ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի փետրվարի 25-ի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 9-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 26-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 15-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Պայմանագրի 1-ին կետի 4-րդ ենթակետից հանել «իրավաբանական» բառը,
2) Պայմանագրի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«8) Հաշվարկային տարի՝ ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին և ավարտվում՝ նույն տարվա դեկտեմբերի 31-ին»,
3) Պայմանագրի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը վերակնքել ինքնավար էներգաարտադրողների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Մ. ՎԻՐԱԲՅԱՆ |
| |
|
|
2020 թվականի փետրվարի 25
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները ևտնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020 թվականի
փետրվարի 25-ի N 9-Ն որոշման |
| |
«Հավելված N2
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 26-ի
N 15-Ն որոշմամբ սահմանված
պայմանագրի օրինակելի ձևի |
ԱԿՏ
ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինքնավար էներգաարտադրող _________________________________________________
Բաշխող __________________________________________________________________
Հաշվարկային ժամանակահատված ____________ 20____ թ. մինչև ___ ________ 20___ թ.
Հաշվարկային տարվա ընթացքում՝
▪ i-րդ Հաշվարկային ամսում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բցաi)՝ _______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իցաi)՝ _______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բգաi)՝ _______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իգաi)՝ _______ կՎտժ,
▪ (i-1)-րդ Հաշվարկային ամսում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփց i-1) ____ կՎտժ,
▪ (i-1)-րդ Հաշվարկային ամսում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Է փգ(i-1)) ____ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփցi)՝ ______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփգi )՝ _____ կՎտժ,
▪ Ինքնավար էներգաարտադրողի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի քանակը (Էա)՝ _______ կՎտժ,
▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էց)՝ _______ կՎտժ,
▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էգ)՝ _______ կՎտժ,
▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էտ), (Էտ = Էց + Էգ)՝ _______ կՎտժ,
▪ Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվց)՝ _______ կՎտժ,
▪ Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվգ)՝ _______ կՎտժ:
1. Սույն ակտում լրացվող «Էա» մեծության արտացոլումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հատուցման հարաբերություններին:
2. Սույն ակտում «Էց», «Էգ», «Էտ», «Էվց» և «Էվգ» մեծությունները լրացվում են տարեկան մեկ անգամ՝ տարեկան արդյունքներով:
Հիմքը _____________________________________________________________________
___________________________________________________________________________
|
Ինքնավար էներգաարտադրող |
|
Բաշխող |
|
_______________________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն: Իրավաբանական
անձի դեպքում՝ պաշտոն) |
|
____________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն: Իրավաբանական
անձի դեպքում՝ պաշտոն) |
| |
|
|
|
_____ ____________ 20 ___ թվական |
|
_____ ____________ 20 ___ թվական |
| |
|
|
|
Կ.Տ.
(առկայության դեպքում) |
|
Կ.Տ.
(առկայության դեպքում)»: |