Համարը 
N 493
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.10.20/26(35)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.09.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.09.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
13.10.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 383 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» սեպտեմբերի 2006թ.

N 493

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 383 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամը վերանվանելու, կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 383 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության`

ա) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Խորհրդի կազմը բաղկացած է 9 անձից: Խորհրդի կազմի մեջ մտնում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետը (խորհրդի նախագահ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալը, գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ»,

բ) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Խորհրդի իրավասություններն են`

ա) հիմնադրամի գործունեությանն առնչվող, ինչպես նաև սոցիալական վճարների դրույքաչափերի և կենսաթոշակների չափերի փոփոխությունների մասին օրենսդրական ու այլ իրավական ակտերի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի, ինչպես նաև դրա կատարման մասին հաշվետվության նախագծերին հավանություն տալը.

գ) երրորդ անձանց կողմից կատարված ներդրումների կատարման ծրագրերի հաստատումը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ֆինանսական բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմնի հետ.

դ) հիմնադրամի բյուջեով ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի սահմանված կարգով վերաբաշխումը.

ե) հիմնադրամի աշխատակազմի (կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների) հաստիքները, ինչպես նաև տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունները հաստատելը.

զ) հիմնադրամի գործունեության և խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին հիմնադրամի հաշվետվությունները լսելը.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:».

ը) 20-րդ կետից հանել «համաձայնեցնելով խորհրդի հետ» բառերը.

թ) 21-րդ կետի`

«դ» ենթակետը «հաստիքացուցակները» բառից հետո լրացնել «պաշտոնի անձնագրերը» բառերով.

«ե» ենթակետը «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «և տարածքային կենտրոնների» բառերով.

«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրամի աշխատակազմի աշխատողներին` բացառությամբ տարածքային կենտրոնների տեխնիկական աշխատողների:»

ժ) 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժգ) ենթակետով.

«ժգ) սահմանում է հիմնադրամի աշխատողների ատեստավորման կարգը և պայմանները, արձակում է ատեստավորման անցկացման վերաբերյալ հրամաններ, տալիս է հանձնարարականներ, հաստատում ատեստավորող հանձնաժողովի կազմը».

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ