգ (i -1) + (Բգաi –Իգաi ), |
որտեղ՝
1) Էփցi -ն i-րդ Հաշվարկային ամսում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,
2) Էփց(i-1) -ն (i-1)-րդ Հաշվարկային ամսում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,
3) Բցաi -ն i-րդ Հաշվարկային ամսում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,
4) Իցաi -ն i-րդ Հաշվարկային ամսում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամա-նակահատվածում Բաշխողի մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,
5) i-ն հաշվարկային տարվա Հաշվարկային ամիսներն են,
6) Էփգi -ն i-րդ Հաշվարկային ամսում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,
7) Էփգ(i-1) -ն (i-1)-րդ Հաշվարկային ամսում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,
8) Բգաi -ն i-րդ Հաշվարկային ամսում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,
9) Իգաi -ն i-րդ Հաշվարկային ամսում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է:
8. Յուրաքանչյուր հաշվարկային տարվա առաջին Հաշվարկային ամսվա համար «Էփց(i-1)» և «Էփգ(i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի: «Էփց(i-1)» և «Էփգ(i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի նաև այն դեպքերում, երբ դրանք ունեն դրական նշան:
9. Այն Հաշվարկային ամսում, երբ «Էփցi» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին (որպես Սպառող) ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված Պայմանագրով և Կանոններով:
10. Այն Հաշվարկային ամսում, երբ «Էփգi» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին (որպես Սպառող) գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված Պայմանագրով և Կանոններով:
11. Հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
որտեղ՝
1) Էվց -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ամիսներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարն է,
2) Էվգ -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ամիսներում «Էփգi» դրական մեծությունների հանրագումարն է:
12. Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
1) Էտ-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է,
2) Էց-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝
|
Էց |
= |
12
∑
i=1 |
(Բցաi-Իցաi), |
3) Էգ-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝
|
Էգ |
= |
12
∑
i=1 |
(Բգաi-Իգաi), |
13. Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը և գումարի չափը որոշվում են հետևյալ կերպ.
1) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց =Էվց և Էգ=Էվգ, ապա ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցում չի տրամադրվում,
2) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց =Էվց և Էգ=Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց -Էց), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը,
3) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց =Էվց և Էգ=Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվգ -Էգ), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը,
4) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց Էվց և Էգ<Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց -Էց) և (Էվգ -Էգ ) հանրագումարը և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը,
5) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ>0, ապա Էվց քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի գիշերային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվգ -Էտ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը,
6) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0 և Էգ<0, ապա Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի ցերեկային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվց -Էտ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը,
7) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ>0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Միևնույն ժամանակ, ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցվում է նաև Էտ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը՝ դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ամիսի համար տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա. փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար,
բ. արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում,
8) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց>0 և Էգ<0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Միևնույն ժամանակ ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցվում է նաև Էտ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը՝ դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա. փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար,
բ. արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում,
9) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ<0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Միևնույն ժամանակ ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցվում է նաև Էց և Էգ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը՝ դրանց նկատմամբ կիրառելով համապատասխանաբար հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա. փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար,
բ. արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված՝ համապատասխանաբար ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:
14. Հաշվարկային տարվա ավարտից հետո՝ մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը, Բաշխողից հատուցում ստանալու համար ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողը և Բաշխողը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Բաշխողի հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի բանկային հաշվեհամարին՝ հաշվարկային տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը:»: