Համարը 
N 978-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.02.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2013թ.

N 978-Ն

ք. Ստեփանակերտ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի «Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին» N 101 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 3.4-րդ կետի առաջին և երկրորդ ենթակետերում «գոտում» բառից հետո լրացնել «գնման և կառուցման դեպքում» բառերը.

2) 3.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.5 Պետական ֆինանսական աջակցությունն ուղղվում է Քաղաքացիների հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու այն գործարքներին, ըստ որոնց`

3.5.1 առաջնային շուկայում՝

ա. գնման դեպքում` 1-ին և 2-րդ գոտիներում 1 քառակուսի մետրի արժեքը չի գերազանցում 350 000 ՀՀ դրամը.

բ. կառուցման դեպքում՝ 1-ին և 2-րդ գոտիներում 1 քառակուսի մետրի արժեքը չի գերազանցում 280 000 ՀՀ դրամը.

3.5.2 երկրորդային շուկայում գնման դեպքում`

ա. 1-ին գոտում 1 քառակուսի մետրի արժեքը չի գերազանցում 230 000 ՀՀ դրամը, իսկ վարկի գումարը` 18 400 000 ՀՀ դրամը.

բ. 2-րդ գոտում 1 քառակուսի մետրի արժեքը չի գերազանցում 150 000 ՀՀ դրամը, իսկ վարկի գումարը` 10 500 000 ՀՀ դրամը.

3.5.3 վերանորոգման դեպքում վարկի գումարը չի գերազանցում`

ա. բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար 5 000 000 ՀՀ դրամը.

բ. առանձնատների համար 7 000 000 ՀՀ դրամը:».

3) 3.7-րդ կետը «վարկավորմամբ» բառից հետո լրացնել «երկրորդային շուկայում» բառերով.

4) 4.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4 վարկի գումարը չի գերազանցում՝

4.4.1 գնման և կառուցման դեպքում՝ 50 000 000 ՀՀ դրամը.

4.4.2 վերանորոգման դեպքում՝ 7 000 000 ՀՀ դրամը:».

5) 4.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.6 Քաղաքացու ընտանիքի անդամների (և այլ անձանց) դրամական եկամուտներից կենսաապահովման համար նվազեցվող գումարը մեկ շնչի հաշվով ամսական սահմանվում է ոչ ավել, քան` 50 000 ՀՀ դրամը:».

6) 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1 Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ընդհանուր պայմաններին համապատասխանող քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու նպատակով բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման չափը սահմանվում է Գործակալ բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի և ստորև բերված սանդղակում նշված՝ վարկի գումարի համապատասխան Քաղաքացու սեփական միջոցների հաշվին վճարվող տոկոսային կետի տարբերության հաշվարկմամբ.

1. մինչև 27 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)՝ 6%.

2. 27 000 000 ՀՀ դրամից մինչև 33 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)՝ 7%.

3. 33 000 000 ՀՀ դրամից մինչև 40 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)՝ 8%.

4. 40 000 000 ՀՀ դրամից մինչև 50 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)՝ 9%:

Սկզբնական սուբսիդավորումը սահմանվում է 5 տարի ժամկետով` հետագայում պայմանների վերանայման հնարավորությամբ:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «7.11» և «7.12» կետերով.

«7.11 Նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն տրամադրելու դեպքում՝ արտարժույթով տրամադրված հիփոթեքային վարկի տրամադրման արժույթի փոխարժեքի նկատմամբ սուբսիդավորման ժամկետը լրանալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած` տվյալ արժույթի միջին փոխարժեքի աճ արձանագրվելու դեպքում, Հիմնադրամը, սույն կետով սահմանված կարգով սահմանում է վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նոր չափ:

 

Հ/Հ

Արտարժույթով տրամադրված վարկի արժույթի փոխարժեքի նկատմամբ սուբսիդավորման ժամկետը լրանալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած` տվյալ արժույթի միջին փոխարժեքի աճը /դրամ/

Վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման չափը /տոկոսային կետ/

 1.

100-ից ավելի

12

 2.

80-100 ներառյալ

11

 3.

60-80 ներառյալ

10

 4.

40-60 ներառյալ

9

 5.

20-40 ներառյալ

8

 6.

10-20 ներառյալ

7

 7.

Մինչև 10 ներառյալ

6

 7.12 Նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն տրամադրելու դեպքում՝ արտարժույթով տրամադրված և ընթացքում փոխարկված ու ՀՀ դրամի վերաձևակերպված հիփոթեքային վարկի տրամադրման արժույթի փոխարժեքի նկատմամբ վերաձևակերպման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած` տվյալ արժույթի միջին փոխարժեքի աճ արձանագրվելու դեպքում, Հիմնադրամը, սույն կարգի 7.11 կետով սահմանված կարգով սահմանում է վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նոր չափ:».

8) 7.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.7 Մինչև սուբսիդավորման ժամկետը լրանալը Քաղաքացին եռամսյա ժամկետում կարող է դիմել Հիմնադրամ` նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն ստանալու Հայտով (հավելված 3)` կցելով 9-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը: Հետագա ձևակերպումները կատարվում են 7.1-ից մինչև 7.51 (ներառյալ) և 7.71 կետերով սահմանված կարգով:».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «7.71» կետով.

«7.71 Նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն ստանալու հայտերի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում Քաղաքացուն և նրա կողմից ընտրված Գործակալ բանկին Հիմնադրամը գրավոր տեղեկացնում է ստացվելիք հիփոթեքային վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման մասին` նշելով սուբսիդավորման չափը և ժամկետը:».

10) 7.8.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.8.4 քաղաքացու կողմից, Գործակալ բանկի հետ կնքված վարկային պայմանագրով և սույն կարգի 8.9.2-րդ ենթակետով սահմանված պարտավորությունները պարբերաբար (երեք հերթական վճարում) չկատարելու դեպքում, որի մասին Գործակալ բանկը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հիմնադրամին.».

11) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «7.8.6» ենթակետով.

«7.8.6   7.8.3-րդ, 7.8.4-րդ և 7.8.5-րդ ենթակետերում նշված հիմքերով հիփոթեքային վարկի սուբսիդավորումը դադարեցնելուց հետո Հիմնադրամի ֆինանսական կոմիտեն Վարկառուի մոտ իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա կարող է ընդունել սուբսիդավորումը վերականգնելու մասին որոշում.».

12) 8.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրութամբ.

«8.1 Սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացիներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարան գնելու համար Հիմնադրամը նպատակային անտոկոս փոխառությամբ մասնակիորեն տրամադրում է անհրաժեշտ կանխավճար` առավելագույնը գործարքի արժեքի 10 տոկոսային կետի չափով:».

13) 8.9.2-րդ ենթակետում «վերադարձման» բառից հետո լրացնել «ոչ ուշ, քան» բառերը.

14) 9.1.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.1.3 տեղեկանք աշխատավայրի և աշխատավարձի չափի վերաբերյալ, առկայության դեպքում՝ աշխատանքային պայմանագրերի և աշխատանքային գրքույկների պատճենները.».

15) 9.2.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.2.3 տեղեկանք աշխատավայրի և աշխատավարձի չափի վերաբերյալ, առկայության դեպքում՝ աշխատանքային պայմանագրերի և աշխատանքային գրքույկների պատճենները.».

16) 10.8-րդ կետում «հաշվառմամբ» բառը փոխարինել «հաշվարկմամբ» բառով.

17) 9.1.6-րդ, 9.1.7-րդ, 9.2.5-րդ ենթակետերում «սեփականության իրավունքի գրանցման վկայականի» բառերը փոխարինել «՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի» բառերով.

18) N 2 հավելվածի աղյուսակում «36» թիվը փոխարինել «120» թվով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ