Համարը 
N 101
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.03.12/12(84)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.02.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.02.2019

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 27-ի «Պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 74 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» փետրվարի 2008թ.

N 101

 ք.Ստեփանակերտ

 

Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին

 

ԼՂՀ քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման և բնակարանային շինարարության զարգացումը խթանելու նպատակով ԼՂՀ կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը (այսուհետ` կարգ)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան, հաշվետու տարվա ընթացքում Արցախի ներդրումային հիմնադրամի անհատույց սուբսիդավորված գումարները ենթակա են փոխհատուցման` ԼՂՀ կառավարության կողմից մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 29 և 2007 թվականի փետրվարի 27-ի «Պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 74 որոշումները:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» փետրվարի 2008թ.

թիվ 101 որոշման

 

ԿԱՐԳ

Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման

 

1. Նպատակը

 

Սույն կարգը կարգավորում է բնակարաններ և բնակելի տներ գնելու, կառուցելու և վերանորոգելու նպատակով բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ` Հանրապետություն) քաղաքացիների որոշ խմբերի համար պետական ֆինանսական աջակցության ապահովման հարաբերությունները:

 

2. Կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

- բանկ` հիփոթեքային վարկեր (փոխառություններ) տրամադրող բանկ կամ վարկային կամ ֆինանսական կազմակերպություն,

- բնակարան` Հանրապետության տարածքում առաջնային և երկրորդային շուկաներից բազմաբնակարան շենքերի բնակարաններ և բնակելի տներ, այդ թվում` նաև անավարտ շինարարության բնակելի տներ (այսուհետ` բնակարան),

- հիփոթեքային վարկ` վարկ, որը տրամադրվում է վարկառուին (այսուհետ` Քաղաքացի) բնակարան գնելու, կառուցելու, վերանորոգելու, (այսուհետ` ձեռք բերելու) նպատակով և ապահովված է ձեռք բերվող բնակարանի առաջնային գրավով,

- առաջնային շուկա` Հանրապետության տարածքում նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակարաններ և բնակելի տներ, որոնք շահագործման հանձնումից հետո ըստ նշանակության օգտագործման համար ձեռք են բերվում առաջին անգամ,

- երկրորդային շուկա` Հանրապետության տարածքում գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակարաններ և բնակելի տներ, որոնք ձեռք են բերվում ըստ նշանակության օգտագործող սեփականատերերից` անկախ կառուցման տարեթվից,

- առաջին գոտի` պայմանական աշխարհագրական գոտի, որն ընդգրկում է Ստեփանակերտ քաղաքը և նրա վարչական սահմանից մինչև 5 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրերը,

- երկրորդ գոտի` Հանրապետության շրջկենտրոններ և այլ բնակավայրեր,

- պետական աջակցություն` ֆինանսական աջակցություն, որն արտահայտվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման և/կամ անհրաժեշտ կանխավճարի մասնակի տրամադրման` սույն կարգով սահմանված ձևով,

- տոկոսադրույքի սուբսիդավորում` բնակարան ձեռք բերելու համար բանկի կողմից տրված հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի անհատույց մարում, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ` սույն կարգով սահմանված ձևով,

- կանխավճարի մասնակի տրամադրում` բանկի կողմից հիփոթեքային վարկավորման համար անհրաժեշտ կանխավճարի նպատակային անտոկոս փոխառության մասնակի տրամադրում` սույն կարգով սահմանված ձևով,

- Քաղաքացիների նպատակային խմբեր` Հանրապետության քաղաքացիներ, որոնք իրենց բնակության և գրանցման վայրի պայմանական աշխարհագրական գոտում ձեռք են բերում բնակարաններ և համապատասխանում են սույն կարգով սահմանված չափորոշիչներին,

- Քաղաքացիների նպատակային խմբերի չափորոշիչներ` պետական աջակցություն ստացող քաղաքացիների խմբերում ընդգրկվելու նպատակով սույն կարգով սահմանվող պայմանների բնութագրեր,

- պետական աջակցությունը ապահովող մարմին` սույն կարգով սահմանված ձևերով պետական ֆինանսական աջակցությունը իրագործող մարմինն է Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ),

- երիտասարդ ընտանիք` ամուսիններից առնվազն մեկի տարիքը սույն կարգով սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գերազանցում 32 տարին,

- մեկ անձից կազմված ընտանիք` 32 տարին լրացած Քաղաքացի, որը սույն կարգով սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գտնվում ամուսնության մեջ, չունի անչափահաս երեխաներ, խնամարկյալներ, ինչպես նաև հոգաբարձության ներքո անձինք,

- «գումարած մեկ»` Քաղաքացու ընտանիքի անդամների թվին պայմանական ավելացվում է մեկ` սույն կարգով սահմանված դեպքերում Քաղաքացու առկա և սույն կարգով սահմանված պետական աջակցությամբ ձեռք բերվող բնակտարածքների առավելագույն մակերեսները որոշելու համար,

- Գործակալ բանկ` սույն կարգով նախատեսված պետական ֆինանսական աջակցության իրագործման նպատակով Հիմնադրամի հետ համագործակցության պայմանագիր կնքած բանկ,

- Հիմնադրամի ֆինանսական կոմիտե` Հիմնադրամի պատասխանատու աշխատողներից բաղկացած սույն կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնող մարմին:

(2-րդ կետը լրաց. 20.01.2009 N 16-Ն)

 

3. Քաղաքացիների համար ընդհանուր պայմանները

 

Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու պետական աջակցություն ստացող Քաղաքացիների համար սահմանվում են հետևյալ ընդհանուր պայմանները`

3.1. Քաղաքացին պետական ֆինանսական աջակցություն կարող է ստանալ 18 տարեկանից մինչև ԼՂՀ օրենսդրությամբ Քաղաքացու համար սահմանված կենսաթոշակային տարիքի լրանալը:

3.2. Պետական ֆինանսական աջակցությամբ բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ կարող է ձևակերպվել միայն մինչև Հանրապետությունում գործող շինարարական նորմերով տվյալ տեսակի շենքերի և շինությունների համար սահմանված շահագործման առավելագույն ժամկետի ավարտը:

3.3. Պետական ֆինանսական աջակցությամբ բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող Քաղաքացու պարտավորությունների մարմանը կարող են ուղղվել նաև այլ անձանց եկամտի աղբյուրները` նրանց համաձայնությամբ, առանց համասեփականատեր դառնալու նախապայմանի: Այդ անձինք կարող են դիտվել նաև որպես համավարկառու կամ երաշխավորող:

3.4. Պետական ֆինանսական աջակցությունը ուղղվում է այն Քաղաքացիներին, որոնք բնակարան են ձեռք բերում իրենց բնակության և հաշվառման բնակավայրում, ընդ որում`

- 1-ին գոտում գնման և կառուցման դեպքում` հաշվառված են և բնակվում են 10 տարուց ավել (ամուսիններից առնվազն մեկը),

- 2-րդ գոտում գնման և կառուցման դեպքում` հաշվառված են և բնակվում են 5 տարուց ավել (ամուսիններից առնվազն մեկը),

- 1-ին գոտում վերանորոգման համար` տվյալ բնակավայրում հաշվառված են և բնակվում են 3 տարուց ավել (ամուսիններից առնվազն մեկը),

Բնակության և հաշվառման անհրաժեշտ ժամկետի պահանջ չի սահմանվում, եթե`

ա) Քաղաքացին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունի փախստականի կամ վերաբնակչի կարգավիճակ և բնակարան է ձեռք բերում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից տրված Քաղաքացու` սույն կարգով սահմանված պետական աջակցություն ստանալու համար նախընտրելի բնակավայրի մասին տեղեկանքում նշված բնակավայրում.

բ) Քաղաքացին բնակարան է ձեռք բերում այն բնակավայրում, որտեղ բնակչության թվաքանակը անհամեմատ քիչ է, քան այն բնակավայրինը, որտեղ նա հաշվառված և բնակվում է:

(3.4-րդ ենթակետը փոփ., խմբ. 20.01.2009 N 16-Ն, լրաց. 28.12.2013 N 978-Ն)

3.5 Պետական ֆինանսական աջակցությունն ուղղվում է Քաղաքացիների հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու այն գործարքներին, ըստ որոնց`

3.5.1 առաջնային շուկայում՝

ա. գնման դեպքում` 1-ին և 2-րդ գոտիներում 1 քառակուսի մետրի արժեքը չի գերազանցում 400 000 ՀՀ դրամը.

բ. կառուցման դեպքում՝ 1-ին և 2-րդ գոտիներում 1 քառակուսի մետրի արժեքը չի գերազանցում 320 000 ՀՀ դրամը.

3.5.2 երկրորդային շուկայում գնման դեպքում`

ա. 1-ին գոտում 1 քառակուսի մետրի արժեքը չի գերազանցում 230 000 ՀՀ դրամը, իսկ վարկի գումարը` 18 400 000 ՀՀ դրամը.

բ. 2-րդ գոտում 1 քառակուսի մետրի արժեքը չի գերազանցում 150 000 ՀՀ դրամը, իսկ վարկի գումարը` 10 500 000 ՀՀ դրամը.

3.5.3 վերանորոգման դեպքում վարկի գումարը չի գերազանցում`

ա. բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար 5 000 000 ՀՀ դրամը.

բ. առանձնատների համար 7 000 000 ՀՀ դրամը:

(3.5-րդ ենթակետը խմբ. 20.01.2009 N 16-Ն, խմբ. 28.12.2013 N 978-Ն, փոփ. 20.10.2015 N 686-Ն)

3.6 Պետական ֆինանսական աջակցությունից կարող են օգտվել`

3.6.1 այն Քաղաքացիները, որոնց սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի մակերեսը մեկ շնչի հաշվարկով չի գերազանցում 18 քառ.մետրը, և աջակցություն ստանալու դեպքում` ապահովվում է սույն կարգի 3.7-րդ ենթակետով սահմանված պայմանը,

3.6.2 միևնույն բնակարանում երկու և ավելի ընտանիքներ համատեղ բնակվելու դեպքում` առանձնացող յուրաքանչյուր ընտանիք, անկախ համատեղ բնակության բնակարանի մակերեսի մեծությունից:

(3.6-րդ ենթակետը խմբ. 20.01.2009 N 16-Ն)

3.7 Պետական ֆինանսական աջակցությունը ուղղվում է այն Քաղաքացիներին, որոնց հիփոթեքային վարկավորմամբ երկրորդային շուկայում ձեռք բերվող բնակարանի ընդհանուր տարածքը ընտանիքի անդամների մեկ շնչի հաշվարկով չի գերազանցում `

գնման դեպքում` 30 քառ. մետրը,

կառուցման դեպքում` 40 քառ. մետրը:

(3.7-րդ ենթակետը խմբ. 20.01.2009 N 16-Ն, լրաց. 28.12.2013 N 978-Ն)

3.71  Երիտասարդ և մեկ անձից կազմված ընտանիքները սույն կարգի 3.6-րդ և 3.7-րդ ենթակետերով սահմանված պայմանները ապահովելու նպատակով կարող են օգտվել «գումարած մեկ» պայմանից:

(3.71-ին ենթակետը լրաց. 20.01.2009 N 16-Ն)

3.8. Այն Քաղաքացիները, որոնց բնակարանային հարցի լուծման հանդեպ պետությունը ստանձնել է պարտավորություն, կարող են օգտվել սույն կարգով սահմանված աջակցության ձևերից` հրաժարվելով պարտադիր բնակարանային ապահովվածության իրավունքից:

3.9. Հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տներ կառուցելու պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար, բացի սույն կարգի 3.1-ից մինչև 3.8-ը (ներառյալ) ենթակետերով նախատեսված դրույթների, սահմանվում են նաև հետևյալ պայմանները`

3.9.1. Հիմնադրամի պատվերով մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացվում է բնակելի տների առնվազն 5 տիպային նախագծերի և նախահաշիվների մշակումը, որոնցից Քաղաքացին Հայտը ներկայացնելու պահին կատարում է ընտրություն: Տիպային նախագիծը և նախահաշիվը Քաղաքացուն տրամադրվում է անվճար:

(3.9.1-ին կետը փոփ. 17.11.2017 N 173-Ն)

3.9.2. Քաղաքացին կարող է ներկայացնել նաև իր նախագիծը և նախահաշիվը` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից և հաստատված համապատասխան համայնքի ղեկավարի կողմից:

3.10. Քաղաքացու (Քաղաքացիների) և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրի (կոլեկտիվ պայմանագրի) հիման վրա կամ առանց պայմանագրի բնակելի տների և բազմաբնակարան շենքերի կառուցման (շինարարության) պատվիրատու կարող է հանդիսանալ նաև Հիմնադրամը:

3.11. Քաղաքացին կարող է շինարարությունը պատվիրել այլ մասնագիտացված կազմակերպությունների կամ իրականացնել ինքնուրույն:

3.12. Քաղաքացին (և նրա ընտանիքի անդամները) պետական ֆինանսական աջակցության յուրաքանչյուր ձևից կարող է օգտվել միայն մեկ անգամ` բացառապես մեկ բնակարան գնելու կամ կառուցելու և / կամ մեկ անգամ վերանորոգելու համար:

3.13 Մինչև 18 տարեկան Քաղաքացիները, որոնց հաշվարկմամբ ստացվել է սույն կարգով սահմանված աջակցությունը մեկ անգամ, կրկին կարող են օգտվել պետական ֆինանսական աջակցությունից` 18 տարին լրանալուց հետո:

(3.13-րդ ենթակետը լրաց. 20.01.2009 N 16-Ն)

 

4. Պետական աջակցությամբ հիփոթեքային վարկ տրամադրող Գործակալ բանկերի ընտրության պայմանները

 

Հիմնադրամը պետական աջակցության իրագործման նպատակով համագործակցության պայմանագիր է կնքում այն բանկերի հետ, որոնք հիփոթեքային վարկեր կտրամադրեն հետևյալ ընդհանուր պայմաններով`

4.1. վարկի առավելագույն տարեկան տոկոսադրույքը չի գերազանցում`

- գնման կամ կառուցման համար` արտարժույթով հիփոթեքային վարկի տրամադրման դեպքում` 12%-ը, իսկ ՀՀ դրամով հիփոթեքային վարկի տրամադրման դեպքում` 15%-ը.

- վերանորոգման համար` 15%-ը.

Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել նաև փոփոխական տոկոսադրույքով, որի դեպքում`

ա. գործակալ բանկի հետ կնքված վարկային պայմանագրում նշվում են բոլոր այն պայմանները (այսուհետ` արտաքին գործոններ), որոնց փոփոխությամբ հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կարող է փոփոխվել,

բ. վարկային պայմանագրում պետք է նախատեսվի արտաքին գործոնների փոփոխությամբ պայմանավորված հիփոթեքային վարկի տոկոսադրույքի փոփոխման կարգը,

գ. հիփոթեքային վարկի տոկոսադրույքը վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում չի կարող գերազանցել սույն կետում նշված յուրաքանչյուր վարկատեսակի գծով նախատեսված առավելագույն շեմը.

(4.1-ին կետը խմբ. 17.11.2017 N 173-Ն)

4.2. վարկի ստացման համար կանխավճարը չի գերազանցում 20%-ը.

Քաղաքացին իր ցանկությամբ կարող է կատարել ավելի մեծ չափով կանխավճար:

(4.2-րդ կետը խմբ. 17.11.2017 N 173-Ն)

4.3. վարկի ժամկետը`

- գնման կամ կառուցման համար` առավելագույնը 25 տարի.

- վերանորոգման համար` առավելագույնը 10 տարի.

(4.3-րդ ենթակետը խմբ. 17.04.2010 N 208-Ն, խմբ. 17.11.2017 N 173-Ն)

4.4 վարկի գումարը չի գերազանցում՝

4.4.1 գնման և կառուցման դեպքում՝ 50 000 000 ՀՀ դրամը.

4.4.2 վերանորոգման դեպքում՝ 7 000 000 ՀՀ դրամը:

(4.4-րդ ենթակետը խմբ. 20.01.2009 N 16-Ն, խմբ., լրաց. 17.04.2010 N 208-Ն, խմբ. 28.12.2013 N 978-Ն)

4.5. Քաղաքացու կողմից վարկի վաղաժամկետ մարման համար չի սահմանվում որևէ ֆինանսական կամ այլ պատժամիջոց:

4.6. Քաղաքացու վարկունակությունը հաշվարկելիս հաշվի է առնվում նրա և նրա ընտանիքի անդամների (և այլ անձանց) դրամական եկամուտներից քաղաքացու փաստացի վճարվելիք տոկոսադրույքի չափը, ինչպես նաև ընտանիքի յուրաքանչյուր անդամի կենսաապահովման համար անհրաժեշտ ամսական գումարը, որը մեկ շնչի հաշվով սահմանվում է ոչ ավելի, քան 50 000 ՀՀ դրամ: Հիփոթեքային վարկի փոփոխական տոկոսադրույքով տրամադրման դեպքում Քաղաքացու կողմից փաստացի վճարվելիք տոկոսադրույքի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում սույն կարգի 4.1-ին կետում նշված վարկի առավելագույն տոկոսադրույքը:

(4.6-րդ ենթակետը փոփ. 20.01.2009 N 16-Ն, խմբ. 28.12.2013 N 978-Ն, խմբ. 17.11.2017 N 173-Ն)

4.7 Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ վարկի գումարին համարժեք Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկվող արտարժույթով:

(4.7-րդ ենթակետը լրաց. 20.01.2009 N 16-Ն)

 

5. Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ֆինանսական աջակցությունից օգտվող Քաղաքացիների նպատակային խմբի որոշման չափորոշիչները

 

5.1. Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանների ձեռք բերման համար տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցությունից կարող են օգտվել այն Քաղաքացիները, որոնք համապատասխանում են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ընդհանուր պայմաններին:

 

6. Հիփոթեքային վարկերի ստացման համար անհրաժեշտ կանխավճարի մասնակի հատուցման պետական ֆինանսական աջակցություն ստացող Քաղաքացիների նպատակային խմբի որոշման չափորոշիչները

 

6.1. Հիփոթեքային վարկերի ստացման համար անհրաժեշտ կանխավճարի մասնակի հատուցման պետական ֆինանսական աջակցությունից կարող են օգտվել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված

ընդհանուր պայմաններին բավարարող Քաղաքացիները, ընդ որում`

6.1.1. արցախյան գոյամարտի ընթացքում զոհված ազատամարտիկների առաջին հերթի ժառանգները կամ հաշմանդամները` առաջին և երկրորդ գոտիներում առաջնային և երկրորդային շուկաներից բնակարաններ ձեռք բերելու համար, կամ

6.1.2. առաջին և երկրորդ գոտիներում միայն առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար:

 

7. Բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու նպատակով բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի տոկոսադրույքների սուբսիդավորում

 

7.1. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ընդհանուր պայմաններին համապատասխանող քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու նպատակով բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման չափը սահմանվում է Գործակալ բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի և ստորև բերված սանդղակում նշված` վարկի գումարին համապատասխան Քաղաքացու սեփական միջոցների հաշվին վճարվող մասնաբաժնի տարբերության հաշվարկմամբ.

ա. մինչև 27 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)` վարկի տարեկան տոկոսադրույքի 50%-ի չափով,

բ. 27 000 000 ՀՀ դրամից մինչև 33 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)` վարկի տարեկան տոկոսադրույքի 60%-ի չափով,

գ. 33 000 000 ՀՀ դրամից մինչև 40 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)` վարկի տարեկան տոկոսադրույքի 70%-ի չափով,

դ. 40 000 000 ՀՀ դրամից մինչև 50 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)` վարկի տարեկան տոկոսադրույքի 80%-ի չափով.

Հիփոթեքային վարկերը արտարժույթով տրամադրելու դեպքում վարկերի մեծությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սուբսիդավորման երաշխավորագրի տրամադրման օրվա դրությամբ հրապարակված արտարժույթի փոխարժեքը:

Սկզբնական սուբսիդավորումը սահմանվում է 5 տարի ժամկետով` հետագայում պայմանների վերանայման հնարավորությամբ:

Սուբսիդավորման ընթացքում քաղաքացու կողմից հիփոթեքային վարկի 10% և ավելի չափով վաղաժամկետ մարում կատարելու դեպքում երաշխավորագրում նշված սուբսիդավորման չափը վերանայվում է սույն կետի սանդղակի համաձայն:

(7.1-ին կետը խմբ. 28.12.2013 N 978-Ն, խմբ. 17.11.2017 N 173-Ն)

7.11 Նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն տրամադրելու դեպքում՝ արտարժույթով տրամադրված հիփոթեքային վարկի տրամադրման արժույթի փոխարժեքի նկատմամբ սուբսիդավորման ժամկետը լրանալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած` տվյալ արժույթի միջին փոխարժեքի աճ արձանագրվելու դեպքում, Հիմնադրամը, սույն կետով սահմանված կարգով սահմանում է վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նոր չափ:

Հ/Հ

Արտարժույթով տրամադրված վարկի արժույթի

փոխարժեքի նկատմամբ սուբսիդավորման ժամկետը

լրանալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի

կողմից հրապարակած` տվյալ

արժույթի միջին փոխարժեքի աճը /ՀՀ դրամ/

Վարկի տարեկան

տոկոսադրույքի

մասնակի սուբսիդավորման

չափը

 1.

100.1-ից ավելի

100%

 2.

80.1-100.0 ներառյալ

90%

 3.

60.1-80.0 ներառյալ

80%

 4.

40.1-60.0 ներառյալ

70%

 5.

20-40.0 ներառյալ

60%

 (7.11-ին կետը լրաց. 28.12.2013 N 978-Ն, խմբ. 17.11.2017 N 173-Ն)

7.12 Նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն տրամադրելու դեպքում՝ արտարժույթով տրամադրված և ընթացքում փոխարկված ու ՀՀ դրամի վերաձևակերպված հիփոթեքային վարկի տրամադրման արժույթի փոխարժեքի նկատմամբ վերաձևակերպման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած` տվյալ արժույթի միջին փոխարժեքի աճ արձանագրվելու դեպքում, Հիմնադրամը, սույն կարգի 7.11 կետով սահմանված կարգով սահմանում է վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նոր չափ:

 (7.12-րդ կետը լրաց. 28.12.2013 N 978-Ն)

7.2. Հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման նպատակով Քաղաքացին նախքան Գործակալ բանկի հետ վարկային պայմանագրի կնքումը Հիմնադրամ է ներկայացնում Հայտ (հավելված 1)` կցելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

7.3. Հայտով ներկայացված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով Հիմնադրամը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կառույցներից ու կազմակերպություններից կարող է ստանալ օրենքով չարգելված եզրակացություններ, պարզաբանումներ և տեղեկություններ (Քաղաքացու համաձայնությամբ):

7.4. Քաղաքացու Հայտը համարվում է ընդունված միայն այն դեպքում, երբ պահանջվող փաստաթղթերը ներկայացված են ամբողջությամբ և ստուգված է նրանցում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը:

7.5. Հիմնադրամի ֆինանսական կոմիտեն ընդունված Հայտը 10-օրյա ժամկետում քննարկում է և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

- Հայտը համապատասխանում է բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման պայմաններին,

- Հայտը չի համապատասխանում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման պայմաններին` համապատասխան հիմնավորմամբ:

7.51 Հայտը կարող է մերժվել նաև`

7.51.1 Քաղաքացու ֆինանսական հնարավորությունների ուսումնասիրության արդյունքում,

7.51.2 Քաղաքացու կողմից վերջին 5 տարիների ընթացքում բնակարանային պայմանների արհեստականորեն վատթարացման փաստի առկայության դեպքում:

(7.51-ին կետը լրաց. 13.01.2010 N 1-Ն)

7.6. Դրական որոշում կայացնելու դեպքում Քաղաքացուն և նրա կողմից ընտրված Գործակալ բանկին Հիմնադրամը տալիս է գրավոր երաշխավորագիր (հավելված 2) ստացվելիք հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման մասին` նշելով սուբսիդավորման չափը և ժամկետը:

7.7. Մինչև սուբսիդավորման ժամկետը լրանալը ոչ շուտ, քան երեք ամսվա ընթացքում Քաղաքացին կարող է դիմել Հիմնադրամ` նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն ստանալու Հայտով (հավելված 3)` կցելով 9-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը: Հետագա ձևակերպումները կատարվում են 7.1-ից մինչև 7.51 (ներառյալ) և 7.71 կետերով սահմանված կարգով:

 (7.7-րդ կետը խմբ. 28.12.2013 N 978-Ն, փոփ. 17.11.2017 N 173-Ն)

7.71 Նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն ստանալու հայտերի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում Քաղաքացուն և նրա կողմից ընտրված Գործակալ բանկին Հիմնադրամը գրավոր տեղեկացնում է ստացվելիք հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման մասին` նշելով սուբսիդավորման չափը և ժամկետը:

(7.71 կետը լրաց. 28.12.2013 N 978-Ն)

7.8. Սուբսիդավորումը վաղաժամկետ կարող է դադարեցվել հետևյալ հիմքերով`

7.8.1. Քաղաքացու դիմումի համաձայն,

7.8.2. Գործակալ բանկի հետ կնքված վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում, որի մասին Գործակալ բանկը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հիմնադրամին,

7.8.3. սահմանված սուբսիդավորման ժամկետում ի հայտ են եկել ներկայացված տեղեկությունների կեղծիքներ և/կամ չարաշահման դեպքեր, որոնք հնարավոր չէր պարզել Հայտի քննարկման ընթացքում և/կամ հիմք, որը որակվում է որպես չափորոշիչներին ու սույն կարգի այլ պայմաններին անհամապատասխանություն,

7.8.4. քաղաքացու կողմից, Գործակալ բանկի հետ կնքված վարկային պայմանագրով և սույն կարգի 8.9.2-րդ ենթակետով սահմանված պարտավորությունները պարբերաբար (երեք հերթական վճարում) չկատարելու դեպքում, որի մասին Գործակալ բանկը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հիմնադրամին.

(7.8.4-րդ ենթակետը խմբ. 13.01.2010 N 1-Ն, խմբ. 28.12.2013 N 978-Ն)

7.8.5 սույն կարգի 10.8-րդ և 10.9-րդ ենթակետերով նախատեսված պայմանների չկատարման դեպքերում.

(7.8.5-րդ ենթակետը լրաց. 20.01.2009 N 16-Ն)

7.8.6   7.8.3-րդ, 7.8.4-րդ և 7.8.5-րդ ենթակետերում նշված հիմքերով հիփոթեքային վարկի սուբսիդավորումը դադարեցնելուց հետո Հիմնադրամի ֆինանսական կոմիտեն Վարկառուի մոտ իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա կարող է ընդունել սուբսիդավորումը վերականգնելու մասին որոշում:

(7.8.6-րդ ենթակետը լրաց. 28.12.2013 N 978-Ն)

7.9. Սուբսիդավորման վաղաժամկետ դադարեցման ֆինանսական կոմիտեի որոշման մասին Հիմնադրամը երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է Քաղաքացուն և Գործակալ բանկին:

7.10. Սուբսիդավորված գումարները վերադարձման ենթակա չեն:

7.11. Սուբսիդավորման դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ Գործակալ բանկի կողմից կնքված վարկային պայմանագրի լուծման համար, որի մասին վարկային պայմանագրում պարտադիր նշում է կատարվում:

7.12. Հայտի սուբսիդավորման նպատակով Հիմնադրամի, Գործակալ բանկի և Քաղաքացու միջև կնքվում է պայմանագիր, որի դրույթները չպետք է հակասեն սույն կարգով սահմանված պահանջներին: Սուբսիդավորման պայմանագրի ձևը մշակում է Գործակալ բանկը, որը համարվում է համագործակցության պայմանագրի մաս:

 (7.12-րդ կետը փոփ. 17.11.2017 N 173-Ն)

7.13. Սույն կարգի 3-րդ կետով (բացառությամբ 3.6-րդ, 3.8-րդ և 3.9-րդ ենթակետերի) սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացիներին բնակարան վերանորոգելու նպատակով բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման չափը սահմանվում է Գործակալ բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի 50%-ի չափով:

(7.13-րդ ենթակետը խմբ. 17.04.2010 N 208-Ն, խմբ. 17.11.2017 N 173-Ն)

7.14. 7.13 կետում նշված հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման նպատակով Քաղաքացին նախքան Գործակալ բանկի հետ վարկային պայմանագրի կնքումը Հիմնադրամին ներկայացնում է Հայտ (հավելված 4)` կցելով սույն կարգի 9.2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը: Հետագա ձևակերպումները կատարվում են 7.3-ից մինչև 7.6-ը (ներառյալ) ենթակետերով սահմանված կարգով:

 

8. Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ կանխավճարի տրամադրում

 

8.1. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացիներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարան գնելու համար Հիմնադրամը նպատակային անտոկոս փոխառությամբ մասնակիորեն տրամադրում է անհրաժեշտ կանխավճար` առավելագույնը գործարքի արժեքի 10 տոկոսային կետի չափով:

(8.1-ին կետը խմբ. 28.12.2013 N 978-Ն)

8.2. Հիփոթեքային վարկի կանխավճարը ստանալու նպատակով Քաղաքացին, նախքան Գործակալ բանկի հետ վարկային պայմանագրի կնքումը, Հիմնադրամ է ներկայացնում Հայտ /հավելված 5/` կցելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

8.3. Հայտով ներկայացված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով Հիմնադրամը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կառույցներից ու կազմակերպություններից կարող է ստանալ օրենքով չարգելված եզրակացություններ, պարզաբանումներ և տեղեկություններ (Քաղաքացու համաձայնությամբ):

8.4. Քաղաքացու Հայտը համարվում է ընդունված միայն այն դեպքում, երբ պահանջվող փաստաթղթերը ներկայացված են ամբողջությամբ և ստուգված է նրանցում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը:

8.5. Հիմնադրամի ֆինանսական կոմիտեն ընդունված Հայտը 10-օրյա ժամկետում քննարկում է և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

- Հայտը համապատասխանում է բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի մասնակի տրամադրման պայմաններին,

- Հայտը չի համապատասխանում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի մասնակի տրամադրման պայմաններին` համապատասխան հիմնավորմամբ:

8.6. Հայտը կարող է մերժվել նաև հետևյալ հիմքերով`

8.6.1. Քաղաքացու ֆինանսական հնարավորությունների ուսումնասիրության արդյունքում, կամ

8.6.2. Քաղաքացու կողմից վերջին 5 տարիների ընթացքում բնակարանային պայմանների արհեստականորեն վատթարացման փաստի առկայության դեպքում:

8.7. Դրական որոշում կայացնելու դեպքում Քաղաքացուն և նրա կողմից ընտրված Գործակալ Բանկին Հիմնադրամը տալիս է գրավոր երաշխավորագիր /հավելված 6/` ստացվելիք հիփոթեքային վարկի սույն կարգի 8.1 կետում սահմանված չափով նպատակային անտոկոս փոխառություն տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ:

8.8. Բանկի կողմից հիփոթեքային վարկավորման և սույն աջակցության իրագործման նպատակով Հիմնադրամի, Քաղաքացու և Գործակալ բանկի միջև կնքվում է միասնական եռակողմ պայմանագիր, որտեղ սահմանվում է նաև այն, որ տրվող նպատակային փոխառության գումարի ապահովություն է հանդիսանալու ձեռք բերվող բնակարանը, ընդ որում` առաջնային կարգով Գործակալ բանկի և երկրորդային կարգով` Հիմնադրամի համար:

Քաղաքացու հետ կնքվող գրավի պայմանագրում ևս նշվում է վարկի և փոխառության ապահովության մասին:

8.9. Սույն կարգի 8.8 ենթակետում նշված եռակողմ պայմանագիրը պետք է նախատեսի նաև հետևյալ դրույթները`

8.9.1. Գործակալ բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի կանխավճարի ամբողջ մասը համարվում է վճարած, որի դիմաց Քաղաքացին ստանձնում է Հիմնադրամին վերադարձման պարտավորություն:

8.9.2. Նպատակային փոխառությամբ տրամադրված հիփոթեքային վարկի կանխավճարի գումարը ենթակա է վերադարձման ոչ ուշ, քան վարկի մարման ժամկետում և պարբերականությամբ: Հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում Քաղաքացին պարտավոր է նույն համամասնությամբ մարել նաև փոխառության գումարը:

(8.9.2-րդ ենթակետը լրաց. 28.12.2013 N 978-Ն)

8.9.3. Քաղաքացին կարող է վաղաժամկետ մարել փոխառության գումարը` կամավոր որոշած ժամանակահատվածում և չափերով: Ամբողջ գումարի վաղաժամկետ մարման դեպքում Քաղաքացու պարտավորությունը Հիմնադրամի առջև համարվում է կատարված:

8.9.4. Քաղաքացու անվճարունակության կամ վարկային պայմանագրի լուծման այլ դեպքերում Հիմնադրամը կարող է լրացուցիչ պարտավորություն ստանձնել գնելու գրավադրված բնակարանը:

Հիմնադրամի և Գործակալ բանկի փոխադարձ համաձայնությամբ կարող է նաև կնքվել դրամական պահանջի իրավունքի զիջման (ցեսսիայի) պայմանագիր:

(8.9.4-րդ ենթակետը փոփ. 20.01.2009 N 16-Ն)

8.9.5. Քաղաքացու անվճարունակության կամ վարկային պայմանագրի լուծման այլ դեպքերում Գործակալ բանկը կարող է ինքնուրույն իրացնել գրավադրված գույքը` Հիմնադրամի կողմից նպատակային փոխառությամբ կանխավճարի դիմաց տրված գումարի անմիջապես վերադարձման պայմանով:

 

9. Պետական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Քաղաքացիների կողմից Հիմնադրամին ներկայացվող Հայտը

 

9.1. Քաղաքացին հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Հիմնադրամին ներկայացնում է Հայտ: Հայտի հետ ներկայացվում են`

9.1.1. Քաղաքացու և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

9.1.11. տեղեկանք ընտանեկան կարգավիճակի մասին.

(9.1.11-ին կետը լրաց. 17.11.2017 N 173-Ն)

9.1.2. տեղեկանք Քաղաքացու բնակարանային պայմանների մասին.

9.1.3. տեղեկանք աշխատավայրի և աշխատավարձի չափի վերաբերյալ, առկայության դեպքում՝ աշխատանքային պայմանագրերի և աշխատանքային գրքույկների պատճենները.

(9.1.3-րդ ենթակետը խմբ. 28.12.2013 N 978-Ն)

9.1.4. այլ դրամական եկամուտների աղբյուրը և չափը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում).

9.1.5. բնակարանի ձեռք բերման համար անհրաժեշտ կանխավճարի առկայության մասին հայտարարագիր.

9.1.6. բնակելի տան շինարարության դեպքում` համապատասխան հողամասի՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը և կառուցման համար առաջարկվող անհատական բնակելի տան` համայնքի կողմից հաստատված նախագիծը և նախահաշիվը.

(9.1.6-րդ ենթակետը փոփ. 28.12.2013 N 978-Ն)

9.1.7. ձեռք բերվող բնակարանի՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը.

(9.1.7-րդ ենթակետը փոփ. 28.12.2013 N 978-Ն)

9.1.8. ձեռք բերվող բնակարանի առուվաճառքի կողմերի միջև գրավոր կնքված նախնական համաձայնությունը (առկայության դեպքում).

9.1.9. անշարժ գույքի գնահատման մասնագիտացված կազմակերպության հաշվետվությունը.

9.1.91. տեղեկանք բնակելի տան կամ բնակարանի վերաբերյալ գրանցված սեփականության իրավունքի և վերջին հինգ տարում օտարված անշարժ գույքի (բնակելի տուն, բնակարան) մասին.

(9.1.19-ին կետը լրաց. 17.11.2017 N 173-Ն)

9.1.10. սույն կարգի այլ կետերով սահմանված դրույթներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:

9.2. Քաղաքացին հիփոթեքային վարկավորմամբ բնակարան վերանորոգելու համար պետական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Հիմնադրամին ներկայացնում է Հայտ: Հայտի հետ ներկայացվում են`

9.2.1. Քաղաքացու և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

9.2.11. տեղեկանք ընտանեկան կարգավիճակի մասին.

(9.2.11-ին կետը լրաց. 17.11.2017 N 173-Ն)

9.2.2. տեղեկանք Քաղաքացու բնակարանային պայմանների մասին.

9.2.3. տեղեկանք աշխատավայրի և աշխատավարձի չափի վերաբերյալ, առկայության դեպքում՝ աշխատանքային պայմանագրերի և աշխատանքային գրքույկների պատճենները.

(9.2.3-րդ ենթակետը խմբ. 28.12.2013 N 978-Ն)

9.2.4. այլ դրամական եկամուտների աղբյուրը և չափը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում).

9.2.5. բնակարանի՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը.

(9.2.5-րդ ենթակետը փոփ. 28.12.2013 N 978-Ն)

9.2.6. բնակարանի վերանորոգման նախագիծը և նախահաշիվը` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից.

9.2.7. անշարժ գույքի գնահատման մասնագիտացված կազմակերպության հաշվետվությունը.

9.2.8. սույն կարգի այլ կետերով սահմանված դրույթներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:

9.3. Գործարքի ձևակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունների ցանկը և ներկայացման կարգը սահմանվում է Հիմնադրամի և Գործակալ բանկի միջև կնքված համագործակցության պայմանագրով:

9.4. Սուբսիդավորման ժամկետը լրանալուց հետո նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն ստանալու նպատակով Քաղաքացին Հիմնադրամին ներկայացնում է Հայտ:

Հայտի հետ ներկայացվում են`

9.4.1. Քաղաքացու և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

9.4.2. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը.

9.4.3. տեղեկանք բնակելի տան կամ բնակարանի վերաբերյալ գրանցված սեփականության իրավունքի և վերջին հինգ տարում օտարված անշարժ գույքի (բնակելի տուն, բնակարան) մասին.

9.4.4. տեղեկանք բանկից հիփոթեքային վարկի գումարի մնացորդի մասին.

9.4.5. սույն կարգի այլ կետերով սահմանված դրույթների համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:

(9.4-րդ կետը լրաց. 17.11.2017 N 173-Ն)

 

10. Այլ դրույթներ

 

10.1. Սույն կարգի դրույթներից օգտվելու նպատակով Հիմնադրամը աջակցում է Քաղաքացիներին` ներկայացվող փաստաթղթերի ստացման ու լրացման, ծագող իրավունքների ու պարտականությունների պարզաբանման, Գործակալ բանկի ընտրության, բնակարանի ձեռք բերման, ստացված հիփոթեքային վարկի սպասարկման և միջնորդություն իրականացնող այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների ընթացքում:

10.2. Սույն կարգի դրույթներին համապատասխան մեթոդական ցուցումները և գործընթացը կարգավորող ընթացակարգերը ընդունում է Հիմնադրամը:

10.3. Գործակալ բանկի ընտրությունը, ինչպես նաև նրա հետ համագործակցության և սույն կարգից բխող այլ պայմանագրերի և փաստաթղթերի քննարկումը և կնքումը իրականացնում է Հիմնադրամը:

10.4. Պետական աջակցության իրագործման նպատակով Գործակալ բանկի և Հիմնադրամի միջև կնքվող համագործակցության պայմանագրի մշակումը իրականացնում է յուրաքանչյուր Գործակալ բանկ` հաշվի առնելով վարկավորման պայմանների իր առանձնահատկությունները:

10.5. Սույն կարգով չնախատեսված և նրա դրույթներին չհակասող, սակայն Քաղաքացու ու Գործակալ բանկի փոխհարաբերություններում առաջինի հնարավորությունները բարելավող և մատչելիությանը նպաստող պայմանները կարող են սահմանվել Հիմնադրամի կողմից և ընդգրկվել 10.2 և/կամ 10.4 կետերում նշված փաստաթղթերում կամ նրանց լրացումներում ու փոփոխություններում:

10.6. Քաղաքացին իր հայեցողությամբ կարող է ընտրել հիփոթեքային վարկ տրամադրող Գործակալ բանկերից յուրաքանչյուրը:

10.7. Աջակցություն ստացած կամ ստացող Քաղաքացիների մոտ Հիմնադրամը առնվազն երկու տարին մեկ անգամ իրականացնում է ֆինանսական հնարավորությունների ընթացիկ ուսումնասիրություններ, որի արդյունքում Քաղաքացուն կարող է առաջադրվել նպատակային անտոկոս փոխառությամբ ստացած կանխավճարի մասնակի հատուցված գումարի ավելի վաղ ժամկետներում մարման պայման:

Այդ դեպքում նպատակային անտոկոս փոխառության մարման տարեկան գումարը չի կարող լինել ավելին, քան հիփոթեքային վարկի տարեկան մարվող գումարի մինչև 50%-ը: Այս պայմանը չի կարող որևէ կերպ ազդել հիփոթեքային վարկի պայմանագրի սույն կարգով սահմանված անփոփոխ դրույթների վրա:

10.8. Պետական աջակցությամբ բնակարան ձեռք բերած Քաղաքացին (կառուցելու դեպքում` շինարարության նախանշված ժամկետի ավարտից հետո) եռամսյա ժամկետում պարտավոր է ապահովել այն անձանց հաշվառումը այդ բնակարանում, որոնց հաշվարկմամբ ստացել է աջակցությունը:

(վերջին պարբերությունն ուժը կորցրել է 20.01.2009 N 16-Ն)

(10.8-րդ ենթակետը փոփ. 20.01.2009 N 16-Ն, փոփ. 28.12.2013 N 978-Ն)

10.9 Սույն կարգի 3.6.1 ենթակետով սահմանված պայմանով պետական աջակցությամբ բնակարան ձեռք բերած Քաղաքացին (կառուցելու դեպքում` շինարարության նախանշված ժամկետի ավարտից հետո) եռամսյա ժամկետում պարտավոր է օտարել` մինչև աջակցությունը սեփականության իրավունքով իրեն և իր հետ համատեղ աջակցություն ստացած Քաղաքացիներին պատկանող բնակտարածք(ներ)ը (նախկին բնակարանը)` տվյալ պահին գործող շուկայական միջին արժեքներից ոչ ցածր արժեքով, և գործարքի արդյունքում ստացած գումարն ամբողջությամբ ուղղել պարտավորության մարմանը:

(10.9-րդ ենթակետը լրաց. 20.01.2009 N 16-Ն)

 

 

    ԼՂՀ կառավարության աշխատակազմի

    ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 1

Արցախի ներդրումային հիմնադրամի

գլխավոր տնօրեն`

……………………..

 

ՀԱՅՏ

բնակարանի գնման կամ կառուցման համար ստացվելիք հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման աջակցություն ստանալու

 

Քաղաքացու/Վարկառուի/ Ա.Ա.Հ. ……………………………………………………………………

Գրանցման /հաշվառման/ հասցեն…………………………………….ժամկետը`…………...ամիս

Բնակության հասցեն…………………………………………………….ժամկետը`…………...ամիս

Վարկի նպատակը………………………………………………………………………………………

Գործակալ բանկի անվանումը……………………………………………………………………...…

Վարկի գումարը……………………… դրամ, ժամկետը……………ամիս

Բնակարանի մակերեսը……..քառ.մ., 1 քառ.մ. արժեքը……դրամ, ընդհանուր գումարը………...դրամ

Բնակարանում գրանցման ենթակա Քաղաքացու ընտանիքի անդամների քանակը…………….,

այդ թվում ամուսիններ……………., երեխաներ……………, այլ անդամներ………………………

Հայտին կից ներկայացվում է`

1. ___________________________________________________________________________

2. ___________________________________________________________________________

3. ___________________________________________________________________________

4. ___________________________________________________________________________

5. ___________________________________________________________________________

6. ___________________________________________________________________________

7. ___________________________________________________________________________

8. ___________________________________________________________________________

9. ___________________________________________________________________________

10. __________________________________________________________________________

 

_______________   ________________

 /ստորագրությունը/

 /անուն, ազգանուն/

 _____________  200 թ

 

 

Հավելված 2

հասցեատեր` /Գործակալ բանկի անվանումը,

կազմակերպաիրավական տեսակը,

ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը/

անհրաժեշտության դեպքում`

/Քաղաքացու/Վարկառուի/ անունը, ազգանունը/

 

ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ թիվ

 

ք.Ստեփանակերտ 

 /օր, ամիս, տարի/

 

Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` «Երաշխավոր») սույնով երաշխավորում է /նշվում է Քաղաքացու /Վարկառուի/ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները/ «Երաշխավոր»-ի Գործակալ բանկից /նշվում է ստացվելիք հիփոթեքային վարկի նպատակը, ժամկետը և,/ ներքոնշյալ պայմաններով

 

 

Չափանիշ

Պայման

1.

Վարկի արժույթը

ՀՀ դրամ/արտարժույթ

2.

Վարկի առավելագույն

տոկոսադրույքը

արտարժույթով վարկի տրամադրման դեպքում տարեկան

12%, ՀՀ դրամով վարկի տրամադրման դեպքում

տարեկան 15%, /վերանորոգման դեպքում՝ մինչև 15%/

3.

Վարկի առավելագույն

տևողությունը

25 տարի

/վերանորոգման դեպքում՝ 10 տարի/

4.

Անհրաժեշտ կանխավճարի չափը

մինչև 20%-ը ներառյալ

 

հիփոթեքային վարկ ստանալու դեպքում սուբսիդավորել /նշվում է սուբսիդավորվող չափը/ Գործակալ բանկի և Վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով նշված տոկոսադրույքի վճարման օրը` սահմանված պարբերականությամբ:

Սույն երաշխավորագիրն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և ուժը կորցրած է համարվում 90 օրացուցային օրվա ընթացքում` վարկային պայմանագրի չկնքման դեպքում:

«Երաշխավոր»-ը պարտավորվում է մինչև սահմանված ժամկետում վարկային պայմանագրի կնքումը երաշխավորագրի հետ պահանջելու դեպքում երաշխիքի դադարեցումից 3 օր առաջ գրավոր տեսքով ծանուցագիր ուղարկել սույն երաշխավորագրի հասցեատերին (հասցեատերերին):

 

Գլխավոր տնօրեն`

________________________

/ստորագրություն/

_____________________

/անուն, ազգանուն/

Ֆինանսահաշվային

ծառայության պետ`

 

________________________

/ստորագրություն/

 

_____________________

/անուն, ազգանուն/

 

Կ.Տ.

(Հավելված 2-ը փոփ. 28.12.2013 N 978-Ն, խմբ. 17.11.2017 N 173-Ն)

 

 

 

Հավելված 3

Արցախի ներդրումային հիմնադրամի

գլխավոր տնօրեն`

……………………..

 

ՀԱՅՏ

բնակարանի գնման կամ կառուցման համար ստացված հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի նոր ժամկետով մասնակի սուբսիդավորման աջակցություն ստանալու

 

Քաղաքացու/Վարկառուի/ Ա.Ա.Հ. ……………………………………………………………………

Գործակալ բանկի անվանումը………………………………………………………………………

Գործող վարկային պայմանագրի համարը…………………….կնքման ամսաթիվը……...…

Վարկի մնացորդի գումարը……………………… դրամ, ժամկետը……………ամիս

Բնակարանում գրանցված Քաղաքացու ընտանիքի անդամների քանակը……………..……,

այդ թվում ամուսիններ……………., երեխաներ……………, այլ անդամներ……………………

Հայտին կից ներկայացվում է`

1. ________________________________________________________________________

2. ________________________________________________________________________

3. ________________________________________________________________________

4. ________________________________________________________________________

5. ________________________________________________________________________

6. ________________________________________________________________________

7. ________________________________________________________________________

8. ________________________________________________________________________

9. ________________________________________________________________________

10. _______________________________________________________________________

 

_______________   ________________

 /ստորագրությունը/

 /անուն, ազգանուն/

 _____________  200 թ

 

 

 

Հավելված 4

Արցախի ներդրումային հիմնադրամի

գլխավոր տնօրեն`

……………………..

 

ՀԱՅՏ

բնակարանի վերանորոգման համար ստացվելիք հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման

աջակցություն ստանալու

 

Քաղաքացու/Վարկառուի/ Ա.Ա.Հ. ………………………………………………………………………

Գրանցման /հաշվառման/ հասցեն………………………………………ժամկետը`…………...ամիս

Բնակության հասցեն……………………………………………………...ժամկետը`…………...ամիս

Վարկի նպատակը………………………………………………………………………………………

Գործակալ բանկի անվանումը…………………………………………………………………………

Վարկի գումարը……………………… դրամ, ժամկետը……………ամիս

Բնակարանի մակերեսը……..քառ.մ., 1 քառ.մ. արժեքը……դրամ, ընդհանուր գումարը……դրամ

Բնակարանում գրանցման ենթակա Քաղաքացու ընտանիքի անդամների քանակը…………,

այդ թվում ամուսիններ……………., երեխաներ……………, այլ անդամներ……………………..

Հայտին կից ներկայացվում է`

1. _________________________________________________________________________

2. _________________________________________________________________________

3. _________________________________________________________________________

4. _________________________________________________________________________

5. _________________________________________________________________________

6. _________________________________________________________________________

7. _________________________________________________________________________

8. _________________________________________________________________________

9. _________________________________________________________________________

10. ________________________________________________________________________

 

_______________   ________________

 /ստորագրությունը/

 /անուն, ազգանուն/

 _____________  200 թ

 

 

 

Հավելված 5

Արցախի ներդրումային հիմնադրամի

գլխավոր տնօրեն`

……………………..

 

ՀԱՅՏ

հիփոթեքային վարկավորմամբ բնակարանի ձեռք բերման համար նպատակային անտոկոս փոխառությամբ անհրաժեշտ կանխավճարի

տրամադրման աջակցություն ստանալու

 

Քաղաքացու/Վարկառուի/ Ա.Ա.Հ. ………………………………………………………………………

Գրանցման /հաշվառման/ հասցեն……………………………………….ժամկետը`…………...ամիս

Բնակության հասցեն…………………………………………………….ժամկետը`…………...ամիս

Վարկի նպատակը………………………………………………………………………………………

Գործակալ բանկի անվանումը………………………………………………………………………

Վարկի գումարը……………………… դրամ, ժամկետը……………ամիս,

կանխավճարը………տոկոս,որը կազմում է………………………..դրամ

Սեփական միջոցների չափը…………………………………………….դրամ

Անհրաժեշտ նպատակային փոխառության չափը……………………դրամ

Բնակարանի մակերեսը……..քառ.մ., 1 քառ.մ. արժեքը……դրամ, ընդհանուր գումարը……..դրամ

Բնակարանում գրանցման ենթակա Քաղաքացու ընտանիքի անդամների քանակը…………,

այդ թվում ամուսիններ……………., երեխաներ……………, այլ անդամներ………………………

Հայտին կից ներկայացվում է`

1. _________________________________________________________________________

2. _________________________________________________________________________

3. _________________________________________________________________________

4. _________________________________________________________________________

5. _________________________________________________________________________

6. _________________________________________________________________________

7. _________________________________________________________________________

8. _________________________________________________________________________

9. _________________________________________________________________________

10. ________________________________________________________________________

 

_______________   ________________

 /ստորագրությունը/

 /անուն, ազգանուն/

 _____________  200 թ

 

 

Հավելված 6

հասցեատեր` /Գործակալ բանկի անվանումը,

կազմակերպաիրավական տեսակը,

ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը/

անհրաժեշտության դեպքում`

/Քաղաքացու/Վարկառուի/ անունը, ազգանունը/

 

ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ թիվ

 

ք.Ստեփանակերտ 

 /օր, ամիս, տարի/

 

Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` «Երաշխավոր») սույնով երաշխավորում է /նշվում է Քաղաքացու /Վարկառուի/ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները/ «Երաշխավոր»-ի Գործակալ բանկից /նշվում է ստացվելիք հիփոթեքային վարկի նպատակը և չափը/ ներքոնշյալ պայմաններով

 

 

Չափանիշ

Պայման

1.

Վարկի արժույթը

ՀՀ դրամ/ արտարժույթ

2.

Վարկի առավելագույն

տոկոսադրույքը

արտարժույթով վարկի տրամադրման դեպքում

տարեկան 12%, ՀՀ դրամով վարկի տրամադրման

դեպքում տարեկան 15%

3.

Վարկի առավելագույն տևողությունը

25 տարի

4.

Անհրաժեշտ կանխավճարի չափը

մինչև 20%-ը ներառյալ

 

հիփոթեքային վարկ ստանալու դեպքում Քաղաքացուն տրամադրել /նշվում է գումարի չափը/ նպատակային փոխառություն` միանվագ վճարում կատարելով Գործակալ բանկի /նշվում է համապատասխան հաշվի համարը/ վարկային պայմանագրի կնքումից 3 աշխատանքային օր առաջ:

Սույն երաշխավորագիրն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և ուժը կորցրած է համարվում 90 օրացուցային օրվա ընթացքում` վարկային պայմանագրի չկնքման դեպքում:

«Երաշխավոր»-ը պարտավորվում է մինչև սահմանված ժամկետում վարկային պայմանագրի կնքումը երաշխավորագրի հետ պահանջելու դեպքում երաշխիքի դադարեցումից 3 օր առաջ գրավոր տեսքով ծանուցագիր ուղարկել սույն երաշխավորագրի հասցեատերին (հասցեատերերին):

 

Գլխավոր տնօրեն`

_____________________

/ստորագրություն/

_______________________

/անուն, ազգանուն/

Ֆինանսահաշվային

ծառայության պետ`

 

_____________________

/ստորագրություն/

 

_______________________

/անուն, ազգանուն/

 

Կ.Տ.

(Հավելված 6-ը խմբ. 17.11.2017 N 173-Ն)