ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
| 23 սեպտեմբերի 2021թ. |
N 1037-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007
ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 467 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 31-ին կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական նախարարին» բառերով.
2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
ա. 5-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը» և «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական նախարարը» բառերով,
բ. 6-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական նախարարի» բառերով.
3) որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Արցախի Հանրապետության պետական նախարարի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 44-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. 13-րդ կետում 5.1-ին ենթակետից հետո լրացնել նոր 5.2-րդ ենթակետ.
«5.2) ապահովում է բնակարանային հարցերի կառավարման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը.»,
բ. 15-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
գ. 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով.
«5) մարդասիրական և զարգացման ծրագրերի համակարգման ոլորտում`
ա. կազմակերպում է Արցախի Հանրապետությունում մարդասիրական ծրագրերի համակարգման աշխատանքները,
բ. իրականացնում է Արցախի Հանրապետության հասցեով մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների մաքսային ձևակերպումները, կազմակերպում տեղափոխման և պահպանման աշխատանքները,
գ. վերահսկում է ծրագրերի իրագործման ընթացքը` ապահովելով թափանցիկություն և հաշվետվողականություն, վերլուծության ենթարկում ստացված տեղեկատվությունը, ամփոփում արդյունքները,
դ. իր իրավասությունների շրջանակներում մարդասիրական օգնության, վերականգնման և զարգացման ոլորտներում նախապատրաստում է նախագծեր և ապահովում դրանց իրականացումը, ինչպես նաև նպաստում է պետական այլ մարմիններից ներկայացված աջակցության ծրագրերի կատարմանը,
ե. իր լիազորությունների կատարման նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության գործընկեր մարմինների, մարդասիրական և զարգացման ծրագրերով զբաղվող հայկական, միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների և մասնագիտական խմբերի հետ, ապահովում է տեղեկատվության փոխանակման և ռեսուրսների ներգրավման աշխատանքները,
զ. կազմակերպում է բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքները:».
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
սեպտեմբերի 23-ի N 1037-Ն որոշման |
| |
«Հավելված թիվ 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 30-ի N 467 որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արցախի Հանրապետության պետական նախարար (հանձնաժողովի նախագահ)
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ
Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալ
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի մարդասիրական և զարգացման ծրագրերի համակարգման բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
սեպտեմբերի 23-ի N 1037-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 12-ի
N 44-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Սոցիալ - տնտեսական վարչություն
Ընդհանուր բաժին
Իրավաբանական բաժին
Մարդասիրական և զարգացման ծրագրերի համակարգման բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ֆինանսատնտեսական բաժին»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |