ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» ապրիլի 2012թ. |
N 250-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 31 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին, 17-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) հայտարարության ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 7 հավելվածի.
8) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 8 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 31 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012թ. N 250-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորան մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) և սույն կարգով:
2. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետ` լիցենզավորող մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու), լիցենզիա ստացած աուդիտորական կազմակերպություններին (այսուհետ` աուդիտ իրականացնող անձ) ներկայացվող պայմանները և պահանջները:
3. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` անժամկետ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակից:
4. Լիցենզիայում նշվում են`
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի սերիան և համարը.
3) լիցենզիայի տրման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.
4) «Լիցենզիա աուդիտորական ծառայությունների իրականացման» բառերը.
5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը.
6) լիցենզիայի գործողության ժամկետը.
7) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
5. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները և լիցենզիա ստանալու համար նրանց ներկայացվող պահանջները սահմանվում են Օրենքի 26-րդ հոդվածով:
6. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում`
1) հայտ` համաձայն N 2 հավելվածի.
2) իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` համապատասխան հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման փաստաթղթի պատճենները և դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
3) իրավաբանական անձի լիցենզիայի պայմանները ապահովող Օրենքով սահմանված քանակի աշխատող աուդիտորներին աշխատանքի ընդունելու փաստը հաստատող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրի և/կամ հրամանի պատճենները).
4) իրավաբանական անձի լիցենզիայի պայմանները ապահովող աուդիտորների անձնագրերի պատճենները.
5) հայտարարություն` ստորագրված համապատասխան աուդիտորի կողմից, այն մասին, որ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված աուդիտորի որակավորման վկայականները հայտի ներկայացման օրվա դրությամբ որևէ այլ կազմակերպության աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման չեն ապահովում.
6) կազմակերպության ղեկավարի վերաբերյալ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթեր, մասնավորապես`
ա. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
բ. աշխատանքային գրքույկի պատճենը` գործատուի կողմից կնքված և ստորագրված և (կամ) աշխատանքային պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.
գ. հայտարարություն` ստորագրված որպես կազմակերպության ղեկավար ներկայացվող անձի կողմից` համաձայն N 4 հավելվածի.
7) իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամի կամ նման պարտականությունները կատարող այլ անձի, հիմնադիրների (մասնակիցների), լիցենզիայի պայմաններն ապահովող աուդիտորների և փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ` համաձայն N 5, N 6, N 7, N 8 հավելվածներում ներկայացված տեղեկանքների.
8) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, որը հայտատուն կարող է ներկայացնել կամ աուդիտորական ծառայությունների իրականացումը լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից լիցենզիայի հայտի բավարարման դեպքում, կամ մինչև լիցենզավորող մարմնի կողմից հայտի քննարկումը:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին ներկայացվել առձեռն կամ փոստով:
8. Լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ հարցերը կարգավորվում են Օրենքի 262-րդ հոդվածով սահմանված կարգով:
9. Եթե Օրենքի 261-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում լիցենզիայի հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքն ու վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված` Օրենքի 261-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է Օրենքի 261-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:
10. Աուդիտորական կազմակերպության ղեկավարի փոփոխության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը քննում է հանձնաժողովը: Հանձնաժողովի կողմից լիցենզավորող մարմնի ղեկավարին ներկայացվում է եզրակացություն` Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջներին ղեկավարի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին, որի վերաբերյալ լիցենզավորող մարմնի կողմից կայացվում է համապատասխան որոշում` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն:
11. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որտեղ նշվում են.
1) աուդիտորական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և գործունեության վայրը.
2) աուդիտորական կազմակերպության պետական գրանցման վկայականի համարը.
3) լիցենզիայի սերիան և համարը.
4) լիցենզիան տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը.
5) լիցենզիայի գործողության ժամկետը.
6) հիմնադիրների (մասնակիցների) կազմը, նրանց մասնաբաժինների չափերը, աուդիտորների վկայականների համարները, դրանք տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
7) տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման, դրա գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման, ինչպես նաև տարեկան պետական տուրքի վճարման ժամկետի մասին.
8) տեղեկություններ աուդիտորական կազմակերպության ղեկավարի փոփոխության մասին.
9) տեղեկություններ աուդիտորական կազմակերպության գտնվելու վայրի և (կամ) գործունեության վայրի փոփոխության մասին.
10) տեղեկություններ հիմնադիրների (մասնակիցների) կազմում, նրանց մասնաբաժինների չափերում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
12. Լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման դեպքերը սահմանվում են Օրենքով և «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012թ. N 250-Ն որոշման |
| |
Ձև N 1
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Հ Ա Յ Տ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
Հայտատուի անվանումը ___________________________________________________
Կազմակերպական-իրավական ձևը ___________________________________________
Իրավաբանական անձի
պետական գրանցման համարը ______________________________________________
Հայտատուի գտնվելու
վայրը (հասցեն) __________________________________________________________
Հեռախոսահամարը _______________________________________________________
Էլեկտրոնային կայքի հասցեն
(առկայության դեպքում) ___________________________________________________
Հայտատուի գործունեության
իրականացման վայրը (հասցեն) _____________________________________________
Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը, խնդրում եմ տրամադրել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա:
|
Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են, որի համար ստորագրում եմ` |
_______________________________ (ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
Առդիր` |
«___» թերթ: |
«____»________թ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012թ. N 250-Ն որոշման |
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
|
Տրված է
__ __20 թ. |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Սերիա - ԱԾ N 000 |
ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
__________________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
__________________________________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը)
| Գործողության ժամկետը` անժամկետ |
______________________ |
| |
(ստորագրություն) |
|
Կ. Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012թ. N 250-Ն որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Ես` |
(կազմակերպության անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը) |
հայտարարում
եմ, որ
|
1. |
Ես չունեմ դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար.
|
|
2. |
Ես օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեմ զրկվել ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
|
|
3. |
Ես լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելու օրվա դրությամբ քրեական գործով ներգրավված չեմ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
|
|
4. |
Ես չեմ ճանաչվել սնանկ և չունեմ չմարված (չներված) պարտավորություններ.
|
|
5. |
Իմ գործողությունները չեն հանգեցրել այլ անձի սնանկության (անվճարունակության) | |
|
Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
|
Ստորագրություն_______________ |
Ամսաթիվ_______________
օր/ամիս/տարի | | |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 5
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012թ. N 250-Ն որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
|
|
1. |
Աուդիտ իրականացնող անձի մասնակիցը կամ կառավարման մարմնի ղեկավարը կամ աուդիտորը | |
|
1) Անվանումը
(անունը, ազգանունը) __________________________________________________________ |
|
2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ |
|
1) Անվանումը________________________________________________________________
2) Գտնվելու վայրը____________________________________________________________
3) Գրանցման ամսաթիվը________________վայրը__________________________________
օր/ամիս/տարի |
|
3. Տեղեկություններ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցության վերաբերյալ. |
|
Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը |
________________
գումար |
_______________
% |
|
այդ թվում` ձայնի իրավունք տվող |
_______________
գումար |
_______________
% | |
|
4. Տեղեկություններ իրավաբանական անձի մասնակիցների վերաբերյալ |
|
1) Ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձինք |
|
Կազմակերպության անվանումը |
|
Գտնվելու
վայրը |
|
Մասնակցության չափը (դրամ) |
|
Մասնակցության չափը (%) |
|
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
2) Ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր ունեցող ֆիզիկական անձինք |
|
Անունը, ազգանունը, անձնագրի համարը |
|
Բնակության վայրը |
|
Մասնակցության չափը (դրամ) |
|
Մասնակցության չափը (%) |
|
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
5. Տեղեկություններ կազմակերպության կառավարման մարմնի անդամների վերաբերյալ |
|
Անունը, ազգանունը, անձնագրի համարը |
|
Պաշտոնը |
|
Կազմակերպությունում աշխատելու տարիները
(որոնցից` նշված պաշտոնում) |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
6. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի համաձայն:
Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր:
|
Կազմակերպության անվանումը, անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը |
|
Գտնվելու
(բնակության վայրը) |
|
Փոխկապակցվածության
տեսակը |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
8. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին:
Անունը, ազգանունը_______________________________
|
Ստորագրություն_____________________ |
Ամսաթիվ__________________________
օր/ամիս/տարի | | |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 6
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012թ. N 250-Ն որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
|
1. |
Մասնակիցը կամ
կառավարման մարմնի ղեկավարը կամ աուդիտորը | |
|
1) Անվանումը
(անունը, ազգանունը)________________________________________________________ |
|
2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ |
|
1) Անունը, ազգանունը _______________________________________________________
2) Բնակության վայրը _______________________________________________________
3) Անձնագրի համարը _______________________________________________________
4) Փոխկապակցվածության տեսակ _____________________________________________ |
|
3. Տեղեկություններ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցության վերաբերյալ. |
|
Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը |
______________
գումար |
___________
% |
|
այդ թվում` ձայնի իրավունք տվող |
______________
գումար |
___________
% | |
|
5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին:
Անունը, ազգանունը________________________________________________________
|
Ստորագրություն_____________________ |
Ամսաթիվ_______________________
օր/ամիս/տարի | | |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 7
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012թ. N 250-Ն որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
1. Ֆիզիկական անձ - մասնակցի տվյալներ |
|
1) Անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________________
|
2) Սեռը_________ |
3) Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը_____________________
օր/ամիս/տարի |
4) Ծննդավայրը_____________________________________________________________
5) Քաղաքացիությունը________________________________________________________
6) Անձնագրի սերիան և համարը____________________
|
Սոցիալական քարտի համարը
(առկայության դեպքում) |
_________________ |
7) Բնակության վայրը (մշտական և բնակության տվյալ պահին)
|
8) Հեռախոսահամարը ________________ |
9) Էլեկտրոնային փոստի հասցեն____________ |
10) Նշել նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը.
Անունը, ազգանունը, հայրանունը ________________________________________________
|
Կրելու ժամանակաշրջանը |
_________________
օր/ամիս/տարի |
11) Աուդիտ իրականացնող անձի անվանումը, որտեղ մասնակիցը ձեռք է բերել մասնակցություն.
__________________________________________________________________________ |
|
2. Ձեռք բերված բաժնետոմսեր (փայեր) |
|
1) Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը |
______________
գումար |
____________
% |
|
այդ թվում` ձայնի իրավունք տվող |
______________
գումար |
____________
% |
2) Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) վաճառքի գինը ____________
3) Բաժնետոմսի (փայի) ընթացիկ անվանական արժեքը____________
|
|
3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ |
|
1) Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մասնակցության համար` |
|
Կազմակերպության անվանումը |
|
Գտնվելու վայրը |
|
Մասնակցության
չափը (դրամով) |
|
Մասնակցության չափը (%) |
|
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
2) Այլ մասնակցության համար` |
|
Կազմակերպության անվանումը |
|
Գտնվելու
վայրը |
|
Բաժնետոմսերի քանակը |
|
Անվանական արժեքը (դրամով) |
|
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
4. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի համաձայն:
Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր: |
|
Կազմակերպության անվանումը, անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը |
Գտնվելու
(բնակության
վայրը)
|
Անձի դեպքում աշխատանքի վայրը, պաշտոնը |
Փոխկապակցվածու-
թյան տեսակը
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
5. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն | |
|
6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին սահմանված կարգով և ժամկետներում:
|
Ստորագրություն_____________________ |
Ամսաթիվ ____________________
օր/ամիս/տարի | |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 8
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012թ. N 250-Ն որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
1. Իրավաբանական անձ-մասնակցի (կազմակերպության) տվյալներ |
|
1) Անվանումը__________________________________________________________
2) Գտնվելու վայրը_______________________________________________________
|
3) Գրանցման ամսաթիվը_________________
օր/ամիս/տարի |
վայրը_____________________ |
4) Աուդիտ իրականացնող անձի անվանումը,
որտեղ մասնակիցը ձեռք է բերել մասնակցություն. __________________________ |
|
2. Ձեռք բերված բաժնետոմսեր (փայեր) |
|
1) Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը |
_____________
գումար |
__________
% |
|
այդ թվում` ձայնի իրավունք տվող |
_____________
գումար |
__________
% |
2) Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) ձեռքբերման գինը ________________
3) Բաժնետոմսի (փայի) ընթացիկ անվանական արժեքը __________________ |
|
3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ. |
|
1) Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մասնակցության համար` |
|
Կազմակերպության անվանումը |
|
Գտնվելու վայրը |
|
Մասնակցության չափը (դրամ) |
|
Մասնակցության չափը (%) |
|
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
2) Այլ մասնակցության համար` |
|
Կազմակերպության անվանումը |
|
Գտնվելու վայրը |
|
Բաժնետոմսերի քանակը |
|
Անվանական արժեքը (դրամ) |
| 1. |
|
|
|
|
|
|
| 2. |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
4. Տեղեկություններ կազմակերպության կառավարման մարմնի անդամների վերաբերյալ |
|
Անունը, ազգանունը, անձնագրի համարը |
|
Պաշտոնը |
|
Կազմակերպությունում աշխատելու տարիները (որոնցից` նշված պաշտոնում) |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
| |
|
|
|
|
5. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի համաձայն:
Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր:
|
Կազմակերպության անվանումը, անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը |
|
Գտնվելու
(բնակության վայրը) |
|
Փոխկապակցվածության տեսակը |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
1) Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն |
|
7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին:
Տնօրենի անունը, ազգանունը____________________________________________
|
Ստորագրություն______________________ |
Ամսաթիվ____________________
օր/ամիս/տարի | | |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |