ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 242 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 26-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» թիվ 242 որոշման 2-րդ կետով հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունների ներկայացման ձևում» կատարել հետևյալ լրացումը.
աղյուսակի 5-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ տող.
|
«51. Գազալցման կայանի (կետի) տեսակը |
բնական գազի գազալցման (գազալիցքավորման)
հեղուկ գազի գազալցման (գազալիցքավորման)»: |
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |