Համարը 
N 740-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.11.12/17(262)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.11.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
07.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2014թ.

N 740-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 24-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ընդերքօգտագործման իրավունքի երաշխիքային հավաստագրի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 7-ի N 740-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով նախատեսված ընդերքօգտագործման իրավունքի երաշխիքային հավաստագրի (այսուհետ` հավաստագիր) տրամադրման կարգը:

2. Հավաստագրով սահմանվում է ընդերքօգտագործման թույլտվության շրջանակում ընդերքօգտագործման իրավունք ստացած անձի նկատմամբ կիրառվելիք բնօգտագործման վճարների (այդ թվում` ռոյալթիների) և շահութահարկի հաշվարկման բազան և դրույքաչափերը:

 3. Հավաստագիրը տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ:

4. Հավաստագիր ստանալու նպատակով ընդերքօգտագործողը լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում հավաստագիր ստանալու համար` համաձայն N 1 ձևի.

2) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

3) ընդերքօգտագործման թույլտվության պատճենը:

5. Լիազոր մարմինը դիմումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում ընդերքօգտագործման իրավունք ստացած անձին տրամադրում է հավաստագիր` համաձայն N 2 ձևի, երեք տարի ժամկետով:

6. Հավաստագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ մինչև երեք տարի ժամկետով ընդերքօգտագործողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակում 40 000 000 000 (քառասուն միլիարդ) ՀՀ դրամը գերազանցող ներդրում կատարելու դեպքում:

7. Հավաստագրի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ընդերքօգտագործողը հավաստագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 40 օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում `

1) դիմում հավաստագրի գործողության ժամկետի երկարաձգման համար` համաձայն N 3 ձևի.

2) Ծրագրի շրջանակում կատարված 40 000 000 000 (քառասուն միլիարդ) ՀՀ դրամը գերազանցող ներդրումների արժեքի վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը.

3) ընդերքօգտագործողի կողմից կատարված փաստացի ներդրումները հաստատող փաստաթղթերի պատճենները:

8. Երկարաձգման դիմումը ստանալու օրվանից 40-օրյա ժամկետում լիազոր մարմինը ուսումնասիրում է ներկայացված դիմումը և ստուգում կատարված ներդրումների հավաստիությունը: Լիազոր մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետով, երկարաձգում է հավաստագրի գործողության ժամկետը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ:

9. Լիազոր մարմինը մերժում է հավաստագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը, եթե դիմումում ներառված տվյալները չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջներին:

10. Հավաստագիրը կորցնելու կամ այն վնասվելու դեպքում լիազոր մարմինը, դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա, տրամադրում է դրա կրկնօրինակը:

11. Հավաստագիրը կազմվում է երեք օրինակից: Հավաստագրի առաջին օրինակը տրամադրվում է դիմումատուին, երկրորդ օրինակը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը, երրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Ձև N 1 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 ԴԻՄՈՂ______________________________________________________________________
                                             (դիմումը ներկայացնող իրավաբանական անձի անվանումը),
 _____________________________________________________________________________
                                                                  (իրավաբանական հասցեն)

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N___________________________________________

 

Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն խնդրում եմ տրամադրել ընդերքօգտագործման իրավունքի երաշխիքային հավաստագիր:

 

Դիմումին կից ներկայացնում եմ՝

1) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի պատճենները,

2) ընդերքօգտագործման թույլտվության պատճենը:

 

____________________________ 20 թ.

 

 

Ձև N 2 

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ №

 

Համաձայն Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ

մասերի______________________________________ նկատմամբ կիրառվում են բնօգտագործման վճարների և

                      (ընդերքօգտագործող իրավաբանական անձի անվանումը)

 շահութահարկի հետևյալ հաշվարկման բազան ու դրույքաչափերը`

                  

 1. Ռոյալթի ________________________________________________________________
                                                             (հաշվարկման բազան, դրույքաչափը)
 2. Բնօգտագործման վճար ___________________________________________________
                                               (հաշվարկման բազան` ըստ օգտակար հանածոների տեսակների, դրույքաչափը)
 3. Շահութահարկ ___________________________________________________________

     (հաշվարկման բազան, դրույքաչափը)

 

Հավաստագրի գործողության ժանկետը`____________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Համաձայնեցված է                                                                                                                                                               
 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարությանն առընթեր

 հարկային պետական ծառայության պետ

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և

 բնական ռեսուրսների վարչության պետ

 ____________________________     _______________________
        (ստորագրություն, անուն, ազգանուն)   (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 Կ.Տ.

 

  Կ.Տ.

 «____»____________________201_ թ

 

 

 

Ձև N 3 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԵԿՏՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 ԴԻՄՈՂ_______________________________________________________________________
                                                (դիմումը ներկայացնող իրավաբանական անձի անվանումը),
 _______________________________________________________________________________
                                                                      (իրավաբանական հասցեն)
 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N_________ _____________20 թ.

 

Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն խնդրում եմ երկարաձգել ընդերքօգտագործման իրավունքի երաշխիքային հավաստագրի գործողության ժամկետը:

 

Դիմումին կից ներկայացնում եմ՝

Ծրագրի շրջանակում կատարված 40 000 000 000 (քառասուն միլիարդ) ՀՀ դրամը գերազանցող ներդրումների արժեքի վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: