Համարը 
N 242
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.08/13(22)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' ապրիլի 2006թ.

N 242

 ք.Ստեփանակերտ

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները յուրաքանչյուր ամսվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ տվյալ ամսվա ընթացքում գազալցման տվյալ կայանի (կետի) միջոցով իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին` արտահայտված խորանարդ մետրերով.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի) համար առանձին` «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում:

2. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունների ներկայացման ձևը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներն իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկություններն առաջին անգամ ներկայացնում են 2006 թվականի ապրիլ ամսվա համար:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» ապրիլի 2006թ.

թիվ 242 որոշման

 

 

                Ձև  __________________________________

                         (սպասարկող ստորաբաժանման անվանումը)

 

                                                         Փաստաթղթի հերթական համարը_____________

                                                         Լրացման ամսաթիվը _______ _______________ 200__թ.

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզիկական ծավալների մասին

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Տեղեկությունների ներկայացման ժամանակահատվածը

տարեթիվը
       
ամիսը 
   

3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

___________________________________

 

___________________________________

 

4. Գտնվելու վայրը

 

5. Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրը

 

6. Իրացված գազի ֆիզիկական ծավալը` խոր. մ.

 

Հաստատագրված վճար վճարողի պաշտոնատար անձը  _____________________

                                                                                      (անունը, ազգանունը)

 

                                                                                            ___________________

                                                                                          (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

____ __________________ 200 թ.

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ