ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 15 դեկտեմբերի 2021թ. |
N 1359-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակների չափերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 29-ի թիվ 154 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N812 որոշման 1-ին կետում «30 000 (երեսուն հազար)», «25 000 (քսանհինգ հազար)» և «20 000 (քսան հազար)» բառերը համապատասխանաբար փոխարինել «65 000 (վաթսունհինգ հազար)», «60 000 (վաթսուն հազար)» և «55 000 (հիսունհինգ հազար)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |