Համարը 
N 646
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.11/01(42)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» դեկտեմբերի 2006թ.

N 646

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24‑ի թիվ 34 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24‑ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» թիվ 34 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

որոշման թիվ 1 հավելվածում`

ա) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «2-րդ մասի «է», «ը», «թ» և «ժ» կետերով» բառերը փոխարինել «2-րդ մասի «է», «ը» և «ժ» կետերով» բառերով,

բ) 7-րդ կետի երրորդ մասում «խնամակալ չունեցող» բառերից հետո լրացնել «և չաշխատող» բառերը,

գ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.

1) Հաշմանդամ զինծառայողներին` ____________________________________

7500 դրամ,

2) Զոհված զինծառայողների ընտանիքներին`___________________________

7500 դրամ,

3) ՀՄՊ հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց` _____________

5700 դրամ,

4) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքներին`_______________________________

5700 դրամ,

5) ՀՄՊ մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց`_______________

3800 դրամ,

6) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին` ______________________________

6000 դրամ,

7) Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին` _________________________

7000 դրամ,

8) Հաշմանդամ երեխաներին` _________________________________________

6000 դրամ,

9) Բռնադատվածներին` _____________________________________________

6000 դրամ,

10) Հերոսներին և ԼՂՀ շքանշանակիրներին` _____________________________

6000 դրամ,

11) Միայնակ քաղաքացիներին` _______________________________________

6000 դրամ,

12) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին` ____________________________

4000 դրամ,

13) Նախկին անհատական կենսաթոշակառուներին` ______________________

3500 դրամ,

14) Խուլ-համր հաշմանդամներին`  _____________________________________

3500 դրամ,

15) ԽՍՀՄ շքանշանակիրներին`  _______________________________________

1500 դրամ:

Եթե զոհված զինծառայողի ընտանիքի (սույն կետի առաջին մասի 2-րդ ենթակետ) անդամների թիվը հինգից ավելի է, ապա հինգից ավելի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 2500-ական դրամ:»,

դ) 15-րդ կետի 2-րդ ենթակետում «նախկին» բառը փոխարինել «1200-ական դրամի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ