ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» նոյեմբերի 2008թ. |
N 812 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ,
ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ
ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ
29-Ի ԹԻՎ 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակի չափը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 60 000 (վաթսուն հազար) դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55 000 (հիսունհինգ հազար) դրամ:
(1-ին կետը փոփ. 15.12.21 N1359-Ն)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 29-ի «Արցախի պետական համալսարանի գերազանց սովորող ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների կրթաթոշակներին լրավճար սահմանելու մասին» թիվ 154 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման մեջ հանել «ասպիրանտներ» բառը իր բոլոր հոլովաձևերով,
2) հանել 1-ին կետի վերջին տողի «Ասպիրանտներ` 3.5 հազար դրամ» նախադասությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
|
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |