ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"24" հունվարի 2006թ. |
N 34 |
ք.Ստեփանակերտ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով առանձին խմբերի քաղաքացիների սոցիալական պայմանների բարելավման անհրաժեշտությունից և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների պահանջներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ամենամսյա դրամական օգնություն՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձանց, միայնակ քաղաքացիների, նախկին անհատական կենսաթոշակառուների, հերոսների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանակիրների, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածների, 3-րդ խմբի խուլ-համր հաշմանդամների և ԽՍՀՄ շքանշանակիրների համար:
2. Հաստատել՝
ա) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետով սահմանված անձանց (ընտանիքների) ամենամսյա դրամական օգնության չափերը, նշանակման և վճարման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) դրամական օգնություն ստացած անձանց (ընտանիքներին) վերաբերող վարչական վիճակագրական տվյալների մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սահմանել, որ՝
ա) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց (ընտանիքներին) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված դրամական փոխհատուցումները (օգնությունը) փոխարինվում են դրամական օգնությամբ,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև սեպտեմբերի 1-ը և մարտի 1-ը (նաև նախորդ տարվա համար), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում դրամական օգնություն ստացած անձանց (ընտանիքներին) վերաբերող վարչական վիճակագրական տվյալների մասին տեղեկանք:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետական զինվորական կոմիսարիատին՝ ապահովել համապատասխան տվյալների տրամադրումը (մինչև օգոստոսի 25-ը և փետրվարի 25-ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին՝ սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջները սահմանված ժամկետներում կատարելու համար:
5. Ընդունել ի գիտություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից դրամական օգնություն ստացող՝ հաշմանդամ զինծառայողների, զոհված զինծառայողների ընտանիքների, ՀՄՊ հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց մասով դրամական օգնության վճարման ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 2 որոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի ««Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների (օգնության) մասին» թիվ 281 որոշումը:
7. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2006թ. հունվարի 24-ի
թիվ 34 որոշման |
ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում են ամենամսյա դրամական օգնության (այսուհետ՝ դրամական օգնություն) չափերը, դրամական օգնություն նշանակելու համար դիմելու ընթացակարգերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրամական օգնության ֆինանսավորման, ինչպես նաև դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը:
2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են.
1) Հաշմանդամ զինծառայողներ՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներ,
2) Զոհված զինծառայողների ընտանիքներ՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ (ամուսին, ծնողներ, ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցողներ),
3) ՀՄՊ հաշմանդամներ և նրանց հավասարեցված անձինք՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերաններ, այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներ, Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել, ինչպես նաև նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
4) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքներ՝ Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ (ծնողներ, այրիներ ու մանկուց հաշմանդամ զավակներ),
5) ՀՄՊ մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ինչպես նաև այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ,
6) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների (այսուհետ՝ ԲՍՓՀ) կողմից 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձինք՝ բացառությամբ տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամների և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 62‑րդ հոդվածի 2-րդ մասի «է», «ը» և «ժ» կետերով նախատեսված պատճառներով հաշմանդամ դարձած անձանց,
7) Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներ՝ ԲՍՓՀ-ի կողմից տեսողության պատճառով 1‑ին խմբի հաշմանդամ ճանաչված անձինք,
8) Հաշմանդամ երեխաներ՝ ԲՍՓՀ-ի կողմից հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստացած՝ մինչև 18 տարեկան երեխաներ,
9) Բռնադատվածներ՝ «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն բռնադատված համարվող քաղաքացիներ,
10) Հերոսներ և ԼՂՀ շքանշանակիրներ՝ Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, նախկին Խորհրդային Միության հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,
11) Միայնակ քաղաքացիներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ միայնակ, չաշխատող քաղաքացիներ,
12) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներ՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձինք, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդության, խեղման կամ վնասվածքի պատճառով ԲՍՓՀ-ի կողմից 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձինք և նույն պատճառներով մահացած անձանց ընտանիքներ (ամուսին, ծնողներ, մինչև 18 տարեկան երեխաներ),
13) Նախկին անհատական կենսաթոշակառուներ՝ նախկին ԽՍՀՄ տեղական, հանրապետական և միութենական նշանակության անհատական կենսաթոշակառուներ,
14) Խուլ-համր հաշմանդամներ՝ ԲՍՓՀ-ի կողմից 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված՝ խուլ-համր քաղաքացիներ,
15) ԽՍՀՄ շքանշանակիրներ՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք:
(2-րդ կետը փոփ. 26.12.2006 N 646)
3. Դրամական օգնություն նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների (այսուհետ՝ համապատասխան մարմնի ստորաբաժանում) կողմից և վճարվում է կենսաթոշակների վճարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կենսաթոշակների վճարմանը զուգահեռ:
4. Դրամական օգնության վճարման համար անհրաժեշտ գումարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, որը կազմակերպում է դրանց վճարումները քաղաքացիներին:
II. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Դրամական օգնություն նշանակելու համար քաղաքացին գրավոր դիմումի հետ համապատասխան մարմնի ստորաբաժանում է ներկայացնում անձնագիրը և դրա պատճենը, սոցիալական քարտն ու դրա պատճենը, տեղեկանք բնակության վայրի մասին, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) թվին պատկանելու փաստը հավաստող՝ հետևյալ փաստաթղթերը.
1) հաշմանդամ զինծառայողները, ՀՄՊ հաշմանդամներն ու նրանց հավասարեցված անձինք, 1-ին (նաև տեսողությունից) և 2-րդ խմբերի հաշմանդամները, հաշմանդամ երեխաներն ու խուլ-համր հաշմանդամները՝ ԲՍՓՀ-ի կողմից տրված տեղեկանք,
2) զոհված զինծառայողների ընտանիքների, ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամները՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու (մահանալու) կամ Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհվելու մասին զինկոմիսարիատից կամ սույն կարգի 3-րդ կետում նշված մարմիններից տրված տեղեկանք, կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը,
3) ՀՄՊ մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք՝ զինկոմիսարիատից կամ սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների կողմից տրված տեղեկանք,
4) բռնադատվածները՝ բռնադատվածի վկայականը և դրա պատճենը,
5) Հերոսները, ԼՂՀ և ԽՍՀՄ շքանշանակիրները՝ համապատասխան շքանշանի վկայականն ու դրա պատճենը կամ համապատասխան կոչում շնորհելու մասին Նախագահի հրամանագրի պատճենը,
6) միայնակ քաղաքացիները՝ ընտանիքի կազմի և չաշխատելու մասին բնակշահագործման տեղամասի կամ համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք, ինչպես նաև աշխատանքի անցնելու դեպքում տեղյակ պահելու պարտավորության և զավակ կամ խնամակալ չունենալու մասին հայտարարագիր,
7) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածները՝ հաշմանդամության կամ ճառագայթային հիվանդություն ստանալու մասին ԲՍՓՀ-ի կամ մասնագիտացված առողջապահական կազմակերպության կողմից տրված տեղեկանք, իսկ տուժողի մահվան դեպքում՝ մահվան վկայականը կամ նշված հանգամանքների հետ նրա մահվան պատճառական կապը որոշելու մասին ԲՍՓՀ-ի տված տեղեկանքը և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը,
6. Դրամական օգնություն նշանակվում է դրա իրավունքն առաջանալու ամսվանից (ներառյալ), եթե դիմումն տրվել է 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո դրամական օգնությունը նշանակվում է դիմում ներկայացնելու ամսվանից (ներառյալ):
Դրամական օգնություն նշանակելու համար դիմելը, դրամական օգնություն նշանակելը, դրամական օգնության գործերը (փաստաթղթերը) հաշվառելը և վարելը իրականացվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Երկու և ավելի դրամական օգնության իրավունք ունեցող քաղաքացուն իր ընտրությամբ նշանակվում է մեկ դրամական օգնություն:
Ընտանիքում դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում՝ դրամական օգնություն է նշանակվում և վճարվում յուրաքանչյուրին:
Եթե ընտանիքը բաղկացած է միայն տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ զավակ կամ խնամակալ չունեցող և չաշխատող ամուսիններից՝ դրամական օգնություն է նշանակվում և վճարվում նրանցից յուրաքանչյուրին՝ որպես միայնակ քաղաքացիների:
(7-րդ կետը լրաց. 26.12.2006 N 646)
8. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ, 4-րդ և 12-րդ ենթակետերում նշված ընտանիքների բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:
Ընտանիքի՝ 16 տարին լրացած անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին՝ առանձնացման վերաբերյալ դիմումը տալու ամսվան հաջորդող ամսի 1-ից:
Ընտանիքի անդամի պահանջով բաժին առանձնացնելը իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող քաղաքացուն դրամական օգնություն չի նշանակվում:
10. Լիազորագրով, անցած ժամանակահատվածի համար, բնակության վայրը փոխելու դեպքում, ինչպես նաև քաղաքացու մահվան պատճառով չստացված դրամական օգնության վճարումը իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, իսկ պետական պատվերի շրջանակներում օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունում (ներառյալ՝ մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում) առկա ուսման ժամանակահատվածում չստացված դրամական օգնության գումարները՝ վճարվում են ուսման ամբողջ ժամանակահատվածի համար, եթե վճարումն վերսկսելու մասին դիմումի հետ քաղաքացին ներկայացնում է նաև պետական պատվերով սովորելու փաստը հաստատող համապատասխան փաստաթուղթ:
11. Հաշմանդամության խումբը փոխվելու, վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու, ինչպես նաև հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում դրամական օգնություն վճարելը իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Դրամական օգնություն վճարելը կասեցվում, դադարեցվում, վերսկսվում է, ինչպես նաև դրամական օգնության գումարից պահումներ կատարվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դրամական օգնություն վճարելը դադարեցվում է նաև՝
1) պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից,
2) դրամական օգնության իրավունք ունեցող անձանց խմբերին պատկանելու հիմքերը վերանալու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից,
3) նախկին անհատական կենսաթոշակառուին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ դրամական պարգևատրում նշանակելու դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից կարգադրության ստորագրմանը հաջորդող ամսվա 1-ից:
13. Համապատասխան մարմնի ստորաբաժանման՝ դրամական օգնությանը վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
III. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
14. Դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.
|
1) Հաշմանդամ զինծառայողներին` ____________________________________ |
7500 դրամ, |
|
2) Զոհված զինծառայողների ընտանիքներին`___________________________ |
7500 դրամ, |
|
3) ՀՄՊ հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց` _____________ |
5700 դրամ, |
|
4) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքներին`_______________________________ |
5700 դրամ, |
|
5) ՀՄՊ մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց`_______________ |
3800 դրամ, |
|
6) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին` ______________________________ |
6000 դրամ, |
|
7) Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին` _________________________ |
7000 դրամ, |
|
8) Հաշմանդամ երեխաներին` _________________________________________ |
6000 դրամ, |
|
9) Բռնադատվածներին` _____________________________________________ |
6000 դրամ, |
|
10) Հերոսներին և ԼՂՀ շքանշանակիրներին` _____________________________ |
6000 դրամ, |
|
11) Միայնակ քաղաքացիներին` _______________________________________ |
6000 դրամ, |
|
12) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին` ____________________________ |
4000 դրամ, |
|
13) Նախկին անհատական կենսաթոշակառուներին` ______________________ |
3500 դրամ, |
|
14) Խուլ-համր հաշմանդամներին` _____________________________________ |
3500 դրամ, |
|
15) ԽՍՀՄ շքանշանակիրներին` _______________________________________ |
1500 դրամ: |
Եթե զոհված զինծառայողի ընտանիքի (սույն կետի առաջին մասի 2-րդ ենթակետ) անդամների թիվը հինգից ավելի է, ապա հինգից ավելի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 2500-ական դրամ:
(14-րդ կետը խմբ. 26.12.2006 N 646)
15. Դրամական օգնության իրավունք չունեցող, սակայն մինչև 2006 թվականի հունվարի 1-ը դրամական փոխհատուցում ստացող անձանց վճարումները շարունակվում են՝
1) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանքների անդամներին՝ 5000-ական դրամի չափով,
2) հինգ և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկին՝ 1200-ական դրամի չափով:
(15-րդ կետը փոփ. 26.12.2006 N 646)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2006թ. հունվարի 24-ի
թիվ 34 որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ) ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվետու ժամանակաշրջանը՝ 01.--------. 200----թ. - 01.--------. 200----թ.
|
NN ը/կ |
Քաղաքացիների
առանձին խմբերը |
Քաղաքացի-ների (ընտանիք-ների) թիվը |
Ընդհանուր գումարը (դրամ) |
Ամսական միջին չափը (դրամ) |
Նոր նշանակումներ |
|
թիվը |
գումարը (դրամ) |
Ամսական միջին չափը (դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5=4:3 |
6 |
7 |
8=7:6 |
|
1. |
Հաշմանդամ զինծառայողներ |
|
|
|
|
|
|
|
ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
|
|
|
|
|
ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
|
|
|
|
|
2. |
Զոհված զինծառայողների ընտանիքներ |
|
|
|
|
|
|
|
ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
|
|
|
|
|
ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
|
|
|
|
|
3. |
ՀՄՊ հաշմանդամներ և նրանց հավասարեցված անձինք |
|
|
|
|
|
|
|
ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
|
|
|
|
|
ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
|
|
|
|
|
4. |
ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքներ |
|
|
|
|
|
|
|
5. |
ՀՄՊ մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք |
|
|
|
|
|
|
|
6. |
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ |
|
|
|
|
|
|
|
7. |
Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներ |
|
|
|
|
|
|
|
8. |
Հաշմանդամ երեխաներ |
|
|
|
|
|
|
|
9. |
Բռնադատվածներ |
|
|
|
|
|
|
|
10. |
Հերոսներ և ԼՂՀ շքանշանակիրներ |
|
|
|
|
|
|
|
11. |
Միայնակ քաղաքացիներ |
|
|
|
|
|
|
|
միայնակներ |
|
|
|
|
|
|
|
ամուսիններ |
|
|
|
|
|
|
|
12. |
Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներ |
|
|
|
|
|
|
|
13. |
Նախկին անհատական կենսաթոշակառուներ |
|
|
|
|
|
|
|
14. |
Խուլ-համր հաշմանդամներ |
|
|
|
|
|
|
|
15. |
ԽՍՀՄ շքանշանակիրներ |
|
|
|
|
|
|
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
X X |
|
|
X X |
|
ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
X X |
|
|
X X |
|
ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
X X |
|
|
X X |
|
16. |
Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատողկենսաթոշակառու-ներից կազմված ընտանիքների անդամներ |
|
|
|
|
|
|
|
17. |
Հինգ և ավելի երեխա ունեցող ծնողներ |
|
|
|
|
|
|
|
18. |
ԼՂՀ կառ. 17.09.2004թ. N 316 որոշմամբ սահմանված՝ դրամական օգնության տարբերություն ստացողներ |
|
|
|
|
|
|
|
19. |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ |
|
|
|
|
|
|
| |
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ |
|
|
X X |
|
|
X X |
|
ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
X X |
|
|
X X |
|
ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող |
|
|
X X |
|
|
X X |
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |