Համարը 
N 34
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.02.09/05(14)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.01.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" հունվարի 2006թ.

N 34

ք.Ստեփանակերտ

 

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով առանձին խմբերի քաղաքացիների սոցիալական պայմանների բարելավման անհրաժեշտությունից և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների պահանջներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 19.01.2012 N 12-Ն)

1. Սահմանել ամենամսյա դրամական օգնություն՝ միայնակ քաղաքացիների, հերոսների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանակիրների, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածների, 3-րդ խմբի հաշմանդամների և ԽՍՀՄ շքանշանակիրների համար:

(1-ին կետը փոփ. 26.01.2010 N 24-Ն, փոփ. 16.04.2010 N 195-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն)

2. Հաստատել՝

ա) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետով սահմանված անձանց (ընտանիքների) ամենամսյա դրամական օգնության չափերը, նշանակման և վճարման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

բ) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.2008 N 924)

(2-րդ կետը փոփ. 23.12.2008 N 924, փոփ. 19.01.2012 N 12-Ն)

3. Սահմանել, որ՝

ա) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց (ընտանիքներին) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված դրամական փոխհատուցումները (օգնությունը) փոխարինվում են դրամական օգնությամբ:

բ) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.2008 N 924)

4. (4-րդ կետը խմբ. 23.12.2008 N 924, ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

5. (5-րդ կետը խմբ. 16.04.2010 N 195-Ն, ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 2 որոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի ««Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների (օգնության) մասին» թիվ 281 որոշումը:

7. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2006թ. հունվարի 24-ի

թիվ 34 որոշման

 

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են ամենամսյա դրամական օգնության (այսուհետ՝ դրամական օգնություն) չափերը, դրամական օգնություն նշանակելու համար դիմելու ընթացակարգերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրամական օգնության ֆինանսավորման, ինչպես նաև դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը:

2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են.

1) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

6) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձինք,

7) Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տեսողության պատճառով 1‑ին խմբի հաշմանդամ ճանաչված անձինք,

8) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.2008 N 924)

9) Բռնադատվածներ՝ «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն բռնադատված համարվող քաղաքացիներ,

10) Հերոսներ և ԼՂՀ շքանշանակիրներ՝ Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,

11) Միայնակ քաղաքացիներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ միայնակ, չաշխատող քաղաքացիներ,

12) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներ՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձինք, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդության, խեղման կամ վնասվածքի պատճառով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձինք,

13) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.2010 N 24-Ն)

14) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.2013 N 965-Ն)

15) ԽՍՀՄ շքանշանակիրներ՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք:

(2-րդ կետը փոփ. 26.12.2006 N 646, փոփ. 23.12.2008 N 924, փոփ. 26.01.2010 N 24-Ն, խմբ. 16.04.2010 N 195-Ն, փոփ.19.01.2012 N 12-Ն, փոփ. 28.12.2013 N 965-Ն)

3. Դրամական օգնություն նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների (այսուհետ՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում) կողմից և վճարվում է կենսաթոշակների վճարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կենսաթոշակների վճարմանը զուգահեռ:

(3-րդ կետը փոփ. 23.12.2008 N 924, փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ. 28.02.2013 N 83-Ն, փոփ. 25.04.2014 N 256-Ն)

4. Դրամական օգնության վճարման համար անհրաժեշտ գումարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որը կազմակերպում է դրանց վճարումները քաղաքացիներին:

(4-րդ կետը փոփ. 23.12.2008 N 924, փոփ. 28.02.2013 N 83-Ն)

 

II. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Դրամական օգնություն նշանակելու համար քաղաքացին գրավոր դիմումի հետ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձնագիրը և դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը և դրա պատճենը, տեղեկանք բնակության վայրի մասին, գրավոր հայտարարություն կենսաթոշակ նշանակող այլ ստորաբաժանումների կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 10‑Ն որոշմամբ սահմանված այլ մարմինների կողմից ամենամսյա դրամական օգնություն նշանակված լինելու կամ չլինելու մասին, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց թվին պատկանելու փաստը հավաստող՝ հետևյալ փաստաթղթերը.

1) հաշմանդամները՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանք,

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

4) բռնադատվածները՝ բռնադատվածի վկայականը և դրա պատճենը,

5) Հերոսները, ԼՂՀ և ԽՍՀՄ շքանշանակիրները՝ համապատասխան շքանշանի վկայականն ու դրա պատճենը կամ համապատասխան կոչում շնորհելու մասին Նախագահի հրամանագրի պատճենը,

6) միայնակ քաղաքացիները՝ ընտանիքի կազմի և չաշխատելու մասին բնակշահագործման տեղամասի կամ համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք, ինչպես նաև աշխատանքի անցնելու դեպքում տեղյակ պահելու պարտավորության և զավակ կամ խնամակալ չունենալու մասին հայտարարագիր,

7) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածները՝ հաշմանդամության կամ ճառագայթային հիվանդություն ստանալու մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կամ մասնագիտացված առողջապահական կազմակերպության կողմից տրված տեղեկանք:

(5-րդ կետը փոփ. 23.12.2008 N 924, լրաց. 26.01.2010 N 24-Ն, փոփ. 16.04.2010 N 195-Ն, փոփ.19.01.2012 N 12-Ն, փոփ., լրաց. 28.02.2013 N 83-Ն, փոփ. 28.12.2013 N 965-Ն)

6. Դրամական օգնություն նշանակվում է դրա իրավունքն առաջանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից:

Դրամական օգնություն նշանակելու համար դիմելը, դրամական օգնություն նշանակելը, դրամական օգնության գործերը (փաստաթղթերը) հաշվառելը և վարելը իրականացվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(6-րդ կետը խմբ. 28.12.2013 N 965-Ն)

7. Սույն կարգով սահմանված՝ երկու և ավելի դրամական օգնության իրավունք ունեցող քաղաքացուն իր ընտրությամբ նշանակվում է մեկ դրամական օգնություն:

Ընտանիքում դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում՝ դրամական օգնություն է նշանակվում և վճարվում յուրաքանչյուրին:

Եթե ընտանիքը բաղկացած է միայն տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ զավակ կամ խնամակալ չունեցող և չաշխատող ամուսիններից՝ դրամական օգնություն է նշանակվում և վճարվում նրանցից յուրաքանչյուրին՝ որպես միայնակ քաղաքացիների:

(7-րդ կետը լրաց. 26.12.2006 N 646, փոփ. 19.01.2012 N 12-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

9. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող քաղաքացուն դրամական օգնություն չի նշանակվում:

Դրամական օգնություն չի նշանակվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով, ինչպես նաև 4-րդ և 6‑րդ կետերով ամենամսյա դրամական օգնություն ստացող անձին:

(9-րդ կետը խմբ. 19.01.2012 N 12-Ն)

10. Լիազորագրով, անցած ժամանակահատվածի համար, բնակության վայրը փոխելու դեպքում, ինչպես նաև քաղաքացու մահվան պատճառով չստացված դրամական օգնության վճարումը իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(10-րդ կետը փոփ. 19.01.2012 N 12-Ն)

11. Հաշմանդամության խումբը փոխվելու, վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու, ինչպես նաև հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում դրամական օգնություն վճարելը իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Դրամական օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, դրամական օգնություն վճարելը դադարեցվում և վերսկսվում է, դրամական օգնության գումարից պահումներ և բռնագանձում կատարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Դրամական օգնություն վճարելը դադարեցվում է նաև՝

1) պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից,

2) դրամական օգնության իրավունք ունեցող անձանց խմբերին պատկանելու հիմքերը վերանալու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից,

3) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.2010 N 24-Ն)

4)  սույն կարգի 9-րդ կետի 2-րդ պարբերությամբ նշված ամենամսյա դրամական օգնություն նշանակելու դեպքում՝ նշանակման պահից:

(12-րդ կետը փոփ. 26.01.2010 N 24-Ն, լրաց. 19.01.2012 N 12-Ն, փոփ. 28.12.2013 N 965-Ն)

13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման՝ դրամական օգնությանը վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(13-րդ կետը փոփ. 19.01.2012 N 12-Ն)

 

III. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

 

14. Դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.

 1) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)
 2) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)
 3) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)  
 4) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)  
 5) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)  
 6) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին`  9400 դրամ,
 7) 3-րդ խմբի հաշմանդամներին՝  3000 դրամ,
 8) Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին` 11000 դրամ,
 9)(ենթակետն ուժը կորցրել է 28.12.2013 N 965-Ն) 
 10) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին`  6500 դրամ,
 11) Բռնադատվածներին`  9400 դրամ,
 12) Հերոսներին և ԼՂՀ շքանշանակիրներին`  9400 դրամ,
 13) Միայնակ քաղաքացիներին`  9400 դրամ,
 14) ԽՍՀՄ շքանշանակիրներին`  3900 դրամ:

(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

(14-րդ կետը խմբ. 26.12.2006 N 646, խմբ. 23.12.2008 N 924, փոփ. 26.01.2010 N 24-Ն, խմբ. 16.04.2010 N 195-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, 28.12.2013 N 965-Ն)

15. Դրամական օգնության իրավունք չունեցող, սակայն մինչև 2006 թվականի հունվարի 1-ը դրամական փոխհատուցում ստացող անձանց վճարումները շարունակվում են՝

1) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանքների անդամներին՝ 5000-ական դրամի չափով:

2) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.2008 N 924)

(15-րդ կետը փոփ. 26.12.2006 N 646, փոփ. 23.12.2008 N 924)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2006թ. հունվարի 24-ի

թիվ 34 որոշման

 

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ) ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվետու ժամանակաշրջանը՝ 01.--------. 200----թ. - 01.--------. 200----թ.

 

NN ը/կ

Քաղաքացիների

առանձին խմբերը

Քաղաքացի-ների (ընտանիք-ների) թիվը

Ընդհանուր գումարը (դրամ)

Ամսական միջին չափը (դրամ)

Նոր նշանակումներ

թիվը

գումարը (դրամ)

Ամսական միջին չափը (դրամ)

1

2

3

4

5=4:3

6

7

8=7:6

1.

Հաշմանդամ զինծառայողներ

         

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

2.

Զոհված զինծառայողների ընտանիքներ

           

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

3.

ՀՄՊ հաշմանդամներ և նրանց հավասարեցված անձինք

           

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

4.

ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքներ

           

5.

ՀՄՊ մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

           

6.

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ

           

7.

Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներ

           

8.

Հաշմանդամ երեխաներ

           

9.

Բռնադատվածներ

           

10.

Հերոսներ և ԼՂՀ շքանշանակիրներ

           

11.

Միայնակ քաղաքացիներ

           

միայնակներ

           

ամուսիններ

           

12.

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներ

           

13.

Նախկին անհատական կենսաթոշակառուներ

           

14.

Խուլ-համր հաշմանդամներ

           

15.

ԽՍՀՄ շքանշանակիրներ

           
 

ԸՆԴԱՄԵՆԸ

   

X X

   

X X

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

   

X X

   

X X

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

   

X X

   

X X

16.

Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատողկենսաթոշակառու-ներից կազմված ընտանիքների անդամներ

           

17.

Հինգ և ավելի երեխա ունեցող ծնողներ

           

18.

ԼՂՀ կառ. 17.09.2004թ. N 316 որոշմամբ սահմանված՝ դրամական օգնության տարբերություն ստացողներ

           

19.

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ

           
 

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ

   

X X

   

X X

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

   

X X

   

X X

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

   

X X

   

X X

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ