ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' հոկտեմբերի 2004թ. |
N 383 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամը վերանվանելու, կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամը վերանվանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի:
2. Հաստատել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն թիվ1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը` համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը` համաձայն թիվ 4 հավելվածի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» թիվ 134 որոշումը (2000 թվականի մայիսի 16-ի թիվ 90 որոշման խմբագրությամբ), 1999 թվականի սեպտեմբերի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի վարչության անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 78 որոշումը (2001 թվականի մայիսի 4-ի թիվ 126 որոշման խմբագրությամբ) և 2004 թվականի մարտի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների, խորհուրդների, հանձնաժողովների և ծառայությունների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» թիվ 49 որոշման հավելված 1-ի 34-րդ կետը, իսկ 2005 թվականի հունվարի 1-ից նաև 2003 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 379 որոշումը:
4. Սույն որոշման 2-րդ կետի բ) ենթակետն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004 թ. հոկտեմբերի “26”-ի
թիվ 383 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվարկման, հավաքագրման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման աշխատանքներն իրականացնող մարմին է:
2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Հիմնադրամը պետական հիմնարկ է, որն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվանմամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ:
4. Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում տարադրամային):
5. Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Հիմնադրամն օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների իրականացման համար ու դրանց համապատասխան կարող է կնքել քաղաքացիաիրավական գործարքներ:
7. Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, իր գործունեության խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հանձնարարություններին ու իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան` տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը:
8. Հիմնադրամի անվանումն է`
հայերեն լրիվ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ.
հայերեն կրճատ` Սոցիալական ապահովագրության հիմնադրամ.
ռուսերեն լրիվ` Государственный фонд социального страхования Нагорно-Карабахской Республики
ռուսերեն կրճատ` Фонд социального страхования.
անգլերեն լրիվ` State found of the social insurance Republic of Nagorno Karabakh
անգլերեն կրճատ` Found of the social insurance:
9. Հիմնադրամի գտնվելու վայրն է` ք.Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Հիմնադրամի նպատակներն ու խնդիրներն են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման և այլ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման աշխատանքների իրականացումը.
գ) պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ հսկողությունը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
11. Հիմնադրամի գործառույթներն են`
ա) ապահովադիրների հաշվառումը, դրան առնչվող այլ աշխատանքների իրականացումը (հաշվետվությունների, հայտարարագրերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի ընդունումը).
բ) սոցիալական վճարների հավաքագրման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
գ) «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնին վերապահված գործառույթների իրականացումը.
դ) սոցիալական վճարների օրենսդրության և այդ հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների գծով պահանջների խախտման համար ապահովադիրների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.
ե) վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքին համապատասխան իրեն վերապահված գործերով վարչական վարույթի իրականացումը.
զ) համակարգում պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական որակավորման բարձրացման, ատեստավորման, ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման ու տեղաբաշխման աշխատանքների կազմակերպումը.
է) ապահովադիրների, ինչպես նաև քաղաքացիների նամակների, դիմումների և բողոքների` օրենքով սահմանված ժամկետում և կարգով քննարկման կազմակերպումը, քաղաքացիների նամակներում հաղորդվող` հիմնադրամի գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.
ը) գործատուների մոտ աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռնարկատերերի մոտ` սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, ապահովադիրների կողմից պետական հիմնադրամ ներկայացվող հաշվետվությունների, հայտարարագրերի և այլ փաստաթղթերի արժանահավատության` օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը.
թ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից սոցիալական վճարներին վերաբերող փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով պահանջելն ու ստանալը,
ժ) հիմնադրամի գործունեությանն առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցելն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն առաջարկություններ ներկայացնելը.
ժա) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև կենսաթոշակների նշանակման և վճարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինների պահանջով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելն ու նրանց գործունեությանն աջակցելը.
ժբ) օրենքով նախատեսված դեպքերում դատարան հայց ներկայացնելը.
ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Հիմնադրամի համակարգը կազմված է հիմնադրամի կենտրոնական ապարատից ու տարածքային մարմիններից:
13. Հիմնադրամը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցմամբ:
14. Հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
15. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը գործում է հասարակական հիմունքներով:
16. Խորհրդի կազմը բաղկացած է 9 անձից: Խորհրդի կազմի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը (խորհրդի նախագահ), հիմնադրամի նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալը, գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ:
17. Խորհրդի աշխատակարգը և խորհրդի անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
18. Խորհրդի իրավասություններն են`
ա) հիմնադրամի գործունեությանն առնչվող, ինչպես նաև սոցիալական վճարների դրույքաչափերի և կենսաթոշակների չափերի փոփոխությունների մասին օրենսդրական ու այլ իրավական ակտերի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն առաջարկություններ ներկայացնելը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի, ինչպես նաև դրա կատարման մասին հաշվետվության նախագծերին հավանություն տալը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն առաջարկություններ ներկայացնելը.
գ) հիմնադրամի աշխատակազմի (կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների) աշխատողների թվի, նրանց պաշտոնային դրույքաչափերի, ինչպես նաև տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունները հաստատելը.
դ) հիմնադրամի գործունեության և խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին հիմնադրամի հաշվետվությունները լսելը.
ե) հիմնադրամի նախագահի տեղակալին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ հիմնադրամի նախագահի առաջարկությանը համաձայնություն տալը.
զ) սոցիալական վճարների ապառքները մարած ապահովադիրներին ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերից ազատելու կամ տույժերի գումարի չափը նվազեցնելու մասին որոշումներ ընդունելը.
է) հիմնադրամի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատելը.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:
19. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է հիմնադրամի նախագահը, որը պատասխանատու է հիմնադրամի խնդիրների լուծման և գործառույթների իրականացման համար: Հիմնադրամի նախագահին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
20. Հիմնադրամի նախագահի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հարապետության վարչապետը` հիմնադրամի նախագահի առաջարկությամբ` համաձայնեցնելով խորհրդի հետ:
21. Հիմնադրամի նախագահը`
ա) ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է հիմնադրամի` օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.
բ) սահմանում է հիմնադրամի նախագահի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.
գ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերին և կարող է կարծիք հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ.
դ) հաստատում է հիմնադրամի աշխատակազմի (կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների) աշխատողների հաստիքացուցակները և պահպանման ծախսերի նախահաշիվները.
ե) հաստատում է հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնադրամին ամրացված գույքը, տալիս է լիազորագրեր և կնքում պայմանագրեր.
է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրամի կենտրոնական ապարատի աշխատողներին և տարածքային մարմինների ղեկավարներին.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, սահմանված կարգով խրախուսում համակարգի աշխատողներին և նրանց նկատմամբ կիրառում կարգապահական ներգործության միջոցներ.
թ) կազմակերպում է գործակարգավարական և այլ խորհրդակցություններ, ստորագրում նիստերի արձանագրությունները.
ժ) տալիս է պարզաբանումներ սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.
ժա) ներկայացնում է հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ժբ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
22. Հիմնադրամի նախագահի բացակայության դեպքում` հիմնադրամի նախագահի, իսկ հիմնադրամի նախագահի պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` խորհրդի նախագահի որոշմամբ հիմնադրամի նախագահին փոխարինում է հիմնադրամի նախագահի տեղակալը կամ այլ պաշտոնատար անձ:
23. Հիմնադրամը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման հարցերում համագործակցում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի աղբյուրներն են`
ա) ոչ հարկային եկամուտները`
սոցիալական վճարներ,
քաղաքացիներից և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով ստացվող միջոցներ,
սոցիալական վճարումների կատարմանն առնչվող օրենսդրության խախտման համար (բացառությամբ վարչական իրավախախտումների) գանձվող տուգանքներ և տույժեր,
օրենքով և այլ իրավական ակտերով մուտքագրվող այլ եկամուտներ.
բ) կապիտալի գործառնություններից եկամուտները.
գ) պաշտոնական տրանսֆերտները`
պետական և համայնքների բյուջեներից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտներ,
միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտներ,
դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հատկացումները, օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու միջոցները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որը հաստատվում է օրենքով:
26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցները ծախսվում են հետևյալ նպատակներով`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և թաղման նպաստների վճարում.
բ) պետական սոցիալական ապահովագրության առանձին ծրագրերի ֆինանսավորում.
գ) բնակչության զբաղվածության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական ծրագրերի իրականացում.
դ) հիմնադրամի ընթացիկ գործունեության, դրա աշխատակազմի և համակարգի մարմինների պահպանման ու զարգացման ծախսերի ապահովում.
ե) հիմնադրամի նյութատեխնիկական բազայի ստեղծում և զարգացում,
զ) հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվության ապահովում և այլ միջոցառումների իրականացում:
27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարումն իրականացվում է գանձապետական համակարգի միջոցով:
V. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
28. Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ:
29. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում, վարվում և հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
30. Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վարչական վիճակագրական տվյալներ:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
31. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև կենսաթոշակների նշանակման, վճարման, պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են համապատասխան վերահսկողական լիազորություններ ունեցող մարմինները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
32. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. հոկտեմբերի “26”-ի
թիվ 383 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Նախագահի աշխատակազմ
Ֆինանսաբյուջետային բաժին
Տեսչական բաժին
Սոցիալական ապահովագրության բաժին
Տեղեկատվության բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Ընդհանուր բաժին
Վարչատնտեսական բաժին
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2004թ. հոկտեմբերի “26”-ի
թիվ 383 որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և խորհրդի որոշումների կատարման ընթացակարգերը:
II. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Հերթական նիստերը գումարվում են փետրվար, մայիս, օգոստոս և նոյեմբեր ամիսների վերջին չորեքշաբթի օրերին` սույն աշխատակարգի III բաժնի համաձայն: Անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրվել արտահերթ նիստ:
Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ սույն աշխատակարգի V բաժնի համաձայն:
3. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հիմնադրամի նախագահը:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է: Խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր կատարման` հիմնադրամի նախագահի կողմից:
Խորհրդի նիստերն արձանագրվում են:
5. Խորհրդի նիստերը դռնբաց են: Դռնբաց նիստերին կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Խորհրդի որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ նիստեր:
III. ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
6. Խորհրդի հերթական նիստերն անցկացվում են խորհրդի հաստատած օրակարգով: Խորհրդի նախագահը որոշում է խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը և ժամը, որոնք նշվում են նրա հաստատած` խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագծում: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հարց ներկայացնելու նիստի օրակարգում ընդգրկելու համար: Խորհրդին առաջարկություն ներկայացվում է նիստի օրակարգը հաստատելու ժամանակ:
7. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են`
ա) քննարկման ենթակա հարցերը,
բ) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը,
գ) նիստին հրավիրված` խորհրդի անդամ չհանդիսացող անձանց անունները, ազգանունները,
դ) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:
Խորհրդի յուրաքանչյուր հերթական նիստի օրակարգի առաջին հարցը հիմնադրամի բյուջեի նախորդ եռամսյակի կատարողականի մասին հաշվետվություն լսելն է: Հարցը ներկայացնում է հիմնադրամի նախագահը կամ նրա լիազորած անձը:
8. Խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը խորհրդի անդամներին են ուղարկվում նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
9. Խորհրդի նիստերն արձանագրվում են` սույն աշխատակարգի IV բաժնի համաձայն:
10. Խորհրդի աշխատանքային գործունեության կազմակերպչական տեխնիկական ապահովումը, այդ թվում՝ նիստի հաստատված օրակարգի նախագծի և նիստում քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերի առաքումը խորհրդի անդամներին իրականացնում է հիմնադրամի նախագահի աշխատակազմը:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
11. Խորհրդի նիստերն արձանագրում է հիմնադրամի նախագահի աշխատակազմը:
12. Խորհրդի որոշմամբ նիստը կարող է տեսագրվել կամ ձայնագրվել:
13. Նիստի արձանագրությունն ընդգրկում է`
ա) նիստի օրակարգը,
բ) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները,
գ) քվեարկության դրված հարցերի ճշգրիտ ձևակերպումները, յուրաքանչյուր հարցի քվեարկության արդյունքները, ինչպես նաև ընդունված որոշումները,
դ) հրավիրված անձանց ցուցակը,
ե) նիստին ներկա` զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը:
Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը, այդ թվում` քվեարկության ներկայացված որոշումների նախագծերը, գրավոր զեկուցումների և ելույթների տեքստերը:
14. Նիստի արձանագրությունը կազմվում և 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի ընդունած որոշումների հետ միասին ստորագրության են ներկայացվում խորհրդի նախագահին կամ նիստը վարող անձին:
15. Խորհրդի նիստերի արձանագրությունները, քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը և ընդունված որոշումների բնօրինակները կարվում են հատուկ թղթապանակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահվում հիմնադրամում:
16. Յուրաքանչյուր հարցի քվեարկության արդյունքները և ընդունված որոշումները նիստից հետո, 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են խորհրդի բոլոր անդամներին:
17. Խորհրդի անդամն իրավունք ունի ծանոթանալու նիստերի արձանագրություններին:
18. Նիստի արձանագրության և ելույթների, քննարկումների, քվեարկության արդյունքների, ընդունված որոշումների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում խորհրդի անդամն իրավունք ունի պահանջելու, որ արձանագրության տեքստը վերանայվի, և դրա մեջ կատարվեն համապատասխան լրացումներ ու փոփոխություններ: Նիստի տեսագրության կամ ձայնագրության բացակայության դեպքում նիստի արձանագրության տեքստում տեղ գտած անհամապատասխանությանն առնչվող վեճերը քննարկվում և լուծվում են խորհրդի նիստում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
19. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրվում է խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
20. Խորհրդի արտահերթ նիստը գումարվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
21. Խորհրդի արտահերթ նիստ նախաձեռնողը նիստից 5 աշխատանքային օր առաջ ապահովում է արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերին վերաբերող փաստաթղթերի տրամադրումը խորհրդի անդամներին:
22. Խորհրդի արտահերթ նիստերն արձանագրվում են հերթական նիստի արձանագրության համար սահմանված կարգով:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
23. Խորհրդի որոշումների կատարման նկատմամբ ընթացիկ վերահսկողությունն իրականացնում է հիմնադրամը` դրանց կատարման ընթացքի մասին պարբերաբար և խորհրդի նախագահի սահմանած ժամկետներում տեղեկատվություն տրամադրելով խորհրդի նախագահին: Հիմնադրամի նախագահը պատասխանատվություն է կրում խորհրդի որոշումները ժամանակին և ճշգրիտ կատարելու համար:
24. Խորհրդի հերթական նիստում լսվում են խորհրդի նախկին նիստում ընդունված որոշումները կատարելու մասին հաշվետվությունները:
25. Խորհրդի նիստերը լուսաբանվում են զանգվածային լրատվության միջոցներով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
2004թ. հոկտեմբերի “26”-ի
թիվ 383 որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ
Լ.Ղուլյան - ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար
(խորհրդի նախագահ)
Վ.Ավետիսյան - ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Ա.Աբրահամյան - ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման
և քաղաքաշինության նախարարի տեղակալ
Մ.Հակոբջանյան - ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա.Պետրոսյան - ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ
- ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ
Լ.Ոսկանյան - ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության պետի տեղակալ
Ս.Հակոբյան - ԼՂՀ արդյունաբերողների և գործարարների միության
նախագահ (համաձայնությամբ)
Ա.Ղահրամանյան - ԼՂՀ առևտրի, հասարակական սննդի,
կոմունալ-կենսածառայությունների աշխատողների
արհեստակցական կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ
(համաձայնությամբ)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |