ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հունիսի 2006թ. |
N 352 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 383 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամը վերանվանելու, կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 383 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման թիվ 3 հավելվածով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգի`
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,
«2. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Պարտադիր նիստերը գումարվում են յուրաքանչյուր տարվա առաջին և երրորդ եռամսյակների ընթացքում:
Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով` խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջ ներկայացնելուց 20 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
Խորհրդի նիստերը, բացառությամբ պարտադիր նիստերի, կարող են անցկացվել հարցման միջոցով` գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, էլեկտրոնային կամ այլ կապի միջոցներով: Եթե խորհրդի որոշման նախագիծը խորհրդի անդամին պատշաճ ուղարկվելուց կամ փոխանցվելուց հետո 5-օրյա ժամկետում խորհրդի անդամի կողմից պատասխան չի տրվում, ապա համարվում է, որ խորհրդի անդամը կողմ է որոշման նախագծին: Հարցման եղանակով սահմանված կարգով որոշում չընդունվելու դեպքում հարցը քննարկվում է խորհրդի առաջիկա նիստում:»,
4-րդ կետում «`հիմնադրամի նախագահի կողմից» բառերը փոխարինել «և կենսագործվում են հիմնադրամի նախագահի հրամաններով» բառերով,
III գլխի վերնագրից, 6-րդ և 7-րդ կետերից հանել «հերթական» բառը.
6-րդ կետում`
առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհրդի նիստերն անցկացվում են սույն աշխատակարգի 2-րդ կետում սահմանված ժամկետում և կարգով»,
երկրորդ նախադասության մեջ «վայրը» բառից հետո լրացնել «, օրը» բառով,
7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խորհրդի յուրաքանչյուր առաջին պարտադիր նիստում քննարկվում են հիմնադրամի նախորդ տարվա, իսկ երկրորդ նիստում` տվյալ տարվա բյուջեի կիսամյակային կատարողականի հաշվետվությունները: Հարցը ներկայացնում է հիմնադրամի նախագահը կամ հիմնադրամի համապատասխան պաշտոնատար անձը»,
10-րդ և 11-րդ կետերից հանել «նախագահի» բառը.
14-րդ կետից հանել «խորհրդի նախագահին կամ» բառերը.
ուժը կորցրած ճանաչել V գլուխը.
23-րդ կետում «նախագահի» բառը փոխարինել «որոշմամբ» բառով.
24-րդ կետում «հերթական նիստում» բառերը փոխարինել «պարտադիր նիստերում» բառերով: