ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
24 օգոստոսի 2021թ. |
N 936-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 12-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 12-ի «Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու և միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 214-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում «ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ» բառերը փոխարինել «, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» բառերով, իսկ «ՍՏԵՂԾԵԼՈՒ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ» բառերը.
2) որոշման 2-րդ կետում «միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի» բառերը փոխարինել «հանրապետական հանձնաժողով (այսուհետ՝ Հանրապետական հանձնաժողով) և հաստատել դրա» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ Հանրապետական հանձնաժողովն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմված՝ զորահավաքային զորակոչով չներկայացած Արցախի Հանրապետության պահեստազորայինի կամ զորամասի կամ մարտական խնդրի կատարման վայրը մինչև նոյեմբերի 10-ը ինքնակամ լքած անձանց անվանացուցակներում ընդգրկված անձանց դիմումների հիման վրա՝ համապատասխան վկայող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշում է այդ անձանց առնչությունը մարտական գործողություններին և տալիս է համապատասխան եզրակացություն:».
4) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի՝
ա. տեքստում «միջգերատեսչական» բառը փոխարինել «Հանրապետական» բառով,
բ. 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2. Սույն կարգի իմաստով՝
1) մարտական գործողությունների մասնակից են համարվում զինվորական ծառայության մեջ չգտնվող, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ՝
ա. մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին ոչ պակաս, քան 20 օր մասնակցած անձինք, ինչպես նաև այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից,
բ. մարտական կամ այլ հատուկ առաջադրանքների կատարման նպատակով մարտական գործողությունների գոտի մեկից ավելի անգամ գործուղված անձինք,
գ. մարտական գործողությունների գոտի նյութատեխնիկական միջոցների և (կամ) սպառազինության և (կամ) սննդամթերքի մատակարարման աշխատանքներում մեկից ավելի անգամ ներգրավված անձինք,
դ. մարտական գործողությունների գոտու և (կամ) ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում մեկից ավելի անգամ ներգրավված անձինք.
ե. այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել սույն ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված գործողությունների իրականացման հետևանքով.
2) կյանքին պատճառված վնաս է համարվում մարտական գործողություններին մասնակցած անձի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորչելը կամ դատական կարգով մահացած ճանաչվելը.
3) առողջությանը պատճառված վնաս է համարվում մարտական գործողություններին մասնակցած անձի ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով աշխատունակության կորուստը կամ անկումը:
3. Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է սույն կարգին համապատասխան և Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցերով զբաղվող Հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանրապետական հանձնաժողով) եզրակացության հիման վրա՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»,
գ. 6-րդ կետում «նաև» բառից հետո լրացնել «Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ, համայնքների ղեկավարներ և» բառերը.
դ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և մարտական գործողությունների մասնակցի 2x3 սմ չափսի 3 լուսանկար» բառերը.
5) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
օգոստոսի 24-ի N 936-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
մարտի 12-ի N 214-Ն որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ
ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Շահրամանյան Սամվել
Սերգեյի |
- |
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
| Մկրտչյան Նորայր Յակովի |
- |
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
|
Սառաջյան Արսեն
Սամվելի |
- |
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ |
|
Ապրեսյան Համլետ Սլավայի |
- |
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
|
Պետրոսյան Արմինե Անդրեյի |
- |
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ |
|
Հարությունյան Գուրգեն Արարատի |
- |
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
|
Խաչատրյան Վրույր Վալերիի |
- |
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ |
|
Բալայան Վարդան
Էմիլի |
- |
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական |
|
Ներսիսյան Արայիկ Անդրանիկի |
- |
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Առաքելյան Արմեն
Շաբոյի |
- |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար |
|
Խաչատրյան Էդուարդ Նժդեհի |
- |
Արցախի Հանրապետության ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար |
|
Առստամյան Սերգեյ Վլադիմիրի |
- |
Արցախի Հանրապետության զինվորական կոմիսար |
|
Բաղրամյան Սամվել Սերգեյի |
- |
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի բողոքների ուսումնասիրության և քննարկման բաժնի պետի պաշտոնակատար |
|
Ավետիսյան Դավիթ Մարատի |
- |
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմզորահավաքային բաժնի պետ |
|
Իշխանյան Վրեժ
Էդուարդի |
- |
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժնի պետ |
|
Բաղդասարյան Ֆելիքս Հենրիխի |
- |
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետ |
|
Բաղդասարյան Հրայր Ռաֆայելի |
- |
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի վարչության զորահավաքային ծրագրերի կատարման ապահովման և վերահսկողության բաժնի պետ |
|
Հայրապետյան Սեյրան Մանվելի |
- |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
|
Ավագյան Արամ Ալեքսանդրի |
- |
«Արցախի աշխարհազոր» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Մխիթարյան Մարիամ Մանվելի |
- |
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի իրավաբանական և իրավական փորձաքննությունների վարչության իրավաբանական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
»: |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |