Համարը 
N 1383-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.17/34(454)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.12.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի
N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2021թ.

N 1383-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017

ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 26-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը հաստատելու մասին» N 285-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանից «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

2) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 5-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային բաժիններում (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերով,

բ. 7-րդ կետից հանել «՝ մասնավորապես» բառը և «,» կետադրական նշանը,

գ. 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ապահովում է ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձին որպես գործազուրկ հաշվառվելու գործընթացը.»,

դ. 14-րդ և 19-րդ կետերում «Գործակալությունը» բառը փոխարինել «Տարածքային բաժինը» բառերով,

ե. 15-րդ և 16-րդ կետերում «գործակալություն» բառը փոխարինել «տարածքային բաժին» բառերով,

զ. 14-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով,

է. 18-րդ կետում «վերացնելու և» բառերից հետո «գործակալություն» բառը փոխարինել «տարածքային բաժին» բառերով,

ը. 19-րդ կետում «նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «գործակալության միջոցով նախարարություն» բառերով,

թ. 20-րդ կետում «Նախարարության աշխատակազմը գործակալությունից» բառերը փոխարինել «Նախարարությունն» բառով,

ժ. 21-րդ կետում «նախարարության աշխատակազմը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով,

ժա. 23-րդ կետում «նախարարությունը Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է մոնիթորինգ և գնահատում» բառերը փոխարինել «նախարարությունն իրականացնում է մոնիթորինգ» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությունը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N969-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում և որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածների վերնագրերում «ՄԻԱՍՆԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» բառով.

2) որոշման նախաբանից «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

3) որոշման 1-4-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետում, 6-րդ կետի 1-ին ենթակետում «Միասնական» բառից առաջ լրացնել «աշխատակազմի» բառով.

4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ռուսերեն լրիվ՝ Агентство «Единая социальная служба» аппарата министерства труда, социальных и миграционных вопросов Республики Арцах:».

5) որոշմամբ հաստատված N1 հավելվածի՝

ա. 1-ին կետում «սոցիալական ապահովության բնագավառում» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության և զբաղվածության բնագավառներում» բառերով, իսկ «կազմում գործող Արցախի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է» բառերը՝ «աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է» բառերով,

բ. 8-րդ կետում 2-րդ ենթակետից հետո լրացնել 2.1-ին ենթակետ.

«2.1) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ապահովումը.»,

գ. 9-րդ կետում 14-րդ ենթակետից հետո լրացնել 14.1-14.8-րդ ենթակետեր.

«14.1) զբաղվածության ամենամյա ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.

14.2) զբաղվածության ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

14.3) աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և փոխանակման ապահովման նպատակով տեղեկատվական շտեմարանի ձևավորումը.

14.4) աշխատանք փնտրող անձին հաշվառելը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակ կասեցնելը, վերականգնելը, դադարեցնելը և հաշվառումից հանելը.

14.5) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի հետ համագործակցությունը.

14.6) զանգվածային լրատվության միջոցներով և նախարարության պաշտոնական կայքէջում նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության հրապարակումը.

14.7) զբաղվածության ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովումը.

14.8) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվությամբ ապահովումը:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ