Համարը 
N 31
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.02.14/08(49)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.05.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հունվարի 2007թ.

N 31

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

Հաստատել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի.

բ) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիաների ձևերը (NN 1 և 2 ձևերը կցվում են):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. հունվարի 30-ի

 թիվ 31 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և սույն կարգով:

2. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետև` լիցենզավորող մարմին) կողմից աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա (այսուհետև` լիցենզիա) ստանալու համար դիմած անհատ ձեռնարկատերերի ու իրավաբանական անձանց (այսուհետև` հայտատու) լիցենզավորման հարաբերությունները:

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

3. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` անժամկետ:

4. Լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած աուդիտորը, ինչպես նաև առևտրային կազմակերպությունը՝ անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից՝ բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, եթե կազմակերպության՝

ա) աշխատողներից առնվազն երկուսն աուդիտոր են,

բ) հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր է և կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատկանում է նրանց:

5. Հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում`

ա) հայտ, որտեղ նշվում են`

- իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը, փոստային հասցեն, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը, փոստային հասցեն, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները.

- լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

- հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվությունը:

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) սույն կարգի 4-րդ կետում նշված աուդիտորների որակավորման վկայականների պատճենները.

դ) հայտարարություն՝ ստորագրված համապատասխան աուդիտորի կողմից, այն մասին, որ սույն կարգի 4-րդ կետում նշված աուդիտորի որակավորման վկայականը հայտի ներկայացման օրվա դրությամբ որևէ այլ կազմակերպության աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման չի ապահովում.

ե) սույն կարգի 4-րդ կետի «ա» ենթակետում նշված աուդիտորներին աշխատանքի ընդունելու փաստը հաստատող փաստաթուղթը:

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

6. Լիցենզավորող մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է այն՝ 7 օր առաջ գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա և ժամի մասին: Լիցենզավորող մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:

7. Լիցենզավորող մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու հայտը՝ «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

8. Եթե սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքն ու վճարումն հաստատող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու, կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ:

9. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը, վերականգնումը կամ դադարեցումը իրականացվում են «Լիցենզավորման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված հիմքերով և կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

 

Տրված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 20__ թվականի ________ ___-ի N__ հրամանով

 

 

Ներմուծեք նկարագրությունը_63

 

Ներմուծեք նկարագրությունը_64

 

Ներմուծեք նկարագրությունը_65

 

Ներմուծեք նկարագրությունը_66

 

 

Լիցենզիայի համարը

 

ԱԾ-

Կազմակերպության անվանումը

 

__________________________

Կազմակերպության գտնվելու վայրը

 

__________________________

Տրված է

 

____ ______________-ի  200 թ.

Գործողության ժամկետը

անժամկետ

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի ախարարի տեղակալ՝

____________________________________

/ստորագրությունը/

Կ.Տ.

 

 

 

Ձև N 2

 

 

Տրված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 20__ թվականի ________ ___-ի N__ հրամանով

 

 

Ներմուծեք նկարագրությունը_63

 

Ներմուծեք նկարագրությունը_64

 

Ներմուծեք նկարագրությունը_65

 

Ներմուծեք նկարագրությունը_66

 

 

Լիցենզիայի համարը

 

ԱԾ-

Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

 

__________________________

Բնակության վայրը

 

__________________________

Տրված է

 

____ ______________-ի 200  թ.
Գործողության ժամկետը անժամկետ

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի ախարարի տեղակալ՝

____________________________________

/ստորագրությունը/

Կ.Տ.