ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
դեկտեմբերի 16-ին |
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի «դ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետ.
«ե) դիմել համայնքի ղեկավարին՝ սույն օրենքով սահմանված կարգով տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնություններ ստանալու համար։»։
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 13. |
Արտոնությունները |
1. Արտոնություններ կարող են կիրառվել համայնքի ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ համայնքի ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:
2. Համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձինք տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով՝ սույն օրենքով սահմանված արտոնություններ սահմանելու նպատակով կարող են դիմել համայնքի ղեկավարին՝ ներկայացնելով արտոնություններ ստանալու նպատակով համայնքի ավագանու սահմանած փաստաթղթերը և տեղեկությունները:
3. Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը համայնքի ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:
4. Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. դեկտեմբերի 24
Ստեփանակերտ
ՀՕ-143-Ն |
|