Համարը 
N 16-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.02.03/06(116)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.01.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.01.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.02.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«20» հունվարի 2009թ.

N 16-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի «Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 101 որոշմամբ հաստատված կարգի`

ա) 2-րդ կետի տասներեքերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«- երիտասարդ ընտանիք` ամուսիններից առնվազն մեկի տարիքը սույն կարգով սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գերազանցում 32 տարին,

- մեկ անձից կազմված ընտանիք` 32 տարին լրացած Քաղաքացի, որը սույն կարգով սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գտնվում ամուսնության մեջ, չունի անչափահաս երեխաներ, խնամարկյալներ, ինչպես նաև հոգաբարձության ներքո անձինք,

- «գումարած մեկ»` Քաղաքացու ընտանիքի անդամների թվին պայմանական ավելացվում է մեկ` սույն կարգով սահմանված դեպքերում Քաղաքացու առկա և սույն կարգով սահմանված պետական աջակցությամբ ձեռք բերվող բնակտարածքների առավելագույն մակերեսները որոշելու համար,»,

բ) 3.4-րդ ենթակետի նախավերջին պարբերության «և 2-րդ» բառերը ուժը կորցրած ճանաչել, իսկ վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնակության և հաշվառման անհրաժեշտ ժամկետի պահանջ չի սահմանվում, եթե`

ա) Քաղաքացին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունի փախստականի կամ վերաբնակչի կարգավիճակ և բնակարան է ձեռք բերում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից տրված Քաղաքացու` սույն կարգով սահմանված պետական աջակցություն ստանալու համար նախընտրելի բնակավայրի մասին տեղեկանքում նշված բնակավայրում.

բ) Քաղաքացին բնակարան է ձեռք բերում այն բնակավայրում, որտեղ բնակչության թվաքանակը անհամեմատ քիչ է, քան այն բնակավայրինը, որտեղ նա հաշվառված և բնակվում է:»,

գ) 3.5–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.5 Պետական ֆինանսական աջակցությունը ուղղվում է Քաղաքացիների հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու այն գործարքներին, ըստ որոնց մեկ քառակուսի մետրի արժեքը և ընդհանուր գումարը չի գերազանցում`

3.5.1. առաջնային շուկայում`

ա) 1-ին և 2-րդ գոտիներում գնման դեպքում` 1 քառ. մ` 300,0 հազար դրամը և ընդհանուր գումարը` 33 000,0 հազար դրամը,

բ) կառուցման դեպքում` 1 քառ. մ`250,0 հազար դրամը և ընդհանուր գումարը` 25 000,0 հազար դրամը,

3.5.2. երկրորդային շուկայում`

ա) 1-ին գոտում` մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը` 1քառ. մ.` 250,0 հազ. դրամը և ընդհանուր գումարը` 25 000,0 հազ. դրամը, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից հետո` 1քառ. մ.` 230,0 հազ. դրամը և ընդհանուր գումարը` 23 000,0 հազ. դրամը,

բ) 2-րդ գոտում` 1 քառ. մ.` 150,0 հազար դրամը և ընդհանուր գումարը` 15 000,0 հազար դրամը,

3.5.3. վերանորոգման համար` ընդհանուր գումարը` 5 000,0 հազար դրամը:»,

դ) 3.6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.6 Պետական ֆինանսական աջակցությունից կարող են օգտվել`

3.6.1 այն Քաղաքացիները, որոնց սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի մակերեսը մեկ շնչի հաշվարկով չի գերազանցում 18 քառ.մետրը, և աջակցություն ստանալու դեպքում` ապահովվում է սույն կարգի 3.7-րդ ենթակետով սահմանված պայմանը,

3.6.2 միևնույն բնակարանում երկու և ավելի ընտանիքներ համատեղ բնակվելու դեպքում` առանձնացող յուրաքանչյուր ընտանիք, անկախ համատեղ բնակության բնակարանի մակերեսի մեծությունից:»,

ե) 3.7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.7 Պետական ֆինանսական աջակցությունը ուղղվում է այն Քաղաքացիներին, որոնց հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակարանի ընդհանուր տարածքը ընտանիքի անդամների մեկ շնչի հաշվարկով չի գերազանցում `

գնման դեպքում` 30 քառ. մետրը,

կառուցման դեպքում` 40 քառ. մետրը:»,

զ) 3.7-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.71  կետ.

«3.71  Երիտասարդ և մեկ անձից կազմված ընտանիքները սույն կարգի 3.6-րդ և 3.7-րդ ենթակետերով սահմանված պայմանները ապահովելու նպատակով կարող են օգտվել «գումարած մեկ» պայմանից:»,

է) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.13-րդ ենթակետով.

«3.13 Մինչև 18 տարեկան Քաղաքացիները, որոնց հաշվարկմամբ ստացվել է սույն կարգով սահմանված աջակցությունը մեկ անգամ, կրկին կարող են օգտվել պետական ֆինանսական աջակցությունից` 18 տարին լրանալուց հետո:».

ը) 4.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4 վարկի գումարը`

գնման համար` մինչև 33 000,0 հազար դրամը.

կառուցման համար` մինչև 25 000,0 հազար դրամը.

վերանորոգման համար` մինչև 5 000,0 հազար դրամը:»,

թ) 4.6-րդ կետում «20» թիվը փոխարինել «30» թվով,

ժ) 4-րդ կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետ.

«4.7 Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ վարկի գումարին համարժեք Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկվող արտարժույթով:»,

ժա) 7.8-րդ կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7.8.5-րդ ենթակետ.

«7.8.5 սույն կարգի 10.8-րդ և 10.9-րդ ենթակետերով նախատեսված պայմանների չկատարման դեպքերում:»,

ժբ) 8.9.4-րդ կետի երկրորդ նախադասության «զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր (ֆակտորինգ)» բառերը փոխարինել «իրավունքի զիջման (ցեսսիայի) պայմանագիր» բառերով:

ժգ) 10.8-րդ ենթակետի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

ժդ) 10.8-րդ ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 10.9-րդ ենթակետ.

«10.9 Սույն կարգի 3.6.1 ենթակետով սահմանված պայմանով պետական աջակցությամբ բնակարան ձեռք բերած Քաղաքացին (կառուցելու դեպքում` շինարարության նախանշված ժամկետի ավարտից հետո) եռամսյա ժամկետում պարտավոր է օտարել` մինչև աջակցությունը սեփականության իրավունքով իրեն և իր հետ համատեղ աջակցություն ստացած Քաղաքացիներին պատկանող բնակտարածք(ներ)ը (նախկին բնակարանը)` տվյալ պահին գործող շուկայական միջին արժեքներից ոչ ցածր արժեքով, և գործարքի արդյունքում ստացած գումարն ամբողջությամբ ուղղել պարտավորության մարմանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ