ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
| 22 սեպտեմբերի 2021թ. |
N 1026-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ
12-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 12-ի «Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու, հանրապետական հանձնաժողով ստեղծելու և հանրապետական հանձնաժողովին լիազորություններ վերապահելու մասին» N 214-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ» բառերը փոխարինել «ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ» բառերով.
2) որոշման 2.1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2.1. Սահմանել, որ Հանրապետական հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է աշխատանքային խումբը, որի անհատական կազմը հաստատում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը:».
3) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 7-րդ կետում «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը, որի ներկայացուցիչը հանդիսանում է նաև Հանրապետական հանձնաժողովի քարտուղարը, ով հանձնաժողովի անդամ չէ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերով.
4) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Գագիկ Ռազմիկի Նազլուխանյան - Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ»:
2. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել Հանրապետական հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ աշխատանքային խմբի ղեկավար նշանակելով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժնի պետին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |