Համարը 
N 101
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.03.12/12(84)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.02.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.02.2019

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 27-ի «Պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 74 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» փետրվարի 2008թ.

N 101

 ք.Ստեփանակերտ

 

Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին

 

ԼՂՀ քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման և բնակարանային շինարարության զարգացումը խթանելու նպատակով ԼՂՀ կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը (այսուհետ` կարգ)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան, հաշվետու տարվա ընթացքում Արցախի ներդրումային հիմնադրամի անհատույց սուբսիդավորված գումարները ենթակա են փոխհատուցման` ԼՂՀ կառավարության կողմից մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 29 և 2007 թվականի փետրվարի 27-ի «Պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 74 որոշումները:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» փետրվարի 2008թ.

թիվ 101 որոշման

 

ԿԱՐԳ

Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման

 

1. Նպատակը

 

Սույն կարգը կարգավորում է բնակարաններ և բնակելի տներ գնելու, կառուցելու և վերանորոգելու նպատակով բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ` Հանրապետություն) քաղաքացիների որոշ խմբերի համար պետական ֆինանսական աջակցության ապահովման հարաբերությունները:

 

2. Կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

- բանկ` հիփոթեքային վարկեր (փոխառություններ) տրամադրող բանկ կամ վարկային կամ ֆինանսական կազմակերպություն,

- բնակարան` Հանրապետության տարածքում առաջնային և երկրորդային շուկաներից բազմաբնակարան շենքերի բնակարաններ և բնակելի տներ, այդ թվում` նաև անավարտ շինարարության բնակելի տներ (այսուհետ` բնակարան),

- հիփոթեքային վարկ` վարկ, որը տրամադրվում է վարկառուին (այսուհետ` Քաղաքացի) բնակարան գնելու, կառուցելու, վերանորոգելու, (այսուհետ` ձեռք բերելու) նպատակով և ապահովված է ձեռք բերվող բնակարանի առաջնային գրավով,

- առաջնային շուկա` Հանրապետության տարածքում նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակարաններ և բնակելի տներ, որոնք շահագործման հանձնումից հետո ըստ նշանակության օգտագործման համար ձեռք են բերվում առաջին անգամ,

- երկրորդային շուկա` Հանրապետության տարածքում գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակարաններ և բնակելի տներ, որոնք ձեռք են բերվում ըստ նշանակության օգտագործող սեփականատերերից` անկախ կառուցման տարեթվից,

- առաջին գոտի` պայմանական աշխարհագրական գոտի, որն ընդգրկում է Ստեփանակերտ քաղաքը և նրա վարչական սահմանից մինչև 5 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրերը,

- երկրորդ գոտի` Հանրապետության շրջկենտրոններ և այլ բնակավայրեր,

- պետական աջակցություն` ֆինանսական աջակցություն, որն արտահայտվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման և/կամ անհրաժեշտ կանխավճարի մասնակի տրամադրման` սույն կարգով սահմանված ձևով,

- տոկոսադրույքի սուբսիդավորում` բնակարան ձեռք բերելու համար բանկի կողմից տրված հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի անհատույց մարում, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ` սույն կարգով սահմանված ձևով,

- կանխավճարի մասնակի տրամադրում` բանկի կողմից հիփոթեքային վարկավորման համար անհրաժեշտ կանխավճարի նպատակային անտոկոս փոխառության մասնակի տրամադրում` սույն կարգով սահմանված ձևով,

- Քաղաքացիների նպատակային խմբեր` Հանրապետության քաղաքացիներ, որոնք իրենց բնակության և գրանցման վայրի պայմանական աշխարհագրական գոտում ձեռք են բերում բնակարաններ և համապատասխանում են սույն կարգով սահմանված չափորոշիչներին,

- Քաղաքացիների նպատակային խմբերի չափորոշիչներ` պետական աջակցություն ստացող քաղաքացիների խմբերում ընդգրկվելու նպատակով սույն կարգով սահմանվող պայմանների բնութագրեր,

- պետական աջակցությունը ապահովող մարմին` սույն կարգով սահմանված ձևերով պետական ֆինանսական աջակցությունը իրագործող մարմինն է Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ),

- Գործակալ բանկ` սույն կարգով նախատեսված պետական ֆինանսական աջակցության իրագործման նպատակով Հիմնադրամի հետ համագործակցության պայմանագիր կնքած բանկ,

- Հիմնադրամի ֆինանսական կոմիտե` Հիմնադրամի պատասխանատու աշխատողներից բաղկացած սույն կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնող մարմին:

 

3. Քաղաքացիների համար ընդհանուր պայմանները

 

Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու պետական աջակցություն ստացող Քաղաքացիների համար սահմանվում են հետևյալ ընդհանուր պայմանները`

3.1. Քաղաքացին պետական ֆինանսական աջակցություն կարող է ստանալ 18 տարեկանից մինչև ԼՂՀ օրենսդրությամբ Քաղաքացու համար սահմանված կենսաթոշակային տարիքի լրանալը:

3.2. Պետական ֆինանսական աջակցությամբ բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ կարող է ձևակերպվել միայն մինչև Հանրապետությունում գործող շինարարական նորմերով տվյալ տեսակի շենքերի և շինությունների համար սահմանված շահագործման առավելագույն ժամկետի ավարտը:

3.3. Պետական ֆինանսական աջակցությամբ բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող Քաղաքացու պարտավորությունների մարմանը կարող են ուղղվել նաև այլ անձանց եկամտի աղբյուրները` նրանց համաձայնությամբ, առանց համասեփականատեր դառնալու նախապայմանի: Այդ անձինք կարող են դիտվել նաև որպես համավարկառու կամ երաշխավորող:

3.4. Պետական ֆինանսական աջակցությունը ուղղվում է այն Քաղաքացիներին, որոնք բնակարան են ձեռք բերում իրենց բնակության և հաշվառման բնակավայրում, ընդ որում`

- 1-ին գոտում` հաշվառված են և բնակվում են 10 տարուց ավել (ամուսիններից առնվազն մեկը),

- 2-րդ գոտում` հաշվառված են և բնակվում են 5 տարուց ավել (ամուսիններից առնվազն մեկը),

- 1-ին և 2-րդ գոտում վերանորոգման համար` տվյալ բնակավայրում հաշվառված են և բնակվում են 3 տարուց ավել (ամուսիններից առնվազն մեկը),

- Բնակության և գրանցման ժամկետի սահմանափակում չի նախատեսվում, եթե Քաղաքացին բնակարան է ձեռք բերում այն բնակավայրում, որտեղ բնակչության թվաքանակը անհամեմատելի քիչ է, քան այն բնակավայրում, որտեղ նա հաշվառված և բնակվում է:

3.5. Պետական ֆինանսական աջակցությունը ուղղվում է Քաղաքացիների հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու այն գործարքներին, ըստ որոնց մեկ քառակուսի մետրի արժեքը և ընդհանուր գումարը չի գերազանցում`

- 1-ին գոտում` 1 քառ. մ` 250,0 հազար դրամը և ընդհանուր գումարը` 25 000,0 հազար դրամը,

- 2-րդ գոտում` առաջնային շուկայում 1 քառ.մ` 250,0 հազար դրամը և ընդհանուր գումարը` 25 000,0 հազար դրամը, իսկ երկրորդային շուկայում 1 քառ. մ. ` 150,0 հազար դրամը և ընդհանուր գումարը` 15 000,0 հազար դրամը,

- վերանորոգման համար` ընդհանուր գումարը` 3 000,0 հազար դրամը:

3.6. Պետական ֆինանսական աջակցությունից կարող են օգտվել այն Քաղաքացիները, որոնք չեն հանդիսանում բնակելի տան կամ բնակարանի սեփականատերեր կամ հանդիսանալով սեփականատերեր տվյալ բնակտարածքում հաշվառված և բնակվողների 1 շնչի հաշվով բաժին է ընկնում մինչև 18,0 քառ. մ տարածք:

3.7. Պետական ֆինանսական աջակցությունը ուղղվում է այն Քաղաքացիներին, որոնց հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակարանի ընդհանուր տարածքը չի գերազանցում ընտանիքի անդամների մեկ շնչի հաշվարկով 25 քառ.մ:

3.8. Այն Քաղաքացիները, որոնց բնակարանային հարցի լուծման հանդեպ պետությունը ստանձնել է պարտավորություն, կարող են օգտվել սույն կարգով սահմանված աջակցության ձևերից` հրաժարվելով պարտադիր բնակարանային ապահովվածության իրավունքից:

3.9. Հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տներ կառուցելու պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար, բացի սույն կարգի 3.1-ից մինչև 3.8-ը (ներառյալ) ենթակետերով նախատեսված դրույթների, սահմանվում են նաև հետևյալ պայմանները`

3.9.1. Հիմնադրամի պատվերով ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը ապահովում է բնակելի տների առնվազն 5 տիպային նախագծերի և նախահաշիվների մշակումը և դրանք հաստատված տրամադրում է Հիմնադրամին, որոնցից Քաղաքացին Հայտը ներկայացնելու պահին կատարում է ընտրություն: Տիպային նախագիծը և նախահաշիվը Քաղաքացուն տրամադրվում է անվճար:

3.9.2. Քաղաքացին կարող է ներկայացնել նաև իր նախագիծը և նախահաշիվը` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից և հաստատված համապատասխան համայնքի ղեկավարի կողմից:

3.10. Քաղաքացու (Քաղաքացիների) և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրի (կոլեկտիվ պայմանագրի) հիման վրա կամ առանց պայմանագրի բնակելի տների և բազմաբնակարան շենքերի կառուցման (շինարարության) պատվիրատու կարող է հանդիսանալ նաև Հիմնադրամը:

3.11. Քաղաքացին կարող է շինարարությունը պատվիրել այլ մասնագիտացված կազմակերպությունների կամ իրականացնել ինքնուրույն:

3.12. Քաղաքացին (և նրա ընտանիքի անդամները) պետական ֆինանսական աջակցության յուրաքանչյուր ձևից կարող է օգտվել միայն մեկ անգամ` բացառապես մեկ բնակարան գնելու կամ կառուցելու և / կամ մեկ անգամ վերանորոգելու համար:

 

4. Պետական աջակցությամբ հիփոթեքային վարկ տրամադրող Գործակալ բանկերի ընտրության պայմանները

 

Հիմնադրամը պետական աջակցության իրագործման նպատակով համագործակցության պայմանագիր է կնքում այն բանկերի հետ, որոնք հիփոթեքային վարկեր կտրամադրեն հետևյալ ընդհանուր պայմաններով`

4.1. վարկի առավելագույն տարեկան տոկոսադրույքը չի գերազանցում`

- գնման կամ կառուցման համար`12%-ը.

- վերանորոգման համար` 15%-ը.

4.2. վարկի ստացման համար կանխավճարը չի գերազանցում`

- 1-ին գոտում` 20%-ը.

- 2-րդ գոտում` 30%-ը.

Քաղաքացին իր ցանկությամբ կարող է կատարել ավելի մեծ չափով կանխավճար:

4.3. վարկի նվազագույն ժամկետը`

- գնման կամ կառուցման համար` 15 տարի.

- վերանորոգման համար` 5 տարի.

Քաղաքացին իր ցանկությամբ կարող է դիմել ավելի կարճ ժամկետով վարկ ստանալու համար:

4.4. վարկի գումարը`

- գնման կամ կառուցման համար ` մինչև 25 000,0 հազար դրամը.

- վերանորոգման համար` մինչև 3 000,0 հազար դրամը:

4.5. Քաղաքացու կողմից վարկի վաղաժամկետ մարման համար չի սահմանվում որևէ ֆինանսական կամ այլ պատժամիջոց:

4.6. Քաղաքացու ընտանիքի անդամների (և այլ անձանց) դրամական եկամուտներից կենսաապահովման համար նվազեցվող գումարը մեկ շնչի հաշվով ամսական սահմանվում է ոչ ավելի, քան`

- 1-ին գոտում` 20,0 հազար դրամ.

- 2-րդ գոտում` 10,0 հազար դրամ:

 

5. Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ֆինանսական աջակցությունից օգտվող Քաղաքացիների նպատակային խմբի որոշման չափորոշիչները

 

5.1. Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանների ձեռք բերման համար տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցությունից կարող են օգտվել այն Քաղաքացիները, որոնք համապատասխանում են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ընդհանուր պայմաններին:

 

6. Հիփոթեքային վարկերի ստացման համար անհրաժեշտ կանխավճարի մասնակի հատուցման պետական ֆինանսական աջակցություն ստացող Քաղաքացիների նպատակային խմբի որոշման չափորոշիչները

 

6.1. Հիփոթեքային վարկերի ստացման համար անհրաժեշտ կանխավճարի մասնակի հատուցման պետական ֆինանսական աջակցությունից կարող են օգտվել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված

ընդհանուր պայմաններին բավարարող Քաղաքացիները, ընդ որում`

6.1.1. արցախյան գոյամարտի ընթացքում զոհված ազատամարտիկների առաջին հերթի ժառանգները կամ հաշմանդամները` առաջին և երկրորդ գոտիներում առաջնային և երկրորդային շուկաներից բնակարաններ ձեռք բերելու համար, կամ

6.1.2. առաջին և երկրորդ գոտիներում միայն առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար:

 

7. Բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու նպատակով բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի տոկոսադրույքների սուբսիդավորում

 

7.1. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ընդհանուր պայմաններին համապատասխանող քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու նպատակով բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման չափը սահմանվում է Գործակալ բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի և Քաղաքացու սեփական միջոցների հաշվին վճարվող 6 տոկոսային կետի տարբերության հաշվարկմամբ:

Սկզբնական սուբսիդավորումը սահմանվում է մինչև 5 տարի ժամկետով` հետագայում ժամկետի երկարաձգման հնարավորության պայմանով:

7.2. Հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման նպատակով Քաղաքացին նախքան Գործակալ բանկի հետ վարկային պայմանագրի կնքումը Հիմնադրամ է ներկայացնում Հայտ (հավելված 1)` կցելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

7.3. Հայտով ներկայացված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով Հիմնադրամը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կառույցներից ու կազմակերպություններից կարող է ստանալ օրենքով չարգելված եզրակացություններ, պարզաբանումներ և տեղեկություններ (Քաղաքացու համաձայնությամբ):

7.4. Քաղաքացու Հայտը համարվում է ընդունված միայն այն դեպքում, երբ պահանջվող փաստաթղթերը ներկայացված են ամբողջությամբ և ստուգված է նրանցում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը:

7.5. Հիմնադրամի ֆինանսական կոմիտեն ընդունված Հայտը 10-օրյա ժամկետում քննարկում է և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

- Հայտը համապատասխանում է բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման պայմաններին,

- Հայտը չի համապատասխանում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման պայմաններին` համապատասխան հիմնավորմամբ:

7.6. Դրական որոշում կայացնելու դեպքում Քաղաքացուն և նրա կողմից ընտրված Գործակալ բանկին Հիմնադրամը տալիս է գրավոր երաշխավորագիր (հավելված 2) ստացվելիք հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման մասին` նշելով սուբսիդավորման չափը և ժամկետը:

7.7. Մինչև սուբսիդավորման ժամկետը լրանալը Քաղաքացին եռամսյա ժամկետում կարող է դիմել Հիմնադրամին` նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն ստանալու Հայտով (հավելված 3)` կցելով 9-րդ կետում նշված տեղեկությունները: Հետագա ձևակերպումները կատարվում են 7.1-ից մինչև 7.6-ը (ներառյալ) կետերով սահմանված կարգով:

7.8. Սուբսիդավորումը վաղաժամկետ կարող է դադարեցվել հետևյալ հիմքերով`

7.8.1. Քաղաքացու դիմումի համաձայն,

7.8.2. Գործակալ բանկի հետ կնքված վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում, որի մասին Գործակալ բանկը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հիմնադրամին,

7.8.3. սահմանված սուբսիդավորման ժամկետում ի հայտ են եկել ներկայացված տեղեկությունների կեղծիքներ և/կամ չարաշահման դեպքեր, որոնք հնարավոր չէր պարզել Հայտի քննարկման ընթացքում և/կամ հիմք, որը որակվում է որպես չափորոշիչներին ու սույն կարգի այլ պայմաններին անհամապատասխանություն,

7.8.4. սույն կարգի 8.9.2 ենթակետով սահմանված պարտավորության պարբերաբար (երեք հերթական վճարում) չկատարման դեպքում:

7.9. Սուբսիդավորման վաղաժամկետ դադարեցման ֆինանսական կոմիտեի որոշման մասին Հիմնադրամը երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է Քաղաքացուն և Գործակալ բանկին:

7.10. Սուբսիդավորված գումարները վերադարձման ենթակա չեն:

7.11. Սուբսիդավորման դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ Գործակալ բանկի կողմից կնքված վարկային պայմանագրի լուծման համար, որի մասին վարկային պայմանագրում պարտադիր նշում է կատարվում:

7.12. Հայտի սուբսիդավորման նպատակով Հիմնադրամի, Գործակալ բանկի և Քաղաքացու միջև կարող է կնքվել պայմանագիր, որի դրույթները չպետք է հակասեն սույն կարգով սահմանված պահանջներին: Սուբսիդավորման պայմանագրի ձևը մշակում է Գործակալ բանկը, որը համարվում է համագործակցության պայմանագրի մաս:

7.13. Սույն կարգի 3-րդ կետով (բացի 3.6, 3.8 և 3.9 ենթակետերի) սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացիներին բնակարան վերանորոգելու նպատակով բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման չափը սահմանվում է Գործակալ բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի և Քաղաքացու սեփական միջոցների հաշվին վճարվող 9 տոկոսային կետի տարբերության հաշվարկմամբ:

Սուբսիդավորման ժամկետը սահմանվում է առավելագույնը 5 տարի:

7.14. 7.13 կետում նշված հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման նպատակով Քաղաքացին նախքան Գործակալ բանկի հետ վարկային պայմանագրի կնքումը Հիմնադրամին ներկայացնում է Հայտ (հավելված 4)` կցելով սույն կարգի 9.2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը: Հետագա ձևակերպումները կատարվում են 7.3-ից մինչև 7.6-ը (ներառյալ) ենթակետերով սահմանված կարգով:

 

8. Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ կանխավճարի տրամադրում

 

8.1. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացիներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու համար Հիմնադրամը նպատակային անտոկոս փոխառությամբ մասնակիորեն տրամադրում է անհրաժեշտ կանխավճար, որի չափը սահմանում է Հիմնադրամը` Գործակալ բանկի կողմից տվյալ գոտու համար սահմանված կանխավճարի տոկոսի և Քաղաքացու սեփական միջոցների հաշվին վճարվող 10 տոկոսային կետի տարբերության հաշվարկմամբ:

8.2. Հիփոթեքային վարկի կանխավճարը ստանալու նպատակով Քաղաքացին, նախքան Գործակալ բանկի հետ վարկային պայմանագրի կնքումը, Հիմնադրամ է ներկայացնում Հայտ /հավելված 5/` կցելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

8.3. Հայտով ներկայացված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով Հիմնադրամը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կառույցներից ու կազմակերպություններից կարող է ստանալ օրենքով չարգելված եզրակացություններ, պարզաբանումներ և տեղեկություններ (Քաղաքացու համաձայնությամբ):

8.4. Քաղաքացու Հայտը համարվում է ընդունված միայն այն դեպքում, երբ պահանջվող փաստաթղթերը ներկայացված են ամբողջությամբ և ստուգված է նրանցում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը:

8.5. Հիմնադրամի ֆինանսական կոմիտեն ընդունված Հայտը 10-օրյա ժամկետում քննարկում է և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

- Հայտը համապատասխանում է բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի մասնակի տրամադրման պայմաններին,

- Հայտը չի համապատասխանում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի մասնակի տրամադրման պայմաններին` համապատասխան հիմնավորմամբ:

8.6. Հայտը կարող է մերժվել նաև հետևյալ հիմքերով`

8.6.1. Քաղաքացու ֆինանսական հնարավորությունների ուսումնասիրության արդյունքում, կամ

8.6.2. Քաղաքացու կողմից վերջին 5 տարիների ընթացքում բնակարանային պայմանների արհեստականորեն վատթարացման փաստի առկայության դեպքում:

8.7. Դրական որոշում կայացնելու դեպքում Քաղաքացուն և նրա կողմից ընտրված Գործակալ Բանկին Հիմնադրամը տալիս է գրավոր երաշխավորագիր /հավելված 6/` ստացվելիք հիփոթեքային վարկի սույն կարգի 8.1 կետում սահմանված չափով նպատակային անտոկոս փոխառություն տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ:

8.8. Բանկի կողմից հիփոթեքային վարկավորման և սույն աջակցության իրագործման նպատակով Հիմնադրամի, Քաղաքացու և Գործակալ բանկի միջև կնքվում է միասնական եռակողմ պայմանագիր, որտեղ սահմանվում է նաև այն, որ տրվող նպատակային փոխառության գումարի ապահովություն է հանդիսանալու ձեռք բերվող բնակարանը, ընդ որում` առաջնային կարգով Գործակալ բանկի և երկրորդային կարգով` Հիմնադրամի համար:

Քաղաքացու հետ կնքվող գրավի պայմանագրում ևս նշվում է վարկի և փոխառության ապահովության մասին:

8.9. Սույն կարգի 8.8 ենթակետում նշված եռակողմ պայմանագիրը պետք է նախատեսի նաև հետևյալ դրույթները`

8.9.1. Գործակալ բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի կանխավճարի ամբողջ մասը համարվում է վճարած, որի դիմաց Քաղաքացին ստանձնում է Հիմնադրամին վերադարձման պարտավորություն:

8.9.2. Նպատակային փոխառությամբ տրամադրված հիփոթեքային վարկի կանխավճարի գումարը ենթակա է վերադարձման վարկի մարման ժամկետում և պարբերականությամբ: Հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում Քաղաքացին պարտավոր է նույն համամասնությամբ մարել նաև փոխառության գումարը:

8.9.3. Քաղաքացին կարող է վաղաժամկետ մարել փոխառության գումարը` կամավոր որոշած ժամանակահատվածում և չափերով: Ամբողջ գումարի վաղաժամկետ մարման դեպքում Քաղաքացու պարտավորությունը Հիմնադրամի առջև համարվում է կատարված:

8.9.4. Քաղաքացու անվճարունակության կամ վարկային պայմանագրի լուծման այլ դեպքերում Հիմնադրամը կարող է լրացուցիչ պարտավորություն ստանձնել գնելու գրավադրված բնակարանը:

Հիմնադրամի և Գործակալ բանկի փոխադարձ համաձայնությամբ կարող է նաև կնքվել դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր (ֆակտորինգ):

8.9.5. Քաղաքացու անվճարունակության կամ վարկային պայմանագրի լուծման այլ դեպքերում Գործակալ բանկը կարող է ինքնուրույն իրացնել գրավադրված գույքը` Հիմնադրամի կողմից նպատակային փոխառությամբ կանխավճարի դիմաց տրված գումարի անմիջապես վերադարձման պայմանով:

 

9. Պետական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Քաղաքացիների կողմից Հիմնադրամին ներկայացվող Հայտը

 

9.1. Քաղաքացին հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Հիմնադրամին ներկայացնում է Հայտ: Հայտի հետ ներկայացվում են`

9.1.1. Քաղաքացու և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

9.1.2. տեղեկանք Քաղաքացու բնակարանային պայմանների մասին.

9.1.3. տեղեկանք աշխատավայրի և աշխատավարձի չափի վերաբերյալ.

9.1.4. այլ դրամական եկամուտների աղբյուրը և չափը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում).

9.1.5. բնակարանի ձեռք բերման համար անհրաժեշտ կանխավճարի առկայության մասին հայտարարագիր.

9.1.6. բնակելի տան շինարարության դեպքում` համապատասխան հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը և կառուցման համար առաջարկվող անհատական բնակելի տան` համայնքի կողմից հաստատված նախագիծը և նախահաշիվը.

9.1.7. ձեռք բերվող բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը.

9.1.8. ձեռք բերվող բնակարանի առուվաճառքի կողմերի միջև գրավոր կնքված նախնական համաձայնությունը (առկայության դեպքում).

9.1.9. անշարժ գույքի գնահատման մասնագիտացված կազմակերպության հաշվետվությունը.

9.1.10. սույն կարգի այլ կետերով սահմանված դրույթներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:

9.2. Քաղաքացին հիփոթեքային վարկավորմամբ բնակարան վերանորոգելու համար պետական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Հիմնադրամին ներկայացնում է Հայտ: Հայտի հետ ներկայացվում են`

9.2.1. Քաղաքացու և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

9.2.2. տեղեկանք Քաղաքացու բնակարանային պայմանների մասին.

9.2.3. տեղեկանք աշխատավայրի և աշխատավարձի չափի վերաբերյալ.

9.2.4. այլ դրամական եկամուտների աղբյուրը և չափը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում).

9.2.5. բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը.

9.2.6. բնակարանի վերանորոգման նախագիծը և նախահաշիվը` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից.

9.2.7. անշարժ գույքի գնահատման մասնագիտացված կազմակերպության հաշվետվությունը.

9.2.8. սույն կարգի այլ կետերով սահմանված դրույթներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:

9.3. Գործարքի ձևակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունների ցանկը և ներկայացման կարգը սահմանվում է Հիմնադրամի և Գործակալ բանկի միջև կնքված համագործակցության պայմանագրով:

 

10. Այլ դրույթներ

 

10.1. Սույն կարգի դրույթներից օգտվելու նպատակով Հիմնադրամը աջակցում է Քաղաքացիներին` ներկայացվող փաստաթղթերի ստացման ու լրացման, ծագող իրավունքների ու պարտականությունների պարզաբանման, Գործակալ բանկի ընտրության, բնակարանի ձեռք բերման, ստացված հիփոթեքային վարկի սպասարկման և միջնորդություն իրականացնող այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների ընթացքում:

10.2. Սույն կարգի դրույթներին համապատասխան մեթոդական ցուցումները և գործընթացը կարգավորող ընթացակարգերը ընդունում է Հիմնադրամը:

10.3. Գործակալ բանկի ընտրությունը, ինչպես նաև նրա հետ համագործակցության և սույն կարգից բխող այլ պայմանագրերի և փաստաթղթերի քննարկումը և կնքումը իրականացնում է Հիմնադրամը:

10.4. Պետական աջակցության իրագործման նպատակով Գործակալ բանկի և Հիմնադրամի միջև կնքվող համագործակցության պայմանագրի մշակումը իրականացնում է յուրաքանչյուր Գործակալ բանկ` հաշվի առնելով վարկավորման պայմանների իր առանձնահատկությունները:

10.5. Սույն կարգով չնախատեսված և նրա դրույթներին չհակասող, սակայն Քաղաքացու ու Գործակալ բանկի փոխհարաբերություններում առաջինի հնարավորությունները բարելավող և մատչելիությանը նպաստող պայմանները կարող են սահմանվել Հիմնադրամի կողմից և ընդգրկվել 10.2 և/կամ 10.4 կետերում նշված փաստաթղթերում կամ նրանց լրացումներում ու փոփոխություններում:

10.6. Քաղաքացին իր հայեցողությամբ կարող է ընտրել հիփոթեքային վարկ տրամադրող Գործակալ բանկերից յուրաքանչյուրը:

10.7. Աջակցություն ստացած կամ ստացող Քաղաքացիների մոտ Հիմնադրամը առնվազն երկու տարին մեկ անգամ իրականացնում է ֆինանսական հնարավորությունների ընթացիկ ուսումնասիրություններ, որի արդյունքում Քաղաքացուն կարող է առաջադրվել նպատակային անտոկոս փոխառությամբ ստացած կանխավճարի մասնակի հատուցված գումարի ավելի վաղ ժամկետներում մարման պայման:

Այդ դեպքում նպատակային անտոկոս փոխառության մարման տարեկան գումարը չի կարող լինել ավելին, քան հիփոթեքային վարկի տարեկան մարվող գումարի մինչև 50%-ը: Այս պայմանը չի կարող որևէ կերպ ազդել հիփոթեքային վարկի պայմանագրի սույն կարգով սահմանված անփոփոխ դրույթների վրա:

10.8. Պետական աջակցությամբ բնակարան ձեռք բերած Քաղաքացին (կառուցելու դեպքում` շինարարության նախանշված ժամկետի ավարտից հետո) եռամսյա ժամկետում պարտավոր է ապահովել այն անձանց հաշվառումը այդ բնակարանում, որոնց հաշվառմամբ ստացել է աջակցությունը:

Սույն ենթակետով նախատեսված պայմանի չկատարումը կարող է հիմք հանդիսանալ պետական աջակցության դադարեցման համար:

 

 

    ԼՂՀ կառավարության աշխատակազմի

    ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 1

Արցախի ներդրումային հիմնադրամի

գլխավոր տնօրեն`

……………………..

 

ՀԱՅՏ

բնակարանի գնման կամ կառուցման համար ստացվելիք հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման աջակցություն ստանալու

 

Քաղաքացու/Վարկառուի/ Ա.Ա.Հ. ……………………………………………………………………

Գրանցման /հաշվառման/ հասցեն…………………………………….ժամկետը`…………...ամիս

Բնակության հասցեն…………………………………………………….ժամկետը`…………...ամիս

Վարկի նպատակը………………………………………………………………………………………

Գործակալ բանկի անվանումը……………………………………………………………………...…

Վարկի գումարը……………………… դրամ, ժամկետը……………ամիս

Բնակարանի մակերեսը……..քառ.մ., 1 քառ.մ. արժեքը……դրամ, ընդհանուր գումարը………...դրամ

Բնակարանում գրանցման ենթակա Քաղաքացու ընտանիքի անդամների քանակը…………….,

այդ թվում ամուսիններ……………., երեխաներ……………, այլ անդամներ………………………

Հայտին կից ներկայացվում է`

1. ___________________________________________________________________________

2. ___________________________________________________________________________

3. ___________________________________________________________________________

4. ___________________________________________________________________________

5. ___________________________________________________________________________

6. ___________________________________________________________________________

7. ___________________________________________________________________________

8. ___________________________________________________________________________

9. ___________________________________________________________________________

10. __________________________________________________________________________

 

_______________   ________________

 /ստորագրությունը/

 /անուն, ազգանուն/

 _____________  200 թ

 

 

 

Հավելված 2

հասցեատեր` /Գործակալ բանկի անվանումը,

կազմակերպաիրավական տեսակը, ղեկավարի  պաշտոնը, անունը,ազգանունը/

անհրաժեշտության դեպքում``

/Քաղաքացու/Վարկառուի/

անունը,ազգանունը/

 

ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ թիվ

 

ք.Ստեփանակերտ 

 /օր, ամիս, տարի/

 

Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` «Երաշխավոր») սույնով երաշխավորում է /նշվում է Քաղաքացու /Վարկառուի/ անունը,ազգանունը, անձնագրի տվյալները/ «Երաշխավոր»-ի Գործակալ բանկից /նշվում է ստացվելիք հիփոթեքային վարկի նպատակը, ժամկետը և,/ ներքոնշյալ պայմաններով

 

Չափանիշ

Պայման

1.

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

2.

Վարկի առավելագույն տոկոսադրույքը

տարեկան մինչև 12%

/վերանորոգման դեպքում` մինչև 15%/

3.

Վարկի առավելագույն տևողությունը

մինչև 240 ամիս

/վերանորոգման դեպքում` մինչև 36 ամիս/

4.

Անհրաժեշտ կանխավճարի չափը

1-ին գոտում` մինչև 20%,

2-րդ գոտում` մինչև 30%

 

հիփոթեքային վարկ ստանալու դեպքում սուբսիդավորել /նշվում է սուբսիդավորվող չափը/ Գործակալ բանկի և Վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով նշված տոկոսադրույքի վճարման օրը` սահմանված պարբերականությամբ:

Սույն երաշխավորագիրը ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և ուժը կորցրած է համարվում 60 օրացուցային օրվա ընթացքում` վարկային պայմանագրի չկնքման դեպքում:

«Երաշխավոր»-ը պարտավորվում է մինչև սահմանված ժամկետում վարկային պայմանագրի կնքումը երաշխավորագրի հետ պահանջելու դեպքում երաշխիքի դադարեցումից 3 օր առաջ գրավոր տեսքով ծանուցագիր ուղարկել սույն երաշխավորագրի հասցեատերին (հասցեատերերին):

 

Գլխավոր տնօրեն`  ________________________   _______________________
 

 /ստորագրություն/

 /անուն, ազգանուն/

 

Գլխավոր հաշվապահ`  _____________________   _______________________
 

 /ստորագրություն/

 /անուն, ազգանուն/

  

Կ.Տ.

 

 

 

Հավելված 3

Արցախի ներդրումային հիմնադրամի

գլխավոր տնօրեն`

……………………..

 

ՀԱՅՏ

բնակարանի գնման կամ կառուցման համար ստացված հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի նոր ժամկետով մասնակի սուբսիդավորման աջակցություն ստանալու

 

Քաղաքացու/Վարկառուի/ Ա.Ա.Հ. ……………………………………………………………………

Գործակալ բանկի անվանումը………………………………………………………………………

Գործող վարկային պայմանագրի համարը…………………….կնքման ամսաթիվը……...…

Վարկի մնացորդի գումարը……………………… դրամ, ժամկետը……………ամիս

Բնակարանում գրանցված Քաղաքացու ընտանիքի անդամների քանակը……………..……,

այդ թվում ամուսիններ……………., երեխաներ……………, այլ անդամներ……………………

Հայտին կից ներկայացվում է`

1. ________________________________________________________________________

2. ________________________________________________________________________

3. ________________________________________________________________________

4. ________________________________________________________________________

5. ________________________________________________________________________

6. ________________________________________________________________________

7. ________________________________________________________________________

8. ________________________________________________________________________

9. ________________________________________________________________________

10. _______________________________________________________________________

 

_______________   ________________

 /ստորագրությունը/

 /անուն, ազգանուն/

 _____________  200 թ

 

 

 

Հավելված 4

Արցախի ներդրումային հիմնադրամի

գլխավոր տնօրեն`

……………………..

 

ՀԱՅՏ

բնակարանի վերանորոգման համար ստացվելիք հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման

աջակցություն ստանալու

 

Քաղաքացու/Վարկառուի/ Ա.Ա.Հ. ………………………………………………………………………

Գրանցման /հաշվառման/ հասցեն………………………………………ժամկետը`…………...ամիս

Բնակության հասցեն……………………………………………………...ժամկետը`…………...ամիս

Վարկի նպատակը………………………………………………………………………………………

Գործակալ բանկի անվանումը…………………………………………………………………………

Վարկի գումարը……………………… դրամ, ժամկետը……………ամիս

Բնակարանի մակերեսը……..քառ.մ., 1 քառ.մ. արժեքը……դրամ, ընդհանուր գումարը……դրամ

Բնակարանում գրանցման ենթակա Քաղաքացու ընտանիքի անդամների քանակը…………,

այդ թվում ամուսիններ……………., երեխաներ……………, այլ անդամներ……………………..

Հայտին կից ներկայացվում է`

1. _________________________________________________________________________

2. _________________________________________________________________________

3. _________________________________________________________________________

4. _________________________________________________________________________

5. _________________________________________________________________________

6. _________________________________________________________________________

7. _________________________________________________________________________

8. _________________________________________________________________________

9. _________________________________________________________________________

10. ________________________________________________________________________

 

_______________   ________________

 /ստորագրությունը/

 /անուն, ազգանուն/

 _____________  200 թ

 

 

 

Հավելված 5

Արցախի ներդրումային հիմնադրամի

գլխավոր տնօրեն`

……………………..

 

ՀԱՅՏ

հիփոթեքային վարկավորմամբ բնակարանի ձեռք բերման համար նպատակային անտոկոս փոխառությամբ անհրաժեշտ կանխավճարի

տրամադրման աջակցություն ստանալու

 

Քաղաքացու/Վարկառուի/ Ա.Ա.Հ. ………………………………………………………………………

Գրանցման /հաշվառման/ հասցեն……………………………………….ժամկետը`…………...ամիս

Բնակության հասցեն…………………………………………………….ժամկետը`…………...ամիս

Վարկի նպատակը………………………………………………………………………………………

Գործակալ բանկի անվանումը………………………………………………………………………

Վարկի գումարը……………………… դրամ, ժամկետը……………ամիս,

կանխավճարը………տոկոս,որը կազմում է………………………..դրամ

Սեփական միջոցների չափը…………………………………………….դրամ

Անհրաժեշտ նպատակային փոխառության չափը……………………դրամ

Բնակարանի մակերեսը……..քառ.մ., 1 քառ.մ. արժեքը……դրամ, ընդհանուր գումարը……..դրամ

Բնակարանում գրանցման ենթակա Քաղաքացու ընտանիքի անդամների քանակը…………,

այդ թվում ամուսիններ……………., երեխաներ……………, այլ անդամներ………………………

Հայտին կից ներկայացվում է`

1. _________________________________________________________________________

2. _________________________________________________________________________

3. _________________________________________________________________________

4. _________________________________________________________________________

5. _________________________________________________________________________

6. _________________________________________________________________________

7. _________________________________________________________________________

8. _________________________________________________________________________

9. _________________________________________________________________________

10. ________________________________________________________________________

 

_______________   ________________

 /ստորագրությունը/

 /անուն, ազգանուն/

 _____________  200 թ

 

 

 

Հավելված 6

հասցեատեր` /Գործակալ բանկի անվանումը,

կազմակերպաիրավական տեսակը, ղեկավարի  պաշտոնը, անունը,ազգանունը/

անհրաժեշտության դեպքում``

/Քաղաքացու/Վարկառուի/

անունը,ազգանունը/

 

ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ թիվ

 

ք.Ստեփանակերտ 

 /օր, ամիս, տարի/

 

Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` «Երաշխավոր») սույնով երաշխավորում է /նշվում է Քաղաքացու /Վարկառուի/ անունը,ազգանունը,անձնագրի տվյալները/ «Երաշխավոր»-ի Գործակալ բանկից /նշվում է ստացվելիք հիփոթեքային վարկի նպատակը և չափը/ ներքոնշյալ պայմաններով

 

 

Չափանիշ

Պայման

1.

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

2.

Վարկի առավելագույն տոկոսադրույքը

տարեկան մինչև 12%

/վերանորոգման դեպքում` մինչև 15%/

3.

Վարկի առավելագույն տևողությունը

մինչև 240 ամիս

4.

Անհրաժեշտ կանխավճարի չափը

1-ին գոտում` մինչև 20%,

2-րդ գոտում` մինչև 30%

 

հիփոթեքային վարկ ստանալու դեպքում Քաղաքացուն տրամադրել /նշվում է գումարի չափը/ նպատակային փոխառություն` միանվագ վճարում կատարելով Գործակալ բանկի /նշվում է համապատասխան հաշվի համարը/ վարկային պայմանագրի կնքումից 3 աշխատանքային օր առաջ:

Սույն երաշխավորագիրը ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և ուժը կորցրած է համարվում 60 օրացուցային օրվա ընթացքում` վարկային պայմանագրի չկնքման դեպքում:

«Երաշխավոր»-ը պարտավորվում է մինչև սահմանված ժամկետում վարկային պայմանագրի կնքումը երաշխավորագրի հետ պահանջելու դեպքում երաշխիքի դադարեցումից 3 օր առաջ գրավոր տեսքով ծանուցագիր ուղարկել սույն երաշխավորագրի հասցեատերին (հասցեատերերին):

 

Գլխավոր տնօրեն`  ________________________   _______________________
 

 /ստորագրություն/

 /անուն, ազգանուն/

 

Գլխավոր հաշվապահ`  _____________________   _______________________
 

 /ստորագրություն/

 /անուն, ազգանուն/

 

Կ.Տ.