ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«1» ապրիլի 2014թ. |
N 197-Ն |
ք. Ստեփանակերտ
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը` Լեռնային Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել երկրաբանական տեղեկության հանձնման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի ապրիլի 1-ի N 197-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած, ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունները լիազոր մարմնին հանձնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Երկրաբանական տեղեկությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը (այսուհետ` լիազոր մարմին) հանձնվում է անհատույց:
3. Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած երկրաբանական տեղեկության (նյութերի) երկու օրինակը (համակարգչային ձևավորմամբ կազմված երկու թղթային օրինակները և դրանց էլեկտրոնային կրիչները) և օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության կողմից 10-օրյա ժամկետում փոխանցվում են «Արցախի երկրաբանական էքսպեդիցիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Լիազոր մարմնին են հանձնվում ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ձեռք բերված ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաև ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները (թղթային օրինակները և դրանց էլեկտրոնային կրիչները), որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում երկրաբանական փաստագրման առաջնային և այլ նյութերում:
5. Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը լիազոր մարմնին է հանձնվում երեք ամսվա ընթացքում:
6. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի հանձնման դեպքում տալիս է դրանց ընդունման մասին տեղեկանք` համաձայն ձևի:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների (այսուհետ` պատվիրատու) կողմից լիազոր մարմնին են հանձնվում օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում ստացված հետևյալ տեղեկությունները`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը.
2) վտանգավոր արտածին երկրաբանական երևույթների ուսումնասիրությունների հետ կապված ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքները.
3) սեյսմամիկրոշրջանացման համար ինժեներաերկրաբանական, ջրաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազննությունների արդյունքները.
4) նավթի և գազի ստորերկրյա պահեստարանների տեղադրման և վտանգավոր թափոնների թաղման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքները.
5) արտածին երկրաբանական երևույթների մշտադիտարկումների արդյունքները.
6) պետական ծրագրերով իրականացված հետազոտությունների արդյունքները.
7) միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում և գիտահետազոտական նպատակներով իրականացված հետազոտությունների արդյունքները:
8. Պատվիրատուն սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկություններն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում այն թղթային և էլեկտրոնային տարբերակներով հանձնում է լիազոր մարմնին: Երկրաբանական տեղեկություն պարունակող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և դրանց ներկայացման ձևերը հաստատում է լիազոր մարմինը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի
և բնական ռեսուրսների վարչություն
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N
____ _________ 20___ թ.
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ
|
Տրվում է ________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը մշտական պահպանության է հանձնել ________________________________________________________________________
(երկրաբանական տեղեկության անվանումը) ________________________________________________________________________
(հեղինակները, թողարկման տարեթիվը, միավորների քանակը) ________________________________________________________________________
(գրքեր, տետրեր, ալբոմներ, թղթապանակներ և այլն) ________________________________________________________________________
__________________________________
(ստորագրությունը) |