ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 նոյեմբերի 2017թ. |
N 173-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 76-րդ հոդվածներին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի «Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին» N 101 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3.9.1-ին կետում.
ա. «ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը ապահովում է» բառերը փոխարինել «մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացվում է» բառերով,
բ. հանել «և դրանք հաստատված տրամադրում է Հիմնադրամին» բառերը.
2) 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. վարկի առավելագույն տարեկան տոկոսադրույքը չի գերազանցում`
- գնման կամ կառուցման համար` արտարժույթով հիփոթեքային վարկի տրամադրման դեպքում` 12%-ը, իսկ ՀՀ դրամով հիփոթեքային վարկի տրամադրման դեպքում` 15%-ը.
- վերանորոգման համար` 15%-ը.
Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել նաև փոփոխական տոկոսադրույքով, որի դեպքում`
ա. գործակալ բանկի հետ կնքված վարկային պայմանագրում նշվում են բոլոր այն պայմանները (այսուհետ` արտաքին գործոններ), որոնց փոփոխությամբ հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կարող է փոփոխվել,
բ. վարկային պայմանագրում պետք է նախատեսվի արտաքին գործոնների փոփոխությամբ պայմանավորված հիփոթեքային վարկի տոկոսադրույքի փոփոխման կարգը,
գ. հիփոթեքային վարկի տոկոսադրույքը վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում չի կարող գերազանցել սույն կետում նշված յուրաքանչյուր վարկատեսակի գծով նախատեսված առավելագույն շեմը.».
3) 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. վարկի ստացման համար կանխավճարը չի գերազանցում 20%-ը.
Քաղաքացին իր ցանկությամբ կարող է կատարել ավելի մեծ չափով կանխավճար:».
4) 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.3. վարկի ժամկետը`
- գնման կամ կառուցման համար` առավելագույնը 25 տարի.
- վերանորոգման համար` առավելագույնը 10 տարի.».
5) 4.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքացու վարկունակությունը հաշվարկելիս հաշվի է առնվում նրա և նրա ընտանիքի անդամների (և այլ անձանց) դրամական եկամուտներից քաղաքացու փաստացի վճարվելիք տոկոսադրույքի չափը, ինչպես նաև ընտանիքի յուրաքանչյուր անդամի կենսաապահովման համար անհրաժեշտ ամսական գումարը, որը մեկ շնչի հաշվով սահմանվում է ոչ ավելի, քան 50 000 ՀՀ դրամ: Հիփոթեքային վարկի փոփոխական տոկոսադրույքով տրամադրման դեպքում Քաղաքացու կողմից փաստացի վճարվելիք տոկոսադրույքի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում սույն կարգի 4.1-ին կետում նշված վարկի առավելագույն տոկոսադրույքը:».
6) 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 7.1. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ընդհանուր պայմաններին համապատասխանող քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու նպատակով բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման չափը սահմանվում է Գործակալ բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի և ստորև բերված սանդղակում նշված` վարկի գումարին համապատասխան Քաղաքացու սեփական միջոցների հաշվին վճարվող մասնաբաժնի տարբերության հաշվարկմամբ.
ա. մինչև 27 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)` վարկի տարեկան տոկոսադրույքի 50%-ի չափով,
բ. 27 000 000 ՀՀ դրամից մինչև 33 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)` վարկի տարեկան տոկոսադրույքի 60%-ի չափով,
գ. 33 000 000 ՀՀ դրամից մինչև 40 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)` վարկի տարեկան տոկոսադրույքի 70%-ի չափով,
դ. 40 000 000 ՀՀ դրամից մինչև 50 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)` վարկի տարեկան տոկոսադրույքի 80%-ի չափով.
Հիփոթեքային վարկերը արտարժույթով տրամադրելու դեպքում վարկերի մեծությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սուբսիդավորման երաշխավորագրի տրամադրման օրվա դրությամբ հրապարակված արտարժույթի փոխարժեքը:
Սկզբնական սուբսիդավորումը սահմանվում է 5 տարի ժամկետով` հետագայում պայմանների վերանայման հնարավորությամբ:
Սուբսիդավորման ընթացքում քաղաքացու կողմից հիփոթեքային վարկի 10% և ավելի չափով վաղաժամկետ մարում կատարելու դեպքում երաշխավորագրում նշված սուբսիդավորման չափը վերանայվում է սույն կետի սանդղակի համաձայն:».
7) 7.11-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
« |
|
Հ/Հ |
Արտարժույթով տրամադրված վարկի արժույթի
փոխարժեքի նկատմամբ սուբսիդավորման ժամկետը
լրանալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի
կողմից հրապարակած` տվյալ
արժույթի միջին փոխարժեքի աճը /ՀՀ դրամ/ |
Վարկի տարեկան
տոկոսադրույքի
մասնակի սուբսի-
դավորման չափը |
|
1. |
100.1-ից ավելի |
100% |
|
2. |
80.1-100.0 ներառյալ |
90% |
|
3. |
60.1-80.0 ներառյալ |
80% |
|
4. |
40.1-60.0 ներառյալ |
70% |
|
5. |
20-40.0 ներառյալ |
60% | |
». |
8) 7.7-րդ կետի «Քաղաքացին եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան երեք ամսվա ընթացքում Քաղաքացին» բառերով.
9) 7.12-րդ կետի «կարող է կնքվել» բառերը փոխարինել «կնքվում է» բառերով.
10) 7.13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.13. Սույն կարգի 3-րդ կետով (բացառությամբ 3.6-րդ, 3.8-րդ և 3.9-րդ ենթակետերի) սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացիներին բնակարան վերանորոգելու նպատակով բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման չափը սահմանվում է Գործակալ բանկի կողմից տրվող հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի 50%-ի չափով:».
11) 9.1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1.11-ին կետ.
«9.1.11. տեղեկանք ընտանեկան կարգավիճակի մասին.».
12) 9.1.9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1.91-ին կետ.
«9.1.91. տեղեկանք բնակելի տան կամ բնակարանի վերաբերյալ գրանցված սեփականության իրավունքի և վերջին հինգ տարում օտարված անշարժ գույքի (բնակելի տուն, բնակարան) մասին.».
13) 9.2.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.2.11-ին կետ.
«9.2.11. տեղեկանք ընտանեկան կարգավիճակի մասին.».
14) 9.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.4-րդ կետ.
«9.4. Սուբսիդավորման ժամկետը լրանալուց հետո նոր ժամկետով սուբսիդավորման աջակցություն ստանալու նպատակով Քաղաքացին Հիմնադրամին ներկայացնում է Հայտ:
Հայտի հետ ներկայացվում են`
9.4.1. Քաղաքացու և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
9.4.2. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը.
9.4.3. տեղեկանք բնակելի տան կամ բնակարանի վերաբերյալ գրանցված սեփականության իրավունքի և վերջին հինգ տարում օտարված անշարժ գույքի (բնակելի տուն, բնակարան) մասին.
9.4.4. տեղեկանք բանկից հիփոթեքային վարկի գումարի մնացորդի մասին.
9.4.5. սույն կարգի այլ կետերով սահմանված դրույթների համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:».
15) որոշմամբ հաստատված կարգի հավելված 2-ը և հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Չեղյալ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի N 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 642-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2017 թվականի նոյեմբերի 17-ի N 173-Ն որոշման |
|
|
«Հավելված 2
հասցեատեր` /Գործակալ բանկի անվանումը,
կազմակերպաիրավական տեսակը,
ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը/
անհրաժեշտության դեպքում`
/Քաղաքացու/Վարկառուի/ անունը, ազգանունը/ |
ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ թիվ
|
ք.Ստեփանակերտ |
/օր, ամիս, տարի/ |
Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` «Երաշխավոր») սույնով երաշխավորում է /նշվում է Քաղաքացու /Վարկառուի/ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները/ «Երաշխավոր»-ի Գործակալ բանկից /նշվում է ստացվելիք հիփոթեքային վարկի նպատակը, ժամկետը և,/ ներքոնշյալ պայմաններով
| |
Չափանիշ |
Պայման |
|
1. |
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ/արտարժույթ |
|
2. |
Վարկի առավելագույն
տոկոսադրույքը |
արտարժույթով վարկի տրամադրման դեպքում տարեկան
12%, ՀՀ դրամով վարկի տրամադրման դեպքում
տարեկան 15%, /վերանորոգման դեպքում՝ մինչև 15%/ |
|
3. |
Վարկի առավելագույն
տևողությունը |
25 տարի
/վերանորոգման դեպքում՝ 10 տարի/ |
|
4. |
Անհրաժեշտ կանխավճարի չափը |
մինչև 20%-ը ներառյալ |
հիփոթեքային վարկ ստանալու դեպքում սուբսիդավորել /նշվում է սուբսիդավորվող չափը/ Գործակալ բանկի և Վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով նշված տոկոսադրույքի վճարման օրը` սահմանված պարբերականությամբ:
Սույն երաշխավորագիրն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և ուժը կորցրած է համարվում 90 օրացուցային օրվա ընթացքում` վարկային պայմանագրի չկնքման դեպքում:
«Երաշխավոր»-ը պարտավորվում է մինչև սահմանված ժամկետում վարկային պայմանագրի կնքումը երաշխավորագրի հետ պահանջելու դեպքում երաշխիքի դադարեցումից 3 օր առաջ գրավոր տեսքով ծանուցագիր ուղարկել սույն երաշխավորագրի հասցեատերին (հասցեատերերին):
|
Գլխավոր տնօրեն` |
________________________
/ստորագրություն/ |
_____________________
/անուն, ազգանուն/ |
|
Ֆինանսահաշվային
ծառայության պետ` |
________________________
/ստորագրություն/ |
_____________________
/անուն, ազգանուն/ |
|
Կ.Տ. |
|
|
|
|
Հավելված 6
հասցեատեր` /Գործակալ բանկի անվանումը,
կազմակերպաիրավական տեսակը,
ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը/
անհրաժեշտության դեպքում`
/Քաղաքացու/Վարկառուի/ անունը, ազգանունը/ |
ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ թիվ
|
ք.Ստեփանակերտ |
/օր, ամիս, տարի/ |
Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` «Երաշխավոր») սույնով երաշխավորում է /նշվում է Քաղաքացու /Վարկառուի/ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները/ «Երաշխավոր»-ի Գործակալ բանկից /նշվում է ստացվելիք հիփոթեքային վարկի նպատակը և չափը/ ներքոնշյալ պայմաններով
| |
Չափանիշ |
Պայման |
|
1. |
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ/ արտարժույթ |
|
2. |
Վարկի առավելագույն
տոկոսադրույքը |
արտարժույթով վարկի տրամադրման դեպքում
տարեկան 12%, ՀՀ դրամով վարկի տրամադրման
դեպքում տարեկան 15% |
|
3. |
Վարկի առավելագույն տևողությունը |
25 տարի |
|
4. |
Անհրաժեշտ կանխավճարի չափը |
մինչև 20%-ը ներառյալ |
հիփոթեքային վարկ ստանալու դեպքում Քաղաքացուն տրամադրել /նշվում է գումարի չափը/ նպատակային փոխառություն` միանվագ վճարում կատարելով Գործակալ բանկի /նշվում է համապատասխան հաշվի համարը/ վարկային պայմանագրի կնքումից 3 աշխատանքային օր առաջ:
Սույն երաշխավորագիրն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և ուժը կորցրած է համարվում 90 օրացուցային օրվա ընթացքում` վարկային պայմանագրի չկնքման դեպքում:
«Երաշխավոր»-ը պարտավորվում է մինչև սահմանված ժամկետում վարկային պայմանագրի կնքումը երաշխավորագրի հետ պահանջելու դեպքում երաշխիքի դադարեցումից 3 օր առաջ գրավոր տեսքով ծանուցագիր ուղարկել սույն երաշխավորագրի հասցեատերին (հասցեատերերին):
|
Գլխավոր տնօրեն` |
_____________________
/ստորագրություն/ |
_______________________
/անուն, ազգանուն/ |
|
Ֆինանսահաշվային
ծառայության պետ` |
_____________________
/ստորագրություն/ |
_______________________
/անուն, ազգանուն/ |
|
Կ.Տ. »: |
|
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |