Համարը 
ՀՕ-22-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.06.25/13(232)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.06.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.07.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

մայիսի 30-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-200 օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 4.

Պետական տուրքը և հավելյալ գործառույթների իրականացման վճարովիությունը

 

1. Սույն օրենքով նախատեսված պետական գրանցումների, պետական հաշվառումների և այլ ծառայությունների մատուցման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

2. Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների համար կարող են սահմանվել համապատասխան վճարներ: Վճարի դիմաց մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը և պայմանները, ինչպես նաև համապատասխան վճարի չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

14 հունիսի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-22-Ն