ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' հունվարի 2005թ. |
N 38 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 383 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամը վերանվանելու, կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 383 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա/ որոշման 2-րդ կետի ա) ենթակետով հաստատված կանոնադրության`
- 1-ին կետում «հաշվարկման, հավաքագրման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով.
- 10-րդ կետի «ա» ենթակետում «հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով.
- 11-րդ կետում`
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը և կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման բազայի ձևավորումը և վարումը.»,
ուժը կորցրած ճանաչել «բ» և «դ» ենթակետերը,
«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կազմակերպությունների, քաղաքացիների դիմումներին և բողոքներին` սահմանված ժամկետում և կարգով ընթացք տալը, դրանցում հաղորդվող հիմնադրամի գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը».
«ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակի նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության` օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը».
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ1» ենթակետով.
«ժբ1) սոցիալական վճարների հաշվարկումը, հավաքագրումը և գանձումն ապահովող մարմնի հետ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության փոխանակումը».
- 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հիմնադրամի տարածքային մարմիններն ստեղծվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:».
- ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի «է» ենթակետը, 21-րդ կետի «ժ» ենթակետը և VI գլուխը.
բ/ որոշման 2-րդ կետի բ) ենթակետով հաստատված կառուցվածքը խմբագրել` համաձայն հավելվածի.
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2005թ. հունվարի 1-ից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2005թ. հունվարի 26-ի
թիվ 38 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի
Նախագահի աշխատակազմ
Սոցիալական ապահովագրության և մոնիտորինգի բաժին
Տեղեկատվության և վերլուծության բաժին
Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժին
Անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի
աշխատանքների կազմակերպման բաժին
Ընդհանուր բաժին
Տնտեսական բաժին
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |