Համարը 
N 870-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.08.12/21(441)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
09.08.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.08.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.08.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա 5-րդ կետը՝ կազմակերպությունների գործունեության դադարեցման պետական գրանցման պահից

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԵՎ «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ №4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 95 ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի
N 575 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2021թ.

N 870-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԵՎ

«ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ №4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 6-Ի N 95 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 575

 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը և 25-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան» և «Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անվան №4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություններ):

2. Կազմակերպությունների աշակերտներին տեղափոխել «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամ և սահմանել, որ ուսումն ավարտելուց հետո տեղափոխված ուսանողներին կշնորհվի «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի ավարտական փաստաթուղթ:

3. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Ստեփանակերտի քաղաքապետին՝ ըստ ենթակայության ապահովել.

1) կազմակերպությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 10-օրյա ժամկետում լուծարման հանձնաժողովի ստեղծումը.

2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպությունների համապատասխան փաստաթղթերի, սեփականության իրավունքով պատկանող գույքի հանձնումը լուծարման հանձնաժողովին.

3) լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռների հաստատումը.

4) կազմակերպությունների լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կազմակերպությունների գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները:

4. Սահմանել, որ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած՝

1) դրամական միջոցներն ուղղվելու են Արցախի Հանրապետության պետական բյուջե.

2) այլ գույքն ամրացվելու է «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 6-ի ««Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու թիվ 3 արհեստագործական ավագ դպրոցը վերակազմավորման ձևով «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, «Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության արհեստագործական ավագ դպրոցը արհեստագործական ուսումնարան վերանվանելու և «Արցախի Հանրապետության արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 95 որոշման 1-ին կետը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 575 որոշմամբ հաստատված հավելվածի ցանկի 4-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա 5-րդ կետը՝ կազմակերպությունների գործունեության դադարեցման պետական գրանցման պահից:

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ