ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«17» ապրիլի 2010թ. |
N 208-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի «Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 101 որոշմամբ հաստատված կարգում`
1) 4.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.3 վարկի ժամկետը`
● գնման կամ կառուցման համար` նվազագույնը 15 տարի.
● վերանորոգման համար` մինչև 10 տարի.
Քաղաքացին իր ցանկությամբ կարող է դիմել ավելի կարճ ժամկետով վարկ ստանալու համար:».
2) 4.4-րդ ենթակետում`
ա. «վերանորոգման համար` մինչև 5000,0 հազար դրամը:» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վերանորոգման համար` մինչև 5000,0 հազար դրամը,».
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«առանձնատների վերանորոգման համար` մինչև 7000,0 հազար դրամը:».
3) 7.13-րդ ենթակետի «Սուբսիդավորման ժամկետը սահմանվում է առավելագույնը 5 տարի:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սկզբնական սուբսիդավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` հետագայում ժամկետի երկարաձգման հնարավորության պայմանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |