| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2019 թվականի մայիսի 16-ին
պետական գրանցման համարը 3031935 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» ապրիլի 2019 թվականի |
N 15-Ն |
ք. Ստեփանակերտ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ
(ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂ-ԲԱՇԽՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ը» կետը և «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելվածի վերջին պարբերությունը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Արցախի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2019 թվականի ապրիլի 26-ի N 15-Ն որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման
(ինքնավար էներգաարտադրող-բաշխող)
|
«____» ________________ 20__ թվական |
ք. _________________ |
__________________________________________________________________________________________,
(իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը (անունը, ազգանունը, հայրանունը)
այսուհետ՝ Ինքնավար էներգաարտադրող, ի դեմս ____________________________________________________
__________________________________________________________________________________________,
(իրավաբանական անձի դեպքում՝ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
__________________________________________________________________________________________,
(սպառման համակարգի միացման հասցեն)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով մի կողմից և ,________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ՝ Բաշխող, ի դեմս ____________________________________________________________________,
(ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ՝ Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Պայմանագրում կիրառվող հասկացություններն են.
1) Հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.
2) Հատուցման կարգ՝ Հանձնաժողովի կողմից հաստատված՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգ.
3) Ինքնավար էներգաարտադրող՝ սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչև 500 կիլովատտը.
4) Բաշխող՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձ.
5) Էլեկտրական էներգիայի փոխհոսքեր՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքը և գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով Բաշխողի կողմից ապահովվող էլեկտրական էներգիայի փոխհոսքեր.
6) Կանոններ՝ Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ.
7) Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որը սկսվում է Հաշվարկային տարվա յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում նույն ամսվա վերջին օրվա ժամը 24:00-ին.
8) Հաշվարկային տարի՝ ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին և ավարտվում՝ նույն տարվա դեկտեմբերի 31-ին:
(1-ին կետը փոփ., խմբ. 25.02.20 N 9-Ն)
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Պայմանագրի համաձայն Ինքնավար էներգաարտադրողն իրավասու է Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Բաշխողին մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ Բաշխողը պարտավոր է հատուցել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց:
3. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Պայմանագրով, Հատուցման կարգով, Կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով և Հատուցման կարգով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
4. Ինքնավար էներգաարտադրողը պարտավոր է.
1) Բաշխողին մատակարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 537-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված որակի էլեկտրական էներգիա.
2) մասնակցել մատակարարված և հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալի հաշվարկին՝ ամսական և վերջնահաշվարկին՝ տարեկան արդյունքներով:
5. Ինքնավար էներգաարտադրողն իրավունք ունի ստանալու հատուցում մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց:
6. Բաշխողը պարտավոր է.
1) Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում հատուցել Ինքնավար էներգաարտադրողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց.
2) կատարել մատակարարված և հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալի հաշվարկ՝ ամսական և վերջնահաշվարկ՝ տարեկան արդյունքներով.
3) Ինքնավար էներգաարտադրողի մոտ տեղակայել դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչ (հավելված N 1): Հաշվիչի ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Կանոններով:
4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին վճարման ենթակա և Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալների հաշվարկը կատարվում է համաձայն Հատուցման կարգի և հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի (հավելված N 2):
8. Ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալը և մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման գումարը տարեկան արդյունքներով հաշվարկվում են համաձայն Հատուցման կարգի:
9. Առևտրային հաշվիչի ցուցմունքները գրանցում է Բաշխողը՝ տվյալ Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին երեք օրերի ընթացքում:
10. Հաշվարկային տարվա ավարտից հետո՝ մինչև Հաշվարկային տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը, Բաշխողից հատուցում ստանալու համար Ինքնավար էներգաարտադրողը և Բաշխողը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Հատուցման դեպքում կիրառվող սակագինը որոշվում է համաձայն Հատուցման կարգի:
11. Բաշխողը Պայմանագրի 10-րդ կետում նշված հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցում է Ինքնավար էներգաարտադրողի բանկային հաշվեհամարին՝ Հաշվարկային տարվա ավարտից հետո՝ մինչև Հաշվարկային տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով և Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
13. Բաշխողի կողմից Պայմանագրի 11-րդ կետում նշված ժամկետի խախտման պարագայում Ինքնավար էներգաարտադրողն իրավունք ունի Բաշխողից պահանջելու վճարել տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)
14. Կողմերը Պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի): Պայմանագրի իմաստով անհաղթահարելի ուժ են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են Կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
15. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
16. Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ՝ նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:
17. Եթե վեճի առարկան Ինքնավար էներգաարտադրողին Բաշխողի կողմից հատուցվող գումարի չափն է, ապա Բաշխողը պարտավոր է վճարել հատուցվող գումարը, որից հետո միայն Կողմերը կարող են լուծել վեճը:
8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
18. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել Պայմանագրին, Հատուցման կարգին, Կանոններին և այլ իրավական ակտերին:
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ
19. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:
20. Պայմանագիրը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից՝ մեկական յուրաքանչյուր Կողմի համար:
21. Հանձնաժողովի կողմից Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում: Հանձնաժողովի սահմանած ժամկետում էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման նոր պայմանագիր չկնքելու կամ գործող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ չկատարելու դեպքում գործում են Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևի դրույթները կամ գործող օրինակելի ձևում կատարված փոփոխությունները կամ լրացումները:
22. Պայմանագիրը կարող է լուծվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23. Պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ Պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:
24. Պայմանագրի լուծման դեպքում Կողմերը պարտավոր են մեկ ամսվա ընթացքում իրականացնել վերջնահաշվարկ:
10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
25. Պայմանագրի անբաժանելի մաս են կազմում՝
1) առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ N 1 հավելվածը,
2) հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի մասին N 2 հավելվածը:
11. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
|
Ինքնավար էներգաարտադրող՝ |
|
Բաշխող՝ |
|
բնակության (գտնվելու) վայրը |
|
գտնվելու վայրը |
|
Հ/հ |
|
Հ/հ |
|
Հեռախոս |
|
Հեռախոս |
|
Էլեկտրոնային փոստ |
|
Էլեկտրոնային փոստ |
|
Պաշտոն (իրավաբանական անձի դեպքում) |
|
Պաշտոն |
|
______________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
Կ.Տ.
(առկայության դեպքում) |
|
Կ.Տ.
(առկայության դեպքում) |
(հավելվածը փոփ., խմբ. 25.02.20 N 9-Ն)
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 26-ի N 15-Ն
որոշմամբ սահմանված պայմանագրի օրինակելի ձևի |
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՄԱՍԻՆ
|
Հաշվառքի սարքի տեղա-դրման վայրը |
Առևտրային հաշվառքի սարք |
Սահմա-նազատ-ման կետը |
Առավելագույն թույլատրելի
հզորություն
/կՎտ/ |
Էլեկտրամատա-
կարարման
սխեմայի
հուսալիության
մակարդակը
|
|
Հաշվիչի |
Հոսանքի չափիչ տրանսֆորմատորի |
Լարման չափիչ
տրանսֆորմատորի |
|
|
տեսակը,
գործարա-նային համարը,
Ինքնավար
էներգա-արտադրողի կնիքի տեսակը, համարը |
թույլա-տրելի հոսանքը (Ա) |
անվա-նական լարումը (Վ) |
հաջորդ պլանային ստուգա-չափման ամիսը և տարեթիվը |
տեսակը,
գործարա-նային համարը,
Ինքնավար էներգա-արտադրողի կնիքի տեսակը, համարը |
ճշտու-թյան դասը |
տրանսֆոր-մացիայի գործակիցը |
տեսակը,
գործարա-նային համարը, Ինքնավար
էներգա-արտադրողի կնիքի տեսակը, համարը |
ճշտութ-յան
դասը |
տրանսֆոր-մացիայի
գործակիցը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1. Սույն աղյուսակի 6-12-րդ սյունակները չեն լրացվում 0,22 կիլովոլտ միաֆազ Ինքնավար էներգաարտադրողների համար:
2. Սույն աղյուսակի 13-րդ սյունակը լրացվում է համաձայն Ինքնավար էներգաարտադրողին տրված տեխնիկական պայմանների, իսկ դրանց բացակայության դեպքում.
1) 0,22 կիլովոլտ լարման Ինքնավար էներգաարտադրողների համար՝ հաշվիչի թույլատրելի հոսանքի և անվանական լարման արտադրյալով.
2) 0,4 կիլովոլտ լարման Ինքնավար էներգաարտադրողների համար՝ հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման և հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով.
3) 6(10) կիլովոլտ և բարձր լարման Ինքնավար էներգաարտադրողների համար՝ հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման, հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի և լարման չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով:
3. Սույն աղյուսակի 14-րդ սյունակը լրացվում է.
1) մեկ թվանշանով, եթե Ինքնավար էներգաարտադրողների էլեկտրամատակարարումն իրականացվում է 6(10) կիլովոլտ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային կամ մալուխային գծերով կայանի կամ ենթակայանի երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից.
2) երկու թվանշանով, եթե Ինքնավար էներգաարտադրողների էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ կերպ:
|
Ինքնավար էներգաարտադրող՝ |
|
Բաշխող՝ |
|
_______________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, իրավաբանական անձի դեպքում՝ պաշտոն) |
|
________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
_____ ______________ 20____ թվական |
______ _______________ 20____ թվական | |
|
Կ.Տ.
(առկայության դեպքում) |
|
Կ.Տ.
(առկայության դեպքում) |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 26-ի N 15-Ն
որոշմամբ սահմանված պայմանագրի օրինակելի ձևի |
ԱԿՏ
ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինքնավար էներգաարտադրող ______________________________________________
Բաշխող __________________________________________________________________
Հաշվարկային ժամանակահատված _________ 20___ թ. մինչև ___ _______ 20___ թ.
Հաշվարկային տարվա ընթացքում՝
▪ i-րդ Հաշվարկային ամսում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բցաi)՝ _______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իցաi)՝ _______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բգաi)՝ _______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իգաi)՝ _______ կՎտժ,
▪ (i-1)-րդ Հաշվարկային ամսում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփց i-1) ____ կՎտժ,
▪ (i-1)-րդ Հաշվարկային ամսում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Է փգ(i-1)) ____ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփցi)՝ ______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ամսում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփգi )՝ _____ կՎտժ,
▪ Ինքնավար էներգաարտադրողի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի քանակը (Էա)՝ _______ կՎտժ,
▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էց)՝ _______ կՎտժ,
▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էգ)՝ _______ կՎտժ,
▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էտ), (Էտ = Էց + Էգ)՝ _______ կՎտժ,
▪ Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվց)՝ _______ կՎտժ,
▪ Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվգ)՝ _______ կՎտժ:
1. Սույն ակտում լրացվող «Էա» մեծության արտացոլումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հատուցման հարաբերություններին:
2. Սույն ակտում «Էց», «Էգ», «Էտ», «Էվց» և «Էվգ» մեծությունները լրացվում են տարեկան մեկ անգամ՝ տարեկան արդյունքներով:
Հիմքը _____________________________________________________________________
___________________________________________________________________________
|
Ինքնավար էներգաարտադրող |
|
Բաշխող |
|
_______________________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն: Իրավաբանական
անձի դեպքում՝ պաշտոն) |
|
____________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն: Իրավաբանական
անձի դեպքում՝ պաշտոն) |
| |
|
|
|
_____ ____________ 20 ___ թվական |
|
_____ ____________ 20 ___ թվական |
| |
|
|
|
Կ.Տ.
(առկայության դեպքում) |
|
Կ.Տ.
(առկայության դեպքում) |
(հավելվածը 2-ը խմբ. 25.02.20 N 9-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ |
|
|
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ |
|
|
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ |
|
|
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԹՈՐՈՍՅԱՆ |