ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
| 14 հոկտեմբերի 2021թ. |
N 1100-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013
ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 19-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի N 287 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 198-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 4-րդ կետում «տարիքային կենսաթոշակառուներին» բառերը փոխարինել «63 տարին լրացած անձանց, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց» բառերով.
2) 5-րդ և 20-րդ կետերում «կենսաթոշակային տարիքը» բառերը փոխարինել «63 տարին» բառերով.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պարագաները, բացառությամբ սայլակների և լսողական սարքերի, տրամադրում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) համակարգում գործող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
Սայլակները տրամադրում են նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային բաժինները (այսուհետ՝ տարածքային բաժին), իսկ սույն կարգի 6.1-ին կետում նշված դեպքում՝ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ տարածքային բաժնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Լսողական սարքերը տրամադրում է նախարարությունը:».
4) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.
«6.1. Նախարարության կողմից սայլակները կարող են տրամադրվել «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ հաշմանդամի առողջական վիճակից ելնելով սայլակի ձևի և չափի ընտրության համար նրան մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով:».
5) 7-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն), իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց» բառերը փոխարինել «աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ ԲՍՓ գործակալություն), իսկ 63 տարին լրացած անձանց, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց» բառերով.
6) 10-րդ կետում «կենտրոնը» բառը փոխարինել «ԲՍՓ գործակալությունը» բառերով.
7) 18-րդ կետում «տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց» բառերը փոխարինել «63 տարին լրացած անձանց, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց» բառերով.
8) 18.1-ին կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.
9) 20-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի» բառերը փոխարինել «ԲՍՓ գործակալության» բառերով.
10) 21-րդ, 26-րդ և 28-րդ կետերում «գործակալություն» բառը և նրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային բաժին» բառերով և նրանց համապատասխան հոլովաձևերով.
11) 21-րդ կետում «հաշմանդամության վկայականը» բառերը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին տեղեկանքը» բառերով.
12) 28-րդ կետում «Կենտրոնը» բառը փոխարինել «ԲՍՓ գործակալությունը» բառերով.
13) 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին կետ.
«28.1. Սույն կարգի 6.1-ին կետում նշված դեպքում «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը տարածքային բաժին է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսում սայլակ ստացած հաշմանդամների մասին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |