ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հունվարի 2007թ. |
N 29 |
ք.Ստեփանակերտ
Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին
ԼՂՀ քաղաքացիների բնակարանային պայմանները բարելավելու և բնակարանային շինարարության զարգացումը խթանելու նպատակով ԼՂՀ կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել հիփոթեքային վարկերի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. «Զարգացման արցախյան գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`
ա/ ԼՂՀ վարչապետին ներկայացնել առաջարկություն գործակալ բանկի ընտրության վերաբերյալ.
բ/ ԼՂՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հիփոթեքային վարկերի տրամադրման կարգով սահմանված գործակալության, հիփոթեքի, հիփոթեքի ու առուվաճառքի, վարկային և անհատական բնակելի տան շինարարության պայմանագրերի օրինակելի ձևերը:
3. ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը` ԼՂՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել հիփոթեքային վարկերի տրամադրման կարգով սահմանված փորձաքննական հանձնաժողովի անհատական կազմը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի 30-ի
թիվ 29 որոշման |
Կ Ա Ր Գ
հիփոթեքային վարկերի տրամադրման
1. Սույն կարգը կարգավորում է ԼՂՀ-ում նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնման ու անհատական բնակելի տների շինարարության համար ԼՂՀ քաղաքացիներին /այսուհետ` Վարկառու/ հիփոթեքային վարկերի /այսուհետ` Հիփոթեքային վարկ/ տրամադրումը:
2. Բազմաբնակարան բնակելի շենքի շինարարության համար Հիփոթեքային վարկերի տրամադրման տարեկան ծրագրի շրջանակում «Զարգացման արցախյան գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ` Գործակալություն/ շինարարության պատվեր է ներկայացնում ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը` շենքի նախագծման, նախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարությունն իրականացնելու նպատակով ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի անցկացման և մրցույթում հաղթած շինարարական կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և շինարարական աշխատանքների ապահովման համար:
3. Գործակալությունն ապահովում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կողմից` հողատարածքի հատկացման, նախագծի համաձայնեցման, շինարարության թույլտվության ստացման աշխատանքները և շինարարության ֆինանսավորումը` ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացված հայտերի համաձայն:
4. Բազմաբնակարան շենքի շինարարությունն ավարտվելուց և հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացվելուց հետո Գործակալությունն իրականացնում է անշարժ գույքի սահմանված կարգով պետական գրանցումը:
5. ԼՂՀ վարչապետի որոշմամբ հաստատվում են բազմաբնակարան բնակելի շենքի շինարարության հետ կապված բոլոր ծախսերը և բնակարանների վաճառքի գները:
6. Հիփոթեքային վարկից կարող են օգտվել սույն կարգի 7-րդ կետին համապատասխան դրամական եկամուտներ ունեցող Վարկառուները:
7. Վարկառուի ընտանիքի դրամական եկամուտների գումարը` առանց ընտանիքի անդամների կենսաապահովման համար անհրաժեշտ գումարի /մեկ շնչի հաշվով ամսական` Ստեփանակերտ քաղաքում` 20,0 հազ. դրամի, մյուս բնակավայրերում` 10,0 հազ. դրամի չափով/ պետք է բավարարի վարկային պարտավորության մարման համար սահմանված ամսական վճարումը:
8. Հիփոթեքային վարկը նախատեսվում է Վարկառուի հաշվառման բնակավայրում բնակարանի գնման կամ անհատական բնակելի տան շինարարության համար: Վարկառուն հիփոթեքային վարկից կարող է օգտվել միայն մեկ անգամ:
9. Հիփոթեքային վարկերի տրամադրումն ու դրա հետ կապված ֆինանսական գործողությունները Գործակալությունը իրականացնում է ԼՂՀ ռեզիդենտ առևտրային գործընկեր բանկի /այսուհետ` Գործակալ բանկ/ միջոցով, որի հետ կնքում է գործակալության պայմանագիր:
10. Հիփոթեքային վարկերը տրամադրվում են մինչև 15,0 մլն դրամի չափով, բայց ոչ ավելի, քան բնակարանի վաճառքի գնի կամ անհատական բնակելի տան շինարարության արժեքի 80 տոկոսի չափով, մինչև 20 տարի մարման ժամկետով, տարեկան 6,0 տոկոս տոկոսադրույքով, որից 2,0 տոկոսը որպես Գործակալ բանկի գործակալության վճար:
11. Գործակալության պատվերով ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն ապահովում է բնակելի տների տիպային նախագծերի և նախահաշիվների մշակումը և դրանք հաստատած տրամադրում է Գործակալությանը, որոնցից Վարկառուն կատարում է ընտրություն` հայտը ներկայացնելու պահին: Վարկառուն կարող է ներկայացնել նաև իր նախագիծը և նախահաշիվը` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից:
12. Անհատական բնակելի տների շինարարությունն իրականացվում է սույն կարգով սահմանված շինարարական մրցույթում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպության կամ Վարկառուի կողմից:
13. Վարկ ստանալու նպատակով Վարկառուն Գործակալություն է ներկայացնում հայտ` համաձայն ձև 1-ի կամ ձև 2-ի /կցվում են/:
Հայտի հետ ներկայացվում են`
ա/ Վարկառուի և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթեր.
բ/ տեղեկանք Վարկառուի բնակարանային պայմանների մասին.
գ/ տեղեկանք աշխատավայրի և աշխատավարձի չափի վերաբերյալ.
դ/ այլ դրամական եկամուտների չափը հաստատող փաստաթղթեր.
ե/ բնակարանի գնման կամ անհատական բնակելի տան շինարարության համար Վարկառուի կողմից վճարվող գումարի մասին հայտարարագիր.
զ/ բնակելի տան շինարարության համար համապատասխան հողամասի /հողամաս/ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճեն.
է/ Վարկառուի ցանկությամբ` իր կողմից առաջարկվող անհատական բնակելի տան նախագիծը և նախահաշիվը` կազմված մասնագիտական կազմակերպության կողմից:
14. Գործակալությունը ստացած հայտերը 10-օրյա ժամկետում ներկայացնում է Գործակալ բանկի քննարկմանը:
15. Գործակալ բանկը մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է Վարկառուների վարկունակությունը և տալիս համապատասխան /դրական կամ բացասական/ եզրակացություն, բացասական եզրակացության դեպքում` հիմնավորում, ու հայտերի հետ միասին վերադարձնում Գործակալությանը:
16. Գործակալ բանկի կողմից դրական եզրակացություն ստացած հայտերը քննարկում է փորձաքննական հանձնաժողովը /այսուհետ` Հանձնաժողով/, որի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ ԼՂՀ Ազգային Ժողովից, ԼՂՀ կառավարության աշխատակազմից, ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունից, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունից, ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից, Գործակալությունից, ԼՂՀ արհեստակցական միությունից:
17. Հանձնաժողովի անհատական կազմը և հանձնաժողովի կողմից հայտերի առաջնահերթության որոշման չափորոշիչները հաստատվում են ԼՂՀ վարչապետի որոշմամբ: Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է Գործակալության միջոցով: Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է նաև համապատասխան համայնքի ղեկավարը:
18. Գործակալությունը Գործակալ բանկի կողմից դրական եզրակացություն ստացած հայտերը 10-օրյա ժամկետում ներկայացնում է Հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովը քննարկում է հայտերը և տարեկան Հիփոթեքային վարկերի համար նախատեսված գումարի սահմաններում հաստատում հայտերը` ըստ սահմանված առաջնահերթության:
19. Հանձնաժողովը չհաստատված հայտերը վերադարձնում է Գործակալությանը:
20. Բացասական եզրակացություն ստացած կամ չհաստատված հայտերի մասին Գործակալությունը մեկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Վարկառուներին` հիմնավորելով պատճառները:
21. Գործակալությունը Հանձնաժողովի կողմից հաստատված շինարարական կազմակերպությունների կողմից կառուցվելիք անհատական բնակելի տների մասով հայտերի շինարարական նախագծերը, նախահաշիվները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը` շինարարությունն իրականացնելու նպատակով ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթն իրականացնելու համար:
22. Շինարարական մրցույթում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների /այսուհետ` Շինարարական կազմակերպություն/ և մրցույթի արդյունքների մասին տեղեկությունները ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացնում է Գործակալությանը:
23. ԼՂՀ վարչապետի որոշմամբ հաստատվում է Վարկառուին տրամադրվող վարկի գումարը, նպատակը և մարման ժամկետը:
24. Գործակալությունը ԼՂՀ վարչապետի որոշմամբ հաստատված հայտերը ներկայացնում է Գործակալ բանկին:
25. Բնակարանի գնման համար Գործակալության, Գործակալ բանկի և Վարկառուի միջև կնքվում է հիփոթեքի ու առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի Վարկառուն Գործակալության հաշվարկային հաշվին է փոխանցում վարկի գումարից բնակարանի գնի գերազանցող գումարը, իսկ Գործակալությունը Վարկառուին վաճառում է բնակարանը, որը Վարկառուի կողմից միաժամանակ գրավ է դրվում` որպես Վարկառուին տրամադրվելիք հիփոթեքային վարկի ապահովվածություն: Վարկառուի և Գործակալ բանկի միջև կնքվում է վարկային պայմանագիր, համաձայն որի Գործակալ բանկը Գործակալության կողմից տրամադրված գումարների հաշվին Վարկառուին տրամադրում է վարկ` հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով նախատեսված բնակարանի գնի վճարման նպատակով:
26. Շինարարական կազմակերպության կողմից կառուցվելիք անհատական բնակելի տան շինարարության համար Գործակալության, Վարկառուի և Շինարարական կազմակերպության միջև կնքվում է անհատական բնակելի տան շինարարության պայմանագիր, համաձայն որի շինարարության առաջին փուլի գումարը, որը կազմում է վարկի գումարից շինարարության արժեքի գերազանցող գումարը, Վարկառուն փոխանցում է Շինարարական կազմակերպության հաշվարկային հաշվին: Շինարարության հետագա փուլերի ֆինանսավորման համար Գործակալ բանկի և Վարկառուի միջև կնքվում է անշարժ գույքի հիփոթեքի և վարկային պայմանագիր: Վարկային պայմանագրի համաձայն Գործակալ բանկը Գործակալության կողմից տրամադրված գումարների հաշվին Վարկառուին տրամադրում է վարկային գումարները փուլերով, որը միաժամանակ փոխանցվում է շինարարական կազմակերպությանը:
27. Վարկառուի կողմից կառուցվելիք անհատական բնակելի տան շինարարության համար վարկի տրամադրման նպատակով Վարկառուի կողմից իրականացվում է վարկի գումարից շինարարության արժեքի գերազանցող գումարի չափով շինարարական աշխատանքները` համաձայն շինարարության նախագծի: Շինարարության հետագա փուլերի ֆինանսավորումն իրականացվում է առաջին փուլի աշխատանքները Գործակալության կողմից ստուգվելուց և ակտավորվելուց հետո: Շինարարության հետագա փուլերի ֆինանսավորման համար Գործակալ բանկի և Վարկառուի միջև կնքվում է անշարժ գույքի հիփոթեքի և վարկային պայմանագրեր: Վարկային պայմանագրի համաձայն Գործակալ բանկը Գործակալության կողմից տրամադրված գումարների հաշվին Վարկառուին տրամադրում է վարկային գումարները` փուլերով:
28. Անհատական բնակելի տան շինարարության համար երկրորդ և հետագա յուրաքանչյուր փուլով տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի առաջին փուլում Վարկառուի սեփական միջոցների հաշվին կատարված աշխատանքների գումարը: Վարկի հերթական փուլը տրամադրվում է նախորդ փուլում կատարված շինարարական աշխատանքները Գործակալության կողմից ստուգվելուց հետո:
29. Անհատական բնակելի տան շինարարության համար տրամադրվող վարկի դիմաց անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով Վարկառուն գրավ է դնում հողամասը, որի հետ միասին գրավադրված է համարվում նրա վրա ներդրվելիք բոլոր նյութական արժեքները:
30. Վարկառուն ժամկետանց վարկային պարտավորությունը 60 օրից ավելի ժամկետում չկատարելու կամ պայմանագրային այլ պահանջները խախտելու դեպքերում Գործակալ բանկը վաղաժամկետ լուծում է պայմանագիրը և գրավի առարկայի հանդեպ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում բռնագանձման գործընթացը:
31. Վարկային պարտավորությունը Վարկառուի կողմից մարվում է ամսական հաստատուն և հավասարաչափ վճարումներով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
|
A = CX |
R /100/ k |
| 1-(1+R /100/ k-n*k |
որտեղ՝
A - ամսական հավասարաչափ վճարման մեծությունն է
C - վարկի գումարն է
R - վարկի տարեկան տոկոսադրույքն է
n - վարկի մարման ժամկետն է տարիներով
k - սահմանված պարբերաբար վճարումների թիվն է մեկ տարվա ընթացքում:
Վարկառուի ցանկության դեպքում պարտավորության գումարը կարող է մարվել սույն կետում սահմանված վճարից ավել վճարումներով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
«Զարգացման արցախյան գործակալություն» պետական ոչ առևտրային
կազմակերպության տնօրեն
պրն ________________________-ին |
Հ Ա Յ Տ
բնակարանի գնման և հիփոթեքային վարկի ստացման
_______________________________________________________________________-ից
/Հայտատուի անուն, ազգանուն և հայրանունը/
Խնդրում եմ Ձեզ, ինձ վաճառեք բնակարան և տրամադրեք հիփոթեքային վարկ:
Վարկի գումարը _________________ հազ.դրամ.
Վարկի մարման ժամկետը _______________տարի
Բնակարանի սենյակների քանակը ______ սենյակ
Ընտանիքի անդամների թվաքանակը _____________ հոգի.
Ընտանիքի անչափահաս երեխաների թվաքանակը ____________ հոգի.
Ընտանիքի ամսական դրամական եկամուտների չափը __________________դրամ, որից
Հայտատուի ամսական աշխատավարձի չափը __________________դրամ.
Բնակարանի գնման համար հայտատուի կողմից վճարվող դրամական
միջոցների գումարը _____ հազ. դրամ,
Հայտատուի հաշվառման վայրը ______________________________________________
Անձնագրային տվյալները ___________________________________________________
Հայտին կցված փաստաթղթերը
1 __________________________________ 5 ___________________________________
2 __________________________________ 6 ___________________________________
3 __________________________________ 7 ___________________________________
4 __________________________________ 8 ___________________________________
|
Դիմող |
________________ |
«_____» «_______________» 200__ թ. |
|
/ստորագրությունը/ |
|
| |
«Զարգացման արցախյան գործակալություն» պետական ոչ առևտրային
կազմակերպության տնօրեն
պրն ________________________-ին |
Հ Ա Յ Տ
բնակելի տան շինարարության համար հիփոթեքային վարկի ստացման
____________________________________________________________________________ -ից
/Հայտատուի անուն, ազգանուն և հայրանունը/
Խնդրում եմ Ձեզ բնակելի տան շինարարության համար ինձ տրամադրեք հիփոթեքային վարկ:
Վարկի գումարը ___________ հազ. դրամ.
Վարկի մարման ժամկետը _____տարի.
Ընտանիքի անդամների թվաքանակը ______________ հոգի.
Ընտանիքի անչափահաս երեխաների թվաքանակը ____________ հոգի.
Ընտանիքի ամսական դրամական եկամուտների չափը ______________դրամ, որից
Հայտատուի ամսական աշխատավարձի չափը __________________դրամ.
Անհատական բնակելի տան շինարարության համար հայտատուի կողմից վճարվող
դրամական միջոցների գումարը _____ հազ. դրամ
Անհատական բնակելի տան շինարարությունը` համաձայն ______ տիպային ձևի
կամ սեփական նախագծի /ընդգծել/.
Հայտատուի հաշվառման վայրը ________________________________________________
Անձնագրային տվյալները _____________________________________________________
Հայտին կցված փաստաթղթերը
1 __________________________________ 5 __________________________________
2 __________________________________ 6 __________________________________
3 __________________________________ 7 __________________________________
4 __________________________________ 8 __________________________________
|
Դիմող |
__________________ |
«______» «________________» 200__ թ. |
|
(ստորագրությունը) |
|