Համարը 
N 194-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.15/06(251)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ
29-Ի N 134 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1» ապրիլի 2014թ.

N 194-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի

N 134 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական տեղեկության պահպանության կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 134 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 1-ի N 194-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անկախ ֆինանսավորման աղբյուրից ստացված երկրաբանական տեղեկության (այսուհետ` երկրաբանական տեղեկություն) պահպանության հետ կապված հարաբերությունները:

2. Մշտական պահպանության են ենթակա հետևյալ փաստաթղթերը`

1) ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների երկրաբանական հաշվետվությունները (համակարգչային ձևավորմամբ կազմված երկու թղթային օրինակները և դրանց էլեկտրոնային կրիչները).

2) ընդերքի երկրաբանական ուսումնասիրությանն առնչվող առաջնային փաստաթղթերը` երկրաբանական գրառումների օրագիրը, տոպոգրաֆիական և երկրաբանական քարտեզները, վերծանված օդատիեզերական լուսանկարները, մերկացումների ուրվագծերը, երկրաֆիզիկական դաշտային հետազոտությունների տվյալները, ստորերկրյա ջրերի փորձնաֆիլտրացիոն հետազոտությունների տվյալները, հետազոտման և նմուշառման կետերի կոորդինատները.

3) ընդերքօգտագործողների կողմից երկրաբանական հանույթի (քարտեզագրման) նյութերը և դրանց բացատրագրերը` երկու թղթային օրինակները և դրանց էլեկտրոնային կրիչները.

4) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված (ստորերկրյա կառույցների շինարարության նպատակով) երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում ստացված տեղեկությունը (հաշվետվության տեսքով) կազմված երկու թղթային օրինակից և դրանց էլեկտրոնային կրիչներից:

3. Երկրաբանական տեղեկության պահպանությունն իրականացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 05.07.21 N 715-Ն)

4. Երկրաբանական տեղեկության նյութերը պետք է պահվեն այդ նպատակի համար հարմարեցված գրապահոցներում:

5. Գրապահոցներում պետք է պահպանվի օդի ջերմաստիճանի և խոնավության հետևյալ ռեժիմը`

1)  օդի թույլատրելի ջերմաստիճանը` պլյուս (+16) - (+18) աստիճան՝ ±2 աստիճան շեղումով.

2)  օդի հարաբերական խոնավությունը` 60-62 տոկոս` ±5 տոկոս շեղումով:

6. Գրապահոցի յուրաքանչյուր սենյակում օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության չափման համար պետք է տեղադրված լինեն ջերմաչափ և խոնավաչափ, որոնց ցուցմունքները յուրաքանչյուր օր պետք է գրի առնվեն մատյանում:

7. Գրապահոցներում պետք է ապահովվի օդափոխությունը: Այնտեղ, որտեղ բացակայում է արհեստական օդափոխությունը և կատարվում է բնական եղանակով օդափոխություն պատուհանների կամ օդանցքների միջոցով, պետք է վերջիններս ծածկվեն մանրանցք ցանցիկներով: Փոշոտված ֆոնդային նյութերը պետք է մաքրել փոշեծծիչով:

8. Երկրաբանական տեղեկություն պարունակող նյութերում բորբոսի հայտնաբերման դեպքում դրանք պետք է չորացնել և մշակել ֆորմալինի երկու տոկոսանոց լուծույթով:

9. Պահպանության ենթակա մաշված և հնացած նյութերը պետք է վերականգնել: Չի թույլատրվում վերականգնման ենթակա նյութերը տրամադրել օգտագործման` մինչև դրանց վերականգնումը:

10. Գրապահոցներում նյութերը պահպանվում են դարակների (ստելաժներ) վրա, ստանդարտ թղթապանակների մեջ: Դարակները պետք է գտնվեն պատից 0,7 մետր հեռավորության վրա, իսկ ներքևի դարակները` հատակից 0,15 մետր բարձրության վրա: Դարակների միջև եղած հեռավորությունը պետք է 0,7 մետրից ոչ պակաս լինի, իսկ անցումների լայնությունը` 1 մետրից:

11. Պահպանման համար հատկացված գրապահոցները պետք է համապատասխանեն հակահրդեհային անվտանգության պահանջներին և ունենան`

1)  վստահելի փականներ ունեցող մետաղյա կամ փայտյա ամուր դռներ.

2)  պատուհաններից կողմնակի անձանց հնարավոր ներթափանցումը կանխելու համար պետք է դրանք պատված լինեն մետաղյա պաշտպանիչ ցանցով.

3)  մուտքի դռների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատուհանների ուղեկապում պետք է տեղադրված լինեն պահպանական ազդանշանակրեր:

12. Պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները պահպանվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Երկրաբանական տեղեկություն պարունակող նյութերի գույքագրումը կատարվում է ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ:

(հավելվածը փոփ. 05.07.21 N 715-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ