Համարը 
N 44-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.10.17/19(333)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.10.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.10.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2017թ.

 N 44-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Արցախի Հանրապետության պետական նախարարի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 44-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության պետական նախարարը (այսուհետ նաև՝ պետական նախարար) համակարգում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված նախարարների գործունեությունը:

(1-ին կետը փոփ. 30.12.20 N 776-Ն)

2. Պետական նախարարը գործում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Պետական նախարարն իր իրավասության սահմաններում պատասխանատու է իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:

2.1. Պետական նախարարի համակարգը կազմված է պետական նախարարից, պետական նախարարի խորհրդականներից, պետական նախարարի օգնականներից, պետական նախարարի աշխատակազմից (այսուհետ նաև՝ աշխատակազմ), պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև պետական նախարարի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից: Պետական նախարարն իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:

(2.1-ին կետը լրաց. 30.12.20 N 776-Ն)

3. Պետական մարմնի լրիվ անվանումն է`

հայերեն` Արցախի Հանրապետության պետական նախարար.

ռուսերեն` Гօсударственный министр Республики Арцах.

անգլերեն` State minister of the Republic of Artsakh:

(3-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

4. Պետական նախարարի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

(4-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

5. Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշներ և անհատականացման այլ միջոցներ:

(5-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

6. Աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից:

(6-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

7. Աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

(7-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

8. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

(8-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

9. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

(9-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

10. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով նախատեսված կարգով:

(10-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

11. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետությունը:

(11-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

12. Աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1, կառավարության շենք:

(12-րդ կետը խմբ. 30.12.20 N 776-Ն)

 

2. ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Պետական նախարարը՝

1) համակարգում է Հանրապետության Նախագահի կողմից սահմանված նախարարների գործունեությունը.

2) ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման աշխատանքները.

3) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սեփականությունը և ֆինանսական միջոցները կառավարելու Արցախի Հանրապետության Նախագահի կողմից վերապահված գործառույթները.

4) Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վարում է կառավարության նիստերը.

5) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար.

5.1) ապահովում է Արցախի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների (բացառությամբ ընդերքօգտագործման և անտառօգտագործման) արդյունավետ օգտագործման բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը.

5.2) ապահովում է բնակարանային հարցերի կառավարման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը.

6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության Նախագահին և կառավարություն.

7) լսում և կառավարության հաստատմանն է ներկայացնում իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

8) տրամադրում է արձակուրդ աշխատակազմի ղեկավարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.

9) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ գործառույթներ:

(13-րդ կետը լրաց. 30.12.20 N 776-Ն, 23.09.21 N 1037-Ն)

 

3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

14. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են`

1) Արցախի Հանրապետության պետական նախարարին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության, նախարարի բնականոն գործունեության ապահովումը.

2) օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:

15. Աշխատակազմն իր հիմնական խնդիրներին համապատասխան, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) սոցիալ-տնտեսական ոլորտում`

ա. իրականացնում է սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն և համապատասխան տեղեկություններ ներկայացնում Արցախի Հանրապետության պետական նախարարին,

բ. ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների կատարումը,

գ. իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ.

2) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում`

ա. ապահովում է Արցախի Հանրապետության պետական նախարարի գործունեության ամենօրյա լուսաբանումը (այդ թվում` համացանցի միջոցով),

բ. իրականացնում է զանգվածային լրատվության միջոցների հետ ամենօրյա աշխատանք, օրվա մամուլի, հեռուստառադիոհաղորդումների լրաքաղ և դիտարկում,

գ. արտասահմանյան երկրների մամուլի և լրատվության միջոցներին ապահովում է Արցախի Հանրապետության պետական նախարարի գործունեությանը վերաբերվող նյութերով,

դ. համագործակցում է տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայությունների հետ,

ե. Արցախի Հանրապետության պետական նախարարի ելույթների, ուղերձների նախապատրաստման համար ապահովում է անհրաժեշտ նյութերն ու տեղեկատվությունը,

զ. կազմակերպում է հասարակայնության հետ կապի ապահովումը` զանգվածային լրատվության միջոցներում քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության պետական նախարարին ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին արձագանքումը.

3) փաստաթղթաշրջանառության ապահովման ոլորտում`

ա. իրականացնում է Արցախի Հանրապետության պետական նախարարի գործավարության կազմակերպումը,

բ. ապահովում է աշխատակազմ մտնող պաշտոնական փաստաթղթերի և քաղաքացիների դիմումների, բողոքների և հանրագրերի ընդունումը, գրանցումը, ըստ անհրաժեշտության վերահասցեագրումը, ինչպես նաև պատասխան գրությունների առաքումը համապատասխան մարմիններին,

գ. կազմակերպում է Արցախի Հանրապետության պետական նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը, վերլուծումն ու ամփոփումը` պարբերաբար Արցախի Հանրապետության պետական նախարարին տեղեկացնելով դիմումների վիճակի մասին,

դ. կազմում է ամենամսյա վերլուծական տեղեկանք` աշխատակազմ մտնող փաստաթղթերի շարժի, դրանցում բարձրացված հարցերի բնույթի վերաբերյալ.

4) իրավական սպասարկման ոլորտում՝  կազմակերպում է աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը, ինչպես նաև իրականացնում է այլ լիազորություններ.

5) մարդասիրական և զարգացման ծրագրերի համակարգման ոլորտում`

ա. կազմակերպում է Արցախի Հանրապետությունում մարդասիրական ծրագրերի համակարգման աշխատանքները,

բ. իրականացնում է Արցախի Հանրապետության հասցեով մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների մաքսային ձևակերպումները, կազմակերպում տեղափոխման և պահպանման աշխատանքները,

գ. վերահսկում է ծրագրերի իրագործման ընթացքը` ապահովելով թափանցիկություն և հաշվետվողականություն, վերլուծության ենթարկում ստացված տեղեկատվությունը, ամփոփում արդյունքները,

դ. իր իրավասությունների շրջանակներում մարդասիրական օգնության, վերականգնման և զարգացման ոլորտներում նախապատրաստում է նախագծեր և ապահովում դրանց իրականացումը, ինչպես նաև նպաստում է պետական այլ մարմիններից ներկայացված աջակցության ծրագրերի կատարմանը,

ե. իր լիազորությունների կատարման նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության գործընկեր մարմինների, մարդասիրական և զարգացման ծրագրերով զբաղվող հայկական, միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների և մասնագիտական խմբերի հետ, ապահովում է տեղեկատվության փոխանակման և ռեսուրսների ներգրավման աշխատանքները,

զ. կազմակերպում է բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքները:

 (15-րդ կետը փոփ. լրաց. 23.09.21 N 1037-Ն)

 

4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

16. Աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության պետական նախարարը, իսկ ղեկավարումը` աշխատակազմի ղեկավարը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

17. Արցախի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը:

18. Արցախի Հանրապետության պետական նախարարը`

1) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական իրավական ակտեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն.

3) արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ պետական նախարարի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում պետական նախարարի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

6) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է պետական նախարարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

7) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում պետական նախարարի աշխատակազմի ղեկավարի, պետական նախարարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, պետական նախարարի համակարգում գործող պետական մարմինների ղեկավարների, ինչպես նաև պետական նախարարի աշխատակազմի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

8) վերահսկողություն է իրականացնում պետական նախարարի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

9) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական նախարարի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

10) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում աշխատողների թիվը.

11) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

12) սահմանում և շնորհում է պետական նախարարի պարգևներ.

13) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, ստեղծել խորհրդակցական մարմիններ.

14) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և պետական նախարարի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ և հսկում դրանց կատարման ընթացքը.

15) ղեկավարում, համակարգում և վերահսկում է պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, պետական նախարարի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է պետական նախարարի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(18-րդ կետը լրաց., խմբ. 30.12.20 N 776-Ն)

19. Աշխատակազմը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնում նշանակվում և ազատվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

Պետական նախարարը պատասխանատու է աշխատակազմի առջև դրված խնդիրների և գործառույթների պատշաճ կատարման համար, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

20. Աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` վերը նշված գործողություններն իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

5) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է պետական նախարարի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

7) պետական նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական նախարարի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է պետական նախարարի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, պետական նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական նախարարի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) պետական նախարարին է ներկայացնում առաջարկություններ պետական նախարարի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է պետական նախարարի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) պետական նախարարի ստորագրությանն է ներկայացնում պետական նախարարի հրամանները.

13) ապահովում է համագործակցությունն Արցախի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է պետական նախարարի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

5. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

21. Աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ աշխատակազմին կարող են վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի տիրապետման իրավասություն:

22. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու աշխատակազմին հանձնված գույքը:

23. Աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները): Աշխատակազմն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով կարող է տնօրինել (օտարել, վարձակալության տալ) իրեն հանձնված գույքը և գույքային իրավունքները:

 

6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, բյուջետային, հարկային, պարտադիր վճարների մասին ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

25. Աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի վարիչը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

27. Աշխատակազմի կառուցվածքը ներառում է ստորաբաժանումները, որոնք իրենց գործառույթներն իրականացնում են համագործակցելով միմյանց հետ: Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

28. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները կազմակերպում ու ղեկավարում են ստորաբաժանումների գործունեությունը, իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում աշխատանքային կարգապահությունը և պատասխանատու են իրենց առջև դրված խնդիրների իրականացման համար: Աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարը կարող է մասնակցել Արցախի Հանրապետության պետական նախարարի մոտ անցկացվող խորհրդակցություններին:

 

8. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

29. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

(Հավելված N 1-ը խմբ. 26.06.20 N 125-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.12.20 N 776-Ն, լրաց., փոփ. 23.09.21 N 1037-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 44-Ն որոշման

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Սոցիալ - տնտեսական վարչություն

Ընդհանուր բաժին

Իրավաբանական բաժին

Մարդասիրական և զարգացման ծրագրերի համակարգման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ֆինանսատնտեսական բաժին

(Հավելված N 2-ը խմբ.16.01.20 N 3-Ն, 26.06.20 N 125-Ն, 23.09.21 N 1037-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ