ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» հունվարի 2010թ. |
N 1-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի «Բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 101 որոշմամբ հաստատված կարգում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.51-րդ կետ.
«7.51 Հայտը կարող է մերժվել նաև`
7.51.1 Քաղաքացու ֆինանսական հնարավորությունների ուսումնասիրության արդյունքում,
7.51.2 Քաղաքացու կողմից վերջին 5 տարիների ընթացքում բնակարանային պայմանների արհեստականորեն վատթարացման փաստի առկայության դեպքում:»:
2) 7.8.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 7.8.4 Քաղաքացու կողմից, Գործակալ բանկի հետ կնքված վարկային պայմանագրով և սույն կարգի 8.9.2-րդ ենթակետով սահմանված պարտավորությունները պարբերաբար (երեք հերթական վճարում) չկատարելու դեպքում, որի մասին Գործակալ բանկը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հիմնադրամին:
Հիփոթեքային վարկի սուբսիդավորումը դադարեցնելուց հետո Հիմնադրամի ֆինանսական կոմիտեն` Վարկառուի առնվազն 3 ամսվա մարումների մոնիթորինգի արդյունքների հիման վրա, կարող է ընդունել Սուբսիդավորումը վերականգնելու մասին որոշում:
Սուբսիդավորումը կարող է վերականգնվել միայն մեկ անգամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |