ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 28-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունների, երկրաբանական ուսումնասիրության համաձայնության ձևերը հաստատելու մասին» N 19-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2 և 3 հավելվածներում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով, իսկ «ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերը փոխարինել «ՆԱԽԱՐԱՐ» բառով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 28-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 21-Ն որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը` ի դեմս վարչության պետ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` ի դեմս նախարար» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական տեղեկության պահպանության կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 29-ի N 134 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 194-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով, իսկ «՝ «Արցախի երկրաբանական էքսպեդիցիա» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով» բառերը հանել:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգումը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 26-ի N 223 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 195-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 12-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.
2) 44-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և 48-րդ կետի 3-րդ ենթակետում «գործակալություն» բառի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառի համապատասխան հոլովաձևերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Երկրաբանական տեղեկության հանձնման կարգը սահմանելու մասին» N 197-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝
1) 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով.
2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) Ձև-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն» բառերը և նրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով և նրանց համապատասխան հոլովաձևերով:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի «Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության կարգը սահմանելու մասին» N 522-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 7-ի «Ընդերքօգտագօրծման իրավունքի երաշխիքային հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 740-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Հավաստագիրը տրամադրում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ:».
2) 8-րդ և 11-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերի համապատասխան հոլովաձևերով.
3) Ձև N 2-ում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով:
9. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 520-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 722-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետում և 6-րդ կետի 2-րդ ենթակետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |